Եվրոպական միության ընդլայնում (2007)

Եվրոպական միության ընդլայնում (2007), Եվրամիության պատմության մեջ հինգերորդ ընդլայնումը։ Նախորդ ընդլայնումը[1] տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Այս ընդլայնումը ներառում էր Բուլղարիայի ու Ռումինիայի անդամակցությունը։

     ԵՄ անդամները 2007 թվականին     ԵՄ նոր անդամներ, որոնք միացել են 2007 թվականին

Եվրամիության պատմական անդամակցություններ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան բաժանվեց ազդեցության երկու գոտիների` ամերիկական ու խորհրդային։ 1980-ականների վերջերին, ԽՍՀՄ-ը ներքին գործոնների ազդեցության տակ սկսեց Արևելյան Եվրոպայում կորցնել դիրքերը, որի արդյունքում 1989 թվականին հաջորդաբար սկսեցին ընկնել կոմունիստական վարչակարգերը, իսկ հետագայում 1991 թվականին փլուզվեց ԽՍՀՄ-ը։ 1994 թվականին Ռումինիան ու Բուլղարիան Եվրամիության հետ կնքեցին ասոցացման պայմանագիրը[2] և պետք է պատրաստվեին մտնել Եվրամիություն։ 1995 թվականին երկու երկրները Եվրամիությանը անդամակցելու հայտեր ներկայացրեցին, և 2004 թվականին նրանք Մալթայի, Կիպրոսի ու մնացած երկրների հետ պետք է մտնեին Եվրամիություն[3], սակայն այդ երկու երկրները ընդունվեցին 2007 թվականին, քանի որ Եվրոպական հանձնաժողովի կարծիքով այդ երկու երկրների տնտեսություններում կան շատ սոցիալական մնացորդներ։

Կյուրեղագիր

խմբագրել
 
Եվրոպայի նոր 5-եվրոյանոց թղթադրամը: Արժեքի անվանումը պատկերված է երեք տարբերակով` լատինական (EURO), հունական այբուբենով (EYPΩ) և կյուրեղագրով (ЕВРО): Կյուրեղագիրը ավելացվեց 2007 թվականին ԵՄ-ի կազմի մեջ Բուլղարիայի մտնելու պատճառով:

Անդամակցելիս Կյուրեղագիրը լատինական ու հունական այբուբենից հետո դարձավ ԵՄ-ի պաշտոնական երրորդ այբուբենը։ Կյուրեղագիրը նաև պատկերված է թղթադրամ եվրոների ու բուլղարական եվրոյի մետաղադրամների վրա[4]։

Կապված Բուլղարիայի անդամակցությանը ԵՄ-ին` եվրոյի թղթադրամների նոր շարքի վրա մակագրված է «Եվրո», ինչպես նաև «ԵՑԲ» հապավումը (հապավումը բուլղար․՝ Европейска централна банка)[5]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ъ-Газета — No comment
  2. «Европейское соглашение с Болгарией». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  3. «право Европейского Союза». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  4. «Николай Василев ще брани в Брюксел изписването "евро" вместо "еуро"» (Bulgarian). Mediapool.bg. 2006 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. EURO BANKNOTES - COMPARE BOTH €5 BANKNOTES