Սան Սալվադոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Սալվադոր (այլ կիրառումներ)
Սան Սալվադոր, Սալվադոր պետության մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սան Սալվադոր | |||||
San Salvador | |||||
| |||||
Երկիր | Սալվադոր | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Central San Salvador? | ||||
Քաղաքապետ | Նորման Կիխանո | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1525 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1525 | ||||
Մակերես | 610 կմ² | ||||
ԲԾՄ | 658 մետր | ||||
Բնակչություն | 540 898 մարդ (2009) | ||||
Ագլոմերացիա | 2 290 790 | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Պաշտոնական կայք | amss.gob.sv | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է երկրի հարավարևմտյան մասում, Պանամերիկյան մայրուղու վրա, Ամակաս գետի հովտում, Սան Սալվադոր հրաբխի ստորոտին, մոտ 600 մետր բարձրության վրա։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է իսպանացի զավթիչների կողմից 1525 թվականի ապրիլին Պեդրո դե Ալվարադոյի հրամանով կոնկիստադորների կողմից նվաճված հնդկացիների մայրաքաղաք Կուսկատլանի վայրում, ժամանակակից Սիուդադ Վիեխոյում, հետագայում քաղաքի կենտրոնը երկու անգամ տեղափոխվում էր այլ վայրեր։ Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «Սուրբ Փրկիչ»։ Սալվադորի անկախության հռչակումից հետո (1821) այն դարձել է նրա մայրաքաղաք։ Քաղաքում բնակչության աճ է գրանցվել XX դարում, 1900 թվականին այնտեղ բնակվել է 138 հազար մարդ, 1950 թվականին՝ 296 հազար, իսկ 1990-ին՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։
Սան Սալվադորը իր ամբողջ պատմության ընթացքում մի քանի անգամ երկրաշարժերի պատճառով ենթարկվել է լուրջ ավերածությունների՝ 1798, 1854, 1873, 1965 թվականներին, իսկ վերջին երկրաշարժը տեղի է ունեցել 1987 թվականին։ Վիճակագրության տվյալների համաձայն, ներկա դրությամբ Սան Սալվադորում ծայրաստիճան բարձր են հանցագործության և աղտոտվածության մակարդակները։
Վարչություն
խմբագրել1964-1976 և 1979-1988 թվականներին Սան Սալվադորը ղեկավարում էին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում նաև երկրի ապագա նախագահ Խոսե Նապոլեոն Դուարտեն, ով ընտրվում էր մունիցիպալիտետի ղեկավար երեք անգամ անընդմեջ (1964-1970), և համարվում է, որ հենց նա է հիմք դրել քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1988-1997 թվականները մայրաքաղաքը ղեկավարել են Ֆարամունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ճակատի (ՖՄԱԱՃ) և նրա դաշնակիցների ներկայացուցիչները։ 2009 թվականի հունվարին քաղաքագլուխ է ընտրվել ԱՐԵՆԱ կուսակցության ներկայացուցիչ Նորման Կիխանոն, ով պաշտոնը ստանձնել է 2009 թվականի մայիսի 1-ին՝ փոխարինելով ՖՄԱԱՃ ներկայացուցիչ Վիոլետա Մենխիվարին[1][2]։ Նորման Կիխանոն հաղթել է քաղաքապետի ընտրություններում նաև 2012 թվականին։
2015 թվականի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՖՄԱԱՃ թեկնածու Նայիբ Բուքելեն։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման մերձհասարակածային է։ Ամբողջ տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում և կազմում է 23,1 °C, տեղումների տարեկան քանակը՝ 1 734 մմ[3]։
Վառ արտահայտված է երկու տարվա եղանակ՝ չոր (նոյեմբերից ապրիլ) և անձրևային (մայիսից սեպտեմբեր)։ Անձրևային սեզոնին թափվում են անհամաչափ քանակությամբ տեղումներ, իսկ չոր սեզոնին տեղումներ գրեթե չեն լինում։
Սան Սալվադորում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 40,6 °C, ամենացածրը՝ 7,2 °C: Ամենահով ամիսներն են դեկտեմբերից մինչև փետրվարը[4]։
Տնտեսություն
խմբագրելՏրանսպորտ
խմբագրելԻ սկզբանե քաղաքը սպասարկում էր Իլոպանգո օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից դեպի արևելք, այնուհետև միջազգային փոխադրումները փոխանցվել են Կոմալապա օդանավակայանին, որը հայտնի է նաև Կուսկալտան անունով, Սան Սալվադորից դեպի հարավ 40 կմ հեռավորության վրա։
Տեսարժան վայրեր
խմբագրելՄայր տաճար, Ազգային թատրոն, Ազգային պալատ, Փրկչի հուշարձան, Հեղափոխության հուշարձան։
Քույր քաղաքներ
խմբագրել- Վենեսուելա Կարակաս (իսպ.՝ Caracas), Վենեսուելա
- Կոստա Ռիկա Սան Խոսե (իսպ.՝ San José), Կոստա Ռիկա
- Գվատեմալա Գվատեմալա (իսպ.՝ Guatemala), Գվատեմալա
- Մեքսիկա Մեխիկո (իսպ.՝ México), Մեքսիկա
- ԱՄՆ Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles), ԱՄՆ
- Իսպանիա Մադրիդ (իսպ.՝ Madrid), Իսպանիա
- Մեքսիկա Գվադալախարա (իսպ.՝ Guadalajara), Մեքսիկա
- Իսրայել Թել Ավիվ (եբրայերեն՝ תל אביב), Իսրայել
- Նիկարագուա Մանագուա (իսպ.՝ Managua), Նիկարագուա
- Հոնդուրաս Սան Պեդրո Սուլա (իսպ.՝ San Pedro Sula), Հոնդուրաս
- Չինաստան Թայբեյ (չինարեն՝ 台北), Չինաստան
- Բրազիլիա Սան Պաուլո (պորտ.՝ São Paulo), Բրազիլիա
- Բոլիվիա Լա Պաս (իսպ.՝ La Paz), Բոլիվիա
- Կոլումբիա Կարտախենա (իսպ.՝ Cartagena), Կոլումբիա
- Կոլումբիա Բոգոտա (իսպ.՝ Bogotá), Կոլումբիա
- Իսպանիա Բարսելոնա (իսպ.՝ Barcelona), Իսպանիա
Հայտնի քաղաքացիներ և բնակիչներ
խմբագրել- Խոսե Մատիաս Դելգադո (1767-1832), սալվադորական կրոնական և քաղաքական գործիչ, «ազգի հայրը», Սալվադորի նախագահ (1821—1823)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ FMLN acepta triunfo de ARENA en San Salvador Արխիվացված 2009-01-21 Wayback Machine(իսպ.)
- ↑ Administración de Violeta Menjívar se despidió sin mostrar sus cuentas de publicidad Արխիվացված 2009-05-07 Wayback Machine El Faro, 4 мая 2009 (իսպ.)
- ↑ «World Weather Information Service - San Salvador». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «El Salvador - San Salvador» (Spanish). Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սալվադոր» հոդվածին։ |