Մանագուա (իսպ.՝ Managua), Նիկարագուայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, նաև համարվում է երկրի համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Քաղաք
Մանագուա
Managua
Դրոշ Զինանշան
Flag of Managua.svg Coat of Arms of Managua.svg

Mausoleo Carlos Fonseca.JPG
ԵրկիրՆիկարագուա Նիկարագուա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետԴեյսի Տոռես
Հիմնադրված էմարտի 24 (ապրիլի 5), 1819 թ.
Տվյալ կարգավիճակում1846 թվականից
Մակերես267,2 կմ²
ԲԾՄ83 մ
Բնակչություն937 489 մարդ (2005)[1]
Ժամային գոտիUTC-6
Փոստային ինդեքս+505 2
Փոստային ինդեքսներ10000–14338[2]
Պաշտոնական կայքmanagua.gob.ni
##Մանագուա (Նիկարագուա)
Red pog.png

Բնակչությունը՝ 937 489 մարդ (2005)[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է պետության արևմուտքում, Մանագուա լճի հարավային ափին։

ՊատմությունԽմբագրել

Մանագուան հիմնադրվել է իսպանացիների կողմից XVI դարից հայտնի հնդկացիական բնակավայրի տեղում։ 1855 թվականին քաղաքը դարձել է պետության մայրաքաղաք։ Իր պատմության ընթացքում քաղաքը բազմիցս տուժել է տարերային աղետների արդյունքում՝ 1876 թվականին ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել, 1885, 1931 և 1972 թվականներին ավերիչ երկրաշարժեր, 1936 թվականին՝ ուժեղ հրդեհ։

1979 թվականին Ազգային ազատագրական Սանդինիստյան ճակատի (ԱԱՍՃ) և բռնակալ Անաստասիոս Սոմոսայի զորքերի միջև քաղաքային պատերազմ (գերիլիա) էր ընթանում։ 1979 թվականի հունիսի 4-ին սկսվեց համազգային գործադուլը, իսկ հունիսի 9-ին՝ զինված ապստամբությունը։ Ապստամբության 19-րդ օրը ԱԱՍՃ-ի ստորաբաժանումները և ապստամբները (ընդամենը 6 հազար մարդ) սկսեցին նահանջել մայրաքաղաքից։ Նրանց հետ միասին մայրաքաղաքը լքեցին նաև փախստականները։

Հուլիսի 14-ին ԱԱՍՃ-ի շարասյունը կրկին հարձակվեց Մանագուայի վրա։ Քաղաքում սկսվեց բարիկադների կառուցումը։ Նախագահ Ա. Սոմոսան սկսեց պատրաստվել երկրից փախչելուն և հուլիսի 17-ին Նիկարագուայի կոնգրեսի դիմաց հրաժարական տվեց և մեկնել ԱՄՆ։ 1979 թվականի հուլիսի 19-ին ԱԱՍՃ ջոկատները հանդիսավոր կերպով մուտք են գործել երկրի մայրաքաղաք։

2009 թվականի հուլիսի 1-ին Մանագուայի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Ալեքսիս Արգուելյոին իր նստավայրում մահացած են հայտնաբերել[3]։ 2009 թվականի հուլիսի 8-ին քաղաքապետի պաշտոն է ստանձնել Դեյսի Տոռեսը[4]։

2014 թվականի սեպտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 23:04-ին Մանագուա օդանավակայանի մոտակայքում երկնաքար է ընկել՝ առաջացնելով 12 մետր տրամագծով և 5,5 մետր խորությամբ խառնարան։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքը համարվում է երկրի արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը։ Մանագուայում են տեղակայված տեքստիլ, կաշվե կոշիկի, ցեմենտի, նավթամշակման արդյունաբերությունները[5]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Քույր-քաղաքներԽմբագրել

Մանագուան ունի 19 քույր-քաղաքներ.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել