Եվրոպական միության ընդլայնում (2004)

Եվրոպական միության (ԵՄ) ամենամեծ ընդլայնումը ինչպես բնակչության թվի, այնպես էլ երկրների քանակի առումով տեղի է ունեցել 2004 թվականի մայիսի 1-ին։

     ԵՄ անդամները 2004 թվականին     ԵՄ նոր անդամներ, որոնք միացել են 2004 թվականին

Միաժամանակյա անդամագրությունը վերաբերում էր հետևյալ երկրներին (երբեմն կոչվում են «Ա10» երկրներ[1][2]Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Սլովակիա և Սլովենիա։ Սրանցից 7-ը նախկին Արևելյան ճամբարի երկրներ են (որոնցից էլ 3-ը Խորհրդային Միության անդամ երկրներ են եղել, 4-ը Կենտրոնական Եվրոպայի Վիշեգրադի խմբի անդամ երկրներ են եղել և ներկայումս էլ անդամ են)։ Նախքան անկախությունը Սլովենիան եղել է չմիացած երկիր և այն նախկին Հարավսլավիայի հանրապետություններից է (երբեմն միասին կոչվում են «Ա8» երկրներ). մյուս երկուսը Միջերկրական ծովի կղզիներ են, որոնք երկուսն էլ Ազգերի համագործակցության և Չմիացած երկրների շարժման անդամներ են։

ԵՄ-ի ընդլայնման այս նույն ալիքի մաս է համարվում նաև 2007 թվականին Բուլղարիայի և Ռումինիայի անդամագրումը, որոնք չեն կարողացել 2004 թվականին միանալ, սակայն Եվրոպական հանձնաժողովի համաձայն, կազմում են 5-րդ ընդլայնման մաս։

Պատմություն խմբագրել

Հանրաքվեի արդյունքներ
77,3 / 100
66,8 / 100
83,8 / 100
67,5 / 100
91,1 / 100
53,6 / 100
77,6 / 100
93,7 / 100
89,6 / 100

Նախապատմություն խմբագրել

1945 թվականի մայիսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով Եվրոպան բաժանվեց կապիտալիստական Արևմտյան ճամբարի և կումունիստական Արևելյան ճամբարի, ինչպես նաև Երրորդ աշխարհի չեզոք երկրների։ Եվրոպական տնտեսական համայնքը ստեղծվել է 1957 թվականին Արևմտյան ճամբարի 6 երկրների միջև և ավելի ուշ իր մեջ ընդգրկել է Եվրոպայի ևս 12 երկրների։ Եվրոպական կոմունիստական երկրները թույլ տնտեսական խմբավորում են կազմել Խորհրդային Միության հետ, որը հայտնի է որպես Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն։ Հարավում էր գտնվում որևէ խմբավորման չմիացած կոմունիստական դաշնային երկիր Հարավսլավիան։

1989-1991 թվականների ընթացքում երկու գերտերությունների միջև Սառը պատերազմը մոտենում է ավարտին, իսկ կոմունիստական Եվրոպայի նկատմամբ Խորհրդային Միության ազդեցությունը փլուզվում է։ Երբ կոմունիստական երկրները սկսում են անցում կատարել ազատ շուկայական հարաբերություններով ժողովրդավարությունների՝ միանալով եվրատլանտյան ինտեգրմանը, մայրցամաքում ընդլայնման հարցը դրվում է Եվրոպական տնտեսական համայնքի օրակարգում։

Բանակցություններ խմբագրել

Շուտով գործարկվել է Phare ռազմավարությունը, որի նպատակն էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառուցվածքն ավելի հարմարեցնել Եվրոպական տնտեսական համայնքին։ Այս ռազմավարության հիմնական գործիքներից մեկը Որակի ապահովման տարածաշրջանային ծրագիրն էր (PECO), որը սկսել է 1993 թվականին՝ նպատակ ունենալով օգնել PECO երկրներին իրենց տնտեսություններում իրականացնել Նոր մոտեցումը[3]։

Acquis Communautaire-ը պարունակում էր 3000 դիրեկտիվներ և շուրջ 100 հազար էջ Եվրամիության պաշտոնական ամսագրում, ըստ որոնց պետք է վերաշարադրվեին։ Այն պահանջում էր վարչական ծավալուն աշխատանք և հսկայական տնտեսական փոփոխություններ և առաջացնում էր լուրջ մշակութային խնդիրներ, օրինակ՝ նոր իրավական հասկացություններ և լեզվական անհամապատասխանության խնդիրներ։

Միացում խմբագրել

Մալթան 2003 թվականի մարտի 8-ին անցկացրել է ոչ պարտադիր հանրաքվե. աննշան առավելությամբ «Այո»-ի հաղթանակի արդյունքում 2003 թվականի ապրիլի 12-ի արտահերթ ընտրություններում պայքարն ընթացել է նույն հարցի շուրջ, որից հետո պրո-ԵՄ Ազգայնական կուսակցությունը պահպանել է իր մեծամասնությունը և հայտարարել ԵՄ-ին միանալու որոշման մասին։

Լեհաստանը հանրաքվե է անցկացրել 2003 թվականի հունիսի 7-ին և 8-ին։ Քվերակությանը մասնակցել է բնակչության 59%-ը և 77,5%-ը «Այո» է քվեարկել։

ԵՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2003 թվականի ապրիլի 16-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ատտալոսի ստոայում այն ժամանակ ԵՄ անդամ երկրների և միացող 10 երկրների միջև։ Պայմանագիրը վավերացվել է ժամանակին և ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 1-ին։

Եվրոպական առաջնորդները հանդիպել են Դուբլինում՝ Իռլանդիայի նախագահական նստավայրում, հրավառության և դրոշի բարձրացման արարողության համար։ Միևնույն ժամանակ, Իռլանդիայի քաղաքացիները հնարավորություն են ունեցել վայելել համազգային տոնակատարությունը, որը կոչվում էր Ողջույնի օր։ Նախագահ Ռոմանո Պրոդին մասնակցել է իտալա-սլովենական սահմանին՝ բաժանված Գորիցիա/Նովա Գորիցա քաղաքում իրականացվող տոնակատարություններին։ Գերմանա-լեհական սահմանին բարձրացվել է ԵՄ դրոշը, երգվել է «Ներբող ուրախությանը», իսկ Մալթայում տարբեր այլ տոնակատարությունների շրջանակներում լազերային շոու է իրականացվել[4]։

Առաջընթաց խմբագրել


Իրադարձություն
Չեխիա Սլովակիա
ԵՄ ասոցացման համաձայնագիր 1 negotiations start 1990 1990
ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրում 1993 հոկտեմբերի 4 1993 հոկտեմբերի 4
ԵՄ ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 1995 փետրվարի 1 1995 փետրվարի 1
Անդամության դիմումի ներկայացում 1996 հունվարի 17 1995 հունիսի 27
Խորհուրդը «կարծիք» է հարցում Հանձնաժողովից 1996 հունիսի 29 1995 հուլիսի 17
Հանձնաժողովն օրենսդրական հարցաթերթիկ է ներկայացնում դիմողին 1996 մարտ 1996 մարտ
Դիմողը պատասխանում է հարցաթերթիկին 1997 հունիս 1997 հունիս
Հանձնաժողովը ներկայացնում է իր կարծիքը (և հետագա հաշվետվությունները) 1997 հուլիսի 15 1997, 1998, 1999
Հանձնաժողովն առաջարկում է թեկնածուի կարգավիճակ շնորհել 1997 հուլիսի 15 1997 հուլիսի 15
Եվրոպական խորհուրդը դիմողին շնորհում է «թեկնածուի կարգավիճակ»[5] 1997 դեկտեմբերի 12 1997 դեկտեմբերի 12
Հանձնաժողովն առաջարկում է սկսել բանակցությունները 1997 հուլիսի 15 1999 հոկտեմբերի 13
Եվրոպական խորհուրդը նշանակում է «բանակցությունների մեկնարկի» ամսաթիվը 12 December 1997[6] 10 December 1999
Անդամության բանակցությունների սկիզբ 1998 մարտի 31 2000 փետրվարի 15
Անդամության բանակցությունների ավարտ 2002 դեկտեմբերի 13 2002 դեկտեմբերի 13
Անդամակցության պայմանագրի ստորագրում 2003 ապրիլի 16 2003 ապրիլի 16
ԵՄ-ին անդամակցելու ամսաթիվ 2004 մայիսի 1 2004 մայիսի 1
Օրենսդրական գլուխներ
1. Ապրանքների ազատ տեղաշարժ x x
2. Աշխատողների ազատ տեղաշարժ x x
3. Հաստատվելու իրավունք և ծառայությունների մատուցման ազատություն x x
4. Կապիտալի ազատ տեղաշարժ x x
5. Պետական գնումներ x x
6. Կորպորատիվ իրավունք x x
7. Մտավոր սեփականության իրավունք x x
8. Մրցակցային քաղաքականություն x x
9. Ֆինանսական ծառայություններ x x
10. Տեղեկատվական հասարակություն և մեդիա x x
11. Գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացում x x
12. Սննդի անվտանգություն, անասնաբուժական և բուսասանիտարական քաղաքականություն x x
13. Ձկնորսություն x x
14. Տրանսպորտային քաղաքականություն x x
15. Էներգիա x x
16. Հարկում x x
17. Տնտեսական և դրամային քաղաքականություն x x
18. Վիճակագրություն x x
19. Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն x x
20. Ձեռնարկությունների և արդյունաբերական քաղաքականություն x x
21. Տրանսեվրոպական ցանցեր x x
22. Տարածաշրջանային քաղաքականություն և կառուցվածքային գործիքների համակարգում x x
23. Դատական իշխանություն և հիմնարար իրավունքներ x x
24. Արդարություն, ազատություն և անվտանգություն x x
25. Գիտություն և հետազոտություն x x
26. Կրթություն և մշակույթ x x
27. Բնապահպանություն x x
28. Սպառողների և առողջության պաշտպանություն x x
29. Մաքսային միություն x x
30. Արտաքին հարաբերություններ x x
31. Արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականություն x x
32. Ֆինանսական վերահսկողություն x x
33. Ֆինանսական և բյուջետային դրույթներ x x
34. Ինստիտուտներ x x
35. Այլ հարցեր x x

1 ԵՄ ասոցիացման համաձայնագրի տեսակը՝ Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցիացման մասին 5-րդ ընդլայնման պետությունների համար։

Քաղաքականության ոլորտի իրավիճակը անդամակցության բանակցությունների սկզբում` համաձայն 1997 թվականի Կարծիքների և 1999 թվականի Զեկույցների։

s – գլխի ուսումնասիրություն
fs – ուսումնասիրության ավարտ
f – սառեցված գլուխ
o – բացված գլուխ
x – փակված գլուխ

     ընդհանուր առմամբ արդեն կիրառում է օրենսդրությունը (acquis)      մեծ դժվարություններ չեն սպասվում      անհրաժեշտ են հետագա ջանքեր      ոչ օրենսդրական գլուխ – ընդունելու ոչինչ չկա

     անհրաժեշտ են զգալի ջանքեր      շատ դժվար է ընդունել      իրավիճակը լիովին անհամատեղելի է ԵՄ օրենսդրության

Ազատ տեղաշարժի խնդիրներ խմբագրել

 
Տոնակատարություններ Մալթայի՝ ԵՄ-ին միանալու կապակցությամբ Սենջ Անջելոյի ամրոցում

2011 թվականի մայիսից այս նոր անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի համար այլևս որևէ սահմանափակում չկա։

ԵՄ-ին անդամակցությամբ, բնականաբար, 25 պետությունների միջև պետք է կիրառվեր մարդկանց ազատ տեղաշարժը։ Այնուամենայնիվ, նոր անդամներից դեպի հին ԵՄ-15 զանգվածային միգրացիայի հետ կապված մտահոգությունների պատճառով որոշ անցումային սահմանափակումներ են մտցվել։ Շարժունակությունը ԵՄ-15-ի շրջանակներում (գումարած Կիպրոս) և նոր պետությունների ներսում (բացի Կիպրոսից) նորմալ գործել է (չնայած նոր պետություններն իրավունք ունեին սահմանափակումներ մտցնել իրենց երկրների միջև ճանապարհորդության համար)։ Հին և նոր պետությունների միջև անցումային սահմանափակումները կարող էին կիրառվել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը, սակայն ԵՄ անդամ երկրների աշխատողները ի տարբերություն ոչ ԵՄ անդամ երկրների աշխատողների դեռևս ունեին արտոնյալ իրավունք աշխատանք փնտրելու նույնիսկ եթե իրենց երկրի վրա սահմանափակումներ կիրառվեին։ Կիպրոսի կամ Մալթայի համար սահմանափակումներ չեն կիրառվել։ Յուրաքանչյուր երկիր հետևյալ սահմանափակումներն է կիրառել[7].

  • Ավստրիա և Գերմանիա։ ազատ տեղաշարժի և որոշակի ծառայությունների մատուցման սահմանափակում. Աշխատանքի թույլտվությունները դեռևս անհրաժեշտ են բոլոր երկրների համար։ Ավստրիայում աշխատանքի ընդունվելու համար աշխատողը պետք է աշխատած լինի իր հայրենի երկրում մեկ տարուց ավելի՝ մինչև անդամակցությունը։ Գերմանիան ուներ երկկողմանի քվոտաներ, որոնք ուժի մեջ են մնացել։
  • Կիպրոս։ Սահմանափակումներ չկան։
  • Մալթա։ Սահմանափակումներ չկան իր աշխատողների համար։
  • Նիդերլանդներ։ Սկզբնապես դեմ է եղել սահմանափակումներին, սակայն խստացրել է իր քաղաքականությունը 2004 թվականի սկզբին և ասել է, որ ավելի կխստացնի, եթե տարեկան ժամանող աշխատողների թիվը գերազանցի 22,000-ը։
  • Ֆինլանդիա։ 2 տարվա անցումային պայմանավորվածություններ, որտեղ աշխատանքի թույլտվություն կտրվի միայն այն դեպքում, երբ Ֆինլանդիայի քաղաքացի չի գտնվի աշխատանքի համար։ Սա չի վերաբերում ուսանողներին, կես դրույքով աշխատողներին, ձեռնարկատերերին, Ֆինլանդիայում ոչ աշխատանքային նպատակներով ապրողներին, այն մարդկանց, ովքեր արդեն մեկ տարի ապրում էին Ֆինլանդիայում կամ մարդկանց, ովքեր, այնուամենայնիվ, իրավունք կունենային աշխատել, եթե լինեին երրորդ երկրից։
  • Դանիա։ Երկու տարի, որտեղ միայն լրիվ դրույքով աշխատողները կարող են աշխատանքի թույլտվություն ստանալ, եթե նրանք կացության թույլտվություն ունեն։ ԵՄ 10-ի բոլոր քաղաքացիները կարող են բիզնես հիմնել։
  • Ֆրանսիա։ Հինգ տարվա սահմանափակումներ՝ կախված ոլորտից և տարածաշրջանից։ Ուսանողները, հետազոտողները, ինքնազբաղվածները և ծառայություններ մատուցողները ազատված էին սահմանափակումներից։
  • Իսպանիա։ Երկու տարի։
  • Պորտուգալիա։ Երկու տարի, տարեկան սահմանաչափը՝ 6500:
  • Շվեդիա։ Սահմանափակումներ չկան։
  • Չեխիա և Սլովակիա։ Սահմանափակումներ չկան։
  • Լեհաստան։ Երկկողմանի սահմանաչափեր, միայն բրիտանացի և իռլանդացի քաղաքացիները ունեին ազատ մուտքի իրավունք։ Ավելի թույլ կամ ավելի խիստ սահմանաչափեր ունեցող երկրները նմանատիպ սահմանաչափերի են հանդիպում նաև Լեհաստանում։
  • Բելգիա, Հունաստան և Լյուքսեմբուրգ։ Երկու տարի։
  • Միացյալ Թագավորություն։ Միայն սոցիալական ապահովության սահմանափակումներ, անհրաժեշտ է գրանցում։
  • Իռլանդիա։ Սահմանափակումներ չկան։
  • Հունգարիա։ 7 տարով երկկողմանի սահմանաչափեր։

Չնայած մտավախություններին, ԵՄ-ի ներսում միգրացիան վերաբերում է բնակչության ոչ ավելի, քան 2%-ին[8]։ Այնուամենայնիվ, միգրացիան հակասություններ է առաջացրել այն երկրներում, դեպի ուր նկատելի ներհոսք է եղել՝ ԵՄ-ում ստեղծելով «լեհ սանտեխնիկի» կերպարը՝ այսպիսով ծաղրանկարելով Ա8 երկրների էժան աշխատուժը, որը հետք է թողել ԵՄ մնացած երկրներում։ Թե որքան հասարակական հակազդեցություն է առաջացրել E8-ի ներգաղթը, բանավեճի առարկա է դարձել։ Ընդլայնումից տասը տարի անց, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերջին տասը տարիների ընթացքում Արևմտյան Եվրոպայում E8 միգրանտների աճն ուղեկցվել է ներգաղթի տնտեսական օգուտների ավելի լայն ընկալմամբ[9]։ 2007 թվականի ընդլայնումից հետո երկրների մեծ մասը սահմանափակումներ դրեցին նոր պետությունների վրա[10]։ Սակայն մինչև 2008 թվականի ապրիլ բոլոր անդամները, բացառությամբ Գերմանիայի և Ավստրիայի, հանեցին այս սահմանափակումները 8 անդամների նկատմամբ[11]։

Ինտեգրման մնացած ոլորտներ խմբագրել

Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան անդամ են դարձել 2004 թվականի մայիսի 1-ին, սակայն Եվրամիության ներսում համագործակցության որոշ ոլորտները ավելի ուշ են կիրառվելու ԵՄ որոշ անդամ երկրների համար։ Դրանք են՝

Նոր անդամ պետություններ խմբագրել

Կիպրոս խմբագրել

 
Կիպրոսի միացումը ԵՄ-ին 2004 թվականին

1974 թվականից ի վեր Կիպրոսը բաժանված է հունական հարավի և հյուսիսի, որը գտնվում է թուրքական օկուպացիայի տակ (ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ՀանրապետությունՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների կողմից, բացի Թուրքիայից, Կիպրոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանությունը։ Հյուսիսային գրավված տարածքները ճանաչված են միայն Թուրքիայի կողմից։

Կիպրոսը բանակցություններ է սկսել ԵՄ-ին միանալու համար, ինչը խթան է հանդիսացել կղզու վեճը լուծելու համար։ Անանի ծրագրի համաձայն հույս կար, որ երկու համայնքները՝ հունական և թուրքական, միասին կմիանան ԵՄ-ին՝ որպես միասնական Կիպրոսի Հանրապետություն։ Կիպրոսի թուրքերը աջակցել են այդ ծրագրին։ Այնուամենայնիվ, 2004 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ կիպրոսցի հույները մերժել են այդ ծրագիրը։ Այսպիսով, մեկ շաբաթ անց Կիպրոսի Հանրապետությունը միացել է ԵՄ-ին՝ չլուծված քաղաքական խնդիրներով։ Իրավական առումով, քանի որ հյուսիսային հանրապետությունը ճանաչված չէ ԵՄ-ի կողմից, ամբողջ կղզին, որպես Կիպրոսի Հանրապետություն, ԵՄ անդամ է, թեև փաստացի իրավիճակն այնպիսին է, որ կառավարությունը չի կարողանում իր վերահսկողությունը տարածել օկուպացված տարածքների վրա։

2022 թվականի տվյալներով կղզին վերամիավորելու ջանքերը շարունակվում են։ Եվրոպական միության անդամակցությունը ստիպել է երկրին դադարեցնել իր անդամակցությունը Չմիացած երկրների շարժմանը, սակայն Կիպրոսի կառավարությունը պնդել է, որ պետք է պահպանել սերտ կապերը ՉԵՇ-ի հետ[12]։

Լեհաստան խմբագրել

 
Լեհաստանի միացումը ԵՄ-ին 2004 թվականին

Լեհաստանի անդամակցությունը Եվրամիությանը տեղի է ունեցել 2004 թվականի մայիսին։ Լեհաստանը ԵՄ-ի հետ բանակցություններ էր վարում 1989 թվականից։

1989-1990 թվականներին կոմունիզմի անկմամբ Լեհաստանը արտաքին քաղաքականության մեջ ձեռնամուխ է եղել մի շարք բարեփոխումների և փոփոխությունների՝ մտադրվելով միանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ 1989 թվականի սեպտեմբերի 19-ին Լեհաստանը ստորագրել է առևտրի և առևտրային համագործակցության համաձայնագիր այն ժամանակվա Եվրոպական համայնքի (ԵՀ) հետ։ ԵՄ-ին միանալու լեհական մտադրությունը արտահայտել է Լեհաստանի վարչապետ Թադեուշ Մազովեցկին 1990 թվականի փետրվարին Եվրոպական խորհրդարանում ներկայացրած իր ելույթում, իսկ 1991 թվականի հունիսին՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Քշիշտոֆ Սկուբիշևսկին Սեյմում (Լեհական խորհրդարան)։

1990 թվականի մայիսի 19-ին Լեհաստանը սկսել է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ընթացակարգը, և բանակցությունները պաշտոնապես սկսվել են 1990 թվականի դեկտեմբերին։ Մոտ մեկ տարի անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 16-ին, Լեհաստանի կողմից ստորագրվել է Եվրոպական Միության ասոցացման համաձայնագիրը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի փետրվարի 1-ին (փոխադարձ առևտրային հարաբերությունների վերաբերյալ դրա 3-րդ մասը ուժի մեջ է մտել ավելի վաղ՝ 1992 թվականի մարտի 1-ին)։

Վիշեգրադի խմբի կենտրոնական Եվրոպայի երկրների դիվանագիտական միջամտությունների արդյունքում 1993 թվականի հունիսին Կոպենհագենի գագաթնաժողովում Եվրոպական խորհուրդը որոշել է. «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ասոցացված երկրները, եթե ցանկանում են, կդառնան ԵՄ անդամ։ Դրան հասնելու համար, սակայն, նրանք պետք է կատարեն համապատասխան պայմաններ»։ Այդ պայմանները (հայտնի են որպես Կոպենհագենի չափանիշներ կամ պարզապես անդամակցության չափանիշներ) հետևյալն էին.

  1. Որ թեկնածու երկրները ունենան կայուն ինստիտուտներ, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրինականությունը, մարդու իրավունքները և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը։
  2. Որ թեկնածու երկրներն ունենան աշխատող շուկայական տնտեսություն, որը կարող է արդյունավետորեն մրցակցել ԵՄ շուկաներում։
  3. Որ թեկնածու երկրներն ընդունակ են ստանձնել անդամակցության բոլոր պարտականությունները՝ քաղաքական, տնտեսական և դրամական։

1997 թվականին Լյուքսեմբուրգի գագաթնաժողովում ԵՄ-ն ընդունել է Հանձնաժողովի կարծիքը՝ հրավիրելու Լեհաստանին, Չեխիայի Հանրապետությանը, Հունգարիային, Սլովենիայի, Էստոնիային և Կիպրոսին ԵՄ-ին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելու նպատակով։ Բանակցային գործընթացը սկսվել է 1998 թվականի մարտի 31-ին։ Լեհաստանն ավարտել է անդամակցության բանակցությունները 2002 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև 2003 թվականի ապրիլի 16-ին Աթենքում ստորագրվել է ԵՄ-ին միանալու պայմանագիրը։ 2003 թվականին Եվրամիությանը Լեհաստանի անդամակցության հանրաքվեում այդ պայմանագրի վավերացումից հետո Լեհաստանը և այլ 9 երկրներ 2004 թվականի մայիսի 1-ին դարձան ԵՄ անդամ։

Ա8 երկրներ խմբագրել

2004 թվականին ԵՄ-ին միացած 10 երկրներից 8-ը միասին կոչվում են Ա8, երբեմն նաև ԵՄ8[13]։ Դրանք ԵՄ-ին միացած մյուս երկու երկրներից՝ Կիպրոս և Մալթա, առանձին են խմբավորվում՝ պայմանավորված նախկին արևելյան բլոկին բնորոշ համեմատաբար նման անցյալով, մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակով, Մարդու զարգացման ինդեքսի մակարդակով և ամենակարևորը Եվրոպայում աշխարհագրական դիրքով, մինչդեռ մյուս երկու երկրները միջերկրածովյան կղզիներ են[14][15]։

Սրանք են՝

  • Չեխիա
  • Էստոնիա
  • Հունգարիա
  • Լատվիա
  • Լիտվա
  • Լեհաստան
  • Սլովակիա
  • Սլովենիա

Ըստ BBC-ի, Ա8 երկրների խմբավորման առանձնահատուկ պատճառն այն էր, որ դրանք կդառնան դեպի ավելի հարուստ եվրոպական երկրներ միգրացիայի նոր ալիքի սկիզբ[15]։ Եվ իսկապես նրանք սկզբում միգրացիայի նոր ալիքի սկիզբ են դարձել, շատ քաղաքացիներ այս երկրներից տեղափոխվել են ԵՄ-ի այլ երկրներ՝ ավելի ուշ իրենց տեղը զիջելով ԵՄ նոր անդամներին, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան։ Brexit-ի արդյունքում Միացյալ Թագավորության գրավչությունը՝ շուկա, որը նախկինում ուներ Ա8 երկրներից ներգաղթի ամենամեծ մասնաբաժինը, կտրուկ նվազել է, և Մեծ Բրիտանիան լքող ԵՄ քաղաքացիների թիվը հասել է ռեկորդային բարձունքների[16]։

Ազդեցություն խմբագրել

 
Տոնակատարություն Բրյուսելում գտնվող Հիսունամյակի այգում
Անդամ երկրներ Մայրաքաղաք Բնակչություն Տարածք (կմ²) ՀՆԱ
(մլրդ $)
ՀՆԱ
մեկ շնչի հաշվով ($)
Լեզուներ
  Կիպրոս[1] Նիկոսիա 775,927 9,250 11.681 15,054 հունարեն
թուրքերեն
  Չեխիա Պրահա 10,246,178 78,866 105.248 10,272 չեխերեն
  Էստոնիա Տալլին 1,341,664 45,226 22.384 16,684 էստոներեն
  Հունգարիա Բուդապեշտ 10,032,375 93,030 102.183 10,185 հունգարերեն
  Լատվիա Ռիգա 2,306,306 64,589 24.826 10,764 լատիշերեն
  Լիտվա Վիլնյուս 3,607,899 65,200 31.971 8,861 լիտվերեն
  Մալթա Վալետա 396,851 316 5.097 12,843 անգլերեն
մալթերեն
  Լեհաստան Վարշավա 38,580,445 311,904 316.438 8,202 լեհերեն
  Սլովակիա Բրատիսլավա 5,423,567 49,036 42.800 7,810 սլովակերեն
  Սլովենիա Լյուբլյանա 2,011,473 20,273 29.633 14,732 սլովեներեն
Միացող երկրներ 74,722,685 737,690 685.123 9,169 10 new
Անդամ երկրներ (2004) 381,781,620 3,367,154 7,711.871 20,200 11
ԵՄ25 (2004) 456,504,305
(+19.57%)
4,104,844
(+17.97%)
8,396,994
(+8.88%)
18,394
(−8.94%)
21

Ընդլայնումից 12 տարի անց Եվրամիությունը դեռևս «մարսում է» փոփոխությունը։ Նոր անդամների ներհոսքը արդյունավետորեն վերջ դրեց ԵՄ-ի հետևում գտնվող ֆրանս-գերմանական շարժիչին, քանի որ նրա համեմատաբար ավելի նոր անդամները՝ Լեհաստանը և Շվեդիան, սահմանեցին քաղաքականության օրակարգը, օրինակ՝ Արևելյան գործընկերությունը։ Չնայած եղած մտավախություններին, որոշումների կայացման գործընթացը չի խոչընդոտվել նոր անդամակցության պատճառով, ավելացել է ինստիտուտների օրենսդրական արդյունքը, այնուամենայնիվ, տուժել են արդարադատությունն ու ներքին գործերը (որոնք գործում է միաձայնությամբ)։ 2009 թվականին Հանձնաժողովը ընդլայնումը համարել է հաջողություն, սակայն կարծում էր, որ քանի դեռ ընդլայնումը հանրության կողմից ամբողջությամբ չի ընդունվել, ապագա ընդլայնումները դանդաղ կլինեն[11]։ 2012 թվականին Guardian-ի հրապարակած տվյալները ցույց էին տալիս, որ այդ գործընթացն ավարտված է[17]։

Ներքին ազդեցությունը նույնպես եղել է։ Լրացուցիչ անդամների ընդգրկումը լրացուցիչ շեշտադրում է մտցրել հաստատությունների կառավարման վրա և զգալիորեն ավելացրել է ընդհանուր ծախսերը (օրինակ՝ պաշտոնական լեզուների բազմապատկման միջոցով)։ Ավելին, կա անձնակազմի բաժանում, քանի որ ընդլայնման օրը ընտրվել է Աշխատակազմի կանոնակարգի խորքային բարեփոխման ընդունման համար, որով նախատեսվում էր վարչական ծախսերի զգալի խնայողության հասնել։ Արդյունքում, աշխատանքային պայմանները (կարիերայի և կենսաթոշակային հեռանկարները) այդ ամսաթվից հետո հավաքագրված պաշտոնյաների համար վատացել են։ Քանի որ, ըստ սահմանման, «նոր» անդամ պետությունների պաշտոնյաները հավաքագրվել են ընդլայնումից հետո, այս նոր պայմանները ազդել են բոլորի վրա (չնայած դրանք ազդում են նաև նախկին 15 անդամ պետությունների քաղաքացիների վրա, ովքեր հավաքագրվել են 2004 թվականի մայիսի 1-ից հետո)։

Մինչև 2004 թվականի ընդլայնումը ԵՄ-ն ուներ պայմանագրային տասներկու լեզու՝ դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իռլանդերեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն և շվեդերեն։ Այնուամենայնիվ, 2004 թվականի ընդլայնման արդյունքում ևս ինը պաշտոնական լեզու է ավելացվել՝ լեհերեն, չեխերեն, սլովակերեն, սլովեներեն, հունգարերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն և մալթայերեն։

Տնտեսական ազդեցություն խմբագրել

Քաղաքական տնտեսություն ամսագրում (Journal of Political Economy) 2021 թվականի ուսումնասիրության համաձայն, 2004 թվականի ընդլայնումը ընդհանուր առմամբ օգտակար տնտեսական ազդեցություն է ունեցել բոլոր խմբերի՝ թե՛ նոր, թե՛ հին անդամ պետությունների համար։ Ամենամեծ օգուտը ստացել են հենց նոր անդամ պետությունները և մասնավորապես նոր անդամների ոչ հմուտ աշխատուժը[18]։

Քաղաքական ազդեցություն խմբագրել

Հետխորհրդային հարաբերություններ ամսագրի 2007 թվականի ուսումնասիրության համաձայն, 2004 թվականի ընդլայնումը նպաստել է նոր անդամ պետություններում ժողովրդավարության ամրապնդմանը[19]։ 2009 թվականին Բեռլինի ազատ համալսարանի քաղաքագետ Թոմաս Ռիսը գրել է «Արևելյան Եվրոպայի վերաբերյալ գրականության մեջ կա ընդհանուր համաձայնություն, որ ԵՄ անդամակցության հեռանկարը հսկայական խարսխող ազդեցություն է ունեցել նոր ժողովրդավարությունների վրա»[20]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. White, Michael (2014 թ․ հուլիսի 21). «Twenty years of Tony Blair: totting up the balance sheet». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «EURLex – e50004 – EN – EUR-Lex». Europa (web portal). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. EU welcomes 10 new members, CNN 1 May 2003
  5. See the 10th point of the Presidency Conclusions of the European Council in Luxembourg, 12–13 December 1997, European Council conclusions (1993–2003)
  6. See the 11th point of the Presidency Conclusions of the European Council in Luxembourg, 12–13 December 1997, European Council conclusions (1993–2003)
  7. EU-25: Member States grapple with the free labour market, Euractive 17 August 2004
  8. "Who’s afraid of the EU’s Largest Enlargement? Report on the Impact of Bulgaria and Romania joining the union on Free Movement of People" (archived link), European Citizen Action Service 28 January 2008
  9. Britons feel better about immigration when Eastern Europeans settle here, Anne-Marie Jeannet, The Times
  10. EU free movement of labour map, BBC 28 July 2008
  11. 11,0 11,1 EU still 'digesting' 2004 enlargement five years on, EU observer
  12. Ker-Lindsay, James (2010). «Shifting Alignments The External Orientations of Cyprus since Independence». The Cyprus Review. 22 (2): 67–74.
  13. Marcel Tirpak. «Migration in EU8 countries» (PDF) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. Stack Exchange. «When the A8 (ex-Eastern Bloc) states acceded, was the process defined by treaty or by the Ordinary Legislative Process?». politics.stackexchange.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. 15,0 15,1 «Who are the "A8 countries"?». BBC News. 2005 թ․ ապրիլի 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  16. Agnieszka Gehringer (2019 թ․ հունվարի 9). «Brexit: Lower Immigration = Lower Growth» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Europe in numbers: who gives what in, who gets what out?». The Guardian. 2012 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. Caliendo, Lorenzo; Parro, Fernando; Opromolla, Luca David; Sforza, Alessandro (2021). «Goods and Factor Market Integration: A Quantitative Assessment of the EU Enlargement». Journal of Political Economy. 129 (12): 3491–3545. doi:10.1086/716560. ISSN 0022-3808. S2CID 3349273.
  19. Cameron, David (2007). «Post-Communist Democracy: The Impact of the European Union». Post-Soviet Affairs. 23 (3): 185–217. doi:10.2747/1060-586X.23.3.185. S2CID 18266807.
  20. Magen, A.; Risse, T.; McFaul, M. (2009). Promoting Democracy and the Rule of Law | SpringerLink (բրիտանական անգլերեն). doi:10.1057/9780230244528. ISBN 978-1-349-30559-9.

Արտաքին հղումներ խմբագրել