Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին

Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին, համաձայնագիր Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետության միջև, որըով ձևավորվում են շրջանակներ կողմերի միջև համագործակցության համար։ Համագործակցության ոլորտները սովորաբար շոշափում են քաղաքական, առևտրային, սոցիալական, մշակութային կապերի զարգացումը և անվտանգության ամրապնդումը։ Նման համաձայնագրի համար անհրաժեշտ իրավական հիմքը ստեղծվել է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 217-րդ հոդվածով։

Ասոցացման մասին համաձայնագրի հնարավորությունը ընդգրկված էր Հռոմի պայմանագրում և Եվրոպական տնտեսական համայնքում որպես Մեծ Բրիտանիայի հետ Համայնքի հետագա համագործակցության ապահովման միջոց։ Եվրոպական տնտեսական համայնքի հետ ասոցացման համաձայնագիր կնքած առաջին պետություններն էին Հունաստանը և Թուրքիան 1960 թ.։

Եվրոպական միությունը սովորաբար կնքում է ասոցացման մասին համաձայնագրեր՝ քաղաքական, տնտեսական, առևտրային կամ դատական բարեփոխումների իրականացման պարտավորություն ստանձնելու դիմաց։ Դրանց դիմաց ասոցացված պետությունը կարող է ստանալ Եվրոպական միության որոշ կամ բոլոր շուկաներ, գյուղատնտեսական մթերքների շուկա առանց մաքսատուրքերի մուտք գործելու հնարավորություն և այլն, ինչպես նաև ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն։ Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է ներառել Եվրոպական միության և երրորդ երկրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Ասոցացման մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Եվրոպական միության անդամ բոլոր պետությունների կողմից։

Նորագույն պատմության մեջ նման համաձայնագրեր ստորագրվել են Եվրոպական միության երկու քաղաքականությունների շրջանակներում։ Դրանք են Կայունացման և ասոցացման գործընթացը և Եվրոպական հարևանության քաղաքականությունը։ Բալկանյան թերակղզու պետությունները մասնակցում են դրանցից առաջինին։ Երկրորդը տարածվում է Եվրոպական միության հարևան միջերկրածովյան պետությունների և Արևելյան Եվրոպայի (այդ թվում՝ Անդրկովկասի) պետությունների վրա, բացառությամբ Ռուսաստանի, որը պնդում է Ռուսաստանի և Եվրոպական միության համագործակցության ստեղծման վրա։ Սովորաբար ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած պետությունների հետ համագործակցությունը պակաս խորն է, քան Եվրոպական միության լիիրավ անդամների հետ։

Եվրոպական հարևանության քաղաքականությունԽմբագրել

Եվրոպական հարևանության քաղաքականությունը ներառում է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Եգիպտոսը, Թունիսը, Իսրայելը, Լիբանանը, Լիբիան, Հայաստանը, Հորդանանը, Մարոկկոն, Մոլդովան, Պաղեստինի Ինքնավարությունը, Ռուսաստանը (4 ընդհանուր տարածքների մասին պայմանագրի միջոցով), Սիրիան, Վրաստանը և Ուկրաինան։

Համաձայնագրեր Եվրոպական միության հետ ազատ առևտրի մասինԽմբագրել

Ներկայումս բանակցությունների փուլում գտնվող պետություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել