Ատտալոսի ստոա, աթենական ագորայում գտնվող ստոա։ Կառուցվել է Պերգամոնի կայսր Ատտալոս II-ի կողմից (կառավարել է մ.թ.ա. 159-138 թվականներին) և նրա պատվին է այդպես անվանակոչվել։ Այժմ դրա տեղում իր ժամանակակից մակետն է։

Picto infobox architecture.png
Ատտալոսի ստոա
Կոորդինատներ37°58′30″ հս․ լ. 23°43′27″ ավ. ե.HGЯO

ԲնութագիրԽմբագրել

Ստոան, վերաբերելով հելլենիզմի ժամանակաշրջանին, շատ ավելի մեծ և վեհասքանչ է Աթենքի այլ հինավուրց շենքերից։ Ստոայի չափսերը կազմում են 115х20 մետր։ Որպես շինանյութ՝ կիրառվել են պենտելիկոնյան մարմարը և կրաքարը։

Հուշարձանում կիրառվել են մի քանի ճարտարապետական օրդերներ։ Ստոայի արտաքին պատվանդանի կամարաշարը պատրաստված է դորիական օրդերով, իսկ ներքինը՝ հոնիական օրդերով։ Առաջին հարկաշարքը ներառում է հոնիական օրդերն ու պերգամոնյան ինտերիերը։ Երկու հարկաշարքերից յուրաքանչյուրն ունի երկու անցատեղ։ Իսկ արևմտյան պատը՝ իր ողջ երկարությամբ, իր տրամադրության տակ ունի 21 սենյակ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի լուսամուտատեղ և դռնախորշ։ Ստոայի յուրաքանչյուր վերնաճակատից աստիճանով կարելի է բարձրանալ վերնահարկ։

ՊատմությունԽմբագրել

 
Սրահներից մեկի ներքին տեսքը

Ստոան Ատտալոս II-ի կողմից կառուցվել է որպես ընծա՝ պերգամոնյան կայսրից Աթենասին, ով այստեղ ժամանակին սովորել է։

Ստոան ավերվել է 267 թվականին՝ հերուլի ցեղերի կողմից։ Նրա ավերակները երկար ժամանակ քաղաքի պաշտպանական ամրությունների մասն էին կազմում։

Ատտալոսի ստոայի գոյության հետքերը հայտնաբերվել են պեղումների ժամանակ, որոնք անցկացվում էին Աթենական հնագիտական ընկերության կողմից 1859 թվականից 1902 թվականն ընկած ժամանակահատվածում։

1953-1956 թվականներին ամերիկացի արդյունաբերողներ Ռոկֆելլերների ընտանիքը ֆինանսավորեց Աթենքում դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցի կողմից ստոայի վերակառուցումը՝ որպես Աթենական ագորայի թանգարանի[1]։

2003 թվականի ապրիլի 16-ին Ատտալոսի ստոայում տեղի ունեցավ 10 նոր պետությունների՝ Եվրոպական միության կազմի մեջ մտնելու պայմանագրի ստորագրումը։ Դրանք էին՝ Հունգարիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան։

ՊատկերասրահԽմբագրել

Աթենական ագորայի թանգարանԽմբագրել

Ցուցադրանմուշների մեծ մասը նվիրված է աթենական ժողովրդավարությանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է կավե, բրոնզե, ապակյա առարկաներ, քանդակագործական պատկերներ, մետաղադրամներ և արձանագրություններ, որոնք վերաբերում են մ.թ.ա. VII դարից մինչև մ.թ.ա. V դարերին, ինչպես նաև բյուզանդական դարաշրջանի և Օսմանյան կայսրության կերամիկային։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Klio Tsoga (2012)։ «Ancient Agora of Athens. History» (անգլերեն)։ Ministry of Culture and Sports։ Վերցված է 2017-12-02 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել