Եվգենի Միրոնով (դերասան)

ռուս դերասան

Եվգենի Վիտալևիչ Միրոնով (ռուս.՝ Евгений Витальевич Миронов, նոյեմբերի 29, 1966(1966-11-29), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, Ազգերի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար 2006 թվականից, ՌԴ ժողովրդական արտիստ (2004)[1], Չեչնիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (2012), ՌԴ երկու պետական մրցանակների դափնեկիր (1995, 2010)։

Եվգենի Միրոնով
ռուս.՝ Евгений Витальевич Миронов
Ծնվել էնոյեմբերի 29, 1966(1966-11-29) (57 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (1986) և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
emironov.ru

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Միրոնովը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 29-ին Սարատովում, ծնողների հետ ապրել է Սարատովի մարզի Տատիշչևո-5 (ներկայում՝ Սվետլի) գյուղում։

Հայրը՝ Վիտալի Սերգեևիչ Միրոնովը (1938-2004), աշխատել է որպես վարորդ[2]։ Մայրը՝ Թամարա Պետրովնա Միրոնովան (ծնվ.՝ 1941), աշխատել է վաճառող, հավաքորդ տոնածառի խաղալիքների գործարանում[2]։ Քույրը՝ Օքսանան, բալերինա է, դասավանդում է իր հիմնադրած մանկական ստուդիայում, նկարահանվել է կինոյում[2][3]։

Եվգենի Միրոնովը մանկուց երազել է դերասան դառնալ և դպրոցում հաճախել է դրամատիկական խմբակ, սովորել է նաև երաժշտական դպրոցում՝ ակորդեոնի դասարանում։ Քրոջ՝ Օքսանայի հետ բեմադրել է տնային տիկնիկային ներկայացումներ[4]։

1982 թվականին ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Սարատովի Ի. Սլոնովի անվան թատերական դպրոց, որտեղ սովորել է Վալենտինա Ալեքսանդրովնա Երմակովայի կուրսում։

Նրա առաջին ուսումնական դերը եղել է Իվանի դեր (ըստ Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» պատմվածքի)։

1986 թվականին հաջողությամբ ավարտել է ուսումնարանը։

Թատրոն խմբագրել

Ուսումնարանն ավարտելուց հետո Եվգենի Միրոնովը հրավիրվել է աշխատանքի Սարատովի թատրոնում, բայց որոշել է շարունակել դերասանական կրթությունը Մոսկվայում՝ մտադրվելով ընդունվել ՄԳԱԹ դպրոց-ստուդիա՝ Օլեգ Պավլովիչ Տաբակովի և Ավանգարդ Նիկոլաևիչ Լեոնտևի կուրս։ Օլեգ Տաբակովը նրան երկշաբաթյա փորձաշրջան է նշանակել, քանի որ իր ուսանողներն արդեն երկրորդ կուրսում էին սովորում։ Այդ երկու շաբաթվա ընթացքում Միրոնովը պետք է մի հատված պատրաստեր ցուցադրության համար, և այդ հատվածի բեմադրմանը պատրաստվելուն համաձայնել է օգնել Ռոման Կուզնեչենկոն[4]։ Փորձաշրջանի ավարտից հետո Եվգենի Միրոնովը պաշտոնապես ընդունվել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիա։

1990 թվականին Եվգենի Միրոնովն ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիան։ Օլեգ Եֆրեմովը նրան հրավիրել է ՄԳԱԹ, նա հրավիրվել է նաև Մալայա Բրոննայայի թատրոն, բայց նախընտրել է ընդունվել Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ թատրոն-ստուդիա[4][5], որտեղ մնացել է թատերախմբի կազմում մինչև 2006 թվականը և խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Страсти по Бумбарашу», «Աստղային ժամ տեղական ժամանակով» (ռուս.՝ «Звёздный час по местному времени»), «Դեռ Վան Գոգ» (ռուս.՝ «Ещё Ван Гог») և այլն։

Չեխովի անվան ՄԳԹ-ում խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «№ 13», «Պարոնայք Գոլովլյովները» և «Ճայը»։

2006 թվականի դեկտեմբերին դարձել է Ազգերի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար[6][7]։

Աշխատել է այնպիսի հայտնի արտասահմանյան ռեժիսորների հետ, ինչպիսիք են Պետեր Շտայնը, Դեկլան Դոնելանը, Թոմաս Օստերմայերը, Ռոբերտ Ուիլսոնը, Ռոբեր Լեպաժը, Ալվիս Հերմանիսը, Էյմունտաս Նյակրոշյուսը, Ստեֆան Բրաունշվեյգը, Վադիմ Պերելմանը։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Կինոյում Եվգենի Միրոնովն առաջին դերը խաղացել է 1988 թվականին Ալեքսանդր Կայդանովսկու «Նավթավաճառի կինը» (ռուս.՝ «Жена керосинщика») ֆիլմում։

Ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների շրջանում Միրոնովը լայն ճանաչման է արժանացել ռեժիսոր Վալերի Տոդորովսկու «Սեր» ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելուց հետո, որն արժանացել է մի շարք ռուսական և արտասահմանյան կինոմրցանակների, իսկ Միրոնովը ճանաչվել է 1992 թվականի լավագույն դերասան։

Կինոյում ամենանշանակալի դերասանական աշխատանքներից մեկը համարվում է իշխան Միշկինի դերը Վ. Բորտկոյի «Ապուշը» բազմասերիանոց ֆիլմում, որը նկարահանվել է Ֆ. Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։

Հասարակական գործունեություն խմբագրել

2000 թվականին եղել է մշակույթի այն գործիչների շարքում, որոնք քննադատել են Ալեքսանդրովի երաժշտությամբ խորհրդային օրհներգի վերադարձը[8]։

2001 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից մշակույթի և արվեստի խորհրդի անդամ[9]։

2005-2020 թվականներին եղել է «Территория» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն-դպրոցի համահիմնադիր և գեղարվեստական տնօրեն, 2020 թվականից՝ փառատոնի հոգաբարձու։

2007 թվականին դարձել է Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների փառատոնի գեղարվեստական ղեկավար։

2012 թվականին նկարահանվել է «Ինչու եմ քվեարկում Պուտինի օգտին» տեսահոլովակում՝ նախագահական ընտրություններից առաջ[10]։

Դարձել է Հեռավոր Արևելքի շրջաններում թատերական արվեստի զարգացման ծրագրի նախաձեռնող։ Ծրագրի շրջանակներում 2021 և 2023 թվականներին Վլադիվոստոկում տեղի է ունեցել Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոն, 2019 և 2021-2023 թվականներին Խաբարովսկում՝ Հեռավոր Արևելքի թատրոնների փառատոն, ինչպես նաև հատկացվել է դրամաշնորհ՝ երիտասարդ ռեժիսորների ներկայացումների բեմադրման համար։

Մաքսիմ Գորկուն նվիրված «Գորկի +» փառատոնի գեղարվեստական տնօրենն է, որը տեղի է ունեցել Մոսկվայում Գորկու այգում 2022 և 2023 թվականներին, ինչպես նաև Կազանում և Նիժնի Նովգորոդում 2023 թվականին։

«Արտիստ» արվեստագետների աջակցության բարեգործական հիմնադրամի համահիմնադիր (հիմնադրվել է 2008 թվականին)։

Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Կյանքը շարժման մեջ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր (հիմնադրվել է 2014 թվականին)։

Ընդգրկվել է «Со-единение» խուլ ու կույր անձանց աջակցության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։

2022 թվականի փետրվարի 26-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, ստորագրել է ռուս մշակութային գործիչների հակապատերազմական նամակը՝ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը[11][12]։ 2022 թվականի մայիսին «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակի հետ այցելել է ռուսական բանակի կողմից վերահսկվող Մարիուպոլ և հարակից շրջաններ՝ փաստացի աջակցելով Ուկրաինա ներխուժմանը և քննադատելով դրա դեմ հանդես եկած արտիստներին[13][14]։։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Սարատովի դրամայի թատրոն
  • «Թռիչք կկվի բնի վրայով», Կեն Կիզի (դիպլոմային ներկայացում)
ՄԳԱԹ դպրոց-ստուդիա
  • 1989 – «Առաջարկություն» (դիպլոմային ներկայացում)
«Տաբակերկա»
  • «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ (ռեժիսոր՝ Սերգեյ Գազարով) – թաղային
  • «Прищучил»(ռեժիսոր՝ Օլեգ Տաբակով) – տղա
  • 1987 – «Բիլոքսի Բլյուզ» (ռեժիսոր՝ Օլեգ Տաբակով) – Յուջին Ջերոմ
  • 1988 – «Նավաստիական լռություն» (ռեժիսոր՝ Օլեգ Տաբակով) – Դավիթ Շվարց
  • 1990 – «Սովորական պատմություն», Իվան Գոնչարով (ռեժիսոր՝ Օլեգ Տաբակով) – Ալեքսանդր Ադուև
  • 1992 – «Миф о Дон Жуане» (ռեժիսոր՝ Ա. Մարին) – Ֆրանցիսկ
  • 1992 – «Աստղային ժամ՝ տեղական ժամանակով» (ռեժիսոր՝ Վլադիմիր Մաշկով) – Կոլյա
  • 1993 – «Страсти по Бумбарашу» (ռեժիսոր՝ Վլադիմիր Մաշկով) – Բումբարաշ[5][15]
  • 1996 – «Անեկդոտներ» (ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին) – Լեբեզյատնիկով / Խոմուտով
  • 1998 – «Ещё Ван Гог…» (ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին) – Սաշա
Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիա
«Սովրեմեննիկ» թատրոն
  • 1995 – «Կարամազովները և դժոխքը»[19] (բեմադրությունը՝ Վալերի Ֆոկինի) – Իվան Կարամազով
«БОГИС» գործակալություն
  • 1996 – «Վերջին ցարի վերջին գիշերը» (բեմադրությունը՝ Վալերի Ֆոկինի) – Ֆեոդոր Լուկյանով
Ա. Չեխովի անվան ՄԳԹ
Դոնելլանի «Cheek by jowl» թատրոնի և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նախագիծ
Ստանիսլավսկու հիմնադրամ
Ե. Միրանովի թատերական ընկերություն
  • 2006 – «Ֆիգարո։ Մեկ օրվա իրադարձություններ», ըստ Բոմարշեի պիեսի (ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով)[24]Ֆիգարո

Ներկայացում-համերգներ

  • 2013 – «Պյոտր Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեք։ Նամակներով սիրավեպ» ներկայացում-համերգ (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • 2015 – «Նվիրում» համերգ ըստ Հայներ Մյուլլերի պիեսի (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • 2018 – «Վան Գոգ։ Նամակներ ողբորը» ներկայացում-համերգ (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • 2019 – «Եվգենի Օնեգին։ Քնարական շեղում» ներկայացում-համերգ (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • 2021 – «Ռուսական խաչ» ներկայացում-համերգ, ըստ Ն. Մելնիկովի պիեսի (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • 2021 – «Համլետ». Վ. Շեքսպիր - Դ. Շոստակովիչ (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
Ազգերի թատրոն
  • 2008 – «Շուկշինի պատմվածքները» (ռեժիսոր՝ Ալվիս Հերմանիս) – 10 դեր
  • 2011«Կալիգուլա» (ռեժիսոր՝ Էյմունտաս Նյակրոշյուս) – Կալիգուլա
  • 2011 – «Ֆրյոկեն Ժյուլի» (ռեժիսոր՝ Թոմաս Օստերմայեր) – Ժան
  • 2013 – «Համլետ։ Կոլաժ» (ռեժիսոր՝ Ռոբեր Լեպաժ) – բոլոր դերերը
  • 2015 – «Պուշկինի հեքիաթը» (ռեժիսոր՝ Ռոբերտ Ուիլսոն) – պատմող
  • 2016«Իվանով» (ռեժիսոր՝ Տիմոֆեյ Կուլյաբին) – Նիկոլայ Իվանով
  • 2019 – «Իրանի համաժողով» (ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով) – հայր Ավգուստին
  • 2019 – «Քեռի Վանյա» (ռեժիսոր՝ Ստեֆան Բրաունշվեյգ) – քեռի Վանյա
  • 2020 – «Գորբաչով» (ռեժիսոր՝ Ալվիս Հերմանիս) – Միխայիլ Գորբաչով
  • 2021 – «Խոջա Նասրեդին» (ռեժիսոր՝ Տիմուր Բեկմամբետով) – հնչյունավորում
  • 2021 – «Վարպետը և Մարգարիտան» (ռեժիսոր՝ Ռոբեր Լեպաժ) – Վարպետ
  • 2022 – «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (ռեժիսոր՝ Դանիիլ Չաշչին) – Ջորջ
Մարիինյան թատրոն
  • 2016 – «Պետյան ու գայլը» (սիմֆոնիկ հեքիաթ ընթերցողի և նվագախմբի համար) – ընթերցող

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանական աշխատանքներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ֆ Նավթավաճառի կինը Жена керосинщика նավթավաճառի կնոջ սիրեկանը
1989 ֆ Լուսաբացից առաջ Перед рассветом լեյտենանտ
1989 ֆ Зверь ликующий Նեմովեցկի
1989 ֆ Делай — раз! Ալեքսեյ Գավրիլով, շարքային
1990 ֆ Կանայք, որոնց բախտը բերել է Женщины, которым повезло հաշմանդամ շուկայում
1991 ֆ Սիբիրում կորածը Затерянный в Сибири Վոլոդյա Միրոնով
1991 ֆ Սեր Любовь Սաշա
1991 ֆ Կարպատյան ոսկի Карпатское золото Ժորա Չուպին
1992 ֆ Как живёте, караси? Նիկիտա
1992 ֆ Анкор, ещё анкор! Վլադիմիր Պոլետաև, լեյտենանտ
1993 ֆ Վերջին շաբաթը Последняя суббота Սաշա
1994 ֆ Լիմիտա Лимита Միշա Վուլախ
1994 ֆ Утомлённые солнцем Կոլյա, լեյտենանտ, տաքսու վարորդ
1995 ֆ Մուսուլմանը Мусульманин Նիկոլայ Իվանով
1995 ֆ Տրամվայ Մոսկվայում Трамвай в Москве Անդրեյ
1996 ֆ Ռևիզոր Ревизор Խլեստակով
1996 ֆ Քսան րոպե հրեշտակի հետ Двадцать минут с ангелом Խոմուտով
1997 ֆ Օձային ակունք Змеиный источник Անդրոն Անատոլիևիչ, դպրոցի տնօրենի քարտուղարը
1999 ֆ Մայրը Мама Պավլիկ
1999 ֆ Նոր եկվորներին Пришельцам новым կարդում է տեքստը
2000 ֆ Նրա կնոջ օրագիրը Дневник его жены Լեոնիդ Գուրով, գրող
2001 ֆ 44-ի օգոստոսին В августе 44-го… Ալյոխին, կապիտան
2002 ֆ Հիմարների տունը Дом дураков սպա
2002 ֆ Игра в модерн Ելեց
2002 ֆ Փոխակերպում Превращение Գրեգոր Զամզա
2003 ֆ Ապուշը Идиот իշխան Միշկին
2003 ֆ Միտք կա... Есть идея… Անտոն
2003 ֆ Երեկոյան զանգահարություն Вечерний звон ռեժիսոր
2004 ֆ Վերին Մասլովկայում На Верхней Масловке Պետյա
2005 ֆ Փախուստ Побег Եվգենի Վետրով, նյարդավիրաբույժ
2005 ֆ Տիեզերքը՝ որպես կանխազգացում Космос как предчувствие Վիկտոր Կոնկով
2005 ֆ Առաջին շրջանում В круге первом Գլեբ Ներժին
2006 ֆ Охота на пиранью Պրոխոր Պետրովիչ
2007 ֆ По этапу Անդրեյ, ճամբարի պահապան
2008 ֆ Առաքյալ Апостол Պյոտր Իստոմին / Պավել Իստոմին
2010 ֆ Մոսկվա, ես սիրում եմ քեզ Москва, я люблю тебя! վարձու մարդասպան (նովել «Ջութակահարը»)
2010 ֆ Утомлённые солнцем 2: Предстояние ավագ լեյտենանտ Իզյումով
2011 ֆ Դոստոևսկի Достоевский Ֆեոդոր Դոստոևսկի
2011 ֆ Ադամանդների որսորդները Охотники за бриллиантами Բորիս Բուրեցե
2013 ֆ Մոխիր Пепел Սենկա Պեպել, գող
2014 ֆ Вычислитель Էրվին
2015 ֆ Պետրուշկայի համախտանիշ Синдром Петрушки Պետյա, տիկնիկավար
2015 ֆ Նորվեգ Норвег Եվգենի Կիրիլով
2016 ֆ Фонограф Պյոտր Չայկովսկի
2017 ֆ Առաջինների ժամանակը Время первых Ալեքսեյ Լեոնով
2017 ֆ Մաթիլդա Матильда Իվան Կառլովիչ, Կայսերական թատրոնների տնօրեն
2017 ֆ Հեղափոխության դևը Демон революции Վլադիմիր Լենին
2017 ֆ Карп отмороженный Օլեգ
2018 ֆ ВМаяковский Յակով Ագրանով
2019 ֆ Թագադրում Коронация Իվան Կառլովիչ, Կայսերական թատրոնների տնօրեն
2020 ֆ Գալակտիկայի դարպասապահը Вратарь Галактики Բելո
2020 ֆ Մուսա Муза երաժիշտ
2021 ֆ Զարթոնք Пробуждение Պավել Յուրևիչ Ֆրոլով, ոստիկանության ավագ օպերլիազոր
2022 ֆ Պերմայի սիրտը Сердце Пармы Հովհաննես Մկրտիչ
2022 ֆ Ժաննա Жанна Վիտալի
2023 ֆ Նյուրնբերգ Нюрнберг Միգաչյով

Պրոդյուսեր խմբագրել

  • 2015 – No comment
  • 2017 – Առաջինների ժամանակը
  • 2018 – Արյուն
  • 2022 – Ժաննա

Հնչյունավորում խմբագրել

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • «Եվգենի Միրոնով։ Ազգանունը պարտավորեցնում է» (ռուս.՝ «Евгений Миронов. „Фамилия обязывает“», «Առաջին ալիք», 2011)[25]
  • «Եվգենի Միրոնով։ Միայնակ նավակում» (ռուս.՝ «Евгений Миронов. „Один в лодке“», «ՏՎ Ցենտր», 2015)[26]
  • «Եվգենի Միրոնով։ Կյանքն ապառնի ժամանակով» (ռուս.՝ «Евгений Миронов. „Жизнь в будущем времени“», «Առաջին ալիք», 2016)[27]

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով պարգևատրում
24 մայիսի, 2017 թվական
Պետական պարգևներ
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1996) — «Սովրեմեննիկ» թատրոնի «Կարամազովները և դժոխքը» ներկայացման մեջ Իվան Կարամազովի դերի կատարման համար
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2 մայիսի, 1996) — արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[28].
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (10 մարտի, 2004) — արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[1].
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (2011) — հայրենական թատերական և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար[29].
  • Պատվո շքանշան (26 նոյեմբերի, 2011) — հայրենական թատերական և կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, հասարակական ակտիվ գործունեության համար[30].
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (26 դեկտեմբերի, 2016) — հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[31].
«Նիկա» կինոմրցանակ
  • 1995 - Լավագույն դերասան - «Լիմիտա» (մրցանակ)
  • 1996 - Տղամարդու լավագույն դերակատարում - «Մուսուլմանը» (անվանակարգ)
  • 2002 - Տղամարդու լավագույն դերակատարում - «44-ի օգոստոսին...» (անվանակարգ)
  • 2006 - Տղամարդու լավագույն դերակատարում - «Տիեզերքը որպես կանխազգացում» (մրցանակ)
  • 2011 - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում - «Утомлённые солнцем 2: Предстояние» (մրցանակ)
«Ոսկե արծիվ» կինոմրցանակ
  • 2004 - Տղամարդու լավագույն դերակատարում - «Ապուշը» հեռուստատեսային ֆիլմ (մրցանակ)
  • 2006 - Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում - «Տիեզերքը որպես կանխազգացում» (անվանակարգ)
  • 2007 - Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստատեսությունում - «Առաջին շրջանում» (անվանակարգ)
  • 2012 - Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստատեսությունում - «Դոստոևսկի» (մրցանակ)
  • 2018 - Լավագույն խաղարկային ֆիլմ - որպես «Առաջինների ժամանակը» ֆիլմի պրոդյուսեր (անվանակարգ)
  • 2018 - Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում - «Առաջինների ժամանակը» (մրցանակ)
  • 2018 - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում - «Карп отмороженный» ֆիլմ (անվանակարգ)
  • 2022 - Երկրորդ պլանի Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում - «Պարմայի սիրտը» (մրցանակ)
«ՏԷՖԻ» հեռուստատեսային մրցանակ
  • «ՏԷՖԻ» հեռուստատեսային մրցանակ («Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» անվանակարգ, 2003) - «Ապուշը» հեռուստատեսային ֆիլմում իշխան Միշկինի դերի կատարման համար
  • «ՏԷՖԻ» հեռուստատեսային մրցանակ («Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» անվանակարգ, 2008) - «Առաքյալ» հեռուստատեսային ֆիլմում Պավել և Պյոտր Իստոմին եղբայրների դերերի կատարման համար
«Ոսկե դիմակ» թատերական մրցանակ
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2007) – Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի «Պարոնայք Գոլովյովներ» ներկայացման մեջ Պորֆիրի Գոլովլյովի դերի կատարման համար[32] ներկայացման մեջ
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2010) – Ազգերի թատրոնի «Շուկշինի պատմվածքները» ներկայացման մեջ կատարած դերի համար[33]
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2012) – «Կալիգուլա» ներկայացման մեջ կատարած դերի համար[34]
«Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2001) – Ա. Չեխովի անվան ՄԳԹ-ի «№ 13» ներկայացման մեջ Ջորջ Պիգդենի դերի կատարման համար
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2006) – Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի «Պարոնայք Գոլովյովներ» ներկայացման մեջ Պորֆիրի Գոլովլյովի դերի կատարման համար
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2009) – Ազգերի թատրոնի «Շուկշինի պատմվածքները» ներկայացման մեջ կատարած դերի համար
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2014) – Ազգերի թատրոնի «Համլետ։ Կոլաժ» ներկայացման մեջ կատարած դերի համար
Այլ պարգևներ
  • «Կինոտավր» մրցանակ («Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգ, 1992) - «Սեր» ֆիլմում Սաշայի դերի կատարման համար
  • «Созвездие» կինոդերասանների միջազգային փառատոնի մրցանակակիր («Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգ, 1992) – «Սեր» ֆիլմում Սաշայի դերի կատարման համար
  • Ժնևի միջազգային կինոփառատոնի գրան պրի (1992) – «Սեր» ֆիլմում Սաշայի դերի կատարման համար
  • Կինոքննադատության մրցանակ և Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության շքանշան «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում (1995) – «Մուսուլմանը» ֆիլմում շարքային Նիկոլայի դերի կատարման համար
  • «Созвездие» կինոդերասանների միջազգային փառատոնի մրցանակակիր «Լավագույն էպիզոդիկ դեր» անվանակարգում (1995) – «Утомлённые солнцем» ֆիլմում տանկիստ լեյտենանտի դերի կատարման համար
  • Ստանիսլավսկու միջազգային թատերական մրցանակ («Թատերաշրջանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգ, 1996) – «Վերջին ցարի վերջին գիշերը» ներկայացման մեջ Ֆեոդոր Լուկյանովի դերի կատարման համար
  • Մոնտե Կառլոյի «Ոսկե հավերժահարս» միջազգային հեռուստատեսային մրցանակ (2004) – «Ապուշը» հեռուստատեսային ֆիլմում իշխան Միշկինի դերի կատարման համար «Տղամարդու լավագույն դերակատարում դրամայում» անվանակարգում
  • Ալեքսանդր Սոլժենիցինի մրցանակ (2004) – էկրանին իշխան Միշկինի կերպարի հոգևոր մարմնավորման համար, որը նոր ազդակ է հաղորդում ռուս գրական դասականների քրիստոնեական արժեքների ըմբռնմանը
  • «Տարվա ռուս» (ռուս.՝ Россиянин года) ազգային մրցանակ («Ռուսաստանի աստղ» անվանակարգ, 2006)[35]
  • Ռուսաստանի ԱԴԾ մրցանակ («Դերասանական աշխատանք» անվանակարգ, 2006) – «Սմերշ» հակահետախուզության սպա կապիտան Ալյոխինի դերի կատարման համար «44-ի օգոստոսին...» գեղարվեստական ֆիլմում
  • MTV Russia Movie Awards («Լավագույն չարագործ» անվանակարգ, 2007) – «Охота на пиранью» ֆիլմում Պրոխորի դերի կատարման համար
  • «Կենդանի թատրոն» հանդիսատեսի մրցանակ («Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգ, 2009) – Ազգերի թատրոնի «Շուկշինի պատմվածքները» ներկայացման համար
  • «Звезда Театрала» մրցանակ (2011)[36]
  • Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» մրցանակ (2011)[37]
  • Չեչնիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (3 սեպտեմբերի 2012) – ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, լայն ճանաչում ստացած ստեղծագործական գործունեության համար[38]
  • «Բարության ազդակ» մրցանակի դափնեկիր (2015) – մշակույթի ոլորտում սոցիալական ձեռներեցության զարգացման գործում անձնական ներդրման համար[39]
  • Չարլի Չապլինի անվան մրցանակի դափնեկիր (2020)
  • Օլեգ Յանկովսկու մրցանակի դափնեկիր (2021) – Ազգերի թատրոնի «Գորբաչով» ներկայացման մեջ կատարած դերի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Указ Президента Российской Федерации от 10.03.2004 г. № 340 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Шесть интересных фактов из жизни актёра Евгения Миронова — Российская газета». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. http://www.kino-teatr.ru/kino/acter/w/ros/11184/works/
  4. 4,0 4,1 4,2 Евгений Миронов // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
  5. 5,0 5,1 «Евгений Миронов на сайте театра-студии п/р Олега Табакова». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Евгений Миронов назначен руководителем Театра наций
  7. «Евгений Миронов возглавил Театр наций». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Элита: кто за и кто против возврата гимна СССР». NEWSru.com (ռուսերեն). 2000 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. Указ Президента Российской Федерации от 8 ноября 2001 г. № 1300 «О Совете при Президенте Российской Федерации по культуре и искусству» Արխիվացված 2018-12-01 Wayback Machine // Собрание законодательства Российской Федерации, 2001, № 46, ст. 4345
  10. «Евгений Миронов: Почему я голосую за Путина?». YouTube (ռուսերեն). 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «Спиваков, Фрейндлих и Урин подписали антивоенное обращение». Colta. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Директор Театра Наций Мария Ревякина покинула пост, она выступала против войны в Украине». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Евгений Миронов о Донбассе: Когда я увидел все своими глазами, вопросы у меня отпали». Взгляд.ру. 2022 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «Критиковавший спецоперацию Евгений Миронов увидел правду Мариуполя и всё понял: "Я должен людям помочь"». Комсомольская Правда. 2022 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «Страсти по Бумбарашу». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «Театральный фестиваль им. А. П. Чехова | Эсхил. Орестея». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  17. «Михаил Филиппов: О спектакле «Гамлет»». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  18. «Миронов: Московский «Гамлет» по 900 гривен». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  19. Карамазовы и ад
  20. «Спектакль «№ 13»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. «Спектакль «Господа Головлёвы»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. «Вишнёвый сад. Постановка Эймунтаса Някрошюса. Пресса о спектакле». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  23. «Сергей Архипов. Евгений Миронов становится звездой в Финляндии». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  24. «В Москве премьера новой «Женитьбы Фигаро»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. ««Евгений Миронов. Фамилия обязывает». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2011. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  26. ««Евгений Миронов. Один в лодке». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2015. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  27. ««Евгений Миронов. Жизнь в будущем времени». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2016 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «Указ Президента РФ от 02.05.1996 № 617 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  29. Евгений Миронов, ректор ВГИКа и реставраторы Эрмитажа получили госпремии Արխիվացված 2011-06-12 Wayback Machine // NEWSru.com
  30. «Указ Президента Российской Федерации от 26 ноября 2011 года № 1540 «О награждении орденом Почёта Миронова Е. В.»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  31. «Указ Президента Российской Федерации от 26 декабря 2016 года № 711 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  32. «Лауреаты премии «Золотая маска» 2007 года. Официальный сайт премии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  33. «Лауреаты премии «Золотая маска» 2010 года. Официальный сайт премии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  34. «Лауреаты премии «Золотая маска» 2012 года. Официальный сайт премии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  35. ««Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  36. В Москве состоялось вручение независимой премии «Звезда Театрала»
  37. «Премия «Фигаро» и День Рождения Андрея Миронова — новости театров Санкт-Петербурга». «Городовой СПб» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  38. «Указ Главы Чеченской Республики от 03.09.2012 № 148». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  39. «Лауреаты Премии «Импульс добра». Миронов Евгений Витальевич». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Միրոնով (դերասան)» հոդվածին։