«Պետրուշկայի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром Петрушки»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ելենա Խազանովան Դինա Ռուբինայի համանուն վեպի հիման վրա։

Պետրուշկայի համախտանիշ
ռուս.՝ Синдром Петрушки
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորElena Hazanova?[1]
ԴերակատարներԵվգենի Միրոնով, Չուլպան Խամատովա, Մերաբ Նինիձե և Ալեքսանդր Կուզնեցով
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ

Պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 9-ին Սոչիի «Կինոտավր» փառատոնում[2], որտեղ կինոնկարն ստացել է Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար[3]։ Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին[4]։

Սյուժե խմբագրել

Փոքրիկ Պետյան ականատես է լինում, թե ինչպես է պատուհանից դուրս նետվում այդ ժամանակ իրեն անծանոթ փոքրիկ աղջկա՝ Լիզայի մայրը։ Նա նկատում է, որ մահածացի նման կարմրահեր է նաև մանկասայլակում նստած երկու տարեկան աղջիկը, որը մնացել է առանց հսկողության։ Նա երեխային տանում է իր ընկերոջ՝ Բորյայի տուն, և միայն վերջինիս տատի՝ Վերա Լեոպոլդովնայի զգոնության ու հնարամտության շնորհիվ ոչ միայն երեխան վերադարձվում է ընտանիքին, այլև Պետյան սկսում է համարվել աղջկան փրկած հերոս, ինչի շնորհիվ նրան թույլ են տալիս շարունակել շփվելու երեխայի հետ։ Պետյան իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է նրա հետ, իսկ երբ մեկնում է սովորելու Սանկտ Պետերբուրգում՝ աղջկան տանում է իր հետ՝ հակառակ նրա հոր կամքի։

Տարիներ անց Պյոտրն աշխատում է որպես դերասան-տիկնիկագործ։ Նրա կինը՝ Լիզան, որդի է ունենում Անջելմանի համախտանիշով՝ հազվադեպ ժառանգական հիվանդությամբ, որը հայտնի է նաև որպես «Պետրուշկայի համախտանիշ»։ Երեխայի մահը ազդում է Լիզայի հոգեկան հավասարակշռության վրա, որին հսկողության տակ է վերցնում Պետյայի՝ հոգեբուժական կլինիկայում աշխատող ընկերը՝ Բորիսը։

Լիզայի հիվանդության պատճառով խախտվում է յուրահատուկ պարային համարներով ելույթների գրաֆիկը, որոնք բեմադրել էր Պետյան իրենց երկուսի համար․ վարպետը կենդանացնում է տիկնիկին, որի հետ կատարում է պարը։ Պարընկերուհուն փոխարինելու համար Պետյան ստեղծում է Լիզայի տիկնիկային պատճենը, որը ստանում է Էլիս անունը։ Ապաքինվել սկսող Լիզայի համար դա նոր հարված է դառնում։ «Մրցակցի» մասին մտքերը հանգիստ չեն տալիս նրան, և կինն «որս» սկսում է նրա դեմ, մինչև ելույթներից մեկից հետո գողանում է տիկնիկը և վերջնականապես հաշվեհարդար է տեսնում նրա հետ։

Լիզայի՝ նորից հղիանալու փորձը կապված է հոգեբանական վախի հետ։ Որպեսզի կնոջն օգնի ազատվել տագնապից, Պետյան օգտագործում է ընտանեկան լեգենդը Կորչմարի տեսքով ընտանեկան «հղի կուռքի» մասին, որը նա պատանեկության տարիներին լսել էր Լիզայի հորից։ Պահպանված լուսանկարների հիմանվրա վերստեղծելով տիկնիկը՝ Պետյան Լիզային պարգևում է հանգստություն և նրա մտքից հանում է վախը նոր հղիությունից։ Նրանք ունենում են կրակագույն-կարմիր մազերով աղջիկ։

Դերերում խմբագրել

  • Եվգենի Միրոնով – Պետյա
  • Չուլպան Խամատովա – Լիզա / Էլիս
  • Մերաբ Նինիձե – Բորիս
  • Զուրաբ Ղիփշիձե – Թեդի Վիլկովսկի
  • Ալեքսանդր Կուզնեցով  – Պետյա, 20 տարեկան
  • Ալինա Գվասալիա – Լիզա, 18 տարեկան
  • Ալեքսեյ Լյուբիմով – Բորյա, 20 տարեկան
  • Արտյոմ Ֆադեև – Պետյա, 8 տարեկան
  • Գլեբ Պրոտասով – Բորյա, 8 տարեկան
  • Օլեսյա Գալինսկայա – Լիզա, 5 տարեկան
  • Սլավա Պրոտասով – Լիզա, 2 տարի
  • Էրա Զիգանշինա – Վերա Լեոպոլդովնա, Բորյայի տատը
  • Վլադիմիր Սելեզնյով – Ռոմկա, Պետյայի հայրը
  • Յուլյա Մարչենկո – Կատյա, Պետյայի մայրը
  • Քսենյա Մորոզովա – Եվա
  • Ալեքսեյ Վեդերնիկով – Եվայի երկրպագուն
  • Աննա Իվանովա-Բրաշինսկայա – Խանա
  • Սեմյոն Սիտնիկ – գլխավոր բժիշկ
  • Նատալյա Իոխվիդովա – մաթեմատիկոս
  • Բորիս Պետրով – բեռնակիր
  • Ֆիլիպ Երշով – Պետյայի 1-ին ընկերը
  • Ալեքսանդր Կրիմով – Պետյայի 2-րդ ընկերը
  • Կիրիլ Ֆրոլով – Պետյայի 3-րդ ընկերը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալյոնա Ալովա, Դինա Ռուբինայի «Պետրուշկայի համախտանիշ» վեպի հիման վրա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ելենա Խազանովա
  • Բեմադրող օպերատոր՝ Ազիզ Ժամբակիև
  • Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Նավոենկո
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլյա Ռաբեյուս
  • Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Վսեվոլոդ Պոլոնսկի
  • Պարուսույց՝ Ռադու Պոկլիտարու
  • Տնօրեն՝ Նադեժդա Պոպովա
  • Համապրոդյուսերներ՝ Ունդին Ֆիլտեր, Թոմաս Կրալ, Պիեռ-Անդրե Տիեբո՝ Անտոնիո Էքսակոստոսի, Յոզեֆ Ռատցինգերի հետ համատեղ
  • Պրոդյուսերներ՝ Իլյա Գավրիլով, Ալեքսանդր Նովին, Դմիտրի Արոնին, Ասյա Տեմնիկովա, Ելենա Բրենկովա, Աննա Կաչկո
  • Գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Միրոնով

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունքներ
2015
«Կինոտավր»
Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» Նիկոլյա Ռաբեյուս Հաղթանակ

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում և նրա շրջակայքում (Լոմոնոսովի Օրանիենբաում պալատ-պարկային անսամբլ և Վիբորգ[5]։

Գլխավոր համարը, որով հանդես է գալիս տիկնիկագործ Պետյան, բեմադրել է բալետմայստեր Ռադու Պոկլիտարուն՝ «Կիև Մոդեռն-բալետ» թատրոնի ստեղծողը[6]։ Սա նրա առաջին աշխատանքնէ կինոյոմ որպես խորեոգրաֆ[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Кинотавр-2015»: премьеры фильмов «Синдром Петрушки» и No Comment
  3. В Сочи завершился фестиваль «Кинотавр»
  4. Елена КУЗНЕЦОВА (1 ноября 2015). «Евгений Миронов об эротической сцене с Чулпан Хаматовой и прыжках в космос» (ռուսերեն). HELLO!. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Евгений Миронов рассказал о постельной сцене с Чулпан Хаматовой» (ռուսերեն). Starhit. 28 октября 2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  6. Евгений Миронов и Чулпан Хаматова готовят совместную работу
  7. Юлия МЯСОЕДОВА (4 июня 2015). «Хореограф Раду Поклитару: Меня впечатлили иностранные гости» (ռուսերեն). Ivona. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Синдром Петрушки». Чёрно-белый танец: Чулпан Хаматова и Евгений Миронов

Արտաքին հղումներ խմբագրել