Կիրիլ Սերեբրեննիկով

կինոյի և թտարոնի ռուս ռեժիսոր

Կիրիլ Սեմյոնովիչ Սերեբրեննիկով (ռուս.՝ Кирилл Семёнович Серебренников, սեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][5]), կինոյի և թատրոնի ռուս ռեժիսոր, թատերական դիզայներ։ 2012 թվականին դարձել է Մոսկվայի Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար[6]։ Համարվում է ռուս առաջատար թատերական ռեժիսորներից մեկը[7]։

Կիրիլ Սերեբրեննիկով
ռուս.՝ Кирилл Семёнович Серебренников
Ծնվել էսեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 1970598

Կյանք և կարիերա խմբագրել

Սերեբրենիկովը ծնվել է հրեա հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Հայրը եղել է վիրաբույժ, մայրը՝ ռուսերենի ուսուցչուհի[8]։ Ավարտել է Ռոստովի պետական համալսարանը՝ ստանալով ֆիզիկոսի մասնագիտություն 1992 թվականին։ Սերեբրենիկովը թատրոնում իր նորամուտը կատարելուց առաջ չի ունեցել պաշտոնական թատերական կրթություն[9]։ Նա հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակների ու գովազդների ռեժիսոր[5]։

2001 թվականին բեմադրել է իր առաջին ներկայացումը Մոսկվայում։ Նա աշխատել է Մոսկվայի Չեխով թատրոնում, Լատվիական ազգային թատրոնում, ազգերի թատրոնում։ Աշխատել է օպերային բեմադրությունների վրա Մարինյան թատրոնում և Մոսկվայի Մեծ թատրոնում[10], որտեղ նա եղել է նաև ռեժիսոր և դիզայներ[11], ինչպես նաև Բեռլինի Կոմիշե օպեր և Շտուտգարտի օպերային թատրոններում (Գերմանիա)[12]։

Սերեբրեննիկովը Մոսկվայի Տերիտորիա փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկն է։ 2008 թվականից Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցի պրոֆեսոր է, որտեղ ունի դերասանների և ռեժիսորների դասարան[9]։ Նրա աշխատանքները ներկայացվել են Վիեննայի փառատոնում[13] և Ավինյոնի թատերական փառատոնում[14]։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում[15], Լոկառնոյի կինոփառատոնում, Հռոմի կինոփառատոնում և Վարշավայի միջազգային կինոփառատոնում[16], որտեղ նրա «Յուրիի օր» ֆիլմն արժանացել է Գրան-Պրիի։

2012 թվականին Սերեբրենիկովը նշանակվել է Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար[17]։

2017 թվականի մայիսի 23-ն Սերեբրեննիկովի բնակարանը ու Գոգոլ կենտրոնն ստուգվել են իրավապաշտպան մարմինների կողմից՝ կապված Սերեբրեննիկովի հիմնադրած Յոթերորդ ստուդիա ոչ առևտրային կազմակերպությունում կատարված չարաշահումների հետ[18]։ Թեև ոչ մի մեղադրանք չի առաջադրվել Սերեբրեննիկովի դեմ, որոշ մշակութային գործիչներ դրանում տեսել են քաղաքական դրդապատճառներ[19][20][21][22], որոնց նպատակն էր Սերեբեննիկովին և այլ գործիչների թույլ չտալ քննադատել կառավարությանը[23] (Սերեբրեննիկովը քննադատել էր 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և աջակցություն հայտնել Ռուսաստանի ԼԳԲՏ համայնքին[24])։ Սերեբրենիկովին իրենց աջակցությունն են հայտնել ռուս մի շարք մշակութային գործիչներ, որոնց թվում էին Չուլպան Խամատովան, Վլադիմիր Ուրինը, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Յուրսկին[25][26], Ալեքսեյ Գերմանը[27], Անդրեյ Մոգուչին[28]։ Մայիսի 24-ին Կրեմլում Եվգենի Միրոնովը կայացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով պարգևատրվելու ժամանակ նամակ է հանձնել Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի սատարումն Սերեբրեննիկովի[29]։ Գրող Բորիս Ակունինն կարծիք է հայտնել, թե Սերեբրեննիկովի ձերբակալությունը չէր կարող կատարվել առանց Պուտինի հավանության[6]։

2017 թվականի օգոստոսի 22-ին Սերեբրեննիկովը ձերբակալվել է Ռուսաստանի հետախուզական կոմիտեի կողմից խարդախության մեղադրանքով. նա մեղադրվել է Յոթերորդ ստուդիայում 2011-2014 թվականներին պետական ներդրումները յուրացնելու համար։ Ըստ Ինտերֆաքսի նշած աղբյուրի՝ ենթադրյալ գողությունը պետության հասցրել է միլիոնավոր դոլարների վնաս, այլ աղբյուրներ նշում են, որ վնասը կազմել է ավելի քան 1 միլիոն ռուբլի[30][31][32][33]։ Սերեբրեննիկովը ենթարկվել է տնայի կալանքի մինչև հոկտեմբերի 19-ը[34]։ Յոթերորդ ստուդիայի նախկին տնօրեն Յուրի Իտինը արդեն ենթարկվել էր տնային կալանքի սկսած 2017 թվականի մայիսի 31-ից[35]։ Յոթերորդ ստուդիայի նախկին գլխավոր հաշվապահ Նինա Մասլյաևան խոստովանել էր հանցանքը և գտնվում էր կալանքի տակ[36]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • Մերկերը (1998)
  • Ռագին (2004)
  • Ներկայանալով որպես զոհ (2006)[37]
  • Յուրիի օր (2008)
  • Կարճ միացում։ 5 սիրային պատմություններ (2009)
  • Դավաճանություն (2012)
  • Աշակերտը (2016)[38]
  • Ամառ (2018)

Հեռուստատեսություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1051751071 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.rfi.fr/culture/20180802-france-distingue-serebrennikov-le-cineaste-russe-assigne-residence
  5. 5,0 5,1 «Kirill Serebrennikov – Russiapedia Cinema and theater Prominent Russians». russiapedia.rt.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  6. 6,0 6,1 Shaun Walker (2017 թ․ օգոստոսի 22). «Arrest of Russian theatre director raises fears of clampdown on dissent». The Guardian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  7. E.W. (2017 թ․ օգոստոսի 28). «The White House has become a cultural wasteland». The Economist.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  9. 9,0 9,1 «ТЕРРИТОРИЯ // Kirill Serebrennikov». territoryfest.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «People». bolshoi.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Cappelle, Laura (2015 թ․ հուլիսի 23). «A Hero of Our Time, Bolshoi Ballet, Moscow — review». Financial Times. ISSN 0307-1766. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «"Salome" an der Stuttgarter Staatsoper: Tage des Terrors | Kultur Info | SWR2» (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  13. oe1.orf.at. «Serebrennikow inszeniert "Tote Seelen"». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «Kirill Serebrennikov - Festival d'Avignon». www.festival-avignon.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «Uchenik by Kirill Serebrennikov - Festival de Cannes 2016». www.festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «МХТ им. А. П. Чехова: Кирилл Серебренников». mxat.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Kirill Serebrennikov». en.gogolcenter.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  18. Nechepurenko, Ivan (2017 թ․ մայիսի 24). «Police Raids Targeting Moscow Director Set Off Fears of a Crackdown». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  19. «Russian theater and film director arrested». CNN. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. Howard Amos (2017 թ․ օգոստոսի 23). «Angry protests as Russian court puts theatre director under house arrest». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. «Cate Blanchett joins German petition for Russian theater director's freedom». Deutsche Welle. 28.08.2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. Philip Oltermann (2017 թ․ օգոստոսի 29). «Cate Blanchett joins stars urging Russia to drop 'flimsy' charges against director». The Guardian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «Machine Against the Stage: Authorities Target Edgy Theater Director» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  24. Bennetts, Marc; agencies (2018 թ․ հունվարի 16). «Russian film stars offer support to director in fraud case». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  25. «Мировые звезды выступили в поддержку Серебренникова».
  26. «Юрский об аресте Серебренникова: это как стреножить артиста балета». РИА Новости. 2017 թ․ օգոստոսի 23.
  27. Тамара Ларина. Алексей Герман: «В России любая свободная мысль вызывает опасение либо ужас» // Новая газета. — 2017. — № 96. — 01.09.2017. — С. 21.
  28. Тамара Ларина. «Наивным ожиданиям пришел конец» // Новая газета. — 2017. — № 98. — 06.09.2017 — С. 8
  29. Евгений Миронов передал Путину письмо в защиту Кирилла Серебренникова // Medusa.io
  30. В квартире режиссера Кирилла Серебренникова и «Гоголь-центре» проходят обыски, kommersant.ru, May 23, 2017 (in Russian)
  31. Обыски у режиссера Серебренникова связали с делом о растрате, interfax.ru, May 23, 2017 (in Russian)
  32. «СК сообщил о задержании Серебренникова по подозрению в мошенничестве». РБК. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  33. «Russian theatre director Serebrennikov held in fraud case». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  34. Walker, Shaun; agencies (2017 թ․ օգոստոսի 23). «Russian court puts theatre director under house arrest». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  35. Theater directors ask court to free Gogol Center ex-head Արխիվացված 2017-10-26 Wayback Machine, russiangate.com, June 26, 2017
  36. Экс-главбух «Седьмой студии» дала признательные показания Արխիվացված 2017-10-25 Wayback Machine, russiangate.com, June 8, 2017 (in Russian)
  37. Felperin, Leslie (2006 թ․ հունիսի 22). «Review: 'Playing the Victim'» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  38. Lodge, Guy (2016 թ․ մայիսի 13). «Cannes Film Review: 'The Student'» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  39. «Серебренникову дали престижную международную премию». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Սերեբրեննիկով» հոդվածին։