Տիմուր Բեկմամբետով
Տիմուր Նուրուախիտովիչ Բեկմամբետով (ռուս.՝ Тиму́р Нуруахи́тович Бекмамбе́тов, հունիսի 25, 1961[1], Արտիրաու, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), ղազախ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[3][4]: Էքշն ֆիլմերի «Astana» միջազգային կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը:
Տիմուր Բեկմամբետով | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 25, 1961[1] (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Արտիրաու, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր և թատերական պրոդյուսեր |
Պարգևներ՝ | Բարեկամության շքանշան |
IMDb։ | ID 0067457 |
ԿենսագրությունԽմբագրել
Տիմուր Բեկմամբետովը ծնվել է 1961 թվականի հունիսի 25-ին Ղազախական ԽՍՀ Գուրև (ներկայում՝ Ատիրաու) քաղաքում, Նուրուախիտ Բեկմամբետովի և Միրա Բոգոսլովսկայայի ղազախահրեական ընտանիքում: Տիմուր Բեկմամբետովն ավարտել է Գուրևի Ս. Կիրովի անվան № 17 միջնակարգ դպրոցը, ինչից հետո հոր պնդմամբ, ով էներգետիկայի մասնագետ էր, ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, սակայն չի ավարտել ուսումը: Ծառայել է բանակում Աշխաբադի մոտ տեղակայված հրետանային զորքերում: Ծառայությունից հետո՝ 1982 թվականին, տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ որպես նկարիչ աշխատել է «Իլխոմ» թատրոնում և «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում: Այդ ժամանակ էլ ծանոթացել է Վիկտոր Վերժբիցկու հետ, ով հետագայում նկարահանվել է նրա բազմաթիվ ֆիլմերում[5]:
1987 թվականին ավարտել է Տաշքենդի Ա. Օստրովսկու անվան գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով կինոյի և թատրոնի նկարչի որակավորում: Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել գովազդային հոլովակների արտադրությամբ:
1989 թվականին Տիմուր Բեկմամբետովը պատրաստել է «Кредит-Москва» բանկի գովազդային հոլովակի սյուժեն: Հեղինակել է «Менатеп» բանկի գովազդային հոովակները: 1992 թվականին Միխայիլ Լեսինի միջոցով ծանոթացել է «Империал» բանկի նախագահ Սերգեյ Ռոդիոնովի հետ: 1992-1997 թվականներին Տիմուր Բեկմամբետովը Սերգեյ Ռոդիոնովի պատվերով նկարահանել է «Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ» (ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») շարքի գովազդային 20 հոլովակներ, որ դարձել են ռուսական գովազդի դասական նմուշներ: Նշանակալի ներդրում է ունեցել ռուսական գովազդի զարգացման գործում: Ընտրվել է Ռուսաստանի գովազդի ակադեմիայի անդամ:
Տիմուր Բեկմամբետովը Սանկտ Պետերբուրգի «Տիկնիկային ձևաչափ» (ռուս.՝ «Кукольный формат») թատրոնի ռեժիսորն է:
Տիմուր Բեկմամբետովի կինը՝ Վարվառա Վիկտորովնա Ավդյուշկոն, կինոյի և թատրոնի դերասան Վիկտոր Ավդյուշկոյի դուստրն է[6][7]:
ԿինոկարիերաԽմբագրել
1993 թվականին Տիմուր Բեկմամբետովը նկարահանել է «Պեշավարի վալս» ֆիլմը՝ նվիրված աֆղանական պատերազմին: 1994 թվականին ֆիլմն արժանացել է մրցանակների Կառլովի Վարիի ու Կինոտավր փառատոններում:
РТР հեռուստաալիքի պատվերով նկարահանել է «Մեր 90-ականները» ութ սերիաներից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը: 1998 թվականին պրոդյուսեր Կորման Ռոջերի կողմից հրավիրվել է մասնակցելու «Գլադիատրիկս» ֆիլմի ստեղծմանը, որի նկարահանվել է Ռուսաստանում և էկրան բարձրացել 2001 թվականին:
2004-2005 թվականներին նկարահանել է «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной Дозор») և «Ցերեկային պահակախումբ» (ռուս.՝ «Дневной Дозор») ֆիլմերի, որոնց շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել: 2005 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, աշխատել «Fox» կինոընկերությունների միության մի շարք նախագծերի վրա: 2006 թվականին որպես ռեժիսոր նկարահանել է «Киевстар» բջջային օպերատորի երկու գովազդներ, որոնցում նկարահանվել է Ժերար Դեպարդիեն:
2007 թվականին Տիմուր Բեկմամբետովը եղել է «Ճակատագրի հեգնանք: Շարունակություն» (ռուս.՝ «Ирония судьбы. Продолжение») ֆիլմի ռեժիսորը, իսկ 2008 թվականին Հոլիվուդում նկարահանել է «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմը:
2009 թվականին եղել է «9» մուլտֆիլմի (Թիմ Բարթոնի հետ համատեղ) և «Սև Կայծակ» ֆիլմի պրոդյուսերը:
2012 թվականի կեսերին էկրան է բարձրացել «Աբրահամ Լինկոլն: Վամպիրների որսորդը» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Տիմուր Բեկմամբետովը: 2012 թվականին նա հանդես է եկել որպես «Ալիսայի արկածները: Երեք մոլորակների գերիները» ֆիլմի պրոդյուսեր:
2016 թվականին Տիմուր Բեկմամբետովը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Բեն-Գուր» ֆիմը: Տարվա վերջին թողարկվել է «Կոտրել բլոգերներին» (ռուս.՝ «Взломать блогеров») ֆիլմը, որի պրոդյուսերն է եղել Տիմուր Բեկմամբետովը: Ֆիլմն խիստ քննադատվել է[8][9][10][11][12] և ստացել ամենացածր գնահատականներից մեկը ԿինոՊոիսկ կայքում[13]:
ՓաստերԽմբագրել
- Տիմուր Բեկմամբետովն իրեն համարում է ավելի շատ ղազախ, քան թե ռուս կինոռեժիսոր, քանի որ իր ստեղծագործական գործունեության վրա ավելի շատ ազդել են իր հորական կողմի ազգականներն ու նրա ղազախական արմատները: «Իմ ֆիլմերն ստեղծելիս ինձ ավելի շատ ոգեշնչել են ղազախական պատմվածքներն ու լեգենդները: Ես միշտ ձգտել եմ այդ պատմվածքների մի որևէ մասը ներկայացնել իմ ֆիլմերում: Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանար, որ կա այդպիսի ազգ՝ ղազախներ»:
- Տիմուր Բեկմամբետովն ասել է. «Ինձ դուր է գալիս վախեցնել մարդկանց, իսկ ամերիկացիները մեծ փորձ ունեն այդ գործում: Բայց կրկնել այդ փորձը բառացիորեն ես չեմ կարող, ինչպես չեմ կարող լինել ամերիկացի ռեժիսոր»[14]: Հորական կողմից նա սերում է ղազախական հնագույն տոհմից, որի պատմությունն սկիզբ է առնում 10-րդ դարից: Իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ մորական կողմից իր հրեա ազգականները զոհվել են պատերազմի տարիներին Բելառուսում"[15], սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասներ իր ընտանիքի մասին[16]:
- Տ. Բեկմամբետովը Հոլիուդի մասին ասել է. «…դա միայն երկար տևած գործուղում է: Այնտեղ հաճելի է, հետաքրքիր, շատ մարդ կա, ինֆորմացիա, հնարավորություններ ինքնաիրացման համար, գրավիչ նախագծեր՝ և՛ ռեժիսորների, և՛ պրոդյուսերիների համար: Ինձ ընձեռնվել էր բացառիկ հնարավորություն իմանալ, թե ինչպես է ստեղծվում անիմացիան: Եվ ես օգտվեցի դրանից[17]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Ռուսերեն անվանում | Կարգավիճակ | ||
---|---|---|---|---|---|
ռեժիսոր | պրոդյուսեր | սցենարիստ | |||
1987 | Պատերազմի երկար ճանապարհից առաջ | Перед большой дорогой на войну | Այո | ||
1993 | Պեշավարի վալս | Пешаварский вальс | Այո | Այո | Այո |
2000 | Մեր 90-ականները | Наши 90-е | Այո | Այո | |
2000 | Գլադիատրիկս | Гладиатрикс | Այո | ||
2002 | ԳԱԶ - ռուսական մեկեքենաներ | ГАЗ — русские машины | Այո | ||
2004 | Գիշերային պահակախումբ | Ночной Дозор | Այո | Այո | |
2005 | Ցերեկային պահակախումբ | Дневной Дозор | Այո | Այո | |
2006 | Գրոմովներ | Громовы | Այո | ||
2007 | Ճակատագրի հեգնանք: Շարունակություն | Ирония судьбы. Продолжение | Այո | Այո | Այո |
2008 | Ծայրահեղ վտանգավոր է | Особо опасен | Այո | ||
2009 | 9 | 9 | Այո | ||
2009 | Սև Կայծակ | Чёрная Молния | Այո | ||
2010 | Տոնածառեր | Ёлки | Այո | Այո | Այո |
2011 | Հնարաբանություններ | Выкрутасы | Այո | ||
2011 | Ապոլոն 18 | Аполлон 18 | Այո | ||
2011 | Ֆանտոմ | Фантом | Այո | ||
2011 | Սմեշարիկներ: Սկիզբ | Смешарики. Начало | Այո | ||
2011 | Տոնածառեր 2 | Ёлки 2 | Այո | Այո | |
2012 | Նախագահ Լինկոլն: Վամպիրների որսորդը | Президент Линкольн: Охотник на вампиров | Այո | Այո | |
2012 | Ալիսայի արկածները: Երեք մոլորակների գերիները | Приключения Алисы. Пленники трёх планет | Այո | ||
2012 | Ջենտլմեններ, հաջողություն | Джентльмены, удачи! | Այո | ||
2012 | Ձյունե թագուհի | Снежная Королева | Այո | ||
2013 | Տոնածառեր 3 | Ёлки 3 | Այո | ||
2013 | Դառն է | Горько! | Այո | ||
2013 | Игра в правду | Այո | |||
2014 | Դառն է 2 | Горько! 2 | Այո | ||
2014 | Փրչոտ տոնածառեր | Ёлки лохматые | Այո | ||
2014 | Սկյուռներ | Белки | Այո | Այո | |
2014 | Ձյունե թագուհի 2: Գերսառեցում | Снежная королева 2: Перезаморозка | Այո | ||
2014 | Տոնածառեր 1914 | Ёлки 1914 | Այո | Այո | |
2015 | Նա վիշապ է | Он — дракон | Այո | ||
2015 | Ամենալավ օրը | Самый лучший день | Այո | ||
2015 | Հեռացնել ընկերների շարքից | Убрать из друзей | Այո | ||
2016 | Հարդկոր | Хардкор | Այո | ||
2016 | Բեն-Գուր | Бен-Гур | Այո | ||
2016 | Առաջինների ժամանակը | Время первых | Այո | ||
2016 | Տոնածառեր 5 | Ёлки 5 | Այո | Այո | |
2016 | Կոտրել բլոգերներին | Взломать блогеров | Այո |
Սիրելի դերասաններԽմբագրել
Կան մի շարք դերասաններ, որոնք նկարահանվել են Տիմուր Բեկմամբետովի բազմաթիվ ֆիլմերում:
Ֆիլմ | Պեշա- վարի վալս |
Գլադիատ- րիկս |
Գիշերային պահա- կախումբ |
Ցերեկային պահա- կախումբ |
Գրոմով- ներ |
Ճակատագրի հեգնանք: Շարունա- կություն |
Ծայրահեղ վտան- գավոր է |
9 | Սև Կայծակ | Տոնա- ծառեր |
Հնարա- բանու- թյուններ |
Ֆան- տոմ |
Տոնա- ծառեր 2 |
Ջենտլ- մեններ, հաջո- ղություն |
Տոնա- ծառեր 1914 |
Բեն-Գուր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դերասան/ Տարի | 1994 | 2000 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2011 | 2011 | 2011 | 2012 | 2014 | 2016 |
Վիկտոր Վերժբիցկի | ||||||||||||||||
Կոնստանտին Խաբենսկի | ||||||||||||||||
Վլադիմիր Մենշով | ||||||||||||||||
Գալինա Տյունինա | ||||||||||||||||
Մորգան Ֆրիման | ||||||||||||||||
Վալերի Զոլոտուխին | ||||||||||||||||
Գոշա Կուցենկո | ||||||||||||||||
Ալեքսեյ Մակլակով | ||||||||||||||||
Սերգեյ Բեզռուկով | ||||||||||||||||
Դաթո Բախտաձե | ||||||||||||||||
Իվան Ուրգանտ |
ՏեսահոլովակներԽմբագրել
- Չիչերինա, «Ту-лу-ла»
- Չիչերինա, «Жара»
- Linkin Park, «Powerless»
ՊարգևներԽմբագրել
- Գովազդի IV միջազգային փառատոնի գրան-պրի և մրցանակ «Իմիջային գովազդ» անվանակարգում («Альфа-банк-3» («Ծննդյան օր»), Մոսկվա, 1994
- Իմիջային գովազդի լավագույն բլոկ («Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ», ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») Նոր Եվրոպայի փառատոնում, Սլովենիա, 1994,
- «Ոսկե կիպարիս» «Իմիջ» անվանակարգում («Ալեքսանդր Մակեդոնացի» հոովակի համար) Գովազդային ֆիլմերի «Կիպարիս» II միջազգային փառատոնում (Յլթա, 1994)
- Պլատինե Թառլան — 2004
- Բարեկամության շքանշան (22 հունիսի, 2011) — հայրենական կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[18]
- CinemaCon մրցանակ «Տարվա օտարազգի լավագույն ռեժիսոր» (Լաս Վեգաս, 2012):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135933676 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Տիմուր Բեկմամբետով էջը КиноПоиск.Ru կայքում
- ↑ Тимур Бекмамбетов
- ↑ The New York Times: From Russia, with Blood and Shape-Shifters
- ↑ Истории из жизни
- ↑ Վարվառա Ավդյուշկոն kino-teatr.ru կայքում (ռուս.)
- ↑ Борис Иванов (2016-11-13)։ «В ожидании кода. Рецензия на фильм "Взломать блогеров"»։ Film.ru։ Վերցված է 2017-01-25
- ↑ Шура Ломова (2016-11-06)։ «Не YouTube-ом единым жив человек, а всяким словом уст блогера»։ Киноафиша։ Վերցված է 2017-01-25
- ↑ «Мединский вслед за BadComedian раскритиковал фильм «Взломать блогеров»»։ Lenta.ru։ 2017-01-23։ Վերցված է 2017-01-25
- ↑ «BadComedian о провале фильма Бекмамбетова»։ Телеканал Дождь։ 2017-01-24։ Վերցված է 2017-01-30
- ↑ Вуячич Филипп (2017-01-24)։ «Как Бекмамбетов блогеров взломал: история одного провала»։ Life.ru։ Վերցված է 2017-01-25
- ↑ Алексей Серебренников/Илья Кнапский (2015-04-09)։ ««Викинг», «Воин» и другие фильмы, которые поддержит государство»։ Кинопоиск։ Վերցված է 2017-01-25
- ↑ Елена Иванова. Как Бекмамбетов стал опасным. / Газета «Яблоко» (29 августа 2008 года).
- ↑ Евгения Заболотских. Биография Бекмамбетова / портал KM.RU (12 января 2006 года)
- ↑ Интервью / vesti.kz (15 декабря 2009 года)
- ↑ А. Фёдорова. Я робот, и очень органично себя в этом ощущаю. / «Труд» № 168 (10 сентября 2009 года) Բնօրինակ տեքստ (ռուս.)
...это только затянувшаяся командировка. Там приятно, интересно, много людей, информации, возможностей для самореализации, привлекательных проектов — и режиссёрских, и продюсерских. Мне была предоставлена уникальная возможность узнать, как создаётся анимация. И я ею воспользовался:
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 июня 2011 г. № 849
Արտաքին հղումներԽմբագրել
- Տիմուր Բեկմամբետով Internet Movie Database կայքում
- Тимур Бекмамбетов — Энциклопедия отечественного кино
- Տիմուր Բեկմամբետով ՅուԹյուբում
- Տիմուր Բեկմամբետովի կենսագրությունը
ՀոդվածներԽմբագրել
- Бекмамбетов, Тимур — статья в Лентапедии. 2012 год.
- Тимур Бекмамбетов вошел в пятерку самых известных режиссёров мира
- Проблема Бекмамбетова — статья, посвященная Тимуру Бекмамбетову и фильму «Черная молния»
ՀարցազրույցներԽմբագրել
- Интервью Тимура Бекмамбетова газете Ведомости
- Ответы Тимура Бекмамбетова на вопросы читателей Lenta.ru
- Тимур Бекмамбетов. Тимур и его коммандос. Интервью журналу Rolling Stone
- Тимур Бекмамбетов о работе в Голливуде и современном кино. Интервью с Д. Ю. Пучковым 23 декабря 2016 г. ՅուԹյուբում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիմուր Բեկմամբետով կատեգորիայում։ |