Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն դրամատիկական թատրոն, որը ստեղծվել է 1987 թվականին ԽՍՀՄ-ի ՄԳԱԹ-ը երկու թատրոնի բաժանելուց հետո։ Անվանվել է ի պատիվ ռուս մեծ գրող Անտոն Չեխովի։ Ժամանակակից անվանումը թատրոնը ստացել է 1989 թվականին։ 2004 թվականին հրաժարվել է ակադեմիական կոչումից և կոչվում է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոն[1][2]։
Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերախումբ, թատրոն, շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Տվերսկի շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1987 |
Անվանված է | Անտոն Չեխով |
Ճարտարապետ | Ֆեոդոր Շեխտել |
Կայք | mxat.ru |
Moscow Art Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սերգեյ Ժենովաչ[3]։
Անվանուներ
խմբագրել- Միասնական թատրոն
- Գեղարվեստա-հանրամատչելի թատրոն (1898—1901)
- Մոսկվայի գեղարվեստական թատրոն (1901—1919)
- Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոն (1919—1932)
- Մաքսիմ Գորկու անվան ԽՍՀՄ ՄԳԱԹ (1932—1989)
- Անվանումները բաժանվելուց հետ
- Անտոն Չեխովի անվան ՄԳԱԹ (1989-2004)
- Անտոն Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոն (2004 թվական՝ մինչ այսօր)[4]
Պատմություն
խմբագրելՕլեգ Եֆրեմովին կից թատրոն (1987-2000)
խմբագրելԽՍՀՄ ՄԳԱԹ-ը ստեղծվել է 1987 թվականին, Վասիլի Զախարովի № 383 հրամանի ստորագրումից հետո։
Ըստ այդ փաստաթղթի թատրոնը պաշտոնապես բաժանվեց երկու մասի։ Մաքսիմ Գորկու անվան ՄԳԱԹ, որը գտնվում էր Տվերսկի բուլվարում Տատյանա Դորոնինայի ղեկավարությամբ և Անտոն Չեխովի անվան ՄԳԱԹ (դեռ երկու տարի բաժանումից հետո այն նույնպես կրում է Գորկու անունը)՝ Կամերգերսկի նրբանցքում։ Դրա ղեկավար է նշանակվել թատերական ռեժիսոր Օլեգ Եֆրեմովը[5]։ Նույն թվականին Եֆրեմովի բեմադրությամբ տեղի ունեցավ «Սադափե Զինաիդան» ներկայացման պրեմիերան[6]։
1989 թվականին ՄԳԱԹ-ը ստացավ Չեխովի անունը։ 1996 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով ավելացվել է Ռուսաստանի մշակութային ժառանգության ցանկում[1][7]։ 1997 թվականի հունիսի 16-ին Ռուսաստանի Կառավարությունը սահմանել է թատրոնի կանոնադրությունը և պաշտոնապես ՄԳԱԹ-ի գեղարվեստական ղեկավար է նշանակել Օլեգ Նիկոլայի Եֆրեմովին[7]։
2000 թվականի մայիսի 24-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Եֆրեմովը մահացավ[8]։
Օլեգ Տաբակովին կից թատրոն
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Камергерский переулок | |
Չեխովի 150-ամյակին նվիրված մեդալ[9] | |
Памятник В. И. Немировичу-Данченко и К. С. Станиславскому[10] | |
Памятник Антону Павловичу Чехову[11] |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Мемориальная доска М. И. Прудкина | |
Марк Исаакович Прудкин[12] |
2000 թվականին Եֆրեմովի մահից հետո Չեխովի անվան ՄԳԱԹ-ի գեղարվեստական ղեկավար է դարձել դերասան Օլեգ Տաբակովը։ Նա որոշել է հավաքել նոր խումբ և թարմացնել դասական ստեղծագործությունների բեմադրությունները. «Սպիտակ գվարդիա», «Համլետ», «Բալի այգին», «Պարոնայք Գոլովլյովներ», «Լիր արքան», «Տարտյուֆ», «Իվանով», «Վասյա Ժելեզնովա», «Ամուսնություն», «Զոյկայի բնակարանը»[13][14]։
2001 թվականին Կամերգերսկի փողոցի 3-րդ տանը բացվել է թատրոնի նոր բեմը, որը նախատեսված է փորձարարական ներկայացումների համար[15]։ 2004 թվականին թատրոնը անվանումից հանեց ակադեմիական բառը և սկսեց կոչվել Մոսկվայի գեղարվեստական թատրոն (ՄԳԹ)[7][16]։ 2006-2007 թվականներին Օլեգ Տաբակովի նախաձեռնությամբ իրականացվել են հիմնական բեմի և դահլիճի լայնածավալ վերակառուցման աշխատանքներ, ինչի շնորհիվ ՄԳԹ-ը համարվում էր աշխարհի տեխնիկապես հագեցած թատրոններից մեկը։ Աշխատանքների ընթացքում թարմացվել են բեմի վերին և ստորին մեխանիզմները, աուդիո և լուսատեխնիկական սարքավորումները[1][17]։
2010 թվականին ՄԳԹ-ը պատվիրել է Չեխովի 150-ամյակին նվիրված հուշամեդալ։ Շքանշանը արտադրել են սահմանափակ տպաքանակով և տրվում էր նշանավոր արվեստագետներին արտասահմանյան երկրներում և Ռուսաստանում արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի և Չեխովի ստեղծագործությունների պահպանման համար[18][19]։
Դեռևս 1998 թվականի օգոստոսին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ստորագրել է Չեխովի հուշարձանի շինարարության հրամանը՝ նվիրված ՄԳԹ-ի 100-ամյակին։ Ստեղծված է ըստ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Միխայիլ Անիկուշինի նախագծի, հուշարձանը տեղադրվել է Կամերգերսկի նրբանցքում թատրոնի դիմաց[20][21]։ 2014 թվականի սեպտեմբերին Տաբակովի նախաձեռնությամբ թատրոնի շենքի առջև Կամերգերսկի նրբանցքում տեղադրվեց հուշարձան ՄԳԹ-ի հիմնադիրներ Վլադիմիր Նեմիրովիչ Դանչենկոյի և Կոնստանտին Ստանիսլավսկու համար՝ ստեղծված ճարտարապետ Ալեքսեյ Մորոզովի կողմից։ Հուշարձանն իրենից ներկայացնում է հուշակոթողով երկպատկերավոր կոմպոզիցիա պատվանդանի վրա։ Հուշակոթողի ներքևի մասում լատինական մակագրությամբ տախտակ է․ Չեխովի «Ճայը» պիեսից Նինա Զարեչնայայի մենախոսության թարգմանությունը՝ «Մարդիկ, առյուծները, արծիվները ու կաքավները, կոտոշավոր եղջերուները...»[22][23][24]։ 2006 թվականին թատրոնը ֆինանսավորել է Գլինիշչևսկի նրբանցքի 5/7 տան հուշատախտակի տեղադրումը, որտեղ ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Պրուդկինը, որը թատրոնում աշխատել է 75 տարի[25][26][27]։
Կոնստանտին Ստանիսլավսկու հոբելյանի կապակցությամբ 2012 թվականին Մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Գեղարվեստական թատրոնի ժառանգությունը։ Էլեկտրոնային գրադարան խորագրով ինտերնետ-նախագիծը։ ՄԳԹ-ի դպրոց-ստուդիայի գրքերը ինչպես նաև հեռուստա - և կինո տարբերակների ներկայացումները, մի շարք հեռուստահաղորդումներ հասանելի են համացանցում։ Այս ամենը ցույց են տվել «Կուլտուրա» հեռուստաընկերությամբ 1990-2000 թվականներին[28]։
2018 թվականի մարտի 12-ին մահացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Օլեգ Տաբակովը[29]։
2008 թվականի դեկտեմբերին Չեխովի անվան ՄԳԹ-ում նշում էին Վլադիմիր Նեմիրովիչ Դանչենկոյի 150-ամյակը[30]։ 2010 թվականին թատրոնում նշում էին Չեխովի 150-ամյակին նվիրված «Մեր Չեխովը» երեկոն[31], թատրոնն ընդունել է հաղթանակի 65-ամյակին նվիրված «Ռեքվիեմ» սիմֆոնիկ պերֆորմանսի բարեգործական նախագիծը[32]։ Նույն տարում անց է կացվել Կոնստանտին Ստանիսլավսկու տարին գեղարվեստական թատրոնում նախագիծը՝ նվիրված ՄԳԹ-ի հիմնադրի 150-ամյակին, Այստեղ և հիմա, Առաջին անգամ ռուսերենով, Նոր հեքիաթներ, Ֆրանսիական թատրոն։ Կատակերգություններ ռեժիսորական լաբորատորիա[33]։
2012 թվականին ՄԳԹ-ի Ընդհանուր վագոն բեմադրությունը հանդիսատեսի համակրանքի մրցանակ է նվաճել Պերմի Տեքստուրա փառատոնում[34]։ Նույն թվականին ՄԳԹ-ը մասնակցել է «Բաց դաս» դերասանական դպրոցների միջազգային փառատոնում՝ նվիրված Օլեգ Եֆրեմովի 85-ամյակին[35]․ Եթե ես ազնիվ եմ, ես պարտական եմ երեկոյին[36]։
Սերգեյ Ժենովաչին կից թատրոն (2018 թվականից)
խմբագրելՄշակույթի նախարարի 2018 թվականի մարտի 23-ի հրամանով նույն թվականի ապրիլի 23-ից թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սերգեյ Ժենովաչը[37]։
Գործունեություն
խմբագրելԹատրոնի ներկայացումներում ներգրավված են առաջատար ռեժիսորներ՝ Կիրիլ Սերեբրեննիկովը, Յուրի Բուտուսովը, Սերգեյ Ժենովաչը, Եվգենի Պիսարևը, Մինդաուգաս Կարբաուսկիսը, Կոնստանտին Բոգոմոլովը, Ադոլֆ Շապիրոնը, Վիկտոր Ռիժակովը, Վլադիմիր Մաշկովը, Մարինա Բրուսնիկինան, Վլադիմիր Պետրովը, Թեմուր Չխեիձեն, Դմիտրի Բրուսնիկինը, Լև Էրենբուրգը, Անտոն Յակովլևը, Մարատ Գացալովը, Վասիլի Բարխատովը, Սերգեյ Պուսկեպալիսը, Միխայիլ Ռոշչինը և ուրիշները[38]։ Եվ բեմադրությունները, և ռեժիսորները պարբերաբար մասնակցում են և դառնում հեղինակավոր թատերական փառատոնների մրցանակակիրներ, ինչպիսիք են Ոսկե դիմակ, Բյուրեղապակե Տուրանդոտը, Կեռասի անտառը, Կոնստանտին Ստանիսլավսկու հիմնադրամի փառատոնը, Ճայը մրցանակը և այլն[39][40][41]։
Թանգարան
խմբագրել1923 թվականին բացվել է թատերական թանգարան։ Այնտեղ պահվում են պատմական փաստաթղթեր Կոնստանտին Ստանիսլավսկու, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի և թատրոնի մյուս խոշոր գործիչների անձնական ֆոնդերի հետ։ 1987 թվականից մինչև 1930-ական թվականները թանգարանը գտնվում էր թատրոնի շենքում, 1939 թվականից թանգարանը տեղափոխվել է Կամերգերի նրբանցք։ Մինչև 1969 թվականը պատկերասրահը ղեկավարում էր թատրոնի տնօրինությունը, 1923-1952 թվականներին՝ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տելեշովը, 1952-1968 թվականներին՝ թատերական գործիչ Արթուր Միխալսկին։ 1969 թվականին թանգարանը դարձել է պետական[16]։
Դպրոց-ստուդիա
խմբագրել1943 թվականին Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի նախաձեռնությամբ թատրոնին կից բացեցին դպրոց-ստուդիա։ Մանկավարժական հիմք դարձավ Ստանիսլավսկու համակարգը։ 1956 թվականին դպրոցում անցկացվեցին Սովրեմեննիկ թատրոնի առաջին ներկայացումները։ 1990-ականների սկզբին ստուդիայում առաջացավ նոր կրթական ուղղություն։ Ի սկզբանե աշակերտները ստացել են թատերագետի մասնագիտության դիպլոմ, այնուհետև առաջացել է լիարժեք պրոդյուսերական ֆակուլտետը։ 2000 թվականից ստուդիան ղեկավարել է արվեստագիտության դոկտոր Անատոլի Սմելյանսկին, իսկ 2013 թվականից դերասան Իգոր Զոլոտովիցկին[16][42]։
Մասնաճյուղեր
խմբագրել2018 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովիչի Թատերական արվեստի ստուդիան կդառնա Չեխովի անվան ՄԳԹ-ի մասնաճյուղը[43]։
Թատերախումբ
խմբագրելՌուսաստանի ժողովրդական արտիստներ
խմբագրել- Օլգա Բարնետ
- Իգոր Վերնիկ
- Անաստասիա Վոզնեսենկայա
- Նինա Գուլյաևա
- Եվգենիա Դոբրովոլսկայա
- Նատալյա Եգորովա
- Վյաչեսլավ Ժոլոբով
- Եվգենի Կինդինով
- Վլադիմիր Կրասնով
- Ավանգարա Լեոնտև
- Ստանիսլավ Լյուբշին
- Ռաիսա Մաքսիմովա
- Իրինա Միրոշնիչենկո
- Անդրեյ Մյագկով
- Դմիտրի Նազարով
- Բորիս Պլոտնիկով
- Ալլա Պոկրովսկայա
- Սերգեյ Սոսնովսկի
- Նատալյա Տենյակովա
- Կոնստանտին Խաբենսկի
- Վալերի Խլևինսկի
- Նիկոլայ Չինդայիկին
- Օլգա Յակովլևա[44]
Ռուսաստանի վաստակավոր արտիստներ
խմբագրել- Քսենյա Լավրովա Գլինկա
- Ալեքսեյ Ագապով
- Անատոլի Բելի
- Դմիտրի Բրուսնիկին
- Օլգա Վասիլիևա
- Անդրեյ Դավիդով
- Սերգեյ Դեսնիկի
- Իգոր Վոլոտովիցկի
- Դմիտրի Դյուժև
- Վլադիմիր Կալիսանով
- Գալինա Կինդինովա
- Յանինա Կոլեսնիչենկո
- Բորիս Կորոստելև
- Ռիմա Կորոցտելևա
- Նատալյա Կոչետովա
- Ալեքսեյ Կրավչենկո
- Վիկտոր Կուլյուխիկ
- Դարյա Մորոզ
- Պոլինա Մեդվեդևա
- Վյաչեսլավ Նևինի
- Իրինա Պեգովա
- Միքայել Պորեչենկով
- Նատալյա Ռոգոժկինա
- Ալեքսանդր Սեմչև
- Վլադիմիր Տիմոֆեև
- Օլեգ Տոպոլյանսկի
- Վալերի Տրոշին
- Միքայել Տրուխին
- Ալյոնա Խովանսկայա
- Էդուարդ Չեկմազով
- Դարյա Յուրսկայա[45]
Մյուս արտիստները
խմբագրել- Պաուլինա Անդրեևա
- Արմեն Արուշանյան
- Քրիստինա Բաբուշկինա
- Նադեժդա Բորիսովա
- Դենիս Բուրգազլիր
- Անդրեյ Բուրկովսկի
- Արտյում Բիստրով
- Ալեքսեյ Վարուշենկո
- Պավել Վաշիլին
- Արտյոմ Զոլոբուև
- Պավել Վորոժցով
- Օլգա Վորոնինա
- Յանա Գլադկիխ
- Նինա Գուսևա
- Ստանիսլավ Դուժնիկով
- Դմիտրի Դյուժև
- Մարիյա Զորինա
- Սվետլաննա Իվանովա-Սերգեևա
- Մարիա Կարապովա
- Յուլիյա Կովալյովա
- Սվետլաննա Կոլպակովա
- Ալեքսեյ Կրասնյոնկով
- Ռոստիսլավ Լավրենտև
- Ֆյոդոր Լավրով
- Օլգա Լիտվինովա
- Օլեգ Մազուրով
- Մաքսիմ Մատվեև
- Սերգեյ Մեդվեդև
- Իգոր Միրկուրբանով
- Ալեքսանդր Մոլոչնիկով
- Դարյա Մորոզ
- Յանա Օսիպովա
- Արտյոմ Պանչիկ
- Վլադիմիր Պանչիկ
- Ալեքսանդր Ռեբենկո
- Օլեգ Սավցով
- Նիկոլայ Սալնիկով
- Ամաստասիա Սկորիկ
- Մարիա Սոկովա
- Դանիել Ստեկլով
- Եվգենի Սիտիյ
- Պավել Տաբակով
- Քսենյա Տեպլովա
- Կիրիլ Տրուբեցկոյ
- Ալեքսանդր Ուսով
- Վիկտոր Խորինյակ
- Իգոր Խրիպունով
- Յուլյա Չեբակովա
- Յուրի Չուրսին
- Նատալյա Շվեց[46]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «История МХТ имени Чехова». teatralu.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Георгий Добыш (2006 թ․ հունվարի 14). «Театр в Камергерском, или планета по имени Шехтель». Архи.ру. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Сергей Женовач. Интервью с новым художественным руководителем МХТ имени Чехова». Телеканал «Россия – Культура». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «История Московского художественного академического театра. Справка». Россия сегодня. 2010 թ․ հունվարի 25.
- ↑ Соловьёва, 1998
- ↑ Фёдор Раззаков Богини советского кино. — М.: Litres, 2017. — С. 750.
- ↑ 7,0 7,1 7,2 «История Московского Художественного Академического театра. Справка». Россия сегодня. 2010 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Биография Олега Ефремова». Россия сегодня. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Медали на заказ». lazergroup.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Памятник Станиславскому и Немировичу-Данченко открыли в Москве». ria.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ shelbars (2013 թ․ օգոստոսի 1). «Памятник Чехову в Москве в Камергерском переулке». progulkipomoskve.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-11-19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Еврейский мемориал». jewish-memorial.narod.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Смелянский, 1999, էջ 205–206
- ↑ Анна Вислова Русский театр на сломе эпох. Рубеж XX–XXI веков. — М: Litres, 2009. — С. 457. — ISBN 978-5-98699-050-7
- ↑ «Московский Художественный театр им. А.П. Чехова (МХТ им. Чехова)». Портал культурного наследия России Культура.рф. Արխիվացված է օրիգինալից 2017-07-06-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Московский Художественный театр». официальный сайт Московского художественного театра имени А.П. Чехова. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ольга Егошина (2006 թ․ դեկտեմբերի 25). «Сцена-транформер». Новые известия. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Эскиз медали «150 лет со дня рождения А.П. Чехова»». Arts.In.UA. 22-11-2012. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Московский художественный театр им. А.П. Чехова». Афиша Москва. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ю.М. Лужков (1998 թ․ օգոստոսի 25). «№ 836-РМ О сооружении памятника А.П.Чехову». Официальный портал Мэра и Правительства Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Памятник Чехову». progulyaemsya.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Рамиль Ситдиков (2014 թ․ սեպտեմբերի 3). «Памятник Станиславскому и Немировичу-Данченко открыли в Москве». Россия сегодня. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Памятник Станиславскому и Немировичу-Данченко открыли в Камергерском переулке». Телеканал «Россия – Культура». 2014 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «В центре Москвы открыли памятник Станиславскому и Немировичу-Данченко». ТАСС. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Л. И. Швецова (2015 թ․ սեպտեմբերի 13). «№ 232-РЗМ Об установке мемориальной доски М.И.Прудкину». Официальный портал Мэра и Правительства Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Прудкин Марк Исаакович». novodevichiynecropol.narod.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Евгений Кузнецов (2013 թ․ սեպտեմբերի 14). «Сего дня юбилеи». Интернет-журнал «ВсёНичего». Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Екатерина Ракитина (2012 թ․ դեկտեմբերի 15). «МХТ имени Чехова выложит спектакли и книги в интернет». AO Редакция газеты "Вечерняя Москва". Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Умер актер театра и кино Олег Табаков». Россия сегодня. 2018-032-12. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Вечер памяти Владимира Немировича-Данченко в МХТ». Телеканал «Россия — Культура». 2008 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Григорий Заславский (2010 թ․ հունվարի 26). «К 150-летию Чехова открывается Международный театральный фестиваль». Вести.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «РЕКВИЕМ.ВИДЕОВЕРСИЯ Симфонический перформанс». Департамент культуры города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Режиссёрская лаборатория «Здесь и сейчас»». официальный сайт Московского художественного театра имени А.П. Чехова. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ольга Шакина (2012 թ․ հոկտեմբերի 3). «Фестиваль «Текстура» в Перми: Опять ждём перемен». АО Бизнес Ньюс Медиа. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ bluice01 (2012 թ․ հոկտեմբերի 21). «Олег Ефремов. «Если я честный, я должен…»». youtube.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Открытый урок: Станиславский продолжается. Павел Руднев». ООО «Альма Матер». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Сергей Женовач назначен новым художественным руководителем МХТ имени Чехова». Министерство культуры Российской Федерации. 24 марта 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «История театра». bestbilet.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Самые знаменитые спектакли сезона 2015-2016 по мнению экспертного совета». АНО «Фестиваль „Золотая маска“». Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Лучший Спектакль». Первая театральная премия «Хрустальная Турандот». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Роман Должанский (2004 թ․ դեկտեմբերի 22). «Птичка для галочки». «Коммерсантъ». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Школа-студия МХАТ». Официальный сайт школы-студии МХАТ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Студия Женовача станет филиалом МХТ
- ↑ МХТ 100+, 2012, էջ 110
- ↑ МХТ 100+, 2012, էջ 115
- ↑ МХТ 100+, 2012, էջ 120
Գրականություն
խմբագրել- Московский Художественный театр. 100+ : Спектакли. Сценография. Имена. Документы. — М. : Московский Художественный театр, 2012. — 164 с. — ISBN 978-1-62056-976-4.
- Шестакова Н. А. Проезд Художественного театра, 3. — М.: Московский рабочий, 1989. — 64 с. — ISBN 5-239-00175-8
- Анисимов А. В. Театры Москвы. — М.: Московский рабочий, 1984. — 175 с.
- Соловьёва И. Ветви и корни. — М.: Московский художественный театр, 1998. — 160 с. — ISBN 5-900020-04-5
- Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины ХХ века. — М.: Артист Режиссёр Театр, 1999. — 350 с. — ISBN 5-87334-038-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն» հոդվածին։ |