Սեր (ֆիլմ, 1991)

ֆիլմ, 1991

«Սեր» (ռուս.՝ «Любовь»), ռուսական խորհրդային գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Վալերի Տոդորովսկու կողմից 1991 թվականին։

Picto infobox cinema.png
Սեր
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1991
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Տոդորովսկի
ՊրոդյուսերՎալերի Տոդորովսկի
Սցենարի հեղինակՎալերի Տոդորովսկի
ԴերակատարներԵվգենի Միրոնով և Դմիտրի Մարյանով
ՕպերատորԻլյա Դյոմին
ԵրաժշտությունՎյաչեսլավ Նազարով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
IMDbID 0102361

ՍյուժեԽմբագրել

Վադիմն ու Սաշան ընկերներ են, սովորում են բուհում և փորձում են գտնել իրենց սերը։ Վադիմը՝ հանդուգն կնամոլ է, իսկ Սաշան՝ պարզամիտ ու անփորձ։ Երեկույթներից մեկի ժամանակ նրանք երկուսն էլ ծանոթանում են աղջիկների հետ։ Մարինան, որ գեներալի թոռնուհի է, տատի հետ միասին ապրում է Մոսկվայի կենտրոնում՝ մեծ բնակարանում, որտեղ էլ տեղի են ունենում նրա հանդիպումները Վադիմի հետ։ Իսկ Սաշան սիրահարվում է Մաշային, ով հրեա է։ Եթե արդյունքում Վադիմն ամուսնանում է Մարինայի հետ, ապա Սաշան բաժանվում է իր սիրելիից. Մաշան որոշում է ծնողների ու տատի հետ մեկնել Իսրայել։

ԴերերումԽմբագրել

  • Եվգենի Միրոնով – Սաշա
  • Նատալյա Պետրովա – Մաշա
  • Դմիտրի Մարյանով – Վադիմ
  • Տատյանա Սկորոխոդովա – Մարինա
  • Նատալյա Վիլկինա – Իրինա Եվգենևնա, Մաշայի մայրը
  • Վիա Արտմանե – Մարինայի տատը
  • Իննա Սլոբոդսկայա – Ռևեկա Սամոյլովնա, Մաշայի տատը
  • Լև Դուրով – Սաշայի հայրը
  • Անատոլի Պոպոլզուխին – Միխայիլ Միխայլովիչ, Մաշայի հայրը
  • Ռաիսա Ռյազանովա – Սաշայի մայրը
  • Վերա Վորոնկովա – էպիզոդ

ՄրցանակներԽմբագրել

  • 1991 թվական – Կինոմամուլի մրցանակ տարվա կինոոճը որոշող ֆիլմի համար (Վալերի Տոդորովսկի)
  • 1992 թվական – «Կինոտավր» փառատոնի «Կինո բոլորի համար» մրցույթի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Եվգենի Միրոնով)[1][2]
  • 1992 թվական – «Созвездие» կինոփառատոնի մրցանակ տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (Եվգենի Միրոնով)[1]
  • 1992 թվական – «Созвездие» կինոփառատոնի մրցանակ դերասանների հետ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար (Վալերի Տոդորովսկի)
  • 1992 թվական – Ժնևի «Վաղվա օրվա աստղը» միջազգային կինոփառատոնի գրան պրի (Եվգենի Միրոնով)[1]
  • 1992 թվական – Մոնպելեի միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Նատալյա Պետրովա)
  • 1992 թվական – Գետցի մրցանակ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (Վալերի Տոդորովսկի)
  • 1992 թվական – Կինոմամուլի մրցանակ տարվա լավագույն դերասանին (Եվգենի Միրոնով)[1]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել