Վլադիմիր Մաշկով

ռուս դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր

Վլադիմիր Լվովիչ Մաշկով (ռուս.՝ Владимир Машков, նոյեմբերի 27, 1963(1963-11-27)[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (2010 թ.)[2]: Արժանացել է «Նիկա» (1997 թ., 2010 թ.), «Ոսկե արծիվ» (2008 թ., 2010 թ.) մրցանակների։

Վլադիմիր Մաշկով
ռուս.՝ Влади́мир Машко́в
Վլադիմիր Մաշկովը (2018)
Ծնվել էնոյեմբերի 27, 1963(1963-11-27)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՏուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ
Ակտիվ շրջան1989-ից ցայսօր
Ամուսին(ներ)Ելենա Շեվչենկո
Երեխա(ներ)Մարիա Մաշկովա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Մաշկովը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 27-ին Տուլայում։ Հայրը` Լև Պետրովիչ Մաշկովը, եղել է դերասան տիկնիկային թատրոնում, իսկ մայրը` Նատալիա Իվանովա Նիկիֆորովան, 1960-2015 թվականներին աշխատել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր[3]։ Տատիկը` մայրական կողմից, եղել է իտալուհի` Շվեյցարիայից։ Նա եկել էր Ռուսաստան` աշխատելու որպես ուսուցիչ, սակայն այստեղ ամուսնանում է, ունենում աղջիկ` Նատաշան, Մաշկովի ապագա մայրը։ Վլադիմիրն ունի ավագ եղբայր` Վիտալին, ով ծնվել է Վլադիմիրի մոր առաջին ամուսնությունից։ 1960-ական թվականներին Մաշկովների ընտանիքը տեղափոխվել է Նովոկուզնեցկ[4], իսկ 1980-ականների սկզբին Վլադիմիր Մաշկովն ընդունվել է բնական գիտությունների կենսաբանության ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց, փոխելով որոշումը, ընդունվել է Նովոսիբիրսկի պետական դրամատիկական դպրոց (այժմ` Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտ)։ 1984 թվականին Վլադիմիրը հեռացվել է դպրոցից ծեծկռտուքի պատճառով։ Սակայն Մաշկովը չի հանձնվել և ուղևորվել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Մոսկվայի թատերական դպրոց։ Այնուհետև խաղացել է թատրոնում։ Վլադիմիր Մաշկովի մուտքը ֆիլմաշխարհը տեղի է ունեցել «Այծի կանաչ կրակը» ֆիլմի շնորհիվ (1989 թ.)։ Նույն թվականին նկարահանվել է «Արա՛ կրկին», «Սերը մահվան կղզում» ֆիլմերում։ 1990 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական դպրոցը[5]։ Վլադիմիր Մաշկովի կարիերայի աստղային շրջանը սկսվել է 1994 թվականից, երբ նկարահանվել է «Սահմանը» և «Մոսկվայի գիշերներ» ֆիլմերում։ 1995 թվականին դերասանը նկարահանվել է «Ամերիկյան դուստր» ֆիլմում։ Բազմաթիվ անգամներ հայտնվել է հոլիվուդյան ֆիլմերի էպիզոդներում։ 1997 թվականին խաղացել է գլխավոր դեր «Գողը» ֆիլմում, որն արժանացել է «Օսկար»-ի։ 2011 թվականին Սիբիրի շրջանի մանկական սիրողական տիկնիկային թատրոնի «Տիկնիկները մանկական ձեռքերով» փառատոնին` Վլադիմիր Մաշկովը հայտարարեց «Ոսկե առյուծ» մրցանակի մասին, որը Նատալիա Նիկիֆորովայի` իր մոր պատվին էր։ Այդ անվանական մրցանակը պետք է ծառայեր տարվա լավագույն դերասանի և դերասանուհու դերերի համար։ Առաջինն այդ մրցանակը ստացել է «Հեքիաթ» տիկնիկային թատրոնի դերասանուհի Գալինա Ռոմանովան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մաշկով» հոդվածին։