«Կինոտավր» (ռուս.՝ Кинотавр), բաց ռուսական կինոփառատոն, որն անցկացվում է Սոչիում 1990 թվականից[1]։ Փառատոնի կազմակերպիչներն են եղել Մարկ Ռուդինշտեյնը և Օլեգ Յանկովսկին։

Կինոտավր
Տեսակկինոփառատոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎայրՍոչի
Առաջինը1991
kinotavr.ru(ռուս.)
Kinotavr Վիքիպահեստում

Մինչև 2011 թվականը լիամետրաժ ֆիլմերի մրցույթին կարող էին մասնակցել միայն ռուսական ֆիլմերը։ 2011 թվականից աշխարհագրական սահմանափակումները հանվել են, և մրցույթին կարող է ներկայացվել ռուսերեն ցանկացած ֆիլմ[2]։ Ֆիլմը կարող է նկարահանված լինել նույնիսկ այլ լեզվով, եթե դա արդարացված է սյուժեով, բայց այդ դեպքում Ռուսաստանը պետք է լինի արտադրող երկրներից մեկը։ Այսպես, 2017 թվականին մրցույթին մասնակցել է (և ստացել է մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար) Ռևազ Գիգինեիշվիլիի «Պատանդներ» վրաց-ռուս-լեհական համատեղ արտադրության ֆիլմը, որը նկարահանվել է առավելապես վրացերենով։

ՊատմությունԽմբագրել

«Առանց բյուջեի կինոյի» առաջին խորհրդային փառատոնն անցկացվել է Մարկ Ռուդինշտեյնի կողմից 1990 թվականի ապրիլին մերձմոսկովյան Պոդոլսկում[3]։ Հաջող մեկնարկից հետո կինոփառատոնը տեղափոխվել է Սոչի առողջարանային քաղաք։ Միջոցառման անցկացման վայրն ավանդաբար Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող «Ձմեռային թատրոնն» է։

2005 թվականի Ռուդինշտեյնը հեռացել է փառատոնի կազմակերպման աշխատանքներից։ Կինոփառատոնի նոր նախագահ է դարձել պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին։

«Կինոտավր» 25-րդ հոբելյանական փառատոնի նախաշեմին մի շարք դերասաններ, ռեժիսորներ ու պրոդյուսերներ տեսաուղերձ են ձայնագրել, որտեղ շնորհավորել են մրցույթի հոբելյանի առթիվ[4]։ «Ռուսական կինոյի հավերժական խնդիրների մասին» տեսաուղերձի ձայնագրությանը մասնակցել են Անատոլի Բելին, Օլգա Սուտուլովան, Վիկտորյա Տոլստոգանովան, Եկատերինա Վուլիչենկոն, Անդրեյ Մերզլիկինը, Ռավշանա Կուրկովան, Պավել Դերևյանկոն և Յուրի Կոլոկոլնիկովը[5]։

ԱնվանակարգերԽմբագրել

 
27 Կինոտավր, Սոչի, 2016 թվական
  • Գլխավոր մրցանակ
  • Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
  • Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
  • Օ. Յանկովսկու անվան մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար
  • Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
  • Գ. Գորինի անվան մրցանակ լավագույն սցենարի համար
  • Մ. Թարիվերդիևի անցան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար
  • «Կինոտավր։ Նորամուտ»
  • «Կինոտավր։ Կարճ մետր»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. История фестиваля
  2. ««Кинотавр» изменил правила приема фильмов»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-15-ին։ Վերցված է 2011-04-27 
  3. Первый «Кинотавр»
  4. «Кинематографисты поздравили «Кинотавр» с юбилеем видеороликом»։ Газета.ru։ Վերցված է 27.5.14 
  5. Кинотавр — настоящее российского кино!

Արտաքին հղումներԽմբագրել