Օրեսթես (հին հունարեն՝ Ὀρέστης «լեռնաբնակ»), հին հունական դիցաբանությունում, Ագամեմնոնի և Կլիթեմնեստրայի որդին, Էփիգենիայի և Էլեկտրայի եղբայրը, ով սպանում է իր մորը ու վերջինիս սիրեկանին՝ վրեժ լուծելով հոր սպանության համար։

Օրեսթես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էAgamemnonides?
ՀայրԱգամեմնոն[1][2]
ՄայրԿլիթեմնեստրա[1][2]
Քույր/ԵղբայրԷլեկտրա, Laodice?, Chrysothemis? և Իֆանասսա
ԱմուսինՀերմիոնա
ԿողակիցErigone?
ԶավակներTisamenus?[3][4][5] և Penthilus?
Թաղման վայրTomb of Orestes near sanctuary of the Fates at Sparta?[6]
 Orestes Վիքիպահեստում

Կենսագրությունն ըստ դիցաբանության խմբագրել

Օրեսթեսն ամենակրտսերն էր երեխաներից ու հանդիսանում էր միկենյան թագավոր Ագամեմնոնի ու թագուհի Կլիթեմնեստրայի միակ որդին։ Տրոյական պատերազմից ամուսնու վերադառնալուց հետո Կլիթեմնեստրան, որ այդ ընթացքում սիրային կապի մեջ էր թագավորի ազգական ու միաժամանակ թշնամի Էգիսթոսի հետ, սպանում է ամուսնուն կացնով վերջինիս լոգանք ընդունելու ընթացքում։ Փոքրիկ Օրեսթեսը փրկվում է մահից իր քրոջ՝ Էլեկտրայի շնորհիվ։ Երեխային ուղարկում են Ֆոկիս, թագավոր Ստրոֆեոսի մոտ, ում կնոջ զարմիկն էր հանդիսանում Օրեսթեսը, և որտեղ նա մեծացել է Պիլադեսի՝ նրա հավատարիմ ընկերոջ հետ միասին։ Հոմերոսի համաձայն Օրեսթեսը մեծացել է Աթենքում, ու նա Պիլադեսին չի նշում։ Չափահաս դառնալով Օրեսթեսն Ապոլլոնի կողմից հրաման է ստանում վրեժ լուծել հոր սպանության համար։ Վերադառնալով Միկենե Օրեսթեսը սպանում է Էգիսթոսին ու մորը։ Դրանից առաջ Օրեսթեսը մազափունջ է զոհ մատուցում Ագամեմնոնի գերեզմանին։ Էսքիլոսը հայտնում է, որ սկզբում Օրեսթեսը ու Պիլադեսը հայտնվում են քաղաքում կեղծ անուններով որպես Ֆոկիսից եկած սուրհանդակներ, հայտում են Օրեսթեսի մահվան լուրը իրենց հետ որպես ապացույց բերելով բրոնզե գավաթ, ինչով շատ են տխրեցնում Էլեկտրային, ում էլ հետո պատմում են ճշմարտությունը։ Էվրիպիդեսի համաձայն Օրեսթեսը, քննարկելով Էլեկտրայի հետ վրեժի ծրագիրը, առաջին հերթին սպանում է Էգիթոսին զոհաբերության ժամանակ, ապա երկար մտատանջություններից հետո խրճիթում սպանում է Կլիթեմնեստրային, որտեղ նրան Էլեկտրան էր բերել իր հղիության լուրը հայտնելու պատրվակով։

Օրեսթեսի թափառումները խմբագրել

Որպես մայրասպանի Օրեսթեսին հետապնդում էին էրինուհիները։ Դիցի բազմաթիվ տարբերակներ Օրեսթեսի պանդխտության հետ կապված բերում են նրան Հունաստանի տարբեր մասեր։

 
Օրեսթեսի հետապնդումները էրինուհիների կողմից

Մի տարբերակի համաձայն Օրեսթեսը խելագարվում է տաճարի մոտ Մեգալոպոլիսում։ Սև աստվածուհիներին հանդարտեցնելու համար, նոպայի ժամանակ նա կծում է իր մատը, ինչի հետևանքով նրանցից ոմանք փոխում են իրենց գույնը սպիտակ ու հեռանում են նրանից։ Արքայիդայի տարածքում նա ազատվում է խելագարությունից նստելով Գիտիոնի շուրջը գտնվող սպիտակ քարի վրա։ Արտեմիսի տաճարի առաջ սուրբ քարի վրա ինը Տրեզենյան տղամարդիկ կատարեցին Օրեսթեսի մաքրագործումը մայրասպանությունից հետո։ Էսքիլեսի համաձայն Օրեսթեսն այցելում է Դելփիք, այնուհետև Աթենք։ Դելփիքում նրան հայտնեցին, որ նա պետք է ուղևորվի Թավրիդա։ Էվրիպիդեսի «Օրեսթես» ողբերգությունում ներկայացվում է մեկ այլ սյուժետային շրջադարձ՝ Օրեսթեսը, Էլեկտրան և Պիլադեսը հետապնդվելով գտնվում են Սպարտայում, որտեղ կառանել է Եգիպտոսից եկած նավը Մենելայոսի, Ելենայի ու իրենց դուստր Հերմիոնայի հետ կառամատույցի վրա։ Օրեսթեսը հորեղբորից օգնություն և պաշտպանություն է խնդրում, քանզի նրան ու քրոջը պետք է դատի Պինդարոսը՝ Կլիթեմնեստրայի ու Ելենայի հայրը։ Մինելայոսը սկզբում հաամաձայնվում է օգնել, բայց հետո որպեսզի չփչացնի հարաբերությունները Պինդարոսի հետ, ում թագավորությունը պատրաստվում է ժառանգել փոշմանում է։ Պիլադեսն ու Օրեսթեսը դրա համար ծրագրում են սպանել Ելենային, բայց Ապոլոնի տեսիլքի միջոցով այդ իրավիճակը շտկվում է՝ աստված նրան կտանի Օլիմպոսի ամպերի վրա, որտեղ նա կդառնա աստվածուհի։ Ենթադրվում է, որ դա հորինվել է հենց Էվրիպիդեսի կողմից պիեսի համար։

Օրեսթեսի արդարացումը խմբագրել

Մեկ տարի աքսորված լինելուց հետո Օրեսթեսը հայտնվում է Աթենքում, որտեղ թագավորում է նրա ազգական Պանդիոսը, և Ապոլլոնի խորհրդով Օրեսթեսը օգնության խնդրանքով դիմում է Աթենասին, ով Կլիթեմնեստրայի սպանության գործը փոխանցում է աթենական դատարանին՝ Ատտիկային

Աթենասը (Էսքիլեսի մոտ Ապոլլոնը), հանդես գալով պաշտպանական ելույթով, պնդում է տղամարդու՝ որպես գլուխ դերն ընտանիքում և պետության մեջ։ Ձայները բաշխվում են հավասար և Օրեսթեսը արդարացվում է։

Չնայած Օրեսթեսը արդարացվել էր, շարունակում էր հետապնդվել էրինուհիների կողմից։ Նրա քույր Էրիգոնան ինքնասպանություն է գործում (մյուս տարբերակում ինքնասպանություն չի գործում, հետագայում դառնում է Օրեսթեսի կինը և որդի է ծնում)։ Մեկ այլ տարբերակի համաձայն, իր արդարացման համար նա պետք է Թավրիդից Հունաստան հասցներ Արտեմիսի փայտե կուռքը։ Օրեսթեսը մեկնում է իր ընկերոջ՝ Պիլադեսի հետ ու երկրի սովորույթներով նրանք ստիպված պետք է զոհաբերվեին, բայց Օրեսթեսը ճանաչվում է քրոջ՝ Էփիգենիայի կողմից ու փրկվում է։

Վերադառնալով Միկենե, Օրեսթեսը սպանեց գահին տիրած Ալետոսին՝ Էգիսթոսի որդուն։

Ամուսնությունը, թագավորումը և մահը խմբագրել

Թափառումներից հետո Օրեսթեսը իր քրոջը՝ Էլեկտրային ամուսնացնում է Պիլադեսի հետ։ Հետագա տարիներին Օրեսթեսը սպանում է Աքիլլեսի որդի Նեոպտոլեմոսին ու ամուսնանում է վերջինիս այրի, Մենելայոսի դստեր Հերմիոնայի հետ, ով հանդիսանում էր և իր քույրը, ում հետ նշանադրվել էր մանուկ հասակում։

Արգոսում Կիլարաբոսի մահից հետո տիրում է գահին, իսկ Մինելայոսի մահից հետո լակեդեմոնացիները իրենք են թագավոր ընտրում նրան։ Օրեսթեսը միավորում էր իր իշխանությամբ չորս նախկին թագավորություն՝ Միկենե, Արգոս, Լակոնիկա այդ կերպ դառնալով Պելոպոնեսի մեծ մասի տերը։

Մահանում է օձի խայթոցից Օրեսթեոնում, Արքայիդայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Orestes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958—959.
  2. 2,0 2,1 Любкер Ф. Agamemnon (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
  3. Любкер Ф. Tisamenus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1396.
  4. Гермиона (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 539.
  5. Любкер Ф. Hermione (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 617.
  6. Παυσανίας 3.11.10 // Description of Greece (հին հունարեն.)

Արտաքին աղբյուրներ խմբագրել

  1. Օրեսթեսը դիցաբանության մեջ
  2. Ռ․ Գրեյվս -Հին հունական դիցաբանություն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրեսթես» հոդվածին։