«Մայրը» (ռուս.՝ «Мама»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը հեռավոր կերպով հիմնված է Օվեչկինների ընտանիքի պատմության վրա, ովքեր 1988 թվականին փորձել են փախչել ԽՍՀՄ-ից արտասահման՝ առևանգելով ինքնաթիռ։

Մայրը
ռուս.՝ Мама
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, դրամա և երաժշտական ֆիլմ
Թվական1999
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴենիս Եվստիգնեև
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով, Դենիս Եվստիգնեև և Կոնստանտին Էռնստ
Սցենարի հեղինակԱրիֆ Ալիև
ԴերակատարներՆոննա Մորդյուկովա, Օլեգ Մենշիկով, Վլադիմիր Մաշկով, Եվգենի Միրոնով և Ալեքսեյ Կրավչենկո
ՕպերատորՊավել Լեբեշև Տիմոֆեևիչ և Սերգեյ Կոզլով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունProfit
Տևողություն99 րոպե

Ֆիլմը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նոնա Մորդյուկովայի վերադարձն էր էկրան հինգ տարվա ընդմիջումից հետո և վերջինը նրա կինոկարիերայում։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսներն են Պոլինա Յուրևան և նրա հինգ (սկզբում՝ վեց) որդիները։ Պատմությունը ներկայացվում է Պոլինայի և նրա ավագ որդու՝ Լյոնչիկի հիշողությունների հետ զուգորդմամբ։

Պատերազմից հետո Պոլինան, որը ապրում էր Շույա երկաթուղային կայարանի մոտ գտնվող գյուղում, ամուսնանում է զորացրված զինվորի հետ, որն այնքան էր հիացել աղջկա նվագով (հարմոն), որ գնացքից իջել էր՝ այդպես էլ տուն չհասած։ Նրանք ունենում են վեց որդի՝ Լյոնչիկ, Նիկիտա, Նիկոլայ, Վասիլի, Պավել և Յուրի։ Բայց հետպատերազմյան անկայունության պատճառով ընտանիքը աղքատ էր ապրում, և մի անգամ ընտանիքի ղեկավարը բռնվում է ածուխի գողության պատճառով։ Նրան փրկելու համար Պոլինան որոշում է բանտապահներին մեծ կաշառք տալ և վաճառում է իրենց ամբողջ տնային տնտեսությունը։ Սակայն բանտապահները, վերցնելով փողը, կրակում են նրա ամուսնու վրա փախուստի փորձի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Լյոնչիկը վիրավորվում է մեջքից և դառնում է հաշմանդամ (չի կարող քայլել)։ Մնալով առանց ապրուստի միջոցների և ունենալով վեց երեխա (ամենակրտսերը՝ Յուրին, ծնվել էր հոր բանտարկությունից հետո), Պոլինան որոշում է գնալ Մոսկվա։

Կայարանում Պոլինան տեսնում է, թե ինչպես է Նիկոլային հաջողվում սրճարանի այցելուից երշիկ ստանալ՝ վարպետորեն կատարելով կուբայական ժողովրդական մեղեդի, որն այդ պահին հաղորդում էին ռադիոյով։ Դա Պոլինային գաղափար է տալիս, և նա հիմնում է «Ուրախ ընտանիք» ընտանեկան էստրադային անսամբլը, որտեղ նա հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար և ադմինիստրատոր։ Անսամբլը մեծ ճանաչում է ստանում (նրանց հաջողվում է նույնիսկ բեմ բարձրանալ Կրեմլի համագումարների պալատում), և որոշ ժամանակ շտկվում է ընտանիքի ֆինանսական վիճակը։ Բայց ժամանակն անցնում է, անսամբլի ժողովրդականությունը մարում է, և դրա հետ մեկտեղ ընկնում է ընտանիքի դրամական եկամուտը։ Չցանկանալով որդիներին սովորեցնել որևէ այլ մասնագիտություն, ինչպես նաև վստահ լինելով, որ հենց Արևմուտքում է, որ Լյոնչիկը կարող է ոտքի կանգնել, Պոլինան որոշում է առևանգել ինքնաթիռ՝ Արևմուտք մեկնելու նպատակով։ Բայց առևանգումը ձախողվում է, և ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ Նիկիտան զոհվում է։ Պոլինան դատապարտվում է 15 տարվա ազատազրկման (առաջին 5 տարին՝ բանտում), Նիկոլայը և Վասիլին 8 տարի անցկացնում են անչափահասների գաղութում, Պավելն ու Յուրին հայտնվում են մանկատանը, իսկ Լյոնչիկին ճանաչում են անմեղսունակ և ուղարկում են հոգեբուժարան։

Ֆիլմի հիմնական գործողություններն սկսվում է այն ժամանակ, երբ Պոլինան ազատ է արձակվում՝ բանտում 15 տարի նցկացնելուց հետո։ Նա գնում է Լյոնչիկի մոտ և փորձում է գլխավոր բժշկին բացատրել, որ Լյոնչիկն իրականում առողջ է. նա միշտ գիտեր, որ տղան հոգեկան խանգարում է կեղծել՝ քրեական հետապնդումից խուսափելու համար։ Բայց մոր տեսնելուց հետո էլ Լյոնչիկը շարունակում է իրեն խելագարի պես պահել։ Վերադառնալով իրենց մոսկովյան բնակարանը, որը երկար տարիներ դատարկ էր, նա հիշում է իրենց անսամբլի նախկին փառքը և որոշում է նորից հավաքել բոլոր որդիներին, որոնց ճակատագիրը ցրել էր երկրի տարբեր ծայրերը։ Յուրին աշխատում է ածխի հանքում Դոնբասում և աշխատավարձի ուշացումների պատճառով սոված մնալով՝ ընկերների հետ կրկեսից զեբր է գողանում և ուտում։ Պավելը Վլադիվոստոկում մարմնավաճառներին տանում է հաճախորդների մոտ և թմրանյութեր է ընդունում։ Վասիլին կռվում է Տաջիկստանում՝ «թեժ կետում»։ Նիկոլայը լողում է Հյուսիսային ծովային ճանապարհով և հարաբերություն է ունենում տեղի կանանց հետ՝ մորթու և հյուսիսային այլ հարստությունների դիմաց։

Չորս որդիներին իրար մոտ հավաքելուց հետո Պոլինան նրանց բացատրում է, որ պետք է հոգեբուժարանից հանեն Լյոնչիկին։ Նա նաև ցանկություն է հայտնում, որ կրկին բոլորով միասին ապրեն։ Պավելն ասում է, որ ոչինչ չի ուզում փոխել, ինչի պատճառով եղբայրները վիճում են, իսկ հետո հիշում են ինքնաթիռի գրավման պատմությունը։ Պոլինան վաճառում է բնակարանը և ամբողջ ունեցվածքը, որից հետո չորս եղբայրներ՝ իրենց հասույթով, գնում են հիվանդանոց, որպեսզի փորձեն խնամակալություն ձևակերպել Լյոնչիկի նկատմամբ։ Բայց, ինչպես ժամանակին նրանց հոր դեպքում, բժիշկները որոշում են յուրացնել նրանց փողերը, և Լյոնչիկին օրինական ճանապարհով փրկելու փորձը ձախողվում է։ Բայց եղբայրները գիշերը գաղտագողի մտնում են հիվանդանոց և առևանգում նրան։ Դրանից հետո Պոլինան և նրա երեխաները գնացքով մեկնում են Շույա կայարան՝ այնտեղ նոր կյանք սկսելու համար։ Այստեղ Լյոնչիկը հաստատում է, որ ինքը խելագարություն է կեղծել։ Նա խոստովանում է մորը, որ ինքնաթիռի առևանգման հետևանքով առաջացած հոգեկան տրավման իրեն դեռ հանգիստ չի տալիս, և որ հիվանդանոցում ինքն իրականում իրեն լավ էր զգում և ընդհանրապես չէր ցանկանում, որ իրեն ազատ արձակեն։ Նա կշտամբում է Պոլինային այն բանի համար, որ նա միշտ ամեն ինչ որոշել է իրենց փոխարեն, և իրենք հնազանդվել են միայն նրա հանդեպ սիրո պատճառով։ Պոլինան, հիշելով, որ մյուս որդիներին նույնպես նման վերամիավորումը ուրախություն չի պատճառում, հասկանում է, որ տղան ճիշտ է։

Գալով Շույա կայարան՝ Պոլինան զարմանքով բացահայտում է, որ անցած տասնամյակների ընթացքում, երբ երկրում փոխվել են իշխանությունն ու քաղաքականությունը, պլատֆորմը շարունակում է մնալ նույնը, ինչ այն օրը, երբ ինքն այդտեղ առաջին անգամ հանդիպեց իր ապագա ամուսնուն։ Պոլինան չի կարողանում զսպել արցունքները և ներողություն է խնդրում որդիներից։ Նրանք հաշտվում են, բայց մնում է անհայտ, թե արդյոք նրանք կշարունակեն միասին ապրել։

Գլխավոր դերերում

խմբագրել
  • Նոնա ՄորդյուկովաՊոլինա
  • Ելենա ՊանովաՊոլինան երիտասարդության տարիներին
  • Օլեգ Մենշիկով – Լյոնչիկ
  • Գլեբ Պոդգորոդինսկի – Նիկիտա
  • Վլադիմիր ՄաշկովՆիկոլայ
  • Կոլյա Պոլյակով – Նիկոլայը մանկության տարիներին
  • Ալեքսեյ Կրավչենկո – Վասիլի
  • Անդրեյ Շիլո – Վասիլին մանկության տարիներին
  • Եվգենի ՄիրոնովՊավել
  • Վադիմ Անտոնով – Պավելը մանկության տարիներին
  • Միխայիլ Կռիլով – Յուրի
  • Պետյա Իվշին – Յուրին մանկության տարիներին
  • Մաքսիմ Սուխանով – հատուկ հիվանդանոցի ղեկավար
  • Նիկոլայ Չինդյայկին – գլխավոր բժիշկ
  • Անդրեյ Պանինհայր

Դերերում

խմբագրել
  • Գլեբ Պոդգորոդինսկի – Նիկիտա
  • Նիկոլայ Պոլյակով – Կոլկա
  • Վադիմ Անտոնով – Պավլիկ
  • Անդրեյ Շիլո – Վասկա
  • Պյոտր Իվշին – Յուրկա
  • Ալեքսեյ Շևչենկով – առաջնորդ
  • Նատալյա Պոզդնյակովա – անվտանգության աշխատակից
  • Նատալյա Սոլդատովա – բորտուղեկցորդուհի
  • Իգոր Զոլոտովիցկի – ադմինիստրատոր
  • Երվանդ Արզումանյանտնօրեն
  • Պավել Լեբեշև – սառցահատի կապիտան
  • Ռոման Մադյանով – սերժանտ
  • Անատոլի Բելի – կավատ
  • Վալերի Դորոնին – սուզանավի նավապետ
  • Բոլոտ Բեյշենալիև – ծերունի հյուսիսցի
  • Ռաֆիկ Սիբիրով – ավագ
  • Վիկտոր Ուրալսկի – հանքագործ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Արիֆ Ալիև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Դենիս Եվստիգնեև
  • Ռեժիսոր՝ Թամարա Վլադիմիրցևա
  • Բեմադրող օպերատորներ՝ Պավել Լեբեշև, Սերգեյ Կոզլով
  • Երկրորդ տեսախցիկի օպերատորներ՝ Եվգենի Կորժենկով, Էլիզբար Կարավաև, Օլեգ Մարտինով
  • Հնչյունային օպերատոր՝ Էլդար Շահվերդիև
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Արոնին
  • Նկարիչ-դեկորատոր՝ Իլյա Ամուրսկի
  • Խմբագիր՝ Աննա Կագարլիցկայա
  • Երաժշտության խմբագիր՝ Մինա Բլանկ
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
  • Հնչյունային ռեժիսոր՝ Եկատերինա Պոպովա-Էվանս
  • Երաժշտության ձայնագրում՝ Գենադի Պապին, Վասիլի Կրաչկովսկի
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • Ֆիլմում օգտագործվել է Արթուրո Սանդավալի «Վահիրա» գործիքային պիեսը՝ Յուրի Սաուլսկու գործիքավորմամբ
  • Պրոդյուսերներ՝ Իգոր Տոլստունով, Դենիս Եվստիգնեև, Կոնստանտին Էռնստ
  • Գործադիր պրոդյուսեր՝ Էրիկ Վայսբերգ

Քննադատություն

խմբագրել

Օվեչկինների ընտանիքը ֆիլմը չի հավանել իրենց կողմից ինքնաթիռի առևանգման փորձ ձեռնարկելու դրդապատճառների աղավաղման պատճառով[1]։

Դմիտրի Բիկովը «Искусство кино» ամսագրում ֆիլմը դասել է նրա ստեղծողների անհաջողությունների շարքին[2]։ Բարձր գնահատելով Դենիս Եվստիգնեևի ռեժիսորական աշխատանքը՝ Նա քննադատել է սցենարը սյուժեի ֆաբուլայի սխալների համար, որոնց համար պատճառ են դարձել խորհրդային իրողություններին անտեղյակությունը, անհավանական ենթադրությունները և բազմաթիվ անախրոնիզմները[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Т. Федоткина, И. Боброва, А. Баранов Проклятие семьи Овечкиных. «МК» в гостях у террористов // Московский комсомолец : газета. — 1999. — № 18086. Архивировано из первоисточника 12 Մարտի 2013.
  2. 2,0 2,1 Быков, 1999

Արտաքին հղումներ

խմբագրել