Քրիստոֆեր Կոլամբուս

(Վերահղված է Քրիս Կոլամբուսից)

Քրիստոֆեր Ժոզեֆ Կոլամբուս (անգլ.՝ Christopher Joseph Columbus, սեպտեմբերի 10, 1958(1958-09-10)[1][2][3][…], Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող։

Քրիստոֆեր Կոլամբուս
Ծնվել էսեպտեմբերի 10, 1958(1958-09-10)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՍպենգլեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և John F. Kennedy High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1984- մինչև այսօր
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր
IMDbID ID 0001060

Կենսագրություն խմբագրել

Կոլամբուսը ծնվել է Սպենգլերում, Պենսիլվանիա նահանգում։ Մանուկ ժամանակից հետաքրքրվում էր սարսափ ֆիլմերով և երազել է հետագայում զբաղվել կոմիքսների ստեղծմամբ։ Բայց սովորելով ավագ դպրոցում, նա իր մեջ բացահայտեց կիրք դեպի նկարահանումներ և որոշեց ջանքեր գործադրել իր կինոռեժիսուրայում իր կարիերայի ստեղծման համար։ Նա գնաց Նյու Յորք, որտեղ նա գրանցվեց արվեստի դպրոցում, և սկսեց նկարել կարճամետրաժ ֆիլմեր և գրել սցենարներ։

Շուտով Կոլամբուսը գրեց «Գրեմլիններ»-ի սցենարը, որը լրջորեն հետաքրքրեց Սթիվեն Սփիլբերգին։ 1984 թվականին նկարահանվել է նույնանուն ֆիլմում, որտեղ Սփիլբերգը հանդես եկավ, որպես գործադիր պրոդյուսեր։

Ռեժիսորական դեբյուտով Կոլամբուսի «Դայակի արկածները» դարձավ 1987 թվականի միջին բյուժետային հումոր։ 1989 թվականին նա գրեց «Փոքրիկ Նիմո։ Արկածներ երազների երկրում» մուլտֆիլմի սցենարը։ 1990 թվականին Կոլամբուսը ավարտին հասցրեց Սուրբ ծննդյան հումոր «Տանը մենակը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Մակոլեյ Կալկինն է։ Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է 500 միլիոն դոլար, 1992 թվականի սկզբներին բոլոր ժամանակների ամենահաջողված ֆիլմերից այն զբաղեցրեց երրորդ տեղը։ 1992 թվականին նա նկարահանել է այդ ֆիլմի շարունակությունը - «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը»։

2013 թվականին նա գրեց «Գաղտնիքների տունը» վեպը Նեդ Վիզինի համահեղինակությամբ։

Հետագա իր աշխատանքներում Կոլամբուսը ներառում է այնպիսի նշանավոր ֆիլմեր, ինչպիսիք են «Տիկին Դաուտֆայրը» և «Երկհարյուրամյա մարդը»։ Ինչպես նաև նա հանել է Հարի Փոթերի երկու մասերը- «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (2001) և «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (2002)։

Այսօր Քրիստոֆեր Կոլամբուսը ապրում է Սան-Ֆրանցիսկոյում, ամուսնացած է , ունի 4 երեխա։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1984 Անվախը
 Y
1984 Գրեմլիններ
 Y
1985 Հիմարները
 Y
1985 Երիտասարդ Շերլոկ Խոլմսը
 Y
1987 Դայակի արկածները
 Y
1988 Կոտրված սրտերի հյուրանոցը
 Y
 Y
1989 Փոքրիկ Նիմո։ Արկածներ երազների երկրում
 Y
1990 Տանը մենակ
 Y
1990 Գրեմլիններ 2
 Y
1991 Կհասկանա միայն միայնակը
 Y
 Y
1992 Տանը մենակ 2
 Y
1993 Տիկին Գաուտֆայր
 Y
1995 9 ամիս
 Y
 Y
 Y
1996 Սուրբ ծննդյան նվեր
 Y
1998 Խորթ մայր
 Y
 Y
1999 Երկհարյուրամյա մարդը
 Y
 Y
2001 Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
 Y
 Y
2001 Կապիկի ոսկրը
 Y
2002 Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
 Y
 Y
2004 Սուրբ ծնունդը անհաջողակների հետ
 Y
 Y
2004 Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը
 Y
2005 Բոհեմա
 Y
 Y
2005 Ֆանտաստիկական քառյակը
 Y
2006 Գիշերը թանգարանում
 Y
2007 Ֆանտաստիկական քառյակը 2
 Y
2009 Գիշերը Բետ Կուպերի հետ
 Y
 Y
2009 Գիշերը թանգարանում 2
 Y
2010 Պերսի Ժեկսոնը և կայծակի գողացողը
 Y
2011 Սպասավորուհի
 Y
2013 Պերսի Ժեկսոնը և հրեշների ծովը
 Y
2014 Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը
 Y
2015 Պիքսելներ
 Y
 Y
2015 Միջերկրածով
 Y

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Կոլամբուս» հոդվածին։