Բոննի Ֆրանչեսկա Ռայթը (անգլ.՝ Bonnie Francesca Wright, փետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][2]), անգլիացի դերասանուհի է, ով հայտնի է Ջինի Ուիզլիի դերով Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Բոննին ավարտել է King Alfred School-ը Լոնդոնում։ Բոննին Էմմա Վաթսոնի մոտ ընկերուհին է։ Խաղացել է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերում։ Առաջին անգամ նկարահանվել է Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմում՝ մարմնավորելով Ռոն Ուիզլիի (Ռուպերտ Գրինթ) կրտսեր քրոջը Ջինի Ուիզլիին։

Բոննի Ռայթ
անգլ.՝ Bonnie Wright
Ծնվել էփետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[3][2]
ԿրթությունԼոնդոնի արվեստի համալսարան և Քինգ Ալֆրեդ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մանկական դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, ձայնային դերասանուհի, սցենարիստ, մոդել, կինոդերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ և յություբեր
ԸնտրանիՀարրի Փոթեր
Համատեղ ապրող(ներ)Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր և Սիմոն Համերստեյն

Կենսագրություն

խմբագրել

Բոննի Ֆրանչեսկա Ռայթը ծնվել է 1991 թվականի փետրվարի 17-ին Լոնդոնում։ Նրա ծնողները` Շեյլա Թիգը և Հարի Ռայթը մասնագիտությամբ ոսկերիչներ են, ունեն իրենց սեփական ընկերությունը` Wright & Teague: Բոննին ունի իրենից երեք տարով մեծ եղբայր` Լյուիսը։ Ռայթը ավարտել է «Պրայոարևմտյան» դպրոցը, այնուհետև` Լոնդոնի «Քինգ-Ալֆրեդ» դպրոցը։ «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ընդունվել է Լոնդոնի համալսարանի արվեստի` կինոյի և հեռուստատեսության բաժինը, որն էլ ավարտել է 2012 թվականին[4]։

Ազատ ժամանակ Բոնին սիրում է պարել, նկարել, ճանապարհորդել և նվագել երաժշտակեան գործիքներ, ինչպիսիք են դաշնամուրը և ֆլեյտան։Բոնիին հետաքրքրում է ֆուտբոլը, լողը, թենիսը, ձիավարժությունը, ալիքասահքը և թեթև ատլետիկան[5]։ Նրա մոտ ընկերուհին Էմմա Վաթսոնն է։

Կարիերան

խմբագրել

Բոննին նրա եղբայրն է խորհուրդ տվել մասնակցել Ջինի Ուիզլիի դերի համար քասթինգին, ով էլ ասում էր որ Բոնին իրեն հիշեցնում է այդ հերոսուհուն[4]։

Արդյունքում ընտրում են հենց նրան, սակայն առաջին ֆիլմում` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», նա երևում է միայն մեկ դրվագում. լոնդոնյան «Քինգ-Քրոս» կայարանում։ Հաջորդ ֆիլմում («Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը») նրա դերը ավելի նկատելի է դառնում։ Հենց «գաղտնի սենյակում» է սկսվում նրա կրթութոյւնը Հոգվարթսում։ Նա գտնում է կախարդական օրագիրը, որն էլ «գերեվարում» է նրա հոգին և գիտակցությունը։

Ջինիի դերը «Ազկաբանի բանատրկյալ»-ում ինչպես «Փիլիսոփայական քար»-ում այդքան նկատելի չէ։ Հաջորդ ֆիլմերի թողարկումների հետ միաժամանակ նրա դերը ավելի առաջնային է դառնում։

«Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում Ջինի Ուիզլին ավելի քիչ է հանդես գալիս, սակայն «Փյունիկի միաբանություն»-ում նա սկսում է մասնակցել սյուժեի գլխավոր դեպքերին։ Այս ֆիլմում Ջինին «Դամբլդորի բանակ»-ում է սովորում և մասնակցություն է ունենում Մահվան խժռողների հետ կռվին` Մոգության նախարարությունում։

Վեցերորդ ֆիլմում («Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը») նրա դերը ավելի կարևոր է դառնում, ինչպես նախորդ ֆիլմում, սակայն հիմա Ջինին դառնում է Հարիի սիրելին։

Ռայթը խաղացել է երկու հեռուստաֆիլմերում. 2002 թվականին` «Հույսի կղզին» և 2004 թվականին` «Ագաթա Քրիստի. Կյանքը նկարներում», որտեղ նա մարմնավորել է երիտասարդ Ագաթա Քրիստիին[6]։

2010 թվականին Բոնին դարձել է իր ծնողների ընկերության գովազդային դեմքը[7],:

Անձնական կյանքը

խմբագրել

2010 թվականի սկզբին Բոնի Ռայթը նշել է, որ արդեն կես տարի է հանդիպում է Ջեյմ Քեմփբել Բաուերի հետ, ում հետ ծանոթացել է մի երեկությի ժամանակ և նրա հետ նկարահանվել է «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» և և «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2» ֆիլմերում[8][9]։ Իսկ 2010 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ նա նշանված է և պատրաստվում է ամուսնությանը[10]։ Սակայն «Հարի Փոթերի կախարդական աշխարհ»-ի բացման ժամանակ նա հերքել է այդ լուրերը[11]։

Մեկ տարի անց` 2011 թվականի ապրիլին Ջեյմ Քեմփբել Բաուերը նշեց, որ ինքը և Բոնին նշանված են[12][13]։ 2012 թվականի հունիսին զույգը նշեց իրենց բաժանաման մասին[14].:

2013 թվականի կեսերից Բոնին հանդիպում է գիշերային ակումբի տնօրեն Սայմոն Համերշթերնի հետ, ով իրենից 13 տարով մեծ է[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://pt.millennivm.org/bonnie-wright-biography
  3. 3,0 3,1 3,2 https://www.revistalofficiel.com.br/pop-culture/atriz-de-harry-potter-bonnie-wright-gravida
  4. 4,0 4,1 Lydia Slater (2009 թ․ հունիսի 26). «The magic of Bonnie Wright». London Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Biography at BonnieWrightOnline.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  6. «Bonnie Wright». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  7. «So-Bonnie.net». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  8. «Spletnik — Զույգ` կախարդ և վամպիր — Բոնի Ռայթ և Ջեյմ Քեմփբել Բաուեր». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  9. «, 20346280, 00.html People.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  10. «Բոնի Ռայթը և Ջեյմ Քեմփբել Բաուերը նշանված են». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  11. «Bonnie Wright NOT Engaged to Jamie Campbell-Bower | Bonnie Wright, Daniel Radcliffe, Harry Potter, Jamie Campbell Bower, Rupert Grint, Tom Felton | Just Jared Jr. — JJJ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  12. Spletnik — Բոնի Ռայթը և Ջեյմ Քեմփբել Բաուերը հայտնել են իրենց նշանադրության մասին
  13. YouTube — ‪Bonnie Wright (Ginny Weasley) talks HARRY POTTER & her engagement to Jamie Campbell Bower‬‏
  14. Բոնի Ռայթը և Ջեյմ Քեմփբել Բաուերը բաժանվել են
  15. justjaredjr.com (21 ИЮЛЯ 2014). «Bonnie Wright On Dating Older Boyfriend Simon Hammerstein: 'No One Comments' On The Age Difference».

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի Ռայթ» հոդվածին։