Հրաշագործներ (հեռուստասերիալ)

Հրաշագործներ (անգլ.՝ Miracle Workers), ամերիկյան կատակերգական ժանրի հեռուստասերիալ, որը ստեղծվել է սցենարիստ Սայմոն Ռիչի What in God's Name նովելի հիման վրա[2]։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի փետրվարի 12-ին TBS հեռուստաալիքով, առաջին եթերաշրջանի ավարտական էպիզոդը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին։ 2019 թվականի մայիսին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[3]։ Ռուսաստանում այն ազատ հասանելի է Կինոպոիսկ կայքում՝ Կուրաժ-Բամբեյ ստուդիայի հնչյունավորմամբ[4]։ Գլխավոր դերակատարներն են Դենիել Ռեդկլիֆը, Ջերալդին Վիսվանաթհանը, Կարան Սոնին և Սթիվ Բուշեմին։

Հրաշագործներ
Изображение логотипа
Ժանրկատակերգություն
ֆենտեզի
ՍտեղծողՍայմոն Ռիչ
Երկիր ԱՄՆ
ՀիմքWhat in God's Name
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅորմա Թաքոնե
Ռայան Քեյս
Մորիս Մերեբլ
Դեն Շիմփֆ
Գլխավոր
դերերում
Սթիվ Բուշեմի[1], Դենիել Ռեդքլիֆ[1], Կարան Սոնի[1], Geraldine Viswanathan?, Ջոն Բաս, Sasha Compère? և Lolly Adefope?
ՊրոդյուսերԴեն Միրք
Փոլ Գերնես
Գործադիր պրոդյուսերԼորն Մայքլզ
Սայմոն Ռիչ
Էնդրյու Սինգեր
Դենիել Ռեդկլիֆ
Սթիվ Բուշեմի
Յորմա Թաքոնե
ՍցենարիստՍայմոն Ռիչ
Նկարահանման վայրԱտլանտա, Ջորջիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ37
Էկրաններին է12 փետրվարի, 2019-ից
ՀեռուստաալիքTBS
ԸնկերությունBroadway Video?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը Քրեյգն է, որը ցածր կոչմամբ հրեշտակ է մշակման և աղոթքների կատարման բաժնում, իսկ մյուսը Էլայզան՝ նրա նոր գործընկերուհին։ Նրանք աշխատում են Heaven Inc. («„Երկինք“ ընկերություն») ընկերությունում և նրանց տնօրենը Աստված է, որը հիմնականում զբաղված է իր հոբբիներով։ Երբ նա որոշում է ոչնչացնել Երկիրը, Քրեյգը և Ելայզան ունենում են երկու շաբաթ ժամանակ, որպեսզի փրկեն մոլորակը, կատարելով ամենաանհնարին աղոթքներից մեկը։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

  • Դենիել ՌեդկլիֆՔրեյգ Բոուգ՝ ցածր կոչումով հրեշտակ, որն աշխատում է մշակման և աղոթքների կատարման բաժնում։
  • Ջերալդին Վիսվանաթհան — Էլայզա Հանթեր՝ Քրեյգի նոր գործընկերուհին, որը տեղափոխվել է կեղտի բաժնից
  • Կարան ՍոնիՍանջեյ Փրինս՝ Աստծո լավագույն օգնականը, մինչ աշխատանքի բարձրացումը աշխատել է Քրեյգի հետ մշակման և աղոթքների կատարման բաժնում։
  • Ջոն Բաս — Սեմ՝ անինքնավստահ տղա, որը երազում է Լորայի մասին միասին լինելու մասին։
  • Սաշա Քամփերե — 'Լորա՝ աղջիկ, որը դուր է գալիս Սեմին և որին էլ հենց Սեմն է դուր գալիս։
  • Լոլի Ադեֆոփ — Ռոզի՝ Աստծո ընդունարանի քարտուղարուհին։
  • Սթիվ ԲուշեմիԱստված

Երկրորդական կազմ խմբագրել

Էպիզոդների ցանկ խմբագրել

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
1"2 շաբաթ"[5]
"2 Weeks"
Յորմա ԹաքոնեՍայմոն Ռիչ12 Փետրվարի 2019 (2019-02-12)[Ն 1]1.20[7]
Աստված որոշում է կործանել երկիրը և դրա փոխարեն ռեստորան ստեղծել, այդ ամենը կանխելու համար ցածր կոչմամաբ հրեշտակ Քրեյգը և նրա նոր գործընկերուհին՝ Էլայզան պետք է կատարեն անհնարին թվացող մի աղոթք՝ օգնեն երկու անիքնավստահ մարդկանց սիրահարվել միմյանց։
2"13 օր"[8]
"13 Days"
Յորմա ԹաքոնեՍերոկո Դանլափ19 Փետրվարի 2019 (2019-02-19)1.03[9]
Աստված խնդրում է Սանջեյին, որ վերջինս դաժանորեն պատժի երկրաբնակ մի անհավատի՝ Միլ Մարին, իսկ Քրեյգը և Էլայզան հաասկանում են, որ նրանց շատ դժվար աշխատանք է բաժին ընկել։
3"12 օր"[10]
"12 Days"
Ռայան ՔեյսՋեֆ Լավնես26 Փետրվարի 2019 (2019-02-26)0.94[11]
Մի մարդ հանկարծակի խառնվում է Քրեյգի և Էլայզայի ծրագրերին, հարվածի տակ դնելով նրանց աշխատանքը։ Սանջեյը փորձում է ցույց տալ իրեն լավ կողմից։
4"6 օր"[12]
"6 Days"
Ռայան ՔեյսՀեթեր Էն Քեմփբել5 Մարտի 2019 (2019-03-05)0.95[13]
Քրեյգը օգնում է Աստծուն, որպեսզի հաշտվեն մարգարեի հետ, իսկ Սանջեյը միևնույն ժամանակ գնում է նկուղ և իր ձեռքն է վերցնում Երկիր մոլորակի փորկության գործը։
5"3 օր"[14]
"3 Days"
Մորիս ՄերեբլՄիտրա Ջոհարի, Հարի Ռիչարդսոն12 Մարտի 2019 (2019-03-12)0.94[15]
Ռոզին հանդիպում է մրցակից կազմակերպության հետ, որը նրան նոր աշխատանք է առաջարկում։ Միևնույն ժամանակ Քրեյգը, Էլայզան և Սանջեյը փորձում են խաբեությամբ ստիպել Աստծուն ստորագրել փաստաթուղթ, բայց նրանց դա չի հաջողվի առանց Ռոզայի օգնության։
6"1 օր"[16]
"1 Day"
Դեն ՇիմփֆԼուկաս Գարդներ19 Մարտի 2019 (2019-03-19)0.93[17]
Աստված գնում է ներդրողների հետ հանդիպմանը՝ իր ռեստորանի նախագծի համար, իսկ Քրեյգը, Էլայզան, Սանջեյը և Ռոզին ամբողջ ջանքերով փորձում են Սեմին և Լորային դրդել լուրջ քայլի։
7"1 ժամ"[18]
"1 Hour"
Մորիս ՄերեբլԴեն Միրք26 Մարտի 2019 (2019-03-26)0.90[19]
Թիմը միավորում է բոլոր բաժինների ուժերը Երկիր մոլորակի և ողջ մարդկության փրկության համար։ Մինչ Սանջեյը փորձում է շեղել Աստծուն, Քրեյգը՝ բոլորի համար հանկարծակիորեն ռիսկի է դիմում նկատակի իրականացման համար

Ստեղծում խմբագրել

2017 թվականի մայիս 17-ին TBS հեռուստաալիքը հայտարարել է, որ պատվեր է կատարել 7 սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պատվերի մասին։ Հեռուստասերիալը ստեղծել է Սցենարիստ Սայմոն Ռիչը և հիմնված է What in God's Name նվոլեի վրա։ Ենթադրվել է, որ գործադիր պրոդյուսերները լինելու են՝ Սայմոն Ռիչը, Լորն Մայքլսը, Էնդրյու Սինգերը, Դենիել Ռեդկլիֆը և Ուեն Ուիլսոնը։ Արտադրող ընկերությունները եղել են Broadway Video և Studio T ընկերությունները։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Ուիլսոնը էլ չի լինելու գործադիր պրոդյուսեր և նրան փոխարինելու է Սթիվ բուշեմին[20]։

Հեռուստասերիալի անոնսի պատվերի հետ միժամանակ, նաև հայտարարվել է, որ Դենիել Ռեդկլիֆը և Օուեն Ուիլսոնը կատարելու են գլխավոր դերերը։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Սթիվ Բուշեմին փոխարինել է Ուիլսոնին Աստծու դերում[20]։ 2017 թվականի նոյեմբերին Dedline Hollywood և Variety ընկերությունները հայտարարել են, որ Ջերալդին Վիսվանաթհան, Կարան Սոնին, Ջոն Բասը և Սաշա Կամպերեն միացել են հիմնական դերասանական կազմին[21][22]։ 2018 թվականի մարտի 25-ին հայտարարվել է, որ Լոլի Ադեֆոպը միացել է հեռուստասերիալին որպես գլխավոր դերակատարներից մեկը[23]։

Հիմնական նկարահանումներն անցկացվել են 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և դրա շրջակայքում[24][25][26]։ Նկարահանումները նաև անցկացվել են Նորքրոսում (Ջորջիա) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին և 2018 թվականի հունվարի 16-ին Ատլանտայի Պյեմոնտ քաղաքային այգում[27]։

Թողարկում խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 4-ին TBS հեռուստաալիքը հայտարարել է, որ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի փետրվարի 12-ին[28]։ 2019 թվականի փետրվարի 8-ին TBS հեռուստաալիքը թողարկել է առաջին էպիզոդը յություբի պաշտոնական կայքէջով[6]։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին թողարկվել է առաջին թիզերը[28], իսկ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին թողարկվել է լիարժեք թրեյլերը[29]։

2019 թվականի հունվարի 26-ին կայացել է պիլոտային էպիզոդի ցուցադրությունը Սանդենս կինոփառատոնում։ Ցուցադրության ժամանակ ներկա են եղել Դենիել Ռեդկլիֆը, Ջերալդին Վիշվանաթան, Կարան Սոնին և Սայմոն Ռիչը[30]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes պորտալում այն ստացել է 100-ից 73%՝ հիմնված 33 քննադատների արձագանքի հիման վրա, որը միջինում կազմել է 6,67/10 միավոր։ Ըստ եզրակացության. «Հեռուստասերիալում ավելի շատ հիացմունք է, քան ինտելեքտ, «Miracle Workers»-ը դա Դենիել Ռեդկլիֆի և Սթիվ Բուշեմիի աստղային ձգող և հիացնող տանդեմի գրազանց ներկայացում է»[31]։ Metacritic կայքը հեռուստասերիալին տվել է 100-ից 61 միավոր, որը հիմնվել է քննադատնրի 19 գրախոսությունների հիման վրա[32]։

Նշումներ խմբագրել

  1. Սերիան հրապարակվել է 2019 թվականի փետրվարի 8-ին TBS-ի յություբում կայքէջով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Pedersen, Erik (2017 թ․ մայիսի 17). «Daniel Radcliffe & Owen Wilson To Star In TBS Anthology Comedy 'Miracle Workers' From EP Lorne Michaels». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Erik Pedersen, Erik Pedersen (2019 թ․ մայիսի 15). «'Miracle Workers' Renewed For Season 2; Daniel Radcliffe & Steve Buscemi Get Medieval On TBS» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. «Сериал «Чудотворцы»: Дэниэл Рэдклифф спасает Землю от Бога-самодура — Статьи на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. «"Miracle Workers" 2 Weeks (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 «Miracle Workers: Watch the Full Episode Now | TBS». YouTube. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. Metcalf, Mitch (2019 թ․ փետրվարի 13). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.12.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  8. «"Miracle Workers" 13 Days (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  9. Metcalf, Mitch (2019 թ․ փետրվարի 21). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.19.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  10. «"Miracle Workers" 12 Days (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  11. Metcalf, Mitch (2019 թ․ փետրվարի 27). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.26.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  12. «"Miracle Workers" 6 Days (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  13. Metcalf, Mitch (2019 թ․ մարտի 6). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.5.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  14. «"Miracle Workers" 3 Days (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  15. Metcalf, Mitch (2019 թ․ մարտի 13). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.12.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  16. «"Miracle Workers" 1 Day (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  17. Metcalf, Mitch (2019 թ․ մարտի 20). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.19.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  18. «"Miracle Workers" 1 Hour (TV Episode 2019) - IMDb». Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  19. Metcalf, Mitch (2019 թ․ մարտի 27). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.26.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  20. 20,0 20,1 Andreeva, Nellie (2017 թ․ հոկտեմբերի 19). «Steve Buscemi To Replace Owen Wilson In TBS Anthology Series 'Miracle Workers'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  21. Ramos, Dino-Ray (2017 թ․ նոյեմբերի 14). «Geraldine Viswanathan, Jon Bass, Karan Soni Join TBS Comedy 'Miracle Workers'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  22. Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 21). «TBS Comedy 'Miracle Workers' Casts Sasha Compère as Series Regular (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  23. Richardson, Jay (2018 թ․ մարտի 25). «Lolly Adefope gets a heavenly US break : News 2018 : Chortle : The UK Comedy Guide». Chortle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  24. Ho, Rodney (2017 թ․ նոյեմբերի 14). «TBS's 'Miracle Workers' (Steve Buscemi, Daniel Radcliffe) shooting in Atlanta». The Atlanta Journal-Constitution. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  25. Caldwell, Mary (2017 թ․ դեկտեմբերի 7). «Now casting: Daniel Radcliffe series filming party scene». The Atlanta Journal-Constitution. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  26. Caldwell, Mary (2017 թ․ դեկտեմբերի 28). «Now casting: Daniel Radcliffe show seeking Asian actors». The Atlanta Journal-Constitution. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Walljasper, Matt (2018 թ․ հունվարի 29). «What's filming in Atlanta now? Super Fly, Miracle Workers, Black Lightning, Ozark, and Avengers». Atlanta Magazine. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  28. 28,0 28,1 Petski, Denise (2018 թ․ դեկտեմբերի 5). «'Miracle Workers' Trailer & Premiere Date: First Look At Steve Buscemi As God & Daniel Radcliffe As An Angel In TBS Comedy From Lorne Michaels». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  29. Pedersen, Erik (2018 թ․ դեկտեմբերի 19). «'Miracle Workers' Trailer: The Almighty Steve Buscemi & His Angel Daniel Radcliffe Vs. Earth In TBS Comedy». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «Daniel Radcliffe Promotes Miracle Workers At The Sundance Film Festival». BeautifulBallad. 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  31. «Miracle Workers: Season 1». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  32. «Miracle Workers (2019): Season 1». Metacritic. CBS. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել