Ջեսսի Այզենբերգ

ամերիկացի դերասան

Ջեսսի Ադամ Այզենբերգ (անգլ.՝ Jesse Eisenberg, հոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք[5]), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, դրամատուրգ։ Ծնվել է Նյու Յորքում, մեծացել` Նյու Ջերսիում։ Իր դերասանական կարիերան Ջեսսին սկսել է վաղ տարիքից. իր հեռուստատեսային դեբյուտը կարճամետրաժ "Get Real"(1999–2000) կատակերգություն-դրաման էր։ "Roger Dodger"(2002) կատակերգական-դրամա ֆիլմում, առաջին առաջատար դերից հետո, նկարահանվում է "The Emperor's Club" (2002) դրամայում, "The Village"(2004) հոգեբանական թրիլերում, "The Squid and the Whale" (2005) և "The Education of Charlie Banks"(2007) ֆիլմերում։ 2016 թվականին Ջեսսին "Vail Film" Փառատոնի "Rising Star" մրցանակը ստացավ "The Living Wake"-ում իր դերի համար։ 2009 թվականինին Այզենբերգն առաջխաղացում ունեցավ "Adventureland"-ում և "Zombieland" սարսափ-կատակերգությունում։ Առաջադրվել է «Օսկար» (2011) և «Ոսկե Գլոբուս» (2011) մրցանակների «Սոցիալական Ցանց» (2010) ֆիլմում Մարկ Ցուկերբերգ-ի դերը խաղալու համար։

Ջեսսի Այզենբերգ
Ծնվել էհոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2][3][…] (41 տարեկան)
ԾննդավայրԿուինս, Նյու-Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆոր Դպրոց[4], Նյու Յորքի համալսարան, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց և East Brunswick High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրոնKristendomen: en historisk introduktion?
Մասնագիտությունհնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր
Ակտիվ շրջան1999 թ. -այժմ
ԸնտրանիՍոցիալական ցանց, Բարի գալուստ Զոմբիլենդ, Հիմա դու տեսնում ես ինձ, Ռիո և Ռիո 2

Նա գրել և դերեր է ունեցել երեք պիեսներում`Նյու Յորքի բեմի համար. Asuncion, The Revisionist և The Spoils: 2015 թվականի սեպտեմբերին տպագրվել է նրա առաջին գիրքը` "Bream Gives Me Hiccups: and Other Stories" կարճ պատմվածքների հավաքածուն։

Կենսագրություն

խմբագրել

Ջեսսին ծնվել է Կուինսում, Նյու Յորքում հրեաների ընտանիքում, որոնք գաղթել էին Ուկրաինայից և Լեհաստանից։ Նրա մայրը՝ Էմին, ծաղրածու էր աշխատում, հայրը՝ Բարրին, հիվանդանոցում աշխատում էր ադմինիստրատոր, իսկ հետագայում նշանակվեց քոլեջի պրոֆեսոր։ Այզենբերգը ուներ երկու հարազատ քույրեր. ավագ քույրը՝ Կերրի Լին և կրտսեր քույրը՝ Հելլի Կեյտը՝ մանկական դերերի նախկին դերասանուհի։ Լինելով հրեա` նա մեծացել է ծագումով Լեհաստանից և Ուկրաինայից աշխարհիկ հրեական ընտանիքում։ Ջեսսին մեծացել է Կուինսում և Նյու Ջերսիում, հաճախում էր Իստ-Բռունսվիկսկյան հանրակրթական դպրոցները, ավելի ուշ տեղափոխվելով բարձրագույն դպրոցի երկրորդ կուրս՝ առաջին հերթին Այզենբերգը ցանկանում էր ընդունվել Նյու-Յորքյան համալսարան, բայց մտափոխվեց և որոշեց ավարտել իր դերը ֆիլմում։ Հետագայում նա ընդունվեց Նյու Յորքյան «Առաջին Դպրոց»-ը։

Կարիերա

խմբագրել

1996 թ. Ջեսսի Այզենբերգը դարձավ հայտնի «The Broadway Kids» երաժշտական խմբի անդամ և ելույթ ունեցավ Բրոդվեյան մյուզիքլներում։ Այդ տարի նա իր «առաջին քայլերը» արեց Բրոդվեյում, «Ամառ և Ծուխ» բեմադրությանը։ 1999 թ., դեռ դպրոցում սովորելով, նա ստացավ իր առաջին դերը «Եղիր այնպիսին ինչպիսին,որ կաս» հեռուստատեսային սերիալում, որտեղ իր հետ միասին անում էր իր առաջին քայլերը դերասանուհի Էնն Հետուեյը։ 2001 թ. Այզենբերգը նկարահանվեց «Կայծակ։ Կրակ երկնքից» հեռուստատեսային ֆիլմում, դրան հետևում էր «Կանանց Ֆավորիտ»-ը ֆիլմը, որի դերի համար Ջեսսին Սան Դիեգոյում կինոփառատոնին ստացավ մրցանակ որպես «Ամենախոստումնալից Նոր Դերասան»։ Հաջորդ Այզենբերգի ֆիլմը դարձավ «Կայսեր Ակումբ»-ը, որը թողարկվեց 2002 թ.-ին։ 2005 թ. նկարահանվեց Ուես Կրեյվենի «Մարդագայլը» սարսափ և «Կաղամար ու Կետ» դրամա ժանրի ֆիլմերում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա հիմնականում աշխատում էր թատրոնում, իսկ 2007 թ.-ին նկարահանվեց Ռիչարդ Գիրի հետ «Հանթի Որսը» թրիլլերում, որտեղ նա տանում էր լրագրողի դեր։ Հենց այդ տարի թողարկվեց «Բարի Գալուստ Զոմբիլենդ» սարսափ կատակերգությունը, բերելով Ջեսսիյին մեծ ճանաչում։ 2010 թ.-ին իր քրոջ՝ Հելլի Կեյտի հետ խաղաց Մարկ Ցուկերբերգի դերը։ Այս դերի համար նա արժանացավ «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։ 2009 թ. նա Կրիստեն Ստյուարտի հետ խաղաց «Մշակույթի և Հանգստի Այգի» երիտասարդական կատակերգությունում, որի պրեմիերան կայացավ «Սանդենս» կինոփառատոնում։

 
Ջեսսի Այզենբերգը Մադրիդում «Սոցիալական կայքը »ֆիլմի պրեմյերային 2010 թվականի հոկտեմբերին:

2011 թ. Ջեսսին ի հայտ եկավ արդեն հաղորդավարի տեսքով և որպես հրավիրված աստղ «Saturday Night Live» կատակերգության 36 սեզոնի 13 սերիայում։ 2012 թ. նկարահանվեց «Ինչու Կանգնել Հիմա» դրամայում և Վուդի Ալլենի «Հռոմեական Արկածներ» կատակերգությունում։ 2013 թ. Ջեսսին խաղաց Հիմա դու ինձ տեսնում ես աճպարարների մասին կրիմինալ թրիլլերում։ 2015 թ. լույս տեսավ «Ուլտրաամերակիցենրը» կատակերգական մարտաֆիլում։ 2016 թ. սպասվում է «Հիմա դու ինձ տեսնում ես։ Երկրորդ Գործողություն» ֆիլմի պրեմիերան։ Նաև 2016 թ.-ին Ջեսսին կհայտնվի DC Universe-ի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ նա կատարում է սուպեր ավազակի՝ Լեկս Լյուտորի դերը։

Որպես դրամատուրգ, Այզենբերգը գրել է «Ասունսյոն» և «Վերաքննիչը» պիեսները։ 2011 թ. հոկտեմբերին «Ասունսյոն» պիեսը ներկայացվեց ներկայացման տեսքով, որտեղ նրա հետ միասին խաղացել են Ջասթին Բարտը և Կամիլ Մենան։ Արդեն 2013 թ.-ին Այզենբերգի «Վերաքննիչը» պիեսայի հիման վրա բեմադրվեց ներկայացում, նրա հետ միասին խաղաց Վանեսսա Րեդգրեյվը։

Անձնական կյանք

խմբագրել

Ջեսսին հանդիսանում է OneUpMe.com կայքի ստեղծողը, մասնագիտացված բառախաղերի վրա։ Նրա ամենա սիրելի երաժշտական խումբը Ween է, մասնավորապես «Chocolate and Cheese» ալբոմը։ 2002-2012 թ. հանդիպում էր Աննա Ստրաուտի հետ, ով մեծ էր Ջեսսիյից վեց տարով։ Այզենբերգը նրա հետ ծանոթացավ «Կայսեր Ակումբ»-ը ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր պրոդյուսերի օգնական։ 2013-2015 թ. հանդիպում էր Միա Վասիկովսկայի հետ, ով «Կրկնորդը» ֆիլմում իր զուգընկերն էր։ 2015 թ. վերականգնեց իր հարաբերությունները Աննա Ստրաուտի հետ։ 2017 թվականին նրանք ամուսնացան և նույն թվականի ապրլին որդի ունեցան։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
2000 Եղիր այնպիսին ինչպիսին որ կաս Get Real Կեննի Գրին
2001 Կայծակ։ Կրակ երկնքից Lightning: Fire from the Sky Էրիկ Դոբս
2002 Կանանց Ֆավորիտը Roger Dodger Նիք
2002 Կայսեր Ակումբը The Emperor’s Club Լուի Մասոուդի
2004 Խորհրդավոր Անտառ The Village Ջեյմիսոն
2005 Մարդագայլերը Cursed Ջիմմի
2005 Կաղամար և Կետ The Squid and the Whale Ուոլտ Բերկման
2007 Չարլսի Բենքսի Կրթությունը The Education of Charlie Banks Չարլի Բենկս
2007 Կենդանի Հետքը The Living Wake Միլս
2007 Ամեն օր, ինչպես անձրևը One Day Like Rain Մարկ
2007 Հանտի Որսը The Hunting Party Բենջամին Շտրաուս
2009 Մշակույթի և Հանգստի Այգի Adventureland Ջեյմս Բրեննան
2009 Բարի Գալուստ Զոմբիլենդ Zombieland Կոլամբուս
2009 Սեքսամոլը Solitary man Դենիել Չեստոն
2009 Որոշ տղաներ չեն գնում Some Boys Don't Leave երիտասարդ
2010 Սուրբ Ռոլլերները Holly Rollers Սեմ Գոլդ
2010 Հույսի Ճամբար Camp Hell Դենիել
2010 Սոցիալական Ցանց The Social Network Մարկ Ցուկերբերգ
2011 Րիո Rio Աղավնյակ
2011 Հասցնել 30 րոպեում 30 Minutes or Less Նիք
2012 Նորություններ The Newsroom Էրիկ Նիլ
2012 Ինչու Կանգնել Հիմա Why Stop Now Էլայ Բլում
2012 Վերաբերմունքը Փառքի Հանդեպ Addicted to Fame Էրիկ Դոբս
2012 Անվճար Նմուշներ Free samples Տեքս
2012 Հռոմեական Արկածներ To Rome with love Ջեք
2013 Նա Քեզնից Ավելի Հանրահայտ է He's Way More Famous Than You Կամեո
2013 Հիմա Դու Ինձ Տեսնում ես Now You See Me Ջեյ Դենիել Ատլաս
2013 Գիշերային Շարժումները Night Moves Ջոշ Ստեյմոս
2013 Կրկնորդը The Double Սայմոն / Ջեյմս
2014 Րիո 2 Rio 2 Աղավնյակ
2014 Ամերիկյան Ընտանիք Modern Family Աշեռ
2015 Մրցաշարի Վերջը The End of the Tour Դեվիդ Լիպսկի
2015 Ավելի բարձր, քան ռումբը Louder Than Bombs Ջոնա
2015 Ուլտրաամերիկացիները American Ultra Մայկ Խաուելլ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Լեքս Լյուտոր
2016 Հիմա Դու Ինձ Տեսնում ես 2 Now You See Me 2 Ջեյ Դենիել Ատլաս
2018 Կեսգիշերային Արևը Midnight Sun

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://celebsgraphy.com/jesse-eisenberg/
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #141517662 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Այզենբերգ» հոդվածին։