Էնդրյու Սքոթ (անգլ.՝ Andrew Scott, հոկտեմբերի 21, 1976(1976-10-21)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա[1]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, առավել հայտնի է Մորիարտիի՝ դերով «Շերլոք» հեռուստասերիալում (2010-2014) , Քահանաի դերով «Ֆլիբէգ» հեռուստասերիալում :

Էնդրյու Սքոթ
անգլ.՝ Andrew Scott
Andrew Scott TV BAFTAs 2019.png
Ծնվել էհոկտեմբերի 21, 1976(1976-10-21)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[1]
ԿրթությունGonzaga College?
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներLaurence Olivier Award (2005)
BAFTA (2012)
BIFA (2014)
Critics' Choice Television Awards (2020)
IMDbID 0778831

ԸնտանիքԽմբագրել

Էնդրյուն ծնվել է Դուբլինում՝ Օմայից եկած գաղթյալների՝ Ջիմա և Նորա Սքոթների ընտանիքում։ Նրա հայրը զբաղվածության գործակալության աշխատակից է, մայրը՝ միջին դպրոցում Նկարչության սուցչուհի։ Սքոթը երկու քույր ունի․ ավագը Սառան և կրտսերը՝ Հանան։ Սառան աշխատում է որպես սպորտային մարզիչ, Հանան նույնպես դերասանուհու է ։ Էնդրյուն ավարտել է Դուբլինի տղաների համար նախատեսված Gonzaga College դպրոցը։ Դերասանական կարիերայի պատճառով չի ավարտել Թրինիթի քոլեջը, որը Դուբլինի համալսարանի կազմում է։

Էնդրյուն բաց գեյ է: 2013 թվականի նոյեմբերի 15-ին հարցազրույցներից մեկի ժամանակ կատարել է քամինգ աութ[4]։

ԿարիերաԽմբագրել

Թրինիթի քոլեջում կիսատ թողնելով ուսւմը վերադառնում է Դուբլինի հանրահայտ Իռլանդիայի ազգային թատրոն:, որտեղ արժանացել է հիանալի արձագանքների՝ գլխավոր դերերի համար։

Նրա կինոդեբյուտը տեղի ունեցավ , 19 տարեկան հասակում, «Կորեա» ֆիլմում որպես գլխավոր դերակատար։

Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» - ում փոքրկ դերից հետո, նա աշխատել է կինո և թատրոնի դերասան Քարել Ռայզի հետ՝ «Երկար օրը դառնում է գիշեր» դասական ամերիկյան պիեսի վրա, որի համար 21 տարեկանում ստացել է «Կյանքի ոգի» անկախ մրցանակը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Դրանից հետո, Էվան ՄաքԳրեգորի հետ միասին նկարահանվել է «Նորա» ֆիլմում: Մարմնավորել է Հենրի Ջեյմս-ին «Ամերիկացին» ֆիլմում , Դայան Ռիգի և Մեթյու Մոդայնի հետ միասին: Հետագայում առաջին անգամ Բրայան Քոքսի հետ միասին հանդես է եկել Քոնոր Մաքֆերսոն-ի «Դուբլինի երգը» ներկայացման մեջ՝ Լոնդոնի «Royal Court» թատրոնում -ում։ 2000 թվականին Նկարահանվել է «Երկարատևություն» դրամայում, որը նվաճել է BAFTA մրցանակ ։ Նկաևահանվել է նաև «Զենքի եղբայրներ» հեռուստասերիալում, որը մի շարք մրցանակների է արժանացել։

«Դիակներ» Ֆիլմում դերակատարման համար նա ստացել «Irish Film Awards» լավագույն դերասան անվանակարգում, առաջ անցնելով Քոլին Ֆարել-ից, Կիլիան Մերֆի-ից , Աիդան Քուինից: Նույն դերի համար նա Բեռլինի կինոփառատոնում ստացավ Shooting Star մրցանակ:

նա ստացել Լոուրենս Օլիվիե-ի առաջին մրցանակը «A Girl in a Car with a Man» ներկայացման համար:

Նա Բեն Ուիշուի, Քեթրին Պարկինսոնի և Փոլ Ջեսոնի հետ միասին 2009-ի վերջին մասնակցել է՝ «Cock» պիեսի հիման վրա բեմադրմանը,

որը 2010-ին արժանացավ Լոուրենս Օլիվիե-ի մրցանակին: Հետագայում նկարահանվեց կարճամետրաժ «Chasing Cotards» Ֆիլմում գլխավոր դերում : 2010 թ մարմնավորել է Փոլ ՄաքՔարթնի - ին Էդմունդ Քուլթարդ - ի Lennon Naked կենսագրական ֆիլմում :

Նկարահանվել է Անտոն Չեխովի «Դուել» վեպի հիման վրա նկարահանված Ֆիլմում:

2015-ին նա կատարեց Մաքս Դենբիգ -ի դերը Ջեյմս Բոնդի «Սպեկտր» ֆիլմում :

2017-ին Համլետի դերում Սքոթի կատարումը արժանացավ քննադատների բարձր գնահատանների : Ներկայացումը բեմադրվել է Ռոբերտ Իկեի կողմից Ալմեյդա թատրոնում:

2019 թվականին Սքոթը քահանայի մարմնավորեց «Fleabag » Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որի համար առաջադրվեց «Ոսկե գլոբուս» -ին ինչպես նաև «Սպուտնիկ», և Միացյալ Նահանգների դերասանների գիլդիա - ի:

Նույն տարում նա կատարեց Քրիս-ի դերը Netflix -ի «Սև հայելի» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում: 2019-ի հունիս-օգոստոս ամիսներին Օլդ Վիկ թատրոնում Սքոթը մարմնավորում էր Գարի Էսենդի դերը Present Laughter ներկացումում:


ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշ.
1995 Կորեա Eamonn Doyle
1997 Drinking Crude Փոլ
1998 Փրկել շարքային Ռայանին Զինվոր
1998 The Tale of Sweety Barrett Դեննի
2000 Նորա Մայքլ Բոդկին
2003 Դիակները Թոմի ՄակԳանն
2004 Իմ կյանքը ֆիլմում Ջոնս
2009 Մենամարտ Իվան Անդրեևիչ Լաևսկի
2010 Lennon Naked Փոլ ՄաքՔարթնի
2010 - 2014 Շերլոկ Ջիմ Մորիարտի Հեռուստասերիալ
2012 Քաղաքը Մարկ Նիկոլաս Մինի-սերիալ
2012 Ծովապատնեշ Ալեքս
2013 ժամադրւթյւններ Քրիստիան Սերիա «Ջենի և Քրիստիան»
2013 The Stag Դևին
2013 Ժառանգություն Վիկտոր Կոսլով
2014 Լոք Դոնալ
2014 Հպարտություն Գեթին
2014 Ջիմիի սրահ հայր Շեյմուս
2015 007: Սպեկտր C (Մաքս Դենբիգ)
2015 Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ) Ռոդերիկ Տուրպին
2016 Ալիսան հայելիների աշխարհում բժիշկ Էդիսոն Բենեթ
2016 Դատարկ թագ․ վարդերի պատերազմ Լյուդովիկոս XI
2016 Գեղեցիկ սատանան Դէն Շերրի
2016 Swallows and Amazons Lazlow
2016 Ժխտում Էնթոնի Ջուլիուս
2016 Գեղեցիկ հրաշքը Վերնոն
2017 Հույսի սենյակները Շոն Կարճամետրաժ
2017 Խաբեբաները Չարլզ Դիքենս
2017 The Delinquent Season Քրիս
2018 Steel Country/A Dark Place Donald Devlin
2018 Արքա Լիր Էդգար
2019 Ֆլիբեգ Քահանա Հեռուստասերիալ
2019 Ժամանակակից սեր Տոբին Հեռուստասերիալ
2019 Սև հայելի Քրիստոֆեր Մայքլ Գիլհանին «Բեկորներ»
2019 Նրա մութ նյութերը Ջոն Փերի
2019 1917 Լեյտենանտ Լեսլի
2020 Ռիփլի Թոմ Ռիփլի


ԹատրոնԽմբագրել


Անվանում Դեր Ռեժիսոր Թատրոն
Brighton Beach Memoirs Stan Rita Tieghe Andrew's Lane, Dublin
Six Characters in Search of an Author The Son John Crowley Իռլանդիայի ազգային թատրոն
The Marriage of Figaro Cherubino Brian Brady Իռլանդիայի ազգային թատրոն
A Woman of No Importance Gerald Arbuthnot Ben Barnes Իռլանդիայի ազգային թատրոն
Lonesome West Father Welsh Garry Hynes Druid Theatre Co.
Long Day's Journey into Night Edmund Karel Reisz The Gate, Dublin
Dublin Carol Mark Ian Rickson Օլդ Վիկ/Royal Court Theatre
The Secret Fall of Constance Wilde Lord Alfred Douglas Patrick Mason Soho Theatre/Barbican, RSC
The Coming World Ed/Ty Mark Brickman Soho Theatre
Crave B Vicky Featherstone Royal Court Theatre
Original Sin Angel Peter Gill Քրուսիբլ թատրոն
Playing the Victim Valya Richard Wilson Told by an Idiot
The Cavalcaders Rory Robin Lefevre Tricycle Theatre
A Girl in a Car with a Man Alex Joe Hill-Gibbins Royal Court Theatre
Aristocrats Casimir Tom Cairns National Theatre Company
Dying City Craig/Peter James McDonald Royal Court Theatre
The Vertical Hour Philip Lucas Sam Mendes The Music Box, NY
Sea Wall Alex George Perrin The Bush Theatre and Օլդ Վիկ
Roaring Trade Roxana Silbert Soho Theatre
Cock M James McDonald Royal Court Theatre
Design for Living Leo Anthony Page Օլդ Վիկ
Emperor and Galilean Julian Jonathan Kent Royal National Theatre
Birdland Paul Carrie Cracknell Royal Court Theatre
The Dazzle[5] Langley Collyer Simon Evans
Hamlet Hamlet Robert Icke Almeida Theatre & Harold Pinter Theatre
Present Laughter Garry Essendine Matthew Warchus Օլդ Վիկ
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1023785188 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. James Rampton (2013-11-15)։ «'Sherlock has changed my whole career': Andrew Scott interview»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2017-01-02 
  5. «The Dazzle review – some of the best acting in London | Stage»։ The Guardian։ Վերցված է 2 April 2018