Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ)
«Վիկտոր Ֆրանկենշտեյն» (անգլ.՝ Victor Frankenstein), ամերիկյան դրամատիկական սարսափ, նկարահանված ռեժիսոր Պոլ Մագկիկանի կողմից։ Սցենարը գրել է Մաքս Լենդիսոմը, հիմնված 1831 թվականին Մերի Շերիի կողմից գրած «Ֆրանկենշտեյն կամ Ժամանակակից Պրոմեթևսը» գրքի սցենարի վրա։ Ֆիլմում նկարահանվել են Ջեյմս Մաքէվոյը Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերում, և Դենիել Ռեդկլիֆը նրա օգնական՝ Իգորի դերում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստան է եկել 2015 թվականի նոյեմբերի 26-ին։
Վիկտոր Ֆրանկենշտեյն անգլ.՝ Victor Frankenstein | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ, դրամա, ֆանտաստիկ ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Ֆրանկենշթեյն |
Թվական | 2015 և մայիսի 12, 2016[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ ՄաքԳիգան |
Պրոդյուսեր | Ջոն Դևիս |
Սցենարի հեղինակ | Մաքս Լանդիս |
Դերակատարներ | Դենիել Ռեդկլիֆ, Ջեյմս Մաքէվոյ, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Էնդրյու Սքոթ, Չարլզ Դենս[2], Լուիզա Բրիլի[2], Մարկ Գետիս[2], Ֆրեդի Ֆոքս[2], Դենիել Մեյս[2], Guillaume Delaunay?[2], Քալլում Թերներ[2], Ալիսթեր Փեթրի[2], Ադրիան Շիլլեր[2] և Սփենսեր Ուայլդինգ |
Օպերատոր | Ֆաբիան Վագներ |
Երաժշտություն | Քրայգ Արմսթրոնգ |
Մոնտաժ | Andrew Hulme? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 109 րոպե |
Շահույթ | 34 227 298 $[3] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
ՍյուժեԽմբագրել
Պատմությունը պատմվում է Իգորի կողմից։ Ֆիլմում նա ցույց է տալիս իր ընկեր՝ Վիկտոր ֆոն Ֆրանկենշտեյնին, որը հետագայում հայտնի է դառնում Ֆրակենշտեյն անունով, որպես մարդ-լեգենդ[4]։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջեյմս Մաքէվոյ | Վիկտոր Ֆրանկենշտեյն |
Դենիել Ռեդկլիֆ | Իգոր, Վիկտորի օգնականը |
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ | Լորելեյա |
Էնդրյու Սկոթ | Ռոդերիկ Տերպին |
Չարլզ Դենս | Վիկտորի հայրը |
Մարկ Գեթիս | Դեթվեյլեր |
Ֆրեդի Ֆոկս | Ֆինեգան |
Դենիել Մեյս | Բարնաբի |
Բրոնսոն Ուեբ | Ռեֆերտի |
Վալին Կեյն | օրիորդ Ուինսրոպ |
ԱրտադրությունԽմբագրել
Ֆիլմը թողարկվել է «20th Century Fox» ընկերության կողմից[5]։ 2012 թվականի սեպտեմբերին պաչզ դարձավ, ռեժիսորի աթոռը պետք է զբաղեցնի Պոլ Մակգիգանը[6]։ Դենիել Ռեդկլիֆը սկսում է ֆիլմի նկարահումների մասին խոսակցությունները, թե որտեղ պետք է նկարեն, և ստանում է ֆիլմում Իգորի դերը 2013 թվականին[7]։ Դրանից մի քանի ամիս հետո հուլիսին ֆիլմ է մտնում նաև հայտնի դերասան Ջեյմս Մաքէվոյ, որպես Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերակատար, իսկ արդեն սեպտեմբերն Լորելեյաի դերը ստանձնում է Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը։ 2013 թվականի հոկտեմբերին, որոշվում է հետաձգել ֆիլմի պրեմիերան, այսինքն 2014 թվականի հոկտեմբերի 17-ի փոխարեն, ֆիլմը էկրաններ կբարձրանա 2015 թվականի հունվարի 16-ին[8]։ Այդ նույն թվականի մարտին ֆիլմը պրեմիերայի օրը փոխվում է 2015 թվականի հոկտեմեբրի 2-ին[9]։ Նկարահանումները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, «Longcross» և «Twickenham Film Studios» ստուդիաններում, նաև «Chatham Historic Dockyard» ստուդիայում[10]։ Հիմնական նկարահանումները սկսել են 2013 թվականի նոյեմբերի 25-ին և ավարտվել են 2014 թվականի մարտի 20-ին[11][12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=frankenstein2014.htm%7CVictor
- ↑ Michelle Kara։ «Victor Frankenstein: A “rip-roaring, fun adventure movie version” of Mary Shelley’s Gothic horror novel, says star who portrays the hunchback lab assistant Igor»։ Celebeat.com։ Վերցված է փետրվարի 26, 2015
- ↑ «Frankenstein Coming To Life for Fox»։ Hollywoodreporter.com։ հունիսի 22, 2011։ Վերցված է նոյեմբերի 26, 2013
- ↑ Kit Borys (սեպտեմբերի 5, 2012)։ «'Sherlock' Director Boards Fox's 'Frankenstein'»։ Hollywoodreporter.com։ Վերցված է նոյեմբերի 26, 2013
- ↑ Jagernauth Kevin (փետրվարի 28, 2013)։ «Daniel Radcliffe Is Putting It Together For Fox's 'Frankenstein'»։ indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-02-ին։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ «David Fincher's 'Gone Girl' Gets Fall 2014 Release»։ Hollywood Reporter։ 2013-10-15։ Վերցված է 2014-05-18
- ↑ «Fox Announces Release Dates for THE FANTASTIC FOUR 2, WOLVERINE, Untitled Marvel Film, and More»։ Collider.com։ Վերցված է 2014-05-18
- ↑ Pippa Considine (2013-11-29)։ «News & Comments»։ Televisual։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2014-05-18
- ↑ «James McAvoy brings Frankenstein to life | The Knowledge Bulletin | The Knowledge»։ Theknowledgeonline.com։ 2013-11-25։ Վերցված է 2014-05-18
- ↑ «‘On The Set’ For 3/24/14: Nicole Kidman Starts ‘Strangerland’, ‘Frankenstein’ Wraps For 20th Century Fox»։ Studiosystemnews.com։ Վերցված է 2014-05-18