Բադդի մուվի (անգլ.՝ buddy movie, բառացի թարգմանություն` ընկերական ֆիլմ), խաղարկային կինոյի ժանր, որն ունի երկու գլխավոր հերոս, որոնք ընկերներ են։

Ինչպես նշում է կինոյին նվիրված բացատրական բառարանի հեղինակ Իրա Կյոնիգսբերգը, «այս ֆիլմերը փառաբանում են տղամարդկանց ընկերության ուժն ու ազնվությունը և միևնույն ժամանակ նվազեցնում կանանց միջև առկա ընկերական հարաբերությունների կարևորությունը։ Զանգվածային մշակույթում տղամարդկանց ընկերության թեմային միշտ առանձին ուշադրություն է դարձվել սկսած Ջեյմս Ֆենիմոր Կուպերի վեպերից և վերջացրած գարեջրի գովազդային հոլովակներով»[1]։

Ըստ Journal of Popular Film and Television ամսագրի մեկնաբան Ֆիլիպ Գեյթսի՝ ընկերության մասին ֆիլմը ծնվել է 1970-ական թվականներին, որպես պատասխան ֆեմինիստական շարժմանը։ «Հավասարության ձգտելու համար կանանց պատժելու նպատակով ընկերական ֆիլմը զրկում է նրանց պատմության մեջ կենտրոնական դերից՝ տղամարդու և կնոջ միջև ավանդական ռոմանտիկ փոխհարաբերությունները փոխարինելով երկու տղամարդու միջև բարեկամական հարաբերություններով։ Կինը՝ որպես սիրային հետաքրքրության օբյեկտ, բոլորովին անհետանում է պատմության կառուցվածքից»[2]։

Այնուամենայնիվ, ընկերների մասին շատ դասական ֆիլմեր նկարահանվել են 1970-ական թվականներից առաջ, դրանցից են՝ «Ռիո Բրավո», «Բուչ Կասիդի և Սանդենս Քիդը», «Ծառայում էին երկու ընկեր» և այլն։ 1950-ական և 1960-ական թվականներին մեծ ժողովրդականություն էին վայելում այնպիսի ֆիլմեր, որոնց գլխավոր դերերում հանդես էին գալիս Դին Մարտինն ու Լյուիս Ջերրին և Ջեք Լեմոնն ու Ուոլթեր Մատաուն։ Սկսած 1970-սկան թվականներից՝ երկու ընկերների մասին ֆիլմի սյուժեի հիմքում դրվում է ոստիկան գործընկերների պատմությունը, որոնք անընդհատ ենթարկվում են մահացու վտանգի, և մշտապես օգնում են միմյանց դժվարին իրավիճակներում («Ստարսկին և Հատչը» սերիալ, 1975-1979, «Մահացու զենք» ֆիլմաշար, 1987 թվական)։ Կանանց ընկերության մասին ֆիլմի դասական օրինակ է «Թելմա և Լուիզա» կինոնկարը։

Բադի մուվի ժանրի լավագույն նմուշներ են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են ոստիկան ընկերների մասին պատմող «Տանգոն և Քեշը», «Պիկ ժամ» (1998)[3], «Վերջին բոյսկաուտը» (1991)[4], «Վատ տղաները» (1995)[5], «Մահացու զենք», «Բացեք, ոստիկանությունն է»։ Երբեմն ֆիլմում կենտրոնական տեղ են զբաղեցնում հանցագործ ընկերները, օրինակ՝ «Բուտչ Կեսսիդին և Սանդենս Քիդը», «Խարդախություն» (1973), «Կորցնելու ոչինչ չկա» (1997), «Ավազակները», «Մեծ խաղագումար» (2000)։ Սակայն բադի մուվի ժանրի ֆիլմերի շրջանակը չի սահմանափակվում, ընկերական ֆիլմի տարրեր առկա են կատակերգություններում («Անհաջողակ» (1981), «Հիմարը և ավելի հիմարը» (1994)[6], «Անհաջողակները» (2003), «Հայրիկները», «Փախստականները» (1986), «Ա՜խ, այս գիտությունը», «Որտեղ է իմ մեքենան, տղա», «Superbad») և դրամաներում («Մի շղթայով կապվածները», «Փախուստ Շոուշենկից», «Բախելով երկնքի դռները», «Կեսգիշերային կովբոյ», «Անձրևի մարդը») և նույնիսկ մուլտֆիլմերում «Բոլոր շներն ընկնում են դրախտ», «Խաղալիքների պատմություն», «Կար-չկար մի շուն», «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ»[7]։ Խորհրդային ​​և ռուսական կինոյի նմուշներից շատերը կարող են դասակարգվել նաև բարեկամական կինոյի ժանրում. առավել հայտնի օրինակներից են՝ «Զգուշացիր ավտոմեքենայից», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Բրիգադա», «Երկու մարտիկ», «Կազանի որբուկը»:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ira Konigsberg. The Complete Film Dictionary. — Penguin, 1998. — С. 41. — ISBN 0140513930
  2. Gates Philippa (Spring 2004)։ «Always a Partner in Crime: Black Masculinity in the Hollywood Detective Film»։ Journal of Popular Film and Television 32 (1): 20–29 
  3. «Partners in Crime: The 10 Greatest Buddy-Cop Movies, Ranked»։ Esquire։ մայիսի 19, 2016։ Վերցված է օգոստոսի 22, 2016 
  4. «https://filmschoolrejects.com/why-the-last-boy-scout-deserves-a-spot-in-the-buddy-cop-pantheon-right-next-to-48-hrs-4666c013dda3/»։ Film School Rejects։ օգոստոսի 28, 2012 
  5. «Top 10 Buddy Cop Films»։ IGN։ ապրիլի 19, 2007։ Վերցված է օգոստոսի 22, 2016 
  6. «It Takes Two: Top 25 Best Buddy Comedies»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2016 
  7. News A. B. C. (նոյեմբերի 22, 2015)։ «How 'Toy Story' Changed Animated Movies Forever»։ ABC News։ Վերցված է օգոստոսի 22, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել