Բացել գլխավոր ցանկը

Հայկազյան համալսարան (Բեյրութ)

(Վերահղված է Հայկազյան համալսարանից)

Հայկազյան համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان‎‎), հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն է, հիմնադրվել է 1955 թվականին Բեյրութում, Լիբանան, Ամերիկայի Հայ Միսիոնարական Ասոցիացիայի կողմից (Armenian Missionary Association of America) իբր Հայկազյան քոլեջ (անգլ.՝ Haigazian College) Արմենակ Հայկազյանի անվամբ։

Հայկազյան համալսարան
Հայկազեան Համալսարան և جامعة هايكازيان
Beirut Universitet Haigazian.jpg
Տեսակմասնավոր համալսարան
Միջազգային անվանումHaigazian University
Հիմնադրված է1955
Տիպմասնավոր
ՏնօրենՓոլ Հայտոսթյան
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
Կայքhaigazian.edu.lb/Default.aspx

1992 թ.-ից 1996 թվական ճանաչվել է իբր Հայկազյան համալսարանական քոլեջ (անգլ.՝ Haigazian University College) իսկ 1997 թ.-ից սկսյալ իբր Հայկազյան համալսարան։

Կրթական աստիճաններըԽմբագրել

Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան, որոնք ճանաչվում են Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ ԲՈւՀ-ը աջակցում է լիբանանահայ բնակչությանը, և ստեղծվել է հիմնականում տեղի հայության կրթական կարիքները բավարարելու համար, սակայն համալսարանը բաց է բոլոր ուսանողների համար՝ անկախ ազգության և դավանանքի։

ՀիմնումըԽմբագրել

Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։

Համալսարանի գործնեությունըԽմբագրել

Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է1955 թ.-ի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ 1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-1976 թվականներին՝ 650, 2003 թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։

Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։

Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների։

Համալսարանի հրատարակչություններըԽմբագրել

Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։ Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-1985 թվականներին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-1968 թվականներին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995 թվականներին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։

ՖակուլտետներԽմբագրել

  • Բիզնես, կառավարում և էկոնոմիկա
  • Հումանիտար
  • Գիտություններ
  • Հասարակական գիտություններ և խոսք

Արտաքին հղումներԽմբագրել