Աշրաֆիան (արաբ․՝ الأشرفية‎‎), Բեյրութի հնագույն քրիստոնեական շրջաններից մեկն է։ Գտնվում է Բեյրութի արևելյան մասում, ծովափի մոտ[1]։ Աշրաֆիային բնորոշ են ծուռումուռ փողոցները, փոքրիկ սրճարանները, բնակելի և գրասենյակային շքեղ շենքերը։ Այն համարվում է ներդրումների և զբոսաշրջության՝ լիբանանյան կենտրոններից մեկը։

Բնակավայր
Աշրաֆիա
ԵրկիրԼիբանան Լիբանան
Աշրաֆիա (Լիբանան)##
Աշրաֆիա (Լիբանան)

Պատմություն խմբագրել

Մինչև 1930-ական թվականները Աշրաֆիան հիմնականում բաղկացած էր գյուղատնտեսական հողերից, որոնք դարեր շարունակ յոթ հույն ուղղափառ ընտանիքների սեփականությունն էին։ Նրանք ներկայացրել են Բեյրութի բարձր հասարակությունը՝ ունենալով մեծ տնտեսական ազդեցություն և հասարակական կշիռ։ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատին ենթարկվող լիբանանյան կառավարությունը ստիպել է նրանց վաճառել իրենց հողերը ճանապարհների և մայրուղիների շինարարության համար։

Աշրաֆիայում են գտնվում Բեյրութի տեսարժան վայրերը՝ Սասինի հրապարակը, որ Լիբանանի մայրաքաղաքի քաղաքական, սոցիալական և կոմերցիոն հիմնական կենտրոններից մեկն է, Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու Մայր տաճարը[2], Սուրբ Մարոնի Մայր տաճարը, Աշրաֆյան աշտարակը, Յարեդ Բիլդինգը և այլն։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռումբերով և հրթիռներով ոչնչացվել է Աշրաֆիայի ճարտարապետական ժառանգության զգալի մասը։ Չնայած պատերազմի ավարտին՝ պատմական ժառանգության ոչնչացումը շարունակվում է ժամանակակից բարձրակարգ շենքերի կառուցման նպատակով։ Քաղաքացիական պատերազմի տարիներին շրջանը համարվել է քրիստոնյաների գլխավոր հենակետերից մեկը Բեյրութում, այնտեղ տեղադրված են եղել մեծ թվով զինվորական ուժեր։

 
Սուրբ Մարոնի Մայր տաճարը Աշրաֆիայում

Աշրաֆիայի նշանավոր մարդիկ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. God has ninety-nine names By Judith Miller Page 246
  2. Православные храмы Бейрута.
  3. «Samir Assaf» (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշրաֆիա» հոդվածին։