Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայկալ (այլ կիրառումներ)

Բայկալ լիճ (ռուսերեն՝ о́зеро Байка́л, բուրյաթերեն՝ «Байгаал-далай», «обширный, большой водоём), տեկտոնական ծագման լիճ Ռուսաստանում` արևելյան Սիբիրի հարավում։

Բայկալ
ռուս.՝ Байка́л

Բայկալ լիճը
Կոորդինատներ
Տեղագրություն Ռուսաստան Ռուսաստան Արևելյան Սիբիրի հարավ
Հայելու բացարձակ բարձրությունը 457 մ
Երկարություն 636 կմ
Լայնություն 79,5 կմ
Ավազանի մակերեսը 570 000 կմ²
Ծավալը 23 615,39 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 2000 կմ
Ամենամեծ խորությունը 1642 մ
Միջին խորությունը 744,4 մ
Աղիությունը 0,120 ‰
Պարզությունը 40 մ
Թափվող գետերը Սելենգա, Վերին Անգարա, Բարգուզին
Սկիզբ առնող գետերը Անգարա
Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 754
ռուս..անգլ..ֆր.

Բայկալ լիճը պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը, որը հավասար է 23615.39 կմ3, և այդ ցուցանիշով Բայկալ լիճն աշխարհում առաջինն է։

Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է` 1 642 մ։ Բայկալից բացի, աշխարհում կա 1000 մ-ից ավելի խորություն ունեցող երկու լիճ միայն՝ Տանգանիկան (1470 մ) և Կասպից ծովը (1025 մ)։

Բայկալ լճի մեջ են թափվում 336 գետ և առու։ Դրանցից ամենախոշորներն են Սելենգան, Վերին Անգարան, Բարգուզինը։ Լճից սկիզբ է առնում մի գետ՝ Անգարան։ Լիճն ու նրա շրջակա տարածքները առանձնանում են բուսական ու կենդանական աշխարհի հարստությամբ։ Տեղի բնակիչներն ու Ռուսաստանում ապրող շատ մարդիկ լիճն ավանդաբար անվանում են Բայկալ ծով[1]։

Բայկալ լճի ափին է գտնվում Իրկուտսկ քաղաքը։ Այն հրաշալի վայր է զբոսաշրջիկների համար։

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Բայկալը գտնվում է Ասիայի կենտրոնում՝ Իրկուտսկի շրջանի և Բուրյաթիայի սահմանին։ Լիճը ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք 620 կմ. ունի հսկա կիսալուսնի ձև։ Բայկալի լայնությունը 24-79 կմ է։ Բայկալի հատակը ամենախոր տեղում համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է 1167 մ, իսկ ջրի մակարդակի ամենաբարձր նիշը 456-457 մ է, բայց բարձրության չափման խաղաղօվկիանոսյան համակարգում[2]։ Արդյունքում Բայկալի իրական մակարդակը փաստորեն անհայտ է։

  Հիմնական եզրակացությունն այս է. Իրականում մենք ներկայումս չգիտենք Բայկալի իրական մակարդակը, ոչ էլ այն, թե համապատասխանում է այն արդյոք №234 որոշմանը, որը ձևակերպված է բարձրության` գոյություն չունեցող համակարգով, և փաստորեն նրա օգտագործումը չի կարող վերահսկվել։
- Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության Ռուսաստանի հիդրոտեխնիկական կառույցների ու պետական ջրային կադաստրի տնօրեն` Ս. Ե. Բեդնարուկ
 

Մակերևույթին լճի մակերեսը 31 722 կմ² է (առանց կղզիների), որը մոտավորապես հավասար է այնպիսի երկրների մակերեսին, ինչպիսիք են Բելգիան կամ Հոլանդիան։ Ջրի հայելու մակերեսով աշխարհի խոշորագույն լճերի մեջ Բայկալը յոթերորդն է։ Ջրահավաք ավազանի մակերեսը 570.000 կմ² է, ափագծի երկարությունը` 2.000 կմ[3][3]։

Լիճը գտնվում է յուրատեսակ գոգավորությունում, որը բոլորեքյան շրջապատված է լեռնազանգվածներով ու սոպկաներով[4]։ Ընդ որում, լճի արևմտյան ափը ժայռոտ է ու զառիթափ, արևելյան ափի ռելիեֆը` թեթև զառիվայրային (որոշ տեղերում լեռները լճից տասնյակ կիլոմետրով հեռու են)։

Խորություններ խմբագրել

 
Բայկալի խորությունը Կասպից ծովի և Տանգանիկա լճի համեմատությամբ

Բայկալը Երկրի ամենախոր լիճն է։ Առավելագույն խորությունը 1642 մ է, ինչը հաստատվել է 1983 թվականին Լ. Կոլոտիլոյի և Ի. Սուլիմովի գլխավորությամբ գիտարշավի ընթացքում[1]։ Առավելագույն խորությունը նշվել է քարտեզներում 1992 թվականից և հաստատվել 2002 թվականին ռուս-իսպանա-բելգիական համատեղ ծրագրի ժամանակ, որը Բայկալ լճի բատիմետրիկ քարտեզի կազմման նպատակ էր հետապնդում[5]։ Այդ ժամանակ համարակալվել են լճի ջրատարածության 1.312.788 կետեր (խորությունների տվյալները ստացվել են վերոնշյալ տվյալների ակուստիկ զոնդավորման միջոցով` համադրելով բատիմետրիկ լրացուցիչ տվյալների հետ, այդ թվում` սեյսմահետախուզության և էխոլոկացիայի, իսկ այս նախագծի անդամների մեջ է եղել նաև Լ. Գ. Կոլոտիլոն, ով լճի առավելագույն խորությունը բացահայտող մարդկանցից մեկն է)։

Եթե հաշվի առնենք, որ լճի բացարձակ բարձրությունը 456 մ է բարձր, ապա առավելագույն խորության դեպքում նրա մակարդակը ցածր կլինի համաշխարհային օվկիանոսից, ինչը Բայկալի գորգավորությունը դարձնում է ցամաքային ամենախոր փակ իջվածքներից մեկը։ Լճի միջին խորությունը նույնպես մեծ է՝ 744.4 մ։ Այն գերազանցում է խոր լճերի առավելագույն խորությունը։ Բայկալից բացի՝ Երկրում կան միայն երկու լճեր, որոնք ունեն 1000 մ և ավելի խորություն՝ Տանգանիկան (1470 մ) և Կասպից ծովը (1025 մ)[6][7]։

Ջրի ծավալը խմբագրել

Բայկալի ջրային պաշարը հսկայական է՝ 23 615.39 կմ³, որը քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարի մոտ 19%-ն է կազմում։ Ջրի ծավալով լիճը լճերի մեջ աշխարհում երկրորդն է և զիջում է միայն Կասպից ծովին, բայց վերջինիս ջուրն աղի է։ Բայկալի ջուրն ավելի շատ է, քան 5 Մեծ լճերինը միասին (Վերին, Միչիգան, Հուրոն, Էրի, Օնտարիո) և մոտ 25 անգամ ավել, քան Լադոգա լճի ջուրը[8]։

Վտակներ ու հոսանքներ խմբագրել

19-րդ դարի աշխարհագրագետ, երկրաբան Իվան Չերսկու հետազոտությունների տվյալներով Բայկալի մեջ թափվում է 336 գետակ ու առվակ, ընդ որում այդ թիվը ներկայացնում է միայն մշտական հոսանքները։ Այս հարցի շուրջ ժամանակակից տվյալներ չկան, սակայն երբեմն նշվում է 544 կամ 1123 (այդ դեպքում հաշվվում են ոչ միայն մշտական հոսանքները, այլ ցածրադիր վայրերի հոսանքները ևս)։ Կա նաև կարծիք, որ պայմանավորված մարդու անթրոպոգեն ազդեցությամբ և կլիմայի փոփոխությամբ` 19-րդ դարից մինչև ներկայիս ժամանակները կարող է անհետացած լինել մոտ 150 հոսանք։

Լիճ թափվող ամենախոշոր գետերն են Սելենգան, Վերին Անգարան, Բարգուզինը, Տուրկան, Սնեժնայան, Կիչերան, Տիյան, Գոլոուստնայան, Բուգուլդեյկան։ Լճից դուրս է հոսում միայն մեկ գետ` Անգարան[9][10]։

Ջրի հատկությունը խմբագրել

 
Բայկալի ջուրն արտակարգ թափանցիկ է

Բայկալի ջուրն արտակարգ մաքուր է։ Ջուրը քիչ հանքայնացված է, շատ է թթվածինը, քիչ են միկրոտարրերը, չնչին է օրգանական միացությունների քանակը։ Հանքային աղերի քանակությունը Բայկալի ջրերում 96.7 մգ/լ է։

Ջրի մաքրությունը հիմնականում պահպանվում է էպիշուրա մանրագույն խեցգետինների շնորհիվ, որոնք սպառում են օրգանական նյութերը՝ այն անցկացնելով իրենց օրգանիզմի միջով և մաքրելով լճի ջուրը։

Բայկալի էպիշուրա խմբագրել

Բայկալյան էպիշուրան (լատին․՝ Epischura baicalensis) խեցգետնանման պլանկտոնի տեսակ է։ Հասուն պլանկտոնի չափը մոտ 1.5 մմ է։ Այն Բայկալի էնդեմիկ տեսակ է։ Էպիշուրան կարևորագույն դեր ունի լճի էկոհամակարգում։ Այն կազմում է Բայկալի կենսազանգվածի մոտ 90%-ը։ Էպիշուրան սնվում է ջրիմուռներով, և հենց նրա շնորհիվ է լճի ջուրն այդքան մաքուր։ Լճի ջուրն այնքան թափանցիկ է, որ առանձին քարեր և առարկաներ նկատվում են նույնիսկ 40 մ խորությանից։ Դա հատկապես լինում է գարնանը, երբ ջրի գույնը բաց երկնագույն է։ Գարնանն ու աշնանը ջրի թափանցելիությունը նվազում է մինչև 8-10 մ, և ջրի գույնը դառնում է կապտականաչ և կանաչ։

Բայկալի ջուրը սառն է։ Լճի վերին շերտերի ջերմաստիճանը նույնիսկ ամռանը չի գերազանցում +8…+9 °C-ը, իսկ առանձին ծոցերում ու սորերում (բնիկների` ծովածոցին տված անվանումը)` +15 °C: Երբևէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը +23 °C է։ Խորքային շերտերի ջերմաստիճանը մոտավորապես +4 °C է[11]։

Սառցակալում խմբագրել

 
Բայկալի սառցաշերտի ուսումնասիրում Խիվուս-10 մեքենայով

Սառցակալման շրջանում (միջին հաշվով հունվարի 9-ից մայիսի 4-ը) Բայկալը գրեթե ամբողջությամբ սառչում է՝ բացի Անգարայի հունի մոտ գտնվող 15-20 կմ հատվածից։ Մարդատար ու բեռնատար նավերի համար նավարկման շրջանը բաց է հունիս-սեպտեմբեր ամիսներին, գիտահետազոտական նավերը նավիգացիան սկսում են լճի` սառույցից ազատվելուց հետո և ավարտում այն Բայկալի սառցակալման հետ, այսինքն` մայիսից հունվար։ Ձմռան վերջին սառույցի հաստությունը կազմում է 1 մ, ծոցերում՝ 1.5-2 մ։ Ցրտից սառույցին առաջանում են ճեղքեր, որոնք էլ սառույցը բաժանում են առանձին դաշտերի։ Այդ ճեղքերի երկարությունը կարող է կազմել 10-30 կմ, իսկ լայնությունը` 2-3 կմ։ Ճեղքերն առաջանում են ամեն տարի լճի նույն հատվածներում։ Սառցակալումն ուղեկցվում է ամպրոպի գոռոց կամ թնդանոթի կրակոց հիշեցնող բարձր ձայներով։ Ճեղքերի շնորհիվ լճում ձկները թթվածնի պակաս չեն ունենում։ Բացի այդ՝ սառույցը շատ թափանցիկ է, և արևի ճառագայթները ազատորեն թափանցում են նրա միջով. դրա շնորհիվ աճում են պլանկտոնային ջրիմուռները՝ անջատելով թթվածին[12]։ Բայկալի ափերին ձմռանը կարելի է նկատել սառցե այրեր։

 
Բայկալի սառույցը

Բայկալի սառույցը նոր հանելուկներ է առաջադրում գիտնականներին։ 1940-ական թվականներին Բայկալի լճագիտական կայանի մասնագետները հայտնաբերեցին սառցածածկույթի նոր ձևեր, որոնք բնորոշ են միայն Բայկալին։ Օրինակ՝ «սոպկաները»՝ կոնանման սառցե բլուրները՝ մինչև 6մ բարձրությամբ։ Արտաքինից նրանք հիշեցնում են սառցե վրաններ, որոնք բացվում են ափի հակառակ կողմի ուղղությամբ։ Սոպկաները կարող են դասավորված լինել առանձին, իսկ երբեմն էլ ձևավորում են «լեռնաշղթաներ»[13]։ Բայկալում կան սառույցի մի քանի տեսակներ` սոկույ, կոլոբովնիկ, օսենեց։

Բացի այդ, 2009 թվականին համացանցում տարածվել են Բայկալի տարբեր շրջանների արբանյակային լուսանկարներ, որոնց վրա նշմարվել են մուգ օղակներ։ Գիտնականների կարծիքով այս օղակներն առաջանում են խորքային ջրերի բարձրացման և ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։ Այս երևույթի արդյունքում ձևավորվում է անտիցիկլոնային հոսանք (ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ)։ Այն հատվածներում, ուր հոսանքը ձեռք է բերում առավելագույն արագություն, ուժեղանում է ուղղահայաց ջրափոխանակությունը, ինչն էլ հանգեցնում է սառցաշերտի ծածկույթի արագ քայքայմանը[13]։

Հատակի ռելիեֆ խմբագրել

 
Բայկալի ափը Սուխայա գյուղի մոտ, Բուրյաթիա

Բայկալի հատակն ունի վառ ընդգծված ռելիեֆ։ Ամբողջ ափագծի երկայնքով տարբեր աստիճանի դրսևորումներով զարգացած են ափամերձ մանր ջրերը և ստորգետնյա խութերը, կան ստորջրյա բարձունքներ և նույնիսկ ստորջրյա լեռնաշղթաներ։ Լավ արտահայտված են լճի հիմնական երեք գոգավորությունները` Հարավային, Միջին և Հյուսիսային, որոնք իրարից բաժանված են երկու լեռնաշղթաներով` Ակադեմիական և Սելենգայի[14]։ Առավել արտահայտված է Ակադեմիական շղթան, որը ձգվում է Օլխոն կղզուց մինչև Ուշկանյի կղզիներ (ռուս.՝ Ушканьи острова), որոնք համարվում են նրա ամենաբարձր հատվածը։ Նրա ձգվածությունը մոտ 100 կմ է, առավելագույն բարձրությունը Բայկալի հատակից` 1848 մ։ Հանքային նստվածքների հաստությունը Բայկալում, ինչպես ցույց են տվել գրավիմետրիկ նկարները, հասնում է մոտ 6.000 մ-ի, ինչը նշանակում է, որ լճի ջրերի տակ սուզվել է Երկրի ամենաբարձր լեռներից մեկը` ավելի քան 7.000 մ բարձրությամբ[15]։

Կղզիներ ու թերակղզիներ խմբագրել

Բայկալն ունի 27 կղզի, որոնցից ամենախոշորը Օլխոնն է։ Այն ունի 71 կմ երկարություն, 12 կմ լայնություն։ Գտնվում է լճի գրեթե կենտրոնում, մակերեսը 729 կմ² է, այլ տվյալներով` 700 կմ²[16]։ Բայկալի կղզիներից 22-ը մշտական են, 5-ը՝ պարբերաբար ընկղմվող։ Ամենամեծ թերակղզին Սվյատոյ Նոսն է (ռուս.՝ Святой Нос)[3]։

Սեյմսաակտիվություն խմբագրել

Բայկալի շրջանը պատկանում է բարձր սեյմսակտիվություն ունեցող տարածքներին։ Այստեղ կանոնավոր կերպով տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց մեծ մասի ուժգնությունը կազմում է 1-2 բալ ՄՍԿ-64 միկրոսեյսմիկ սանդղակով։ Երբեմն գրանցվում են նաև ուժեղ երկրաշարժեր, ինչպես, օրինակ, 1862 թվականին Սելենգայի դելտայի հյուսիսային շրջանում Ցագանսկի երկրաշարժը` 10 բալ ուժգնությամբ, որի հետևանքով 200 կմ² տարածք` բուրյաթական վեց ուլուսներով, որտեղ ապրել է 1.300 մարդ, անցել է ջրի տակ` ձևավորելով Պրովալ ծովածոցը։

Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել 1903 թվականին (Բայկալյան), 1950 թվականին (Մոնդիի), 1957 թվականին (Մույայի), 1959 թվականին (Միջինբայկալյան)։ Միջինբայկալյան 9-բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բայկալի հատակին, Սուխայա գյուղի շրջանում։ Ուլան Ուդեում և Իրկուտսկում հիմնական ցնցման ուժը հասել է 5-6 բալի, ճեղքվածքներ և ոչ մեծ ավերածություններ են նկատվել շինություններում։ Բայկալի շրջանում վերջին ուժեղ երկրաշարժերը տեղի են ունեցել 2008 թվականի օգոստոսին (9 բալ) և 2010 թվականի փետրվարին (6.1 բալ)։

Կլիմա խմբագրել

 
Բայկալի քամիները լճում հաճախ փոթորիկ են առաջացնում:

Բայկալի ջուրը մեծ ազդեցություն ունի շրջակայքի կլիմայի ձևավորման վրա։ Ձմեռն այստեղ մեղմ է լինում, ամառը՝ զով։ Գարնան գալուստն այստեղ 10-15 օրով ուշանում է մերձակա շրջանների համեմատությամբ, իսկ աշունը հաճախ բավական տևական է լինում։ Օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 34°, սակայն վերջին տարիներին դիտարկվում է միջին ջերմաստիճանի բարձրացում[17]։ Բայկալն առանձնանում է արևային օրերի մեծ քանակով, օրինակ` Բոլշոե Գոլոուստնոե գյուղում այն կազմում է 2.524 ժամ, ինչն ավելի շատ է, քան սևծովյան առողջարաններում։ Ամպամած օրերի թիվն այդ նույն գյուղում տարեկան 37 է, իսկ Օլխոն կղզում` 48։ Եղանակի առանձնահատուկ գծերը պայմանավորված են բայկալյան քամիներով, որոնք ունեն անուններ՝ բարգուզին, սարմա, վերխովիկ, կուլտուկ։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -19 °C է, օգոստոսին՝ 12 °C: Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 9-12 °C է, ափերի մոտ՝ երբեմն 20°:

Բուսական և կենդանական աշխարհը խմբագրել

Բայկալում կա ջրային կենդանիների շուրջ 2600 տեսակ և ենթատեսակ, որի կեսից ավելին էնդեմիկ է, այսինքն հանդիպում են միայն այս տարածքում[18]։ Բայկալում էնդեմիկ են մոտ 1.000 տեսակ, 96 ցեղ, 11 ընտանիք ու ենթաընտանիք։ Լճում գոյություն ունեցող ձկների 27 տեսակ ուրիշ ոչ մի տեղ այլևս չի հանդիպում[18][19]։

 


Կենդանի օրգանիզմների այսպիսի բազմազանությունը պայմանավորված է թթվածնի մեծ քանակով։ 100-տոկոսանոց էնդեմիկություն է նկատվում հետևյալ տեսակների մոտ` Mermitidae (28 տեսակ), Polychaeta որդեր (4), Lubomirskiidae (14), Gregarinea (6), Isopoda խեցգետինների (5), Plecoptera (2): Խեցգետինների գրեթե բոլոր (349-ը 350-ից, 99 %) և կարիճանման ձկների (31-ը 32-ից, 96 %) տեսակները լճի էնդեմիկներ են։ Turbellaria որդերի (130-ը 150-ից) և Ostracoda խեցգետինների (132-ը 150-ից) 90 %-ը էնդեմիկ են։ Բայկալում էնդեմիկ են բազմաթիվ ձկնատեսակներ` 36-ը 61 տեսակներից ու ենթատեսակներից (59 %), 2 ընտանիք (13,3 %) և 12 ցեղ (37,5 %)[18][20][21][22]։

Էնդեմիկ է նաև էպիշուրա խեցգետինը, որը կազմում է լճի պլանկտոնի կենսազանգվածի 80 %-ը և կարևորագույն օղակ է ջրավազանի սննդային շղթայում[23]։ Բայկալի Oligochaeta որդերը, որոնց 84.5 %-ը էնդեմիկ են, կազմում են բենթոսի բիոզանգվածի 90 %-ը և կարևոր դեր են խաղում լճի ինքնամաքրման գործընթացում` լինելով նաև գիշատիչ անողանաշարավորների կերի հիմանական միջոցը։ Նրանք մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացմանը և գրունտի աերացմանը[24]։

Գործնական ամենամեծ նշանակություն ունի սաղմոնազգիների ընտանիքից բայկալյան օմուլը, որը ձմեռն ապրում է 400-800 մ խորություններում, գարնանը մոտենում է ափերին և ամբողջ ամռանը մնում է ծանծաղուտում` ագահորեն սնվելով պլանկտոնով։ Օմուլն ունի համի բացառիկ բարձր հատկություններ։ Սաղմոնազգիներից Բայկալում ապրում են՝ զամրիկը, սիբիրական սալմոնը, լինոկը, այլ ձկնատեսակներից են սիբիրյան թառափը, սիգը, խարիուսը, շերեփաձուկը, գայլաձուկը։ Մյուս բոլոր ձկները պատկանում են սիբիրական սովորական ֆաունային և տեղական անունով կոչվում են «սորային» ձկներ։ Հետաքրքիր է, օրինակ, կենդանածին գոլոմյանկա ձուկը (լատին․՝ , Comephorus), որի մարմինը պարունակում է մինչև 30% ճարպ։ Այն զարմացնում է կենսաբաններին կերի համար ամենօրյա գաղթով՝ լճի խորքերից դեպի ծանծաղուտ։

Բայկալը նաև բալար լճերից առանձնանում է նրանով, որ մեծ խորության վրա այստեղ ապրում են քաղցրահամ ջրերի սպունգներ։

Լճի ծագումը խմբագրել

 
Բայկալը տիեզերքից

Լճի ծագումը գիտական տարակարծությունների տեղիք է տալիս։ Ավանդաբար գիտնականները կարծում են, որ լիճը 25-35 միլիոն տարեկան է։ Սա բացառիկ երևույթ է, քանի որ լճերի մեծամասնությունը գոյատևում է մոտ 10-15 հազար տարի, ապա լցվելով տեղումների տիղմով` ճահճանում է։ Բայց կա նաև վարկած, ըստ որի Բայկալը երիտասարդ լիճ է։ Այս տեսակետն առաջ է քաշել Տատարինովը 2009 թվականին՝ հիմնվելով «Միրերը Բայկալում» գիտարշավի (ռուս.՝ Экспедиция «„Миры“ на Байкале») արդյունքների վրա։ Մասնավորապես, Բայկալի հատակին տիղմային հրաբուխների գոյությունը թույլ է տալիս ենթադրել, որ լճի արդի ափագիծը ընդամենը 8 000 տարեկան է, իսկ խորքը՝ 150 000 տարեկան[25]։

Կասկած չի հարուցում միայն այն, որ լիճը տեղակայված է ռիֆտային գոգավորությունում և կառուցվածքով նման է, օրինակ, Մեռյալ ծովի ջրահավաք ավազանին։ Որոշ հետազոտողներ Բայկալի առաջացումը բացատրում են խզումային խախտումների գոտում գտնվելու հանգամանքով, մյուսները կարծում են, որ լճի տակ առկա է վերին մանթիայի հոսանք, երրորդներն էլ գոգավորության առաջացումը բացատրում են Եվրասիական և Հինդուստանի պլատֆորմների փոխազդեցությամբ։ Ինչպես էլ որ եղած լինի, Բայկալի ձևավորումը շարունակվում է մինչ օրս. լճի շրջակայքում տեղի են ունենում երկրաշարժեր։ Կա վարկած, որ գոգավորության իջեցումը կապված է վակուումային օջախների ձևավորման հետ, ինչի արդյունքում բազալտը դուրս է եկել մակերևույթ (անթրոպոգենի ժամանակաշրջան

Բայկալի մերձակայքի բնակեցման և նրա ուսումնասիրման պատմություն խմբագրել

Լճի շրջակայքի բնակեցում խմբագրել

 
Բայկալը Սլյուդյանկա բնակավայրի մոտից

Մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերին Մերձբայկալում ապրել են գլազկովյան մշակույթը կրող ցեղերը, որոնք համարվել են էվենկների նախնիները։

Մ. թ. ա. 2-1-ին հազարամյակներում այստեղ ապրել են սալիկային դամբարանների մշակույթը կրողները։ Մ. թ. 1-ին հազարամյակում Բայկալի արևմտյան կողմում զարգանում է կուրումչինների մշակույթը, որն արտացոլված է կուրիկանների հինթյուրքական արձանագրություններում և գուլիգաններում` հին չինական ժամանակագրության մեջ։ 1-2-րդ հազարամյակների սահմանագլխին Բայկալի ափերի մոտ հաստատվում են ներկայիս բուրյաթների նախնիները, որոնք ակտիվորեն բնակեցնում են լճի արևմտյան ափը, ապա` Զաբայկալիեն։ Մինչև 12-13-րդ դարերը Պրիբայկալիեի հյուսիսարևելյան շրջանը բնակեցվում է բարգուտներով։ Առաջին ռուսները Բայկալի ափին հայտնվել են 17-րդ դարի վերջին, 18-րդ դարի սկզբին[26][27]։ Բայկալն առաջին բացահայտողներից մեկը 1643 թվականին եղել է ենիսեյան կազակ Կուրբատ Իվանովը։

Ներկայումս Բայկալի ափերին կա 85 բնակավայր, որտեղ ապրում է ավելի քան1 արդ։ Ամենից խոշոր բնակավայրերն են`

  • քաղաքներ` Սեվերոբայկալսկ (23.673 բնակիչ), Սլյուդյանկա (18.241), Բայկալսկ (12.738), Բաբուշկին (4.542)
  • քաղաքատիպ ավաններ` Ուստ Բարգուզին (7.061), Նիժնեանգարսկ (4.520), Կուլտուկ (3.715)
  • գյուղ Վիդրինո (4.374):

Անվան ստուգաբանությունը խմբագրել

Լճի անունը հստակ ստուգաբանված չէ։ Ստորև բերվում են «Բայկալ» անվան ծագման մի քանի տարբերակներ.

  • Բայիրկու (բայեգու, բայիրկու, բայուրկու) երկրի և ժողովրդի անունից[28][29]
  • Բուրյաթերեն «բայ» (կանգնել) և «գալ» (կրակ) բառերից (լեգենդի համաձայն` Բայկալն առաջացել է կրակ շնչող լեռան` հրաբուխի տեղում)[29][30][31][32])
  • Բուրյաթերեն «հզոր կանգած ջուր»[29][33]
  • Բուրյաթերեն բայխաա` «բնական», «գոյություն ունեցող» բառից[29][34]
  • Բուրյաթերեն՝ «հարուստ կրակ»[29][35]
  • Յակուտերեն «բաայ» (հարուստ) և «կյույոլ» (լիճ) բառերից[29][36][37]
  • Յակուտերեն՝ «բայխալ», «մեծ, խոր լիճ»[29][38][39]
  • Արաբերեն՝ «Բախր ալ Բակա» (շատ արցունք ծնող ծով, սարսափի ծով)[29][40]
  • Բուրյաթերեն բայգալ-դալայ` «ընդարձակ, մեծ, ծովի նման ավազան», որտեղ դալայ-ը նշանակում է նաև «տիեզերական», «գերագույն»[29][41]
  • Յուկագիրի վայգուոլների լեզվում` «լողաթև, ջրից ցամաք մղված անտառ»[42][43]

Ռուս առաջին ճանապարհորդներն օգտագործել են էվենկների լամու (ծով) բառը։ 17-րդ դարի երկրորդ կեսին ռուսներ լիճն անվանում են բուրյաթների ձևով` Բայգալ։ Ընդ որում, նրանք հարմարեցնում են անվանումն իրենց լեզվին` գ հնչյունը փոխարինելով ռուսերեն հնչողությանը հարմար կ-ով, որի արդյունքում էլ ձևավորվել է լճի ներկայիս անվանումը։

Լճին տված ռուսական նախնական անվանումը եղել է Սուրբ ծով (ռուս.՝ Святое море)[44]:

Չինական քարտեզներում լիճն անվանվում է Բայխե, Հյուսիսային ծով, Սնեժնայա գետը` Ուդուլխե, ինչը նշանակում է Ձկան գետ, իսկ Լենա գետը` Զուլխե (վերջին երկուսը համապատասխանում են տեղանունների բուրյաթական անվանմանը)։

Բայկալն ուսումնասիրած նշանավոր հետազոտողներ, ճանապարհորդներ, գրողներ խմբագրել

  • Ավակում Պետրովիչ
  • Կիմ Բալկով
  • Լեոնիդ Բորոդին
  • Գլեբ Վերեշչագին
  • Լեոնտի Գագեմայստեր
  • Յոհան Գոտլիբ Գալազի
  • Վիկտոր Գոդլևսկի
  • Ֆյոդոր Գոլովին
  • Վիտալի Դորոգոստայսկի
  • Բենեդիկտ Դիբովսկի
  • Ֆյոդոր Դրիժենկո
  • Անատոլի Կոբենկով
  • Միխայիլ Կոժով
  • Ալեքսանդր Կոլչակ
  • Լեոնիդ Կոլոտիլո
  • Եվգենի Կորյակով
  • Միխայիլ Կյուխելբեկեր
  • Բորիս Լուտ
  • Դանիել Մեսերշմիդտ
  • Վալենտին Ռասպուտին
  • Սավա Լուկիչ Ռագուզինսկի-Վլադիսլավիչ
  • Սեմյոն Ռեմեզով
  • Վիկտոր Սեմերնոյ
  • Ֆյոդոր Սոյմոնով
  • Նիկոլայ Սպաֆարի
  • Վիկտոր Տուրովցև
  • Վլադիմիր Ֆիալկով
  • Յան Չերսկի
  • Անտոն Չեխով
  • Պավել Շերստյանկին
  • Վլադիմիր Շտայնգեյլ

Խորջրյա փոթորկում խմբագրել

1990-ական թվականներին Բայկալում ռուս, ամերիկացի և ճապոնացի գիտնականները համատեղ իրականացրել են հորատապայթեցման աշխատանքներ, որն անցկացվել է ձմռանը սառույցի մեջ մխրճված հետազոտական սառցահատի միջոցով։ Աշխատանքը թույլ է տվել ուսումնասիրել լճի հատակը, պատմությունը։ Պայթեցման աշխատանքները հատկապես արժեքավոր են Եվրասիայի տարածքում կլիմայական փոփոխություններն ուսումնասիրելու առումով։

Նեյտրինային հեռադիտակ խմբագրել

Լճում ստեղծվել ու գործում է Բայկալյան ստորջրյա նեյտրինային НТ 200 հեռադիտակը, որը կառուցվել է 1993-1998 թվականներին։ Նրա օգնությամբ կատարվում է նեյտրինային բարձր էներգիայի տարորոշում[45]։ 2010 թվականից կառուցվում է НТ 1000 նեյտրինային հեռադիտակը` 1 կմ³ զգալիորեն մեծ ծավալով[46][47][48]։ Նրա կառուցումը նախատեսված է եղել ավարտել 2017 թվականին։

«Պայսիսները» Բայկալում խմբագրել

Բայկալի ջրերի մեջ առաջին բաթիսկաֆները հայտնվել են 1977 թվականին, երբ լճի հատակը ուսումնասիրվել է կանադական արտադրության «Պայսիս» (լատին․՝ Pisces) խորջրյա սարքով։ Լիստվենի ծովածոցում այն հասել է մինչև 1410 մ խորության։ 1991 թվականին «Պայսիսը» Օլխոնի արևելյան կողմից սուզվել է 1637 մ։

«Միրերը» Բայկալում խմբագրել

2008 թվականի ամռանը «Բայկալ լճի պահպանման համագործակցության ֆոնդը» կազմակերպել է գիտահետազոտական գիտարշավ` «Միրերը Բայկալում»։ Կատարվել է 52 սուզում լճի հատակ խորջրյա ուսումնասիրման համար նախատեսված «Միր» սարքերով[49][50]։

Գիտնականները Պ. Պ. Շիրշովի անվան օվկիանոսագիտական ինստիտուտ են հասցրել Բայկալի հատակից հանված գրունտ և միկրոօրգանիզմներ[51]։ Գիտարշավը շարունակվել է 2009-2010 թվականներին։

Բնապահպանություն խմբագրել

 
Բայկալի ափը

Բայկալ լիճը եզակի էկոհամակարգ է, որի պահպանումը սահմանվում է 1999 թվականին ընդունված «Բայկալ լճի պահպանության» պետական օրենքով[52]։ Դաշնային այդ օրենքի համաձայն` Բայկալի բնության տարածքում գործում է տնտեսական և այլ գործունեության առանձնահատուկ ռեժիմ, իսկ գործունեության արգելված ձևերը սահմանել է ՌԴ կառավարությունը։

  Բայկալի աղտոտվածությունն ունի տեղային բնույթ և հիմնականում պայմանավորված է արտադրական առանձին խոշոր թափոններ ունեցող աղբյուրներով[53]։
- Միխայիլ Գրաչով, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Լիմնոլոգիայի ինստիտուտի տնօրեն
 

Մարդու գործունեությունը իր զգալի բացասական ազդեցությունն է թողնում լճի էկոլոգիական համակարգի վրա։ Առավել մեծ չափով ջուրը կեղտոտում են Բայկալի ցելյուլոզի և թղթի գործարանը և լիճ թափվող Սելենգա գետը[54]։ Մոնղոլիայի տարածքում Սելենգա գետի կեղտոտման աղբյուր են Ուլան Բատոր և Դարխան քաղաքները։ ՌԴ-ում գետը հիմնականում կեղտոտում է Ուլան-Ուդե քաղաքը, որի մաքրման համակարգը դժվարությամբ է հաղթահարում արտադրական և կոմունալ կեղտաջրերի թույլատրելի մաքրության պահպանումը։ Բայկալի շրջակա տարածքի շատ բնակավայրերի մաքրման համակարգերը վթարային են կամ ընդհանրապես գոյություն չունեն։ Բայկալի համար լուրջ վտանգ են արտադրական և կենցաղային թափոնները։

Բնապահպանական հանցագործությունները, որոնք գրանցվել են Բայկալի բնության տարածքում 2010 թվականին, վերաբերում են հետևյալ ոլորտներին` ծառերի ու թփերի ապօրինի հատում (բացահայտված հանցագործությունների 78.5 %-ը), ջրային կենդանիների և բույսերի ապօրինի շահագործում (12.4 %), անտառային տարածքների վնասում և ոչնչացում (8.0 %), ապօրինի որս, ջրերի աղտոտում, անասնաբուժական նորմերի և հիվանդությունների ու բույսերի վնասատուների դեմ պայքարի խախտում (0.9 %): Հանցագործությունների ավելի մեծ քանակությունը, ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է Բուրյաթիայի տարածքում` 42.7 %[55]:

Դիտարկումների արդյունքներ խմբագրել

2002-2007 թվականներին բազմիցս գրանցվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ տարբեր ցուցանիշներով։ Ստորև տոկոսներով բերվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցման հաճախականությունը նրանց ընդհանուր փորձանմուշների թվով[56]։

Ցուցանիշ 2002 2003 2004 2005 2006 2007
Թթվածնի քիմիական կիրառում 30 24 25 29 26 30
Թթվածնի բիոքիմիական կիրառում 24 31 26 17 9 15
Երկաթ 85 91 89 83 87 88
Պղինձ 70 79 93 85 96 97
Ցինկ 22 18 15 15 9 9
Ալյումին 0 3 20 51 0 7
Մանգան 0 80 80 100 0 93
Ֆենոլներ 25 14 36 29 26 3
Նավթամթերք 19 12 18 24 0 28
Ֆտորիդներ 0 31 40 40 0 57

Աղտոտման հիմնական աղբյուրներ խմբագրել

Սելենգա գետը համարվում է լճի ամենախոշոր վտակը. նրա ջրի հոսքը կազմում է տարեկան 30 կմ³, ինչը գերազանցում է դեպի Բայկալ գետերի հոսքի կեսը[53]։

Մոնղոլիայի տարածքում Սելենգայի ավազան, այնտեղից էլ Բայկալ աղտոտող նյութերի հիմնական աղբյուրը Ուլան Բատոր քաղաքն է, ինչպես նաև Զաամարի ոսկու հանքերի շահագործմամբ զբաղված ձեռնարկությունները Օրխոն և Խարաա Գոլ գետերի վերին հոսանքում[57]։ Բացի այդ, աղտոտման նշանակալից աղբյուր են Մոնղոլիայի հյուսիսային մասի արտադրական խոշոչագույն կենտրոնի` Դարխան քաղաքի արտադրական ձեռնարկությունները, որոնք զբաղվում են կաշվի, սննդի արդյունաբերությամբ, մետաղաձուլությամբ, շինարարությամբ[57]։

Ռուսաստանի տարածքում Սելենգայի աղտոտման հիմնական աղբյուրը Ուլան-Ուդե քաղաքն է, որի մաքրման համակարգը դժվարությամբ է հաղթահարում արտադրական և կոմունալ կեղտաջրերի թույլատրելի մաքրության պահպանումը։ Բայկալի շրջակա տարածքի շատ բնակավայրերի մաքրման համակարգերը վթարային են կամ ընդհանրապես գոյություն չունեն։

Երկար ժամանակ անլուծելի է մնում Սելենգայի` նավթամթերքով աղտոտվածության հարցը Ստեկլոզավոդ գյուղի շրջանում։ Բայկալի ջրերի աղտոտվածության մի մասն էլ բաժին է հասնում Անդրբայկալյան երկրամասին, որի տարածքով Սելենգայի մեջ են թափվում նրա գլխավոր վտակները` Չիկոյն ու Խիլոկը[54]։

Բայկալ լճի բնապահպանական անվտանգության համար լրջագույն վտանգ են ներկայացնում արտադրական ու կենցաղային թափոնները։ Կուտակվող թափոնների չնչին մասն է միայն վերամշակվում։ Թափոնները վերամշակող ձեռնարկությունների գործունեության վնասակար հետևանքներից են համարվում 1934-2001 թվականներին կուտակված աղբը, երբ գործում էր Ջիդինի վոլֆրամ-մոլիբդենային կոմբինատը, ինչի արդյունքում Զակամենսկ քաղաքի տարածքի մեկ երրորդը ենթարկվել է բարձր աղտոտվածության, իսկ Բայկալ լիճ մինչ օրս թափվում են վտանգավորության բարձր մակարդակ ունեցող քիմիական տարբեր տարրեր։ Թափոնների արդյունքում Մոդոնկուլ գետը Զակամենսկի շրջանում համարվում է Բայկալի բնապահպանական տարածքի ամենաաղտոտված գետը[54]։

Թղթի-ցելյուլոզի գործարան խմբագրել

 
Թղթի-ցելյուլոզի գործարանը աղտոտել է Բայկալի ջուրն ու մթնոլորտը

1966 թվականին սկսվում է Բայկալի թղթի-ցելյուլոզի գործարանի գործունեությունը, ինչի արդյունքում լճի շրջակա տարածքը դեգրադացիայի է ենթարկվում։ Փոշեգազային արտանետումները բացասաբար են ազդում տայգայի բնության վրա. նկատվում է ծառերի վերին ճյուղերի և ընդհանրապես անտառների չորացում[58]։ 2008 թվականի սեպտեմբերին կոմբինատում ներդրվում է ջրաշրջանառության փակ համակարգ, որը նախատեսված էր կեղտաջրերի դեպի դուրս հոսքի նվազման համար։ Աղբյուրների համաձայն` համակարգն անկենսունակ է դուրս գալիս, և դրա գործարկումից մեկ ամիս անց կոմբինատը հարկադրված փակման է ենթարկվում[59]։

ՌԴ կառավարության` 2010 թվականի հունվարի 13-ի որոշման համաձայն` չեղյալ է համարվում «ցելյուլոզի, թղթի, ստվարաթղթի և դրանցից պատրաստված իրերի արտադրության արգելքը»` առանց սահմանափակելու ժամանակը, ծավալները կամ արտադրանքի բաղադրությունը։ Այն հիմնովին փոխում է երկու կետ, որոնք վերաբերում են պահեստավորմանը, վտանգավոր թափոնների այրմանը Բայկալ լճի ափին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[60]։

Չնայած ակտիվիստների` մեծ թվով բողոքներին` թղթի-ցելյուլոզի գործարանը 2010 թվականի հուլիսի 8-ին դարձյալ սկսել է թողարկել ցելյուլոզ արտադրական մասշտաբներով։

«Միր» սարքերի` խորքային ջրերից վերցրած նմուշների արդյունքում պարզվել է, որ գործարանի կեղտաջրերի թափման տեղում լճի խորքային հատվածներում հայտնաբերվել է դիոքսինների մեծ պարունակություն, որոնք վտանգավոր են կենդանի ցանկացած օրգանիզմի համար։ Գործարանի շրջանում դիոքսիններով աղտոտվածությունը 40-50 անգամ գերազանցում է լճի հյուսիսային ու կենտրոնական հատվածների ցուցանիշներին։ Նմուշները վերցվել են տարբեր խորություններում, և ընդհանուր առմամբ գրանցվել է դիոքսինների նորմայի գերազանցում 3-8 անգամ[61][62]։

2013 թվականի փետրվարին ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել թղթի-ցելյուլոզի գործարանը փակելու մասին։ 2013 թվականի սեպտեմբերին արտադրությունը դադարեցվել է, սկսվել է գործարանի աշխատակազմի լուծարում[63]։ Որոշ աղբյուրների համաձայն` կոմբինատի` 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը փակման մասին չի համապատասխանում իրականությանը. կոմբինատը ցանկացած պահի կարող է վերսկսել իր աշխատանքը, եթե ներդրողները այն նպատակահարմար համարեն[64]։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել փակվող կոմբինատի տեղում «Ռուսաստանի արգելոցներ» էքսպոկենտրոն ստեղծելու մասին (բնապահպանական վնասը վերացնելուց հետո)[63]։

Բայկալը` որպես ջրամբար խմբագրել

1956 թվականից լիճն օգտագործվում է հիդրոէներգետիկայի ոլորտում. այն դարձել է Իրկուտսկի ջրամբարի բաղկացուցիչ մաս, ինչի արդյունքում ջրի մակարդակը բարձրացել է մոտ 1 մ[65]։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Տ. Պոտյոմկինայի կարծիքով դա մարդաբանական գործոնով պայմանավորված ամենազգալի ազդեցությունն էր լճի բնական համակարգին[66]։ Իրկուտսկհէկի կառուցման ժամանակ մշակվել է ջրամբարի մակարդակի արագ բարձրացման նախագիծ, որով նախատեսվում էր լճի մակարդակի ժամանակվոր իջեցում 5 մ-ով։ Հասարակական կարծիքի ճնշման ներգործությամբ այս նախագիծը չի իրականացվել[67]։

1959-1962 թվականներին լճի մակարդակը բարձրացել է 1.2 մ-ով` կապված Իրկուտսկհէկ-ի հարթակի ջրի մակարդակով[68]։ Ջրի մակարդակի արհեստական տատանումները, որոնք հասնում էին տարեկան 1.34 մ-ի, ջրի մակարդակի ընդհանուր բարձրացումը հանգեցրին 500 կմ² ցամաքի ջրասույզ լինելուն, շրջակա անտառների ծառերի ու բույսերի ոչնչացմանը, ափի որոշակի հատվածներում աբրազիայի գործընթացի սկզբնավորվելուն, ինչի արդյունքում ափագիծը նահանջել է տասնյակ մետրերով, իսկ Յարկա կղզու շրջանում` 100-350 մ-ով` կղզին բաժանելով մի քանի մասերի[66][68][69]։ Ջրի մակարդակի իջեցումն իր հերթին կարող է հանգեցնել բացասական մի շարք ազդեցությունների` ցամաքած լողափերի խորացմանը, դեֆլյացիայի զարգացմանը. ջրի մակարդակի իջեցման հետևանքով հնարավոր է ծանծաղ ծովածոցերի ցամաքումը, թռչունների դեգրադացիան և այլ կենդանիների վրա բացասական ազդեցությունը[70][71]։ Վերոնշյալ դրույթներից ելնելով` ՌԴ կառավարությունը 2001 թվականի մարտի 26-ին որոշում է ընդունել «Բայկալ լճի սահմանային մակարդակի նշանակության մասին տնտեսական և այլ գործունեություն իրականացնելիս», որը թույլ կտա ջրի մակարդակի տատանման թույլատրելի աստիճանը պահել 456-457 մ-ի սահմանում բարձրությունների խաղաղօվկիանոսյան համակարգում[69][72]։

Սելենգայի վրա հէկ կառուցելու նախագծեր խմբագրել

2013 թվականին Մոնղոլիան սկսել է դիտարկել Սելենգայի ու նրա վտակների վրա հէկեր կառուցելու նախագծերը, որոնք ապահովում են դեպի Բայկալ ջրերի մուտքի մոտ կեսը[73][74][75]։ Ենթադրվում է երեք հէկերի կառուցում. Սելենգայի վրա Շուրեն հէկը` 245 մՎտ, Էգիյն գոլի վրա` 220 մՎտ և Օրխոնում` 100 մՎտ հզորությամբ։ Այս ծրագրերի իրականացումը կարող է սպառնալ Սելենգայի դելտայի ինքնատիպ էկոհամակարգի գոյությանը, որը բնության` համերկրային նշանակության օբյեկտ է և էական դեր ունի Բայկալի ջրի որակի վրա[76]։ Ռուսական կողմն իր մտահոգությունն է արտահայտել մոնղոլական կողմին Էգիյն գոլ հէկի ծրագրմանը վերաբերող ստույգ տեղեկությունների բացակայության առթիվ և առաջարկել է մոնղոլական կողմի սպառողների համար էլեկտրաէներգիայի մատակարարման այլընտրանքային տարբերակներ մշակել ռուսական էներգահամակարգից և կոնդենսացիոն կամ հիդրոկուտակային էլեկտրակայան կառուցել Մոնղոլիայի տարածքում[75]։

Արևելյան նավթատարի խնդիր խմբագրել

«Տրանսնեֆտ» (ռուս.՝ Транснефть) ընկերությունը կառուցում է «Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս» նավթատարը, որն անցնում է Բայկալի շրջանով։ Նախապես ծրագրված էր, որ խողովակաշարի գիծը պետք է անցնի լճի ափի մերձակայքով, ինչի պատճառով նավթի արտահոսքի դեպքում Բայկալը կկանգներ բնապահպանական աղետի առաջ։ Կազմակերպվել են բողոքի բազմաթիվ ակցիաներ, այդ թվում` բողոքի բազմահազարանոց ցույց Իրկուտսկում (մարտի 18, 2006)[77]։ 2006 թվականի ապրիլի 26-ին Տոմսկում սիբիրյան նահանգապետերի հետ կայացած հանդիպման ժամանակ Վ. Պուտինը հայտարարել է ծրագիրը վերանայելու անհրաժեշտության մասին նավթատարը Բայկալի հյուսիսային ափից 40 կմ հեռավորությամբ անցկացնելու նպատակով։ Արդյունքում «Տրանսնեֆտ» ընկերությունը հրաժարվել է նախնական ծրագրից և նավթատարի ուղին տեղափոխել Բայկալի ջրահավաք ավազանի սահմաններից դուրս այնպես, որ այն երբեք 300-400 կմ-ից մոտ չլինի լճին։

Բայկալը բնության համաշխարհային ժառանգության տարածք խմբագրել

1996 թվականի Բայկալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[78]։

Որսագողություն խմբագրել

Բայկալի բնական տարածքի պահպանման խնդիրներից մեկը որսագողությունն է։ Ապօրինի որսի առարկաներից մեկը բայկալյան փոկն է և հատկապես նրա ձագերը։ Հասարակության ուշադրությունը նրանց` օրեցօր կրճատվող թվաքանակին սևեռելու համար 2003 թվականին սահմանվել է Փոկի ձագի օր։

2011 թվականին Բայկալում երկու անգամ աճել է օմուլի անօրինական որսը[79]։ Որսագողությանն է բաժին հասնում ամբողջ լճից որսվող ձկան պաշարի կեսից ավելին[80]։

Մակրոջրիմուռների զանգվածային ծաղկում խմբագրել

Դեռևս 2000-ական թվականների սկզբին բաց Բայկալում հայտնի էին Spirogyra տեսակի ջրիմուռների եզակի օրինակներ, որոնք զարգացած էին միայն փակ ծանծաղային ծովախորշերում։ 2010-2011 թվականներից տեղի բնակիչները և գիտնականները սկսում են արձանագրել մակրոջրիմուռների բուռն ծաղկում լճի ափամեձ առանձին հատվածներում, ինչը պայմանավորված է առափնյա հատվածների սնուցման կարգավիճակի կտրուկ փոփոխությամբ` այսպես կոչված էվտրոֆիկացիայով[81]։ Նշված երևույթը տեղի է ունենում միկրոտարրերի շարունակական հարստացմամբ (N-ի և P-ի հազվադեպ հանդիպող միացություն), որը հանգեցնում է ջրում բույսերի, միկրոօրգանիզմների բիոզանգվածի կտրուկ աճին։ Դրա պատճառով ներկայումս զանգվածաբար զարգանում են ափամերձ շրջանին ոչ բնորոշ մակրոֆիտները (Spirogyra և Stigeoclonium տեսակի թելային ջրիմուռներ), սպունգները, խաթարվում է բնական կենսաերկրացենոզը, վատանում են ջրի որակն ու թափանցելիությունը։ Մակրոջրիմուռների զանգվածային աճը սկսվում է ամռանը ջրի ջերմաստիճանի 10 °C պայմաններում` առավելագույնի հասնելով նոյեմբերին, երբ ջրի ջերմաստիճանը մոտ 4 °C է, ընդ որում հատակի քարե հիմքն ու սպունգները գործնականում ամբողջովին վերածվում են ջրիմուռների խիտ ցանցի։ 2015 թվականին նկատվել է ցիանոբակտերիաների և թելային ջրիմուռների գնդանման ազատ լողացող գաղութների առկայություն[82]։

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ է համարվում կենսածին տարրերի թափանցումը կենցաղային ու արտադրական կեղտաջրերի հետ, որոնք շատ բնակավայրերում ու զբոսաշրջիկային կենտրոններում ընդհանրապես չեն մաքրվում կամ էլ անցնում են մաքրման ոչ կատարյալ համակարգերով, որոնք չեն ապահովում ջրերի մաքրումն ազոտի ու ֆոսֆորի միացություններից։ Այս նյութերը կուտակվում են խորքային գրունտում աղտոտման աղբյուրների մոտ` չհանգեցնելով հիդրոքիմիական հավասարակշռության խախտմանը, որի ցուցանիշի չափումը Բայկալ լճի վրա մարդածին ազդեցության գնահատման հիմնական մեթոդն է հանդիսանում։ Մեկ այլ` ավելի հավանական պատճառ մատնանշվում է գլոբալ տաքացումը, թելային ջրիմուռների ընդգրկման տարածքի մեծացումը։ Անկախ պատճառներից` դա հանգեցրել է Բայկալի ափամերձ հատվածների, շրջակա բնակավայրերի, զբոսաշրջիկային կենտրոնների էվտրոֆիկացիայի սկսմանը, ինչը կարող է հանգեցնել լճի էկոհամակարգի լուրջ խաթարմանը[83][84][85]։

Ջրի արտամուծում ՉԺՀ խմբագրել

Հեռավոր Արևելքում և Սիբիրում ՉԺՀ-ի տնտեսական ակտիվության զարգացումը չի շրջանցել և Բայկալը։ Այսպես, The Guardian օրաթերթը հրապարակել է Լանչժոու քաղաքի ջրամատակարարման նպատակով Բայկալի ջուրն օգտագործելու ծրագիրը։ ՉԺՀ-ի ներկայացուցիչների կարծիքով ծրագիրն իրականություն դարձնելու դեպքում երկու կողմերն էլ կշահեն։ Չինաստանը կարող է լուծել խմելու ջրի պակասը. ունենալով համաշխարհային բնակչության 20 %-ը` նա վերահսկում է խմելու ջրի պաշարի 7 %-ը միայն[86]։ Կա կարծիք, որ ջրի այդպիսի բաշխման բնապահպանական հետևանքները վատ են հաշվարկված. Չինաստանն ավելի շուտ ուղղորդված է ՌԴ-ից բնական ռեսուրսներ «քամելուն»[87]։

Բայկալի պահպանությամբ զբաղվող բնապահպանական կազմակերպություններ խմբագրել

Լճագիտական հետազոտություններ խմբագրել

Գիտական ուղղությունը, որը զբաղվում է լճերի ուսումնասիրությամբ, կոչվում է լճագիտություն։ Իրկուտսկ քաղաքում գործում է Գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի Լիմնոլոգիական ինստիտուտը և Իրկուտսկի պետական համալսարանի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնագիտացված է Բայկալի ուսումնասիրմամբ։ Լճի բնապահպանական վիճակի և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրներով է զբաղվում Բայկալի բնօգտագործման ինստիտուտը Ուլան Ուդեում։ Նույն խնդիրներով են զբաղված նաև ոչ պետական գիտական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ, Բայկալի հետազոտական կենտրոնը։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Բայկալը աշնանը

Բայկալ կարելի է գնալ տարբեր ճանապարհներով։ Որպես կանոն, Բայկալ գնալ ցանկացողներից շատերը ուղևորվում են շրջակա մեծ քաղաքներ՝ Իրկուտսկ, Ուլան Ուդե, Սեվերոբայկալսկ, որպեսզի այնտեղից ծրագրեն հետագա ուղևորությունը։ Տրանսսիբիրյան երկաթուղով Իրկուտսկ և Ուլան Ուդե քաղաքների միջով երթևեկելիս կարելի է հիանալ լճի տեսարաններով, որոնք ձգվում են հենց գնացքի պատուհանի առջև։

Իրկուտսկից 65 կմ հեռավորությամբ՝ Անգարայի ակունքի մոտ է գտնվում Լիստվյանկա ավանը, որը Բայկալի զբոսաշրջության հանրաճանաչ կենտրոններից է։ Շրջանային կենտրոնից այստեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ ջերմանավով մոտ մեկ ժամում։ Լիստվյանկայում հանգիստը գնահատվում է մեծ թվով էքսկուրսիաների ու ակտիվ հանգստի համար, այստեղից են սկսվում Բայկալի վրա նավով շրջագայության շատ ուղիներ, ուղևորություններ դեպի Օլխոն կղզի, Սվյատոյ Նոս թերակղզի։

Բայկալի ափին են գտնվում Սլյուդյանկա և Բայկալսկ քաղաքները։ Սլյուդյանկայում գործում է երկաթուղային կայարան, որն ամբողջովին կառուցված է մարմարից։ Բայկալսկն ունի լեռնադահուկային ուղի, իսկ ամռանն աշխատում է վերելակ սարքը. արևային եղանակին կարելի է տեսնել լճի հակադիր ափը` Բայկալի լեռնաշղթաների հատվածներով։

 
Փարոս Բայկալի նավահանգստում

Արևելյան ափին առանձնահատուկ հռչակ է վայելում Բարգուզինի ծոցը, որի հարևանությամբ շարունակվում է «Բայկալյան նավահանգիստ» զբոսաշրջային կենտրոնի կառուցումը։ Մաքսիմիխ գյուղում կարելի է կազմակերպել ուղերթ` Սվյատոյ Նոս կղզու այցելումով։ Առկա են հետիոտնային ու ձիարշավային ուղերթեր։ Այստեղ մասնավոր անձինք կազմակերպում են հյուրընկալություն, այդ թվում` յուրդերում, ի հայտ են եկել հարմարավետ հանգստյան տներ։ Էնխելուկի և Սուխոյի միջև գտնվում է գորշջրիմուռային հանքային Զագզա աղբյուրը համանուն գետի մոտ։

Բայկալի ամենագեղեցիկ անկյուններից մեկը Չիվուրկույսկի ծոցն է` գողտրիկ ծովախորշերով, կղզյակներով, բուժիչ հանքային ջրերով։ Ծովածոցի վրա հրաշալի տեսարան է բացվում Սվյատոյ Նոսի գագաթից, որտեղ կարելի է հասնել Ուստ Բարգուզին ավանից։

Սելենգայից 30 կմ հարավ ընկած է Պոսոլսկի սոր ծոցը, որտեղ Բայկալյան Պրիբոյ գյուղի մոտ գործում է Կալտուշնայա վերականգնողական գոտին։ Զբոսաշրջային շատ բազաներ այնտեղ մատուցում են ծառայություններ։

Լճի հյուսիսում գործում է Խակուսի առողջարանը, որին Նիժնեանգարսկից և Սեվերոբայկալսկից կարելի է հասնել ջերմանավով կամ էլ ձմռանը սառույցի վրայով։

Լճի շրջակայքի տարբեր հատվածներով անցնում է Բայկալյան մեծ արահետը, որը բնական արահետների համակարգ է։ Այն թույլ է տալիս զբոսաշրջիկներին տեսնել Բայկալի ինքնատիպ բնությունը և նրա սքանչելի տեսարանները։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Շամանի ժայռը

Բայկալի վրա և շուրջը գտնվում են գտնվում են բնության, ինչպես նաև պատմական և մշակութային շատ հուշարձաններ։ Ստորև նշված են դրանցից մի քանիսը.

Նշանավոր ասույթներ Բայկալի մասին խմբագրել

Ստորև բերվում են նշանավոր մարդկանց մտքերը Բայկալի մասին։

  Բայկալը զարմանալի է, և պատահական չէ, որ Սիբիրի բնակիչները այն անվանում են ոչ թե լիճ, այլ մեծարում են ծով կոչելով։ Ջուրն արտակարգ թափանցիկ է. ամեն ինչ երևում է, ինչպես օդից։ Գույնը նուրբ փիրուզագույն է, որն աչք է շոյում։ Ափերը ժայռոտ են, ծածկված անտառներով, ուր ամենուր վայրի թռչուններ են ու որսի կենդանիներ. արջերի, սիբիրյան լեռնային այծերի, սամույրների առատություն է[88]։  
  Ով տեսել է Բայկալը, նա ընդմիշտ իր մտքում կպահի այդ լճի վեհ պատկերները` բարձր լեռնաշղթաներով կտրտված։ Բազմաբնույթ Բայկալը տարբեր կերպ է ներկայանում անցորդներին։ Մեկի մոտ այն տպավորվում է խաղաղ ու հանգիստ, լճի հայելային հարթությամբ, մյուսներն այն հիշում են փրփրաբաշ ալիքներով գրանիտե ժայռերին կատաղորեն բախվելիս, երրորդների մոտ Բայկալը տպավորվում է փոթորկից ու հուզումներից խաղաղված, ցրտից ճեղքվող սառույցով պատված։ Խաղաղ եղանակին Բայկալը լրիվ ուրիշ է։ Ամռանը լինում են օրեր, երբ ջրի մակերևույթին ոչ մի կնճիռ չես տեսնի։ Այդ ժամանակ նրանում, ինչպես հսկայական հայելում, արտացոլվում է կապուտակ երկինքը, ինչից Բայկալի բյուրեղյա մաքրությամբ ջուրը դառնում է ավելի թափանցիկ ու լուսեղ[10]։
- Ս. Գ. Սարգսյան
 
  Բայկալը մեզ անասելի բերկրանք ու մեծագույն վայելք է պարգևում։ Նա հիացնում է իր կոթողային ոճով, այն հիասքանչ, հավերժական ու ամենակարող հատկությամբ, որն ունի բնությունը։ Այն յուրահատուկ առանձնահատկություն ունի. ինչքան մոտենում ես նրան, այնքան խորն ես ճանաչում բնությունը, այնքան գայթակղիչ է այն դառնում, և ավելի պարզ ես հասկանում, որ այն ինքնատիպ է և գրավիչ եզակիություն ունի[89]։
- Օ. Կ. Գուսև
 
  Թվում է` Բայկալը պետք է մարդուն ճնշի իր մեծությամբ ու չափերով. նրանում ամեն ինչ ահռելի է, ընդարձակ, հանելուկային ու ազատ, բայց այն, ընդհակառակը, բարձրացնում է մարդուն։ Վեհության ու ոգեշնչվածության հազվագյուտ զգացմունք ես ապրում Բայկալում, կարծես հավերժությունն ու կատարելությունը քեզ էլ են ընդգրկում և քեզ հասնում է կախարդական հասկացությունների դրոշմը, դու զգում ես տիեզերական գոյության տաք շնչառությունը, և քեզ է հասնում ողջ գոյության անմեկնելի գաղտնիքի բաժինը։ Թվում է, թե դու արդեն հենց նրանով ես առանձնացել, որ կանգնած ես այդ ափին, շնչում ես այդ օդն ու խմում ջուրը։ Ուրիշ ոչ մի տեղ քեզ չի պարուրի բնության հետ այդքան լիարժեք ու այդքան ցանկալի միաձուլման և նրա մեջ թափանցման զգացումը. քեզ արբեցնում է այդ օդը, առնում ու տանում է այդ ջրի վրայով այնպես արագ, որ դու չես էլ հասցնում ուշքի գալ. դու լինում ես այնպիսի գողտրիկ վայրերում, որ քեզ երազում էլ չէին պատկերանա, ու դու վերադառնում ես տասնապատկված հույսով. այնտեղ` առջևում, մարդկային կյանքն է[90]...  
  Փառապանծ ծով` սրբազան Բայկալ[91][Ն 1]
 

Փաստեր խմբագրել

  • Եթե Բայկալի ողջ ջուրը (23 615.390 կմ³) բաժանվի ՌԴ բնակիչների վրա (141 927 297մարդ)[92], ապա յուրաքանչյուր բնակչի կհասնի 166.4 հազար մ² ջուր[93]։
  • Լիճը հետազոտող Լ. Կոլոտիլոյի` «Բայկալի արժեքը» հոդվածում լճի ջրի արժեքը գնահատված է 236 տրիլիոն դոլար[94]։ Նրա հոդվածը որոշակի հետաքրքրություն է առաջացրել, այդ թվում` «Ռուսաստանի Գրինփիս» կազմակերպության մոտ, իսկ նրա հիմնական դրույթները բարձրաձայնվել են 2012 թվականի նոյեմբերի 27-ին Վլադիմիր Ժիրինովսկու` «Վեստի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում[95][96][97]։
  • 1996 թվականին Բայկալ լիճն ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[78]։

Լեգենդներ խմբագրել

  • Կա լեգենդ, ըստ որի հայր Բայկալը ուներ 336 գետ-տղա և մեկ աղջիկ՝ Անգարան։ Նրանք բոլորը թափվում էին «հոր գիրկը»՝ լցնելով նրա մակարդակը։ Բայց աղջիկը սիրահարվում է Ենիսեյին և սկսում հորից ջրերը տանել նրան։ Որպես պատասխան՝ հայրը մի մեծ ժայռաբեկոր է նետում աղջկան և անիծում նրան։ Այդ ժայռաբեկորը կոչվում է Շամանի քար և գտնվում է Անգարայի ակունքի մոտ։
  • Լեգենդի մյուս տարբերակի համաձայն՝ Բայկալն ուներ մեկ աղջիկ՝ Անգարան։ Նա սիրահարվում է Ենիսեյին և փորձում փախչել նրա մոտ։ Սա իմանալով՝ հայրը փորձում է խոչընդոտել՝ գետի ակունքը նետելով Շամանի քարը, բայց Անգարան փախչում է։ Այնժամ հայրը հետապնդման է ուղարկում զարմիկին՝ Իրկուտին, բայց սա էլ խղճում է Անգարային, փոխում ուղին՝ թույլ տալով, որ աղջիկը հասնի Ենիսեյին, միանա նրան, և միասին հոսեն[98]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1965 թվական - կինոկատակերգություն «Եկե՛ք Բայկալ», Մ. Գորկու անվան կինոստուդիա
  • 1969 թվական - գեղարվեստական ֆիլմ «Լճի մոտ», Մ. Գորկու անվան կինոստուդիա
  • 1992 թվական - գիտահանրամատչելի ֆիլմ «Բայկալյան հավատալիքներ», «Լեննաուչֆիլմ» կինոստուդիա (ռեժիսոր-օպերատոր` Վիկտոր Պետրով)։ Ֆիլմը պատմում է լճի աշխարհագրական ու բնական առանձնահատկությունների, ինչպես նաև նրա ափերը բնակեցնելու մասին։
  • 2011 թվական - գեղարվեստական ֆիլմ «Սաթիսֆակցիա» Եվգենի Գրիշկովեցի մասնակցությամբ։ Ֆիլմի գործողություններն ընթանում են Բայկալի ափին` Լիստվյանկա գյուղում(«Մայակ» հյուրանոց)։
  • 2011 թվական - գեղարվեստական կատակերգական ֆիլմ «Դեպի Բայկալ»[99]
  • 2012 թվական - կատակերգություն «Դեպի Բայկալ 2»
  • 2015 թվական - գեղարվեստական ֆիլմ «Ծիր կաթին», նկարահանվել է Օլխոն կղզում, գլխավոր դերերում նկարահանվել են Սերգեյ Բեզռուկովը և Մարինա Ալեքսանդրովան։ Ֆիլմը ներկայացվել է որպես ամանորյա կատակերգություն, ընդ որում շոշափվել են ընտանեկան արժեքների բարդ հարցեր։
  • 2017 թվական - վավերագրական ֆիլմ «Առանց Բայկալի»[100]

Բայկալը նամականիշերում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ռուսական ժողովրդական երգ, որի հիմքում ընկած է սիբիրցի բանաստեղծ Դմիտրի Դավիդովի «Փախստականի խոհերը Բայկալում» (ռուս.՝ «Думы беглеца на Байкале») բանաստեղծությունը` նվիրված աքսորից փախուստ կատարածներին։ Երաժշտությունը հորինել են Ներչինսկի անհայտ բանտարկյալները, այդ իսկ պատճառով երգը համարվել է ժողովրդական։
    Բարգուզինը բայկալյան քամին է, վալը` (ռուս.՝ Вал) ալիքները, նրանց շարժումը։ «Փառապանծ նավը» օմուլի տակառն է. հերոսը փորձում է նավակի փոխարեն նրանով լողալ։ Ակատույի լեռները (բները) (ռուսերենում բառախաղ է` горы - норы) Մերձբայկալյան շրջանի Ակատույի բանտի հանքերն են։ «Հացով են ինձ գեղջկուհիները կերակրել» — սիբիրյան սովորույթ է. ընդունված է եղել գիշերը տան մոտ կաթ կամ հաց թողնել սիբիրյան փախստականների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Колотило Л. Г. Военные моряки Байкала: проблемы исторической реконструкции деятельности военных моряков российского флота по физико-географическому изучению и освоению озера Байкал в XVIII—XX вв. — СПб.: Наука, 2004. — 560 с. — ISBN 5-02-025048-1
  2. «По постановлению Правительства РФ № 234 от 26 марта 2001 г.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Бухаров А. А. Байкал в цифрах (краткий справочник). — Иркутск: Изд-во ИП «Макаров С. Е.», 2001. — 72 с. Выборочные данные из этого справочника Արխիվացված 2009-01-06 Wayback Machine
  4. «Байкальские горы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Озеро Байкал. Средняя часть. От устья реки Селенги до мыса Ижимей. М. 1:200000. Адмиралтейский № 62061. — СПб.: ГУНиО, 1992.
  6. «Крупнейшие озера мира самые большие озера». earth06.narod.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Озеро Байкал (краткая характеристика) / О Байкале.ру - Байкал. Научно и популярно». 2012 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. Байкал. Общие цифры. ЦНИТ ИГУ. — Baikal.ru
  9. Байкальское озеро
  10. 10,0 10,1 Саркисян С. Г. Байкал. — М.: Гос. изд-во географической литературы, 1955. — 80 с.
  11. Погода на Байкале ЦНИТ ИГУ. — Baikal.ru
  12. Планктонные водорослиСловарь «Академик»
  13. 13,0 13,1 Гранин Н. Г. Окольцованный Байкал // Наука из первых рук. — 2009. — № 3 (27). Архивировано из первоисточника 15 Օգոստոսի 2009.
  14. «Oзеро Байкал - Главная». 2016 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Глубина и рельеф дна Байкал - Озеро Байкал - BaikalNature». 2016 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  16. Хороших П. П. Находки в пещерах острова Ольхон // Природа. — 1955. — № 11. — С. 110—111.
  17. «Средняя годовая температура на Байкале повысилась на 2 градуса». РИА Новости (ռուսերեն). 20151015T1734+0300Z. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  18. 18,0 18,1 18,2 Байкаловедение : учеб. пособие / Н. С. Беркин, А. А. Макаров, О. Т. Русинек. — Иркутск : Изд-во Ирк. гос. ун-та, 2009. — 291 с.
  19. Эндемики Байкала Научно-образовательный центр «Байкал»
  20. Кожов М. М. Животный мир озера Байкал. — Иркутск : ОГИЗ, 1947. — С. 3-303.
  21. Кожов М. М. Биология озера Байкал. — М. : Изд-во АН СССР, 1962. — 316 с.
  22. Аннотированный список фауны озера Байкал и его водосборного бассейна. Байкал / О. А. Тимошкин [и др.]. — Новосибирск : Наука, 2001. — Т. 1, кн. 1. — 831 с.
  23. «Учёные НИИ биологии исследуют влияние нефтепродуктов на байкальскую эпишуру». ИА «Телеинформ». 18 мая 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  24. Семерной В.П. Олигохеты озера Байкал // Новосибирск: Изд-во «Наука» СО РАН. — 2004. — С. 528.
  25. Иван Щеглов. (1 июля 2009). «Новые погружения «Миров» на Байкале укрепили гипотезу о молодости озера». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  26. «Предания об истории заселения и освоения края». Поймай.Ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  27. «О заселении бурятами Восточной Сибири». озероБайкал.инфо. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  28. Бартольд В. В. Сочинения. — М.: Наука, 1968. — Т. 3. — С. 341.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 29,8 Цит. по: Гурулёв Станислав Андреевич Что в имени твоём, Байкал? / Ответственный редактор доктор филологических наук Лубсан Доржиевич Шагдаров. — Новосибирск: Наука, 1982. — 112 с. — 50 000 экз.
  30. Дриженко Д. К. Лоция озера Байкал. — Спб., 1908.
  31. Румянцев Г. Н. Баргузинские летописи. — 2-е изд. — Улан-Удэ, 1956. — С. 56.
  32. Откуда взялось название «Байкал» // Байкальские легенды и предания / Фольклорные записи Лазаря Ефимовича Элиасова. — 2-е доп. и перераб. изд. — Улан-Удэ: Бурятское книжное издательство, 1984. — С. 70. — 256 с. — 29 000 экз.
  33. Данзанов Ц. По поводу одной гипотезы // За науку в Сибири. — 1974. — 23 հունվարի.
  34. Буянтуев Б. Р. К вопросу о происхождении названия «Байкал» // Известия АН СССР, серия геогр.. — 1951. — № 5.
  35. Мурзаев Э. М., Умурзаков С. У. Гидронимы Иссык-куль и Байкал // Известия АН СССР, серия геогр.. — 1974. — № 6.
  36. Цыдендамбаев Ц. Б. Бурятские исторические хроники и родословные. — Улан-Удэ, 1972. — С. 481.
  37. Бый-гал // Байкальские легенды и предания / Фольклорные записи Лазаря Ефимовича Элиасова. — 2-е доп. и перераб. изд. — Улан-Удэ: Бурятское книжное издательство, 1984. — С. 71. — 256 с. — 29 000 экз.
  38. Рыгдылон Э. Р. О названиях «Байкал» и «Ангара» // Известия АН СССР, серия геогр.. — 1953. — № 5.
  39. Статья «Байкал» // Географические названия Республики Бурятия: топонимический словарь. / Сост. И. А. Дамбуев, Ю. Ф. Манжуева, А. В. Ринчинова. Научный редактор Л. В. Шулунова, д-р филол. наук. — Улан-Удэ: Издательско-полиграфический комплекс ФГОУ ВПО ВСГАКИ, 2006. — С. 34. — 241 с. — ISBN 5-89610-083-3
  40. Мальцев Ю. Загадка названия озера Байкал // За науку в Сибири. — 1973. — 17 Հոկտեմբերի.
  41. Мурзаев Э. М., Умурзаков С. У. Гидронимы Иссык-куль и Байкал // Известия АН СССР, серия геогр.. — 1974. — № 6. со ссылкой на работы М. Н. Мельхеева
  42. Бурыкин Алексей Алексеевич. Иноязычная ономастика русских документов XVII–XIX вв., относящихся к открытию и освоению Сибири и Дальнего Востока России, как исторический источник. Автореф. дис. на соискание учёной степени доктора исторических наук. — Санкт-Петербург, 2011.
  43. «Юкагирский язык». Языки народов Сибири, находящиеся под угрозой исчезновения. Отдел Севера и Сибири ИЭА РАН. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  44. Справочный энциклопедический словарь (ред. А. Старчевский). СпБ, 1849 г.
  45. Вохмянина К. «Байкальский подводный нейтринный телескоп». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  46. НТ1000. Научно-Технический Проект Глубоководного Нейтринного Телескопа Кубокилометрового Масштаба на оз. Байкал Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, 2010
  47. На дне Байкала появится второй телескоп Արխիվացված 2015-09-19 Wayback Machine, 13.04.2012
  48. БАЙКАЛЬСКИЙ НЕЙТРИННЫЙ ТЕЛЕСКОП Արխիվացված 2013-10-10 Wayback Machine, Физический факультет Иркутского государственного университета
  49. Сагалевич А.М. Глубоководные обитаемые аппараты "Мир" на Байкале // Природа : журнал. — 2013. — № № 5. — С. С. 38-46.
  50. Максим Кошмарчук. (10 сентября 2008). ««Миры» завершили изучение Байкала в 2008 году, совершив 52 погружения». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  51. Максим Кошмарчук (2008 թ․ սեպտեմբերի 15). «Учёные доставили в Москву пробы, поднятые «Мирами» со дна Байкала». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  52. Федеральный закон «Об охране озера Байкал» от 01.05.1999 № 94-ФЗ
  53. 53,0 53,1 Грачёв М. А. «О современном состоянии экологической системы озера Байкал» Արխիվացված 2014-02-20 Wayback Machine // Лимнологический институт СО РАН
  54. 54,0 54,1 54,2 «ФЦП :: Программа "Охрана озера Байкал и социально-экономическое развитие Байкальской природной территории на 2012- 2020 годы"». fcp.economy.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  55. Государственный доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2010 году» // Охрана озера Байкал
  56. «ВОДНЫЕ РЕСУРСЫ РЕК И ИХ КАЧЕСТВО». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  57. 57,0 57,1 «Селенга-Байкал»: отряды встретились // Новости Русского географического общества 19 августа 2011
  58. «Байкальский ЦБК». «Магия Байкала». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  59. Георгий Кузнецов. (17 декабря 2008). «Переход БЦБК на систему замкнутого водооборота не сделал озеро чище». «Восточно-Сибирская правда». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  60. «Спасём Байкал вместе!». Гринпис России. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  61. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  62. «Главная». www.igc.irk.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  63. 63,0 63,1 «Байкальский ЦБК остановил производство». РИА Новости (ռուսերեն). 20130916T0913+0400Z. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  64. «Управляющий Байкальского ЦБК назвал его закрытие мифом». Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  65. Суходолов А. Электроэнергетика Иркутской области // Наука в Сибири. — № 5—6 (2141—2142), 13 февраля 1998. Архивировано из первоисточника 10 Մարտի 2016.
  66. 66,0 66,1 Потёмкина Т. Г. Экологические проблемы береговой зоны Байкала // Тр. Междунар. конф. «Создание и использование искусственных земельных участков на берегах и акватории водоёмов». — Новосибирск: Изд-во СО РАН, 2009. — С. 307—310.
  67. Зуляр Ю. А. Байкальское экологическое движение: история, достижения, проблемы и перспективы. // Известия Алтайского государственного университета. — 2009. — № 4—1. — С. 83—87.
  68. 68,0 68,1 Овчинников Г. И. и др. Природно-антропогенный геоморфогенез побережья озера Байкал // География и природные ресурсы. — 2006. — № 2. — С. 58—63.
  69. 69,0 69,1 Тулохонов А. К. Системный подход к природопользованию в Байкальском регионе // География и природные ресурсы : научный журнал. — 2009. — № 3. — С. 17—22.
  70. «Ученые Бурятии: понижение уровня воды в озере Байкал вызовет экологическую катастрофу». ТАСС. 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  71. Юрков, Анатолий (2015 թ․ փետրվարի 12). «Мокрое дело. Урез воды в Байкале — ниже критического уровня». Российская газета. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  72. Уровень озера // Гос. доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2013 году»
  73. «Монгольская ГЭС: Байкал в зоне риска». www.plotina.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  74. «Байкал опять под угрозой». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  75. 75,0 75,1 Ангелина Галанина (2016 թ․ մայիսի 24). «Байкал может разделить судьбу Арала» (ռուսերեն). Известия. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  76. «#СПАСИБАЙКАЛ». tayga.info. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  77. «Все ссылки в сюжете «Нефтепровод „Восточная Сибирь — Тихий океан"»». ИА REGNUM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  78. 78,0 78,1 UNESCO World Heritage Centre. Lake Baikal.
  79. Цифры // «Иркутский репортёр» 15 октября 2011
  80. Байкал в сетях браконьеров // Новости Русского географического общества июль 2010
  81. Романова Е. В. и др. Идентификация зелёных нитчатых водорослей из района локального биогенного загрязнения озера Байкал (залив Лиственничный)с помощью молекулярного маркера 18S рДНК // Экологическая генетика. 2013. № 4. — С. 23—33
  82. Байкал «колонизируют» новые виды водорослей Արխիվացված 2016-12-20 Wayback Machine / Region03.ru
  83. Тимошкин О. А. и др. Массовое развитие зеленых нитчатых водорослей родов Spirogyra и Stigeoclonium (Chlorophyta) в прибрежной зоне южного Байкала //Гидробиологический журнал. — 2014. — №. 50,№ 5. — С. 15-26.
  84. Тимошкин О. А., Мальник В. В., Сакирко М. В., Боедекер К. Экологический кризис на Байкале: ученые ставят диагноз // Наука из первых рук. 2014. № 5 (59)
  85. http://ulanmedia.ru/news/526061/ Гусиному озеру грозит опасность, уже нависшая над Байкалом / UlanMedia.ru. 22.08.2016
  86. Tom Phillips. 'Parched' Chinese city plans to pump water from Russian lake via 1,000km pipeline : [անգլ.] // The Guardian. — 2017. — 7 March. — ISSN 0261-3077.
  87. Сергей Аксенов (2017 թ․ մարտի 8). «Россия продаст Байкал Китаю? (Воду крупнейшего в мире пресного озера перекачают в Поднебесную по трубопроводу)». www.svpressa.ru (ռուսերեն). Москва: Автономная некоммерческая организация «Интернет-Пресса». Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  88. Письмо А. П. Чехова Н. А. Лейкину. 20 июня 1890 года. Жилка под Горбицей.
  89. Forbidden(չաշխատող հղում)
  90. Распутин В. Г. Байкал, Байкал… (очерк) // Избранные произведения в 2-х томах. — М.: Молодая гвардия, 1984. — Т. 2 (Живи и помни. Прощание с Матёрой. Рассказы). — 446 с.
  91. «Дм. Давыдов — Славное море, священный Байкал… (с нотами)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  92. Росстат — Федеральная служба государственной статистики. Предварительная оценка численности постоянного населения субъектов Российской Федерации на 1 января 2010 года и в среднем за 2009 год Արխիվացված 2022-03-31 Wayback Machine
  93. Сибирское зазеркалье // Вокруг света : журнал. — 2016. — № 7 (2910). — С. 26—28. — ISSN 0321-0669.
  94. «Цена Байкала». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  95. Сколько стоит Байкал? Опубликовано на сайте «Океанология» 20.01.2012 Արխիվացված 2012-11-11 Wayback Machine
    Сколько стоит Байкал выяснили учёные Արխիվացված 2013-02-21 archive.today
    Геоблоги Արխիվացված 2012-11-03 Wayback Machine
  96. «Байкал «разлили в бутылки»». Гринпис России (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  97. «Жириновский предложил «за бешеные деньги» продавать Израилю воду из Байкала» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  98. Дочь Байкала Ангара и богатырь Енисей Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Информационный портал Байкал-Lake
  99. Ирина Садыкова (13 октября 2011). «Первый фильм». «Российская газета-Неделя» — Восточная Сибирь №5606. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  100. «Планета». Planeta.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  101. One of the many rivers flowing into the lake — Flickr(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 265