Բացել գլխավոր ցանկը

Վերին լիճ (անգլ.՝ Lake Superior, ֆր.՝ lac Supérieur, օջիբվե՝ Gichigami), լիճ Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Լճերի համակարգի ամենախոշոր և խոշոր լիճը։ Համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճը (82,7 հազար կմ²)։ Լիճը գտնվում է Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին՝ հյուսիսում գտնվում է կանադական Օնտարիո նահանգը, արևմուտքում և հարավում՝ ամերիկյան Մինեսոտա, Վիսկոնսին և Միչիգան նահանգները։

Picto infobox map.png
Վերին լիճ
անգլ.՝ Lake Superior
ֆր.՝ lac Supérieur

Վերին լճի Հորսշու ծոցը
Կոորդինատներ Կոորդինատներ: 47°42′0″ հս․ լ. 87°30′0″ ամ. ե. / 47.70000° հս․. լ. 87.50000° ավ. ե. / 47.70000; 87.50000
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 563 կմ
Լայնություն 257 կմ
Ավազանի մակերեսը 82700 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 4385 կմ
Ամենամեծ խորությունը 406 մ
Միջին խորությունը 147 մ
Միջին բարձրությունը 183 մ
Թափվող գետերը Սենտ Մերիս (գետ)
Սկիզբ առնող գետերը Նիպիգոն (գետ)
Կղզիներ Այլ Ռոյալ
Մադլեն
Միշիպիկոտեն
Ապոսլ

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

 
Վերին լիճը

Օջիբվե լեզվով լիճը կոչվում է Gichigami, ինչը նշանակում է «մեծ ջուր»: Հենրի Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմում այդ անվանումը նույնպես նշվում է որպես «Gitche Gumee»:

17-րդ դարում ֆրանսիացի հետազոտողների կողմից լիճը կոչվել է ֆր.՝ le lac supérieur, ինչը նշանակում է «ամենաբարձր լիճ», քանի որ այն տեղակայված է Հուրոն լճի վերևում։ Ավելի ուշ անգլիացիներն այն անվանել են (անգլ.՝ Lake Superior, բացատրելով, որ լիճը մայրցամաքում իր մեծությամբ ամենախոշորն է[1]:

Աշխարհագրություն և հիդրոլոգիաԽմբագրել

 
Սառցապատ Վերին լիճը 2009 թվականի մարտին

Վերին լիճը գտնվում է ծովի մակարդակից 183 մ բարձրության վրա, գոգահովտում, որը գոյացրել են սառցադաշտերը Կանադական վահանի հնագույն բյուրեղավոր ապարներում։ Առավելագույն խորությունը՝ 406 մետր է, ջրի ծավալը՝ 11,6 հազար կմ³: Առափնյա գիծը կտրտված է, կան խոշոր ծոցեր՝ Կիվինո, Ուայթֆիշ: Խոշոր կղզիներն են՝ Այլ Ռոյալ (անգլ.՝ Isle Royale), Մադլեն (անգլ.՝ Madeline Island), Միշիպիկոտեն (անգլ.՝ Michipicoten Island) և Ապոսլ կղզիներ (անգլ.՝ Apostle Islands)։ Հյուսիսում ափերը բարձր են (մինչև 400 մ) և ժայռոտ, իսկ հարավում՝ հիմնականում ցածրադիր և ավազոտ։

Ավազանի մակերեսը լճի մակերեսի հետ միասին կազմում է 207,2 հազար կմ²: Լիճը խոշոր վտակներ չունի։ 112 կմ երկարություն ունեցող Սենտ Մերիս գետով հոսքը կատարվում է դեպի Հուրոն լիճը։ Լճում ջուրը սառն է և պարզ։ Կենտրոնական հատվածում ջուրը նույնիսկ ամառը չի գերազանցում 4 °C-ը, իսկ ձմռանը չի սառչում փոթորիկների պատճառով։ Առափնյա գոտին սառցապատ է դեկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջը:

Կիրառությունը տնտեսության մեջԽմբագրել

Լճի մակարդակի տատանումները օգտագործվում են նավարկության և էներգետիկայի նպատակներով։ Խոշոր նավահանգիստներն են՝ Դուլութ, Սյուփիրիոր, Աշլենդ (ԱՄՆ), Թանդեր-Բեյ (Կանադա):

Լիճը հարուստ է տարբեր ձկնատեսակներով՝ սիգ, կարմրախայտ, թառափ և այլ տեսակներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել