Գայլաձկներ
Գայլաձկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Esox lucius
Linnaeus, 1758
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Գայլաձկները (լատ.՝ Esox lucius) կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք։ Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում։
Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1, 5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի։ Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով։ Ունի սուր ատամներ։ Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով։
Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերի ձագեր, բադեր, կտցարներ)։ Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է։ Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա՝ խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է։ Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակի արագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից։
Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում։
Գայլաձկները սովորաբար ապրում են 20-30 տարի։ Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում։ Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |