Այր
Այր (ֆր.՝ grotte իտալ.՝ grotta բառից)՝ ռելիեֆի մակերեսային ձև, հորիզոնական ոչ խոր քարանձավ՝ կամարաձև առաստաղով և լայն մուտքով։ Կամ քարանձավի մի մաս, լայնարձակ սրահ, որը սկսվում է նեղ անցքով[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Parc_des_Buttes-Chaumont%2C_grotte_02_stereographical_fused.jpg/220px-Parc_des_Buttes-Chaumont%2C_grotte_02_stereographical_fused.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Bruce_Peninsula_National_Park_%E2%80%93_The_Grotto%E2%80%93Ontario_%282%29.jpg/220px-Bruce_Peninsula_National_Park_%E2%80%93_The_Grotto%E2%80%93Ontario_%282%29.jpg)
Այրն որպես առանձին քարանձավ
խմբագրելԿարող է ունենալ ինչպես կարտսե այնպես էլ էրոզիոն ծագում։ Էրոզիոն այրերն առաջանում են վերգետնյա ջրերի հոսանքի հետևանքով։ Հանդիպում ենք գետերի կամ ծովերի ափերին, ընդ որում դրանց գոյացմանը նպաստում է ծովափնյա ալեծոփությունը։ Այդ դեպքում ապարի քայքայման հիմնական գործոնը մեխանիկական է։
Անապատային վայրերում նույնպես կարող են առաջանալ ոչ մեծ քարանձավներ և դրանց նույնպես ավանդաբար այր են անվանում։
Կարտսե այրերը հաճախ մնացուկային այրեր են, երբեմնի խոշոր քարանձավային համակարգերի փոքր հատվածներ։ Այդպիսի այրերը հաճախ կարելի է հանդիպել կրաքարի ժայռերում, գետահովիտների ափին։
Այրը որպես քարանձավի մաս
խմբագրելՈրպես կանոն այրերը քարանձավում առաջանում են քանդման հետևանքով։ Ջրի հետևանքով թուլացած ապարը սկսում է քանդվել։ Եվ այդ տեղանքում զգալի մեծության խոռոչներ են առաջնում։ Այդպես աշխարհի խոշորագույն այրը Սարավակը 700х400х70 մ խոր. է[2]։
Այրը որպես պուրակային կառույց
խմբագրելԱյր են անվանում նաև պուրակային կամ ճարտարապետական կառույցը, որը բնական քարանձավի տեսք է ունենում։ Առաջին այրերը ստեղծվել էին Վերածննդի ժամանակաշրջանի իտալական այգե-պուրակային արվեստում։ Լայն տարածում գտան կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Терминология карста, Д. А. Тимофеев, В. Н. Дублянский, Т. З. Кикнадзе, М. Наука, 1991, 259 с.
- ↑ The Largest Underground Chambers Արխիվացված 2017-10-07 Wayback Machine, compiled by Bob Gulden.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այր» հոդվածին։ |