Բացել գլխավոր ցանկը

ԱշխարհագրությունԽմբագրել

Երկարությունը 1124 կիլոմետր է, ավազանի մակերեսը 132.8 հզ կմ2։ Գետը սկիզբ է առնում Խանգայական լեռներից Արհանայ այմակում, կա նեղ տեղ–տեղ կիրճաձև հովիտ, որն առաջացնում է Ուլան Ցուտգալան ջրվեժը, բարձրությունը ՝ 20 մետր, երկարությունը՝ 10 մետր։ Միջին հատվածում ձորը խորն է, ոլորմոլոր, ստորին հատվածում՝ լեռները։ Օրխոնի ալիքը կարող է հասնել 100-150 մետրի։

Ջրի միջին ծախսը գետաբերանում՝ 120 մետր/վայրկյան3 է։ Գարնանային ձնհալից գետը հորդանում է։ Գետը սառած է նոյեմբերից մինչև ապրիլ ամիսները[1]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գետի երկայնքով մեկ բազմաթիվ հուշարձաններ կան, տարածքում երկու զգալի հնագիտական վայրեր կան՝ Հարա Բալգաս, ույղուրների ֆեոդալական պետությանը մայրաքաղաքը, և Կարակորումը, Մոնղոլական կայսրության մայրաքաղաքը, Պյոտր Կոզլովը գետի հովտում հայտնաբերել է մի քանի հոնական դամբարաններ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել