Մեռյալ կամ Աղի ծով[4] (եբրայերեն՝ ים המלחՅա՛մ հա-մէ՛լախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت‎‎ ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Լճի աստվածաշնչյան անունն է Աղի ծով։ Հանդիպում են նաև Արավայի ծով (ים הערבה, Յա՛մ հա-Արաւա՛) և Արևելյան ծով (ים המזרחי, Յա՛մ հա-միզրախի՛) անունները։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ Ծովը նաև աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 342գ/կգ, կամ 34,2 % (2011)։ Այն 9.6 անգամ ավելի աղի է քան օվկիանոսը և ունի 1.24կգ/լիտր խտություն, որն էլ թույլ է տալիս լողալ ծովի մակերևույթին ու չսուզվել։ Լճի շրջակայքի ցեխը հաճախ օգտագործվում է բուժական նպատակներով և բավականին գրավիչ է զբոսաշրջիկների և կոսմետիկայի արդյունաբերության համար։

Մեռյալ ծով
եբրայերեն՝ ים המלח

Լճի արբանյակային լուսանկարը տարբեր տարիներին
31°31′58″ հս․. լ. 35°29′31″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Առաջավոր Ասիա
Երկիր Իսրայել Իսրայել
Հորդանան Հորդանան
Հայելու բացարձակ բարձրությունը -427[1][2] մ
Ավազանի մակերեսը մոտ 810 կմ²
Ծավալը 147 (ի սկզբանե 325) կմ³
Ամենամեծ խորությունը 306[3] մ
Աղիությունը 300—350 ‰
Թափվող գետերը Հորդանան
Մեռյալ ծով (Հորդանան)##
Մեռյալ ծով (Հորդանան)
Վիքիպահեստում

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Dead Sea Level Data Summary 2012
  2. Water Authority of Israel
  3. Lawrence Nemeh. (2012)։ «Dead Sea desiccation» (անգլերեն)։ Nicholas School of the Environmen atDuke University։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7–ին 
  4. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9