Ալեքսանդր Կոլչակ
Ալեքսանդր Վասիլևիչ Կոլչակ (ռուս.՝ Александр Васильевич Колчак, նոյեմբերի 4 (16), 1874[1], Ալեքսանդրովսկոյե, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 1920[2][3][4], Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուս բևեռախույզ, Ռուսական կայսրության նավատորմի ծովակալ (1917)։ Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916 թվականից՝ Սևծովյան նավատորմի հրամանատար։ Պայքարել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական կառավարություն (մինչև 1920 թվականի հունվարի 4-ը), որը կրել է Համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն անվանումը։ Սպիտակ շարժման մյուս առաջնորդների կողմից ստացել է «Համառուսաստանյան ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսը[5]։
Ալեքսանդր Կոլչակ ռուս.՝ Александръ Васильевич Колчакъ | |
---|---|
![]() Կոլչակի վերջին լուսանկարը մահապատժից առաջ (1920) | |
Ծնվել է | նոյեմբերի 4 (16), 1874[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրովսկոյե, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 7, 1920[2][3][4] (45 տարեկան) |
Մահվան վայր | Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, սպա, օվկիանոսագետ և զինվոր |
Ամուսին | Q12111824? |
Ծնողներ | հայր՝ Vassili Ivanovitch Koltchak? |
Զբաղեցրած պաշտոններ | Supreme Ruler of Russia? և Supreme Commander? |
Կուսակցություն | Սպիտակ շարժում |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Շուրջ մեկուկես տարի միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես երկրի իրավական առաջնորդը։ Այնուամենայնիվ, չի կարողացել ամբողջապես իր շուրջը միավորել հակաբոլշևիկյան բոլոր ուժերին։ Կոլչակը հրաժարվում էր ինքնավարություն տալ էթնիկական փոքրամասնություններին, ինչպես նաև կտրականապես դեմ էր հակաբոլշևիկյան ձախ թևի հետ համագործակցելուն, միևնույն ժամանակ ապավինելով արտաքին ուժերի օգնությանը։ Սպիտակգվարդիականների պարտությունից հետո, եղել է անկախ զորամիավորումների դավադրության զոհը, որոնք նրան հանձնում են տեղական բոլշևիկյան մարմիններին[6]։
Գնդակահարվել է 1920 թվականին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119309130 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Колчак Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jon Smele (2006) Civil War in Siberia: The Anti-Bolshevik Government of Admiral Kolchak, 1918–1920, Cambridge University Press, ISBN 0521029074. p.77
- ↑ N. G. O. Pereira, "White Power during the Civil War in Siberia (1918–1920): Dilemmas of Kolchak's "War Anti-Communism," Canadian Slavonic Papers (1987) 29#1 pp 45–62.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 517)։ |