Միչիգան լիճ
Միչիգան (անգլ.՝ Lake Michigan), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը։ Լճերի համակարգից այն միակն է, որն ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում և ամենախոշորն է այն լճերի թվում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում[3]: Գտնվում է Վերին լճից հարավ, միացված է Հուրոն լճի հետ Մակինո նեղուցով, Միսիսիպի գետի համակարգի հետ՝ Չիկագո-Լոկպորտ ջրանցքով: Հիդրոգրաֆիայիայի տեսանկյունից Միչիգան և Հուրոն լճերը առաջացնում են միասնական համակարգ, սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել երկու առանձին լճեր։
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ![]() | |
Երկարություն | 494 կմ | |
Լայնություն | 190 կմ | |
Ավազանի մակերեսը | 58,000[1] կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 2,636 կմ | |
Ամենամեծ խորությունը | 281 մետր[2] մ | |
Միջին խորությունը | 85 մետր մ | |
Միջին բարձրությունը | 176 մետր[2] մ | |
Կղզիներ | տես՝ ցանկը | |
Ծանոթագրություն
| ||
---|---|---|
ԱշխարհագրությունԽմբագրել
Միչիգանի մակերեսը մոտ 57 750 կմ² է (մեծությամբ երրորդն է Մեծ Լճերի թվում), երկարությունը՝ մոտ 500 կմ, լայնությունը՝ մոտ 190 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 177 մ (ինչպես Հուրոն լիճը), խորությունը՝ մինչև 281 մ։ Սառույցով պատված է տարվա չորս ամիսների ընթացքում։ Կղզիներն են՝ Բիվեր, Հյուսիսային Մանիտու, Հարավային Մանիտու:
Լճի ափին են գտնվում Չիկագո, Միլուոկի, Գրին Բեյ (Վիսկոնսին), Գերի, Համոնդ (Ինդիանա), Էվանսթոն (Իլինոյս) քաղաքները։ Լճի ափին են գտնվում Միչիգան, Ինդիանա, Իլինոյս և Վիսկոնսին նահանգները։
Անվան ծագումնաբանությունԽմբագրել
Լճի անվանումը ծագում է mishigami բառից, որը օջիբվա հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «մեծ ջուր»[4]: Եվրոպացիներից առաջինը լիճը հայտնաբերել է ֆրանսիացի Ժան Նիկոլեն 1634 թվականին[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Lake Michigan»։ Great-lakes.net։ 2009-06-18։ Վերցված է 2010-01-14
- ↑ 2,0 2,1 2,2 Wright John W. (ed.); Editors and reporters of The New York Times (2006)։ The New York Times Almanac (2007 ed.)։ New York, New York: Penguin Books։ էջ 64։ ISBN 0-14-303820-6
- ↑ Lake Michigan" . Great-lakes.net. 2009-06-18. Retrieved 2010-01-14.
- ↑ «Superior Watershed Partnership Projects»
- ↑ Bogue 1985, էջեր. 7–13