Բուրյատներ, բուրյաթներ (ռուս.՝ бурят, ինքնանվանումը՝ բուրյաադ, բուրյաադ զոն, բուրյաադուուդ), Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգություն և մոնղոլների էթնիկ խումբ, որը խոսում է բուրյաթերենով, պատմականորեն ձևավորվել է Բայկալ լճի շրջանում[2] և միավորված է ընդհանուր մշակույթով և պատմությամբ։

Buryat costumes 23.JPG
Ընդհանուր քանակ

Ընդհանուր՝ շուրջ 550—690 հազար (գնահատում)

Բուրյաթիա՝ 286 839 (2010)
Իրկուտսկի մարզ՝ 77 667 (2010)
Անդրբայկալյան երկրամաս՝ 73 941 (2010)
Յակուտիա՝ 7 011 (2010)
Մոսկվա՝ 2 842 (2010)
Նովոսիբիրսկի մարզ՝ 1 312 (2010)
Սանկտ Պետերբուրգ՝ 1 287 (2010)
Կրասնոյարսկի երկրամաս՝ 1 051 (2010)
Խաբարովսկի երկրամաս՝ 1 009 (2010)
Պրիմորիեի երկրամաս՝ 982 (2010)
Տոմսկի մարզ՝ 878 (2010)
Սախալինի մարզ՝ 567 (2010)
Մագադանի մարզ՝ 412 (2010)
Ամուրի մարզ՝ 406 (2010)
Կամչատկայի երկրամաս՝ 335 (2010)
Կեմերովոյի մարզ՝ 207 (2010)
Տիվայի Հանրապետություն՝ 313 (2010)
Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ՝ 169 (2010)
Չուկոտկայի ինքնավար շրջան՝ 149 (2010)
Կալմիկիա՝ 107 (2010)
Հրեական ինքնավար մարզ՝ 71 (2010)
Ալթայի Հանրապետություն՝ 64 (2010)

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Բուրյատները պատկանում են մոնղոլոիդ ռասային և բաժանվում են մի քանի ցեղախմբերի (բուլագատներ, էխիրիտներ, խորիներ, ցոնգոլներ և այլն) Խոսում են բուրյատերեն լեզվով։ Մինչև XIX դարը քոչվոր անասնապահներ էին։ Բնակարանի հիմնական ձևը թաղիքե վաչկավրանն էր (յուրդ) թաթարերեն և բաշկիրերեն բառ է որը նշանակում է տուն, ազգային տարազը՝ խալաթաձև քուրքը։

Հիմնական միջուկը, որի շուրջ սկսվել է բուրյաթ ժողովրդի ձևավորումը, եղել են բայիրկու և կուրիկանայի տոհմերը, որոնք սկսել են հողեր յուրացնել Բայկալ լճի շրջանում VI դարից[3]։ Այդ ընթացքում նրանք եղել են տարբեր քոչվոր պետությունների կազմում։ X դարում Ույղուրական կագանատի փլուզումը և մոնղոլական կիդանաների ուժեղացումը հանգեցրել են բայիրկու տոհմի վերաբնակեցմանը Անդրբայկալի արևելյան մասից դեպի արևմտյան և կուրիկանների հետ ավելի սերտ շփմանը[4][5][6][7][8][9][10][11]։ Մոնղոլական կայսրության ստեղծման պահին Բայկալ լճի շրջանում բնակչության հիմնական մասն ունեցել է «բարգուտներ» ընդհանուր էթնոնիմը։ Բարգոտների վերաբնակեցման տարածքը և մոտակա հողերը կոչվել են Բարգուջին-Տոկում: XIII դարի սկզբին Բայկալի շուրջ ընկած հողերը ներառվել են մոնղոլական պետության կազմում։ Հավանաբար, XIII դարի վերջին բարգուտներն ստիպված են եղել իրենց հողերից հեռանալ դեպի Արեւմտյան Մոնղոլիա՝ Մոնղոլական կայսրությունում տեղի ունեցած երկպառակ պատերազմների պատճառով: Մոնղոլական կայսրության անկումից հետո բարգուտները, որոնք օյրաթյան աղբյուրներում արդեն անվանվում են բարգու-բուրյաթներ, մասնակցել են Օյրաթյան խանության ստեղծմանը։ XV դարի երկրորդ կեսին նրանք տեղափոխվել են Հարավային Մոնղոլիա, որտեղ մտել են մոնղոլների յունշիեբուսյանի տումենի կազմի մեջ։ 16-րդ դարի սկզբին յունշիեբուի տումենը փլուզվել է կամ բաժանվել է մի քանի մասի։ Հավանաբար XVI դարի երկրորդ կեսին բարգու-բուրյաթներն սկսել են տեղափոխվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ XVII դարի սկզբին վերադառնալով պատմական հայրենիք։ Որոշ ժամանակ անց հերթական պատերազմն է բռնկվել խալխաների և օյրաթների միջև։ Այդ ժամանակ բարգու-բուրյաթները սկսել են հարձակման ենթարկվել ինչպես խալխաների, այնպես էլ օյրաթների կողմից։ Որպես հետևանք, բարգու-բուրյաթների մի մասը տեղափոխվել է օյրաթական թայշայի տիրապետության տակ գտնվող տարածքներ[12][13][14], իսկ մի մասն ստիպված է եղել ճանաչել խալխաների խանների գերիշխանությունը։ XVII դարի սկզբին ռուսական պետությունն սկսել է բուրյաթական հողի նվաճումը: Էթնիկ Բուրյաթիայի նվաճումը տևել է մոտ հարյուր տարի և վերջնականապես ավարտվել է 1727 թվականին Ռուսաստանի ու Չինաստանի միջև Բուրինյան պայմանագրի ստորագրումից որոշ ժամանակ անց: Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի արդյունքում բուրյաթները բաժանվել են երկու պետությունների միջև։ Այդ պահից ի վեր ազգային տարածքի մեծ մասը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ մնացած մասը գտնվում էր Չինաստանի վերահսկողության տակ։ 19-րդ դարից սկսած բուրյաթները սկսել են ուժեղ ճնշում գործադրել ռուսների ու չինացիների կողմից, որոնք սկսել են զանգվածաբար տեղափոխվել բուրյաթների էթնիկ տարածք։

Ներկայում բուրյաթները փոքրամասնություն են իրենց էթնիկ տարածքում։ Բուրյաթները բնակվում են Ռուսաստանում (Բուրյաթիայի Հանրապետություն, Իրկուտսկի մարզ, Անդրբայկալյան երկրամաս), Չինաստանում (Հուլուն-Բուիր քաղաքային շրջան Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում) և Մոնղոլիայում (Դորնոդ, Խենթի, Սելենգե): Մոտավոր ընդհանուր թիվը կազմում է տարբեր գնահատականներով՝ 550 000-ից[2] մինչև 690 000[15][16] մարդ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  2. 2,0 2,1 «Buryat | people»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-02-13 
  3. Christopher P Atwood։ «Encyclopedia of Mongolia and the Mongol Empire» 
  4. «Большая надпись в честь Кюль-Тегина | GreyLib: библиотека Хуршида Даврона» (ռուսերեն)։ greylib.align.ru։ Վերցված է 2017-12-07 
  5. Худяков Ю. С. «Вооружение центральноазиатских кочевников в эпоху раннего и развитого Средневековья». Новосибирск: «Наука». 1991 г.
  6. Д. Д. Нимаев Дауры и баргуты: проблемы этнической истории // «Археология, этнография и антропология Евразии»,. — 2010. — Т. 2. — С. 42.
  7. П.Б. Коновалов (2016)։ «Баргуджин-Тукум и этническая генеалогия бурят»։ Баргуты: история и современность. Сборник научных статей։ Иркутск: Оттиск, 2016. – 210 с. 
  8. В. В. Бартольд — «Киргизы. Исторический очерк»// Соч. Т. II. Ч. 1. «Общие работы по истории Средней Азии. Работы по истории Кавказа и Восточной Европы». М.: 1963. С. 471—543.
  9. Румянцев Г. Н. «Происхождение хоринских бурят». — Улан-Удэ, 1962.
  10. Д.Г. Савинов Государства и культурогенез на территории Южной Сибири в эпоху раннего средневековья. — Кемерово: КемГУ, 1994. — С. 124, 141. — 215 с.
  11. Б. Б. Дашибалов (1995)։ «Археологические памятники курыкан и хори» (pdf)։ БНЦ СО РАН (Улан-Удэ) - 191 с. 
  12. Г. О. Авляев Происхождение калмыцкого народа. — Калмыцкое книжное изд-во, 2002-01-01. — 334 с.
  13. Потанин Г. Н. Очерки северо-западной Монголии. — СПб, 1881—1883.
  14. Очиров Уташ Борисович Ойраты западной Монголии и Северо-Западного Китая: вопросы этнической истории, демографии и географии расселения во второй половине XVIII века* // Вестник Калмыцкого института гуманитарных исследований РАН. — 2010. — В. 2. — ISSN 2075-7794.
  15. Joshua Project։ «Buriat, Chinese in China»։ joshuaproject.net։ Վերցված է 2016-08-02 
  16. Joshua Project։ «Buriat, Mongolia in Mongolia»։ joshuaproject.net։ Վերցված է 2016-08-03 

ԳրականությունԽմբագրել

  • Бардаханова С. С., Соктоев А. Б. Система жанров бурятского фольклора. — Улан-Удэ: Бурятский институт общественных наук СО АН СССР, 1992. — ISBN 5-02-029640-6
  • Богданов М. Н. Очерки истории бурят-монгольского народа. — Верхнеудинск: Бурят-Монгольское изд-во, 1926. — 229 с.
  • Булаев В. М., Дашидондоков Ш.-Н. С. Образ жизни населения как отражение национальной самобытности (на примере бурят Восточного Забайкалья). — Улан-Удэ: Изд-во БНЦ СО РАН, 2002. — 168 с.
  • Буряты / Под ред. Л. Л. Абаевой и Н. Л. Жуковской. — М.: Наука, 2004. — 634 с. — ISBN 5-02-009856-6
  • Буряты // Сибирь. Атлас Азиатской России. — М.: Топ-книга, Феория, Дизайн. Информация. Картография, 2007. — 664 с. — ISBN 5-287-00413-3
  • Буряты // Народы России. Атлас культур и религий. — М.: Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
  • Буряты // Этноатлас Красноярского края / Совет администрации Красноярского края. Управление общественных связей; гл. ред. Р. Г. Рафиков; редкол.: В. П. Кривоногов, Р. Д. Цокаев. — 2-е изд., перераб. и доп. — Красноярск: Платина (PLATINA), 2008. — 224 с. — ISBN 978-5-98624-092-3 Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  • Галданова Г.Р., Потапов Л.П. Доламаистские верования бурят. Бурятский институт общественных наук. Бурятский филиал Сибирского отделения Академии наук СССР/ Ответственный редактор доктор исторических наук Л.П.Потапов. Рецензенты Л.Л.Абаева и Н.Л.Жуковская. В мягкой цветной обложке. 140 × 225 мм. — Новосибирск: Наука, Сибирское отделение, 1987. — 116 с. — 4950 экз. — ISBN отсутствует
  • Галсанова И. Б., Серебрякова Ю. А. Этническая культура современного забайкальского бурятского села: монография / ФГОУ ВПО "Бурятская ГСХА им. В. Р. Филиппова", Гуманитар. фак., Каф. связей с общественностью, социологии и политологии. — Улан-Удэ: Изд-во БГСХА, 2010. — 132 с.
  • Дондокова Л. Ю. Статус женщины в традиционном обществе бурят (вторая половина 19 - начало 20 в.): монография. — Улан-Удэ: Изд-во БГСХА, 2008. — 208 с.
  • Дугаров Д. С., Неклюдов С. Ю. Исторические корни белого шаманства: На материале обрядового фольклора бурят. — М.: Наука, 1991. — ISBN 5-02-009990-2
  • Жамбалова С. Г. Профанный и сакральный миры ольхонских бурят (XIX—XX вв.). — Новосибирск: Наука, 2000.
  • Залкинд Е. М. Общественный строй бурят в XVIII — первой половине XIX в. — М.: Наука, 1970. — 398 с.
  • Историко-культурный атлас Бурятии / Науч. ред. Н. Л. Жуковская. — М.: Дизайн. Информация. Картография, 2001. — 606 с.
  • Народы России: живописный альбом. — С-Пб.: типография Товарищества «Общественная Польза», 1877. — 493 с.
  • Нимаев Д. Д. Начало формирования этнического ядра бурят // Буряты. Серия: Народы и культуры. — М.: Наука, 2004.
  • Окладников А. П. Очерки из истории западных бурят-монголов (XVII -XVIII вв.). — Улан-Удэ, 2014.
  • Ханхараев В. С. Буряты в XVII—XVIII вв. — Улан-Удэ: Изд-во БНЦ СО РАН, 2000. — ISBN 5-7925-0074-6
  • Цыдендамбаев Ц. Б. Бурятские исторические хроники и родословные, как источники по истории бурят / Под ред. Б. В. Базарова, И. Д. Бураева. — Улан-Удэ: Республиканская типография, 2001. — 256 с.
  • Buyandelgeriyn M. Dealing with Uncertainty: Shamans, Marginal Capitalism, and the Remaking of History in Postsocialist Mongolia// American Ethnologist, Vol. 34, No. 1 (Feb., 2007), pp. 127–147.(անգլ.)
  • Krader L. Buryat Religion and Society //Southwestern Journal of Anthropology, Vol. 10, No. 3 (Autumn, 1954), pp. 322–351.(անգլ.)
  • Shimuzu K., Tokimasa K., Takeuchi Y., Gereksaikhan T., Tanabe Y., Omoto K., Imanishi T., Harihara S., Hao L., Jing F. β-Globin Gene Cluster Haplotype Frequencies in Khalkhs and Buryats of Mongolia //Human Biology, Vol. 78, No. 6 (December 2006), pp. 749–756.(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 627