Բացարձակ բարձրություն է համարվում երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը հաշվված համաշխարհային օվկիանոսի մակարդակից։

Գրաֆիկ, որը ցույց է տալիս Համաշխարհային օվկիանոսի մակարդակի տատանումները վերջին 550 մլն տարիների ընթացքում

Ծովի մակարդակը Համաշխարհային օվկիանոսի ազատ մակերևույթի դիքն է, որը բնորոշվում է ձգողականության օրենքով, Երկրի իներցիայի մոմենտը, ջերմաստիճամբ, մակընթացությամբ և այլ գործոններով։ Տարբերում են «վայրկենական», մակընթացային, միջին օրական, միջին ամսական, միջին տարեկան և միջին բազմամյա ծովի մակարդակներ։

Քամիների հոսանքի, մակընթացության, ծովի մակերևույթի տաքացման և սառեցման, մթնոլորտային ճնշման տատանումների, տեղումների և գոլորշացման, գետային և սառցային հոսքից ծովի մակարդակը անընդհատ փոփոխվում է։ Միջին բազմամյա ծովի մակարդակը կախված չէ ծովի մակարդակի այդ տատանումներից։ Ծովի մակարդակի միջին բազմամյա դիրքը որոշվում է հիդրոօդերևութաբանական բնութագրերի ծանրության ուժի և տարածական անհամաչափության բաշխմամբ (ջրի խտություն, մթնոլորտային ճնշում և այլն)։

Յուրաքանչյուր կետում մշտական միջին բազմամյա ծովի մակարդակը ընկալվում է որպես ելակետային մակարդակ, որտեղից ցամաքի վրա հաշվարկվում են բարձրությունները։ Փոքր մակընթացություն ունեցող ծովերի խորությունները հաշվելու համար այդ մակարդակը հաշվվում է որպես զրոյական խորություն՝ ջրի մակարդակի ցուցանիշը, ըստ որի հաշվում են խորությունները՝ նավարկության պահանջներին համապատասխան։ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում, Հայաստանում, ինչպես նաև Լեհաստանում, երկրի մակերևույթի բացարձակ բարձրությունները հաշվում են Բալթիկ ծովի միջին բազմամյա մակարդակից՝ սահմանված զրոյական Կրոնշտադտի ֆուտշտոկից[1]։ Կրոնշտադտը նավահանգստային քաղաք է Ֆիննական ծոցում՝ Կոտլին կղզու վրա։ Կրոնշտադտի ֆուտշտոկը նաև կոչվում է Կրոնշտադտի զրո։ Արևմտաեվրոպական երկրներում խորությունները և բարձրությունները հաշվում են ըստ Ամստերդամի ֆունշտոկի (Միջերկրական ծովի մակարդակի չափումն իրականացվում է Մարսելի ֆուտշտոկով)[2]։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից բարձր լինելիս համարվում է դրական, իսկ ցածր բացասական։ Ցամաքում հիմնականում դրական է, սակայն ցամաքում լինում է նաև բացասական բացարձակ բարձրություն, որոնցից ամենամեծը Մեռյալ ծովի ափն է։

Ծովային մակերևույթի բացարձակ բարձրությունը (սանտիմետրերով) Գոլֆստրիմ տաք հոսանքի շրջանում 2008 թվականի մարտի 10-ի դրությամբ՝ Jason 1 արբանյակի տվյալներով

Ծովային մակերևույթի բարձրություն խմբագրել

Ծովային մակերևույթի բարձրությունը դա օվկիանոսի մակերևույթի բարձրությունն է (կամ տեղագրություն կամ ռելիեֆ)։ Օրվա ընթացքում այն, հավանաբար, գտնվում է Լուսնի և Արեգակի մակընթացային ազդեցության տակ։ Ծովային մակերևույթի բարձրության վրա հիմնականում ազդում է օվկիանոսի շրջապտույտը։ Սովորաբար օվկիանոսի շրջապտույտը առաջացնում է տեղագրության շեղում ±1 մետրով առավելագույնի միջին մակարդակից[3]։ Ծովային մակերևույթի բարձրության ամենադանդաղ փոփոխությունները տեղի են ունենում Երկրի գրավիտացիոն դաշտում փոփոխության շնորհիվ մայրցամաքների վերաբաշխման, ստորջրյա լեռների առաջացման և այլնի արդյունքում։

Տես նաև խմբագրել

Բարձրություն ծովի մակարդակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այսպես կոչվող Բարձրությունների բալթիական համակարգ
  2. «Кронштадтский футшток». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Роберт Стюарт. Введение в физическую океанографию. — 2005.

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 340