Սամույր (Martes Zibellina), կզաքիսների ընտանիքի արժեքավոր մորթատու կենդանի։ Մորթին խիտ է, գեղեցիկ և նուրբ, բաց դարչնագույնից մինչև մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մարմնի երկարությունը 43-53 սմ է, պոչինը՝ 11-20 սմ, կենդանի զանգվածը 0,9-1,9 կգ։ Էգերն արուներից զգալիորեն փոքր են։ Տարածված է Ռուսաստանում, Կորեայի, Չինաստանի, Մոնղոլիայի հյուսիսային շրջաններում և Հոկայդո կղզում (Ճապոնիա)։ Լեռնային և հարթավայրային տայգայի, հատկապես փշատերև անտառների բնակիչ է։ Ապրում է ցամաքում, երբեմն բարձրանում է ծառերի վրա։ Ամենակեր է, սնվում է հիմնականում մանր կրծողներով և բույսերի սերմերով։ Հղիությունը մոտ 273 օր է, ծնում է 3-4, հազվադեպ 5 ձագ։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է։


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամույր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամույր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162