Վլադիմիր Ժիրինովսկի
Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի (մինչ 1964 թվականի հունիսի 10-ը՝ Էյդելշտեյն[6][7][8], ապրիլի 25, 1946[9][10][11], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ[3][4] - ապրիլի 6, 2022[2], Մոսկվա, Ռուսաստան[3][4][5]), խորհրդային, ռուս քաղաքական գործիչ, Պետական Դումայի նախագահի տեղակալ (2000-2011), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (ՌԼԴԿ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Հինգ անգամ մասնակցել է Ռուսաստանի նախագահի ընտրություններին (1991, 1996, 2000, 2008, 2012)։
Վլադիմիր Ժիրինովսկի Владимир Вольфович Жириновский | |||
| |||
---|---|---|---|
13 դեկտեմբերի 1989 թվական - 10 օգոստոսի 1992 թվական | |||
Նախորդող | должность учреждена | ||
Հաջորդող | Պաշտոնը չի գործում | ||
| |||
14 դեկտեմբերի 1992 թվական | |||
Նախորդող | должность учреждена | ||
| |||
12 դեկտեմբեր 1993 թվական - 18 հունվար 2000 թվական | |||
Նախորդող | должность учреждена | ||
Հաջորդող | Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև | ||
| |||
21 դեկտեմբեր 2011 թվական | |||
Նախորդող | Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև | ||
| |||
18 հունվար 2000 թվական - 21 դեկտեմբեր 2011 թվական | |||
Հաջորդող | Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև | ||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (ՌԼԴԿ) | ||
Կրթություն՝ | Արևելյան լեզուների ինստիտուտ, Մարքսիզմի-Լենինիզմի ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ | ||
Գիտական աստիճան՝ | Փիլիսոփայական գիտությունների դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | բանասեր, իրավաբան | ||
Գործունեություն՝ | քաղաքական գործիչ, Պետական Դումայի պատգամավոր՝ բոլոր հանրագումաների, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջնորդ | ||
Ազգություն | հրեա | ||
Դավանանք | ուղղափառություն[1] | ||
Ծննդյան օր | 1946 ապրիլի 25 | ||
Ծննդավայր | Ալմաթի, ԽՍՀ Ղազախստան, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | ապրիլի 6, 2022[2] (75 տարեկան) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[3][4][5] | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց | ||
Քաղաքացիություն | Ռուսաստան | ||
Ի ծնե անուն | ռուս.՝ Владимир Вольфович Эйдельштейн | ||
Հայր | Վոլֆ Իսահակովիչ Էնդելշտեյն (1907-1983) | ||
Մայր | Ալեքսանդրա Պավլովնա, ի ծնե Մակարովա (մահ. 1985) | ||
Ամուսին | Գալինա Ալեքսանդրովնա, ի ծնե Լեբեդևա | ||
Զավակներ | Իգոր Վադիմիրովիչ Լեբեդև | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Անձնական կյանք ու ընտանիք
խմբագրելԾագում
խմբագրելՎլադիմիր Ժիրինովսկու կենսաբանական հայրը՝ Վոլֆ Իսահակովիչ Էյդելշտեյն է (1907—1983)։ Թաղված է Իսրայելում։ Հորեղբայրը՝ Ահարոն Իսահակովիչ Էյդելշտեյնը, զարմիկը՝ Իցղակ Էյդելշտեյն[12][13]։ Վլադիմիրը մեծացել է ռուս ընտանիքում, կենսաբանական հորը չի ճանաչել։ Խորթ հայրը՝ Վլադիմիր Անդրեևիչ Ժիրինովսկին[14]։ Պապը՝ Իսահակ (Այզիկ) Էյդելշտեյնը հայտնի է եղել Կոստոպոլում (այն ժամանակ Լեհաստան, այժմ Ռովնոյի մարզ Ուկրաինայում) որպես արդյունաբերող և հարգված մարդ։ Նա ուներ սեփական փայտամշակման գործարան, որտեղ 200 մարդ էր աշխատում։ Գործարանի տարածքում կար գործող երկաթգիծ, որն պատրաստի արտադրանքն արտահանում էր Եվրոպա։ 1939 թվականին Ուկրաինայական ԽՍՀ-ին Արևմտյան Ուկրաինայի միանալուց հետո գործարանը պետականացրին, նույնը տեղի ունեցավ նաև տան հետ, որտեղ ապրում էին Էյդելտեյշները երեխաների հետ։ Նացիստներն էլ տարան գործարանում գտնվող սարքավորումների մեծ մասը։ 1944 թվականին գերմանացիների կողմից ավերված արդյունաբերական օբյեկտների փաստաթղթային արխիվում նշված է նաև Իսահակ Էյնդելտեյնի գործարանը։ Նա նաև տեղական «Տրումբելդոր» ֆուտբոլային թիմի համասեփականատերն է եղել։
Ըստ գրող Ալեքսանդր Նամոզովի՝ «Վլադիմիր Ժիրինովսկին վերադառնում է ակունքներին» գրքի, Վոլֆ Էյդելշտեյնը մշակել է հող և գայլուկ[15] աճեցրել, ինչպես նաև երեք գործարան ղեկավարել, որոնք զբաղվում էին փայտի առաջնային մշակմամբ։ Արևմտյան Ուկրաինայի միացումից հետո Վոլֆը և նրա եղբայր Ահարոնը արտաքսվեցին Ղազախստան։ Ղազախստանում Վոլֆը ամուսնացավ, իսկ հետո արտաքսվեց Լեհաստան։ Այնուհետև տեղափոխվեց Իսրայել։ «Լիկուդ» քաղաքական շարժման անդամ է եղել, աշխատում էր պարարտանյութերի և քիմիկատների վաճառքով զբաղվող ընկերությունում։ Մահացել է 1983 թվականի օգոստոսին՝ ընկնելով ավտոբուսի անիվների տակ[13], թաղված է Խորոնի գերեզմանատանը[16]։
Իցեկ Էյդելշտեյնը, նրա կինը Ռիվկան, աղջիկը Ռեյզլը, թոռնիկը Լյուբան և ուրիշ ազգականներ[17], ովքեր մնացել էին Կոստոպոլում Հայրենական Մեծ պատերազմի սկզբում 1941 թվականի օգոստոսի 16-ին Լեսնիչևկայի երկու հազար հրեա[16] բնակիչների հետ մեկտեղ գնդակահարվեցին։ Ընդհանուր գնդակահարվեց 470 տուն[17]։
Մինչ 1964 թվականը Ժիրինովսկին կրում էր հոր ազգանունը՝ Էյդելշտեյն, իսկ չափահաս դառնալուց հետո վերցրեց մոր ազգանունը՝ Ժիրինովսկի։ Մեկ այլ աղբյուր[18], նշում է, որ նա միշտ Ժիրինովսկի ազգանունն է կրել, իսկ նրա տարեկիցները պնդում են, որ բակում նրա մականունը «Ժիրիկ» է եղել։
Պնդում էին, որ Ժիրինովսկու հայրը մասնագիտությամբ փաստաբան է եղել և ավարտել Փարիզի Սորբոնի համալսարանը։ Սակայն Ժիրինովսկու հետ հարցազրույցից հետո պարզվեց, որ Գրենոբլում գտնվող համալսարանում։ Իմանալով, որ հայրը սովորում է իրավաբանական ֆակուլտետում մոր հետ միասին կարծել են թե նա փաստաբան է, բայց ինչպես պարզվեց նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետի վաճառքի բաժինը, հետագայում նաև գյուղատնտեսական բաժինը։ 2006 թվականին Թել Ավիվում տված մամլո ասուլիսի ժամանակ Ժիրինովսկին հայտարարեց. «Լրագրողները ծաղրում էին ինձ` փաստաբանի որդի։ Ես վաճառականի և գյուղատնտեսի որդի եմ»[19][20]։ Նրա խոսքերով 1991 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր արած արտահայտությունը «Մայրս ռուս է, հայրս՝ փաստաբան», եղել են երկու տարբեր բլից-հարցերի պատասխան՝ մոր ազգության, և հոր մասնագիտության վերաբերյալ։ Մայրը՝ Ալեքսանդրա Պավլովնան (ի ծնե Մակարովա, երկրորդ ամուսնուց հետո՝ Ժիրինովսկայա) ազգությամբ ռուս է, մահացել է 1985 թվականին Մոսկվայում։ Վլադիմիրը նրանց վեցերորդ երեխան էր։ Ժիրինովսկին ունի արյունակից (մոր ամուսնությունից Անդրեյի կամ Վլադիմիր Անդրեևիչ Ժիրինովսկու հետ[21]) երկու եղբայր՝ Անդրեյ[22] և Յուրի, և երեք քույր՝ Վերա, Նադյեժդա, Լյուբով[13][14]։
Զարմիկը, ոչ հարազատ քրոջ որդին՝ Ալեքսանդր Բալբերովը - ղեկավարում է Տուլայի մարզի ՌԴԼԿ-ի մասնաճյուղը։ Զարմիկը՝ Պավել Անդրեևիչ Ժիրինովսկին (1971)[22][23]։ Զարմիկը՝ Անդրեյ Ժիրինովսկին առաջադրվեց Պետրոզավոդսկի քաղաքապետ։ Նա ունի դեղագործական բիզնես, զբաղվում է ալկոհոլի արտադրությամբ ու վաճառքով, ՌԼԴԿ-ի ֆինանսավորողներից մեկն է[24][25]։ Զարմուհին՝ Լիլյա Միխայլովնա Խաբոտարը աշխատում է Племянница — արդարադատության վարչության պետ[26]։
Անձնական կյանք
խմբագրել1971 թվականից ամուսնացած է Գալինա Ալեքսանդրովնա Լեբեդևայի հետ, ունի երկու որդի և աղջիկ[27][28]։ Գալինա Լեբեդևան վիրուսաբան է, կենսաբանական գիտությունների թեկնածու։ Ժիրիովսկին պնդում է, որ նրանք 1978 թվականին պաշտոնապես բաժանվել են, և հիմա նրանց միայն եկեղեցական ամուսնությունն[13] է կապում։ 1993 թվականին արծաթե հարսանիքի ժամանակ ամուսնացան ուղղափառ եկեղեցու ծիսակարգով։ Ավագ որդին՝ Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդևը ծնվել է 1972 թվականին, ունի իրավաբանական կրթություն (Իրավաբանական ակադեմիա)։ 2000 թվականի հունվարին ընտրվեց Պետական Դումայիերրորդ հանրագումարի ՌԴԼԿ ֆրակցիայի նախագահ։ Մինչ ընտրվելը աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախարարի խորհրդականի պաշտոնում (նախարարը՝ Սերգեյ Կալաշնիկովն էր, նախկին ՌԴԼԿ ֆրակցիայի անդամ՝ Պետդումայի երկրորդ համագումարի ժամանակ )։
Երկվորյակ թոռնիկները ծնվել են 1998 թվականին[29], սովորում են Մոսկվայի պետական համալսարանի քոլեջում[13][30]։
Կրթություն
խմբագրել- Սովորել է Ալմաթիի Դերժինսկու անվան № 25 միջնակարգ դպրոցում։
- 1964-1970-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի՝ Թուրքերեն լեզու և գրականություն բաժնում (1972 թվականից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը )
- 1965-1967 թվականներին սովորել է Մարքսիզմի-լենինիզմի ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։
- 1972—1977 թվականներին երեկոյան հերթում սովորել է Մոսկվայի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։
- 1998 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի պետական համալսարանի գիտական հանձնաժողովի առաջ պաշտպանեց ատենախոսություն «Անցյալը, ներկան և ապագան. Ռուսական հարցը, սոցիալ-փիլիսոփայական վերլուծություն»։ (Մասնագիտությունը՝ 22.00.01 «տեսություն, մեթոդաբանություն, սոցիոլոգիայի պատմություն»)[31][32]
- Օտար լեզուներ. Ժիրինովսկին տիրապետում է թուրքերենին, անգլերենին,, գերմաներենին, ֆրանսերենին։
Կենսագրություն
խմբագրել- 1964-1970-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, զուգահեռ նաև ռազմական ֆակուլտետում։
- 1969 թվականին մեկ տարի պրակտիկա է անցել Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում։
- 1965-1967 թվականներին սովորել է Մարքսիզմի-լենինիզմի ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։
- 1970 - 1972 թվականներին սպայի կոչումով ծառայել է Թբիլիսիի Անդրկովկասյան զինվորական օկրուգի շտաբում։ Ազատվել է ավագ լեյտենանտի կոչումով։
- 1972—1977 թվականներին երեկոյան հերթում սովորել է Մոսկվայի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ Ավարտել է գերազանց։
- 1973 - 1975 թվականներին աշխատել է Խորհրդային կոմիտեի՝ Արևմտյան Եվրոպայում խաղաղության պահպանման բաժնում։
- 1975 թվականի հունվարից մինչև մայիս՝ արհմիութենական շարժման Բարձրագույն դպրոցի դեկանատի աշխատակից, այժմ Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիա։
- 1975 — 1983 թվականներին աշխատել է Ինյուրկոլեգիայում։
- 1983 — 1990 թվականներին «Мир» հրատարակչությունում իրավաբանական բաժնի ղեկավար։
- 1988 թվականի մայիսին մասնակցել է «Ժողովրդավարական միություն» կուսակցության հիմնադիր համագումարին (ղեկավար Վալերիա Նովոդվորսկայա)։ Դա քաղաքականության մեջ դեբյուտային էր Ժիրինովսկու համար, նա ելույթ ունեցավ, ընտրվեց Կենտրոնական Համակարգող խորհրդի անդամ, բայց շուտով հայտարարեց կուսակցությունը լքելու մասին իր որոշումը[33][34]։
- 1990 թվականից աշխատում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում։
- 1991 թվականի հունիս 12-ին առաջադրվել է Ռուսաստանի նախագահ։
- 1991 թվականի օգոստոսի 19-ին աջակցեց Արտակարգ դրության պետական կոմիտեին
- 1993 թվականի, հոկտեմբեր 4-ին աջակցեց Ռուսաստանի դաշնության Գերագույն խորհրդի և ժողովրդական պատգամավորների հետապնդմանը[35]։
- 1993—1995 թվականներին Ռուսաստանի դաշնության Տուշինո կոնգրեսական շրջանի կողմից ընտրված 1-ին Պետական Դումայի պատգամավոր, ՌԼԴԿ խմբակցության ղեկավար։
- 1995 թվականի մարտի 27-ին Պաշտպանության նախարարի հրամանով արժանացել է փոխգնդապետի կոչման։
- 1995 թվականի դեկտեմբերին նա ընտրվել է երկրորդ Պետական դումայի պատգամավոր։
- 1996 թվականի հունվարին Ռուսաստանի դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Ստացել է ձայների 5,78%-ը։
- 1999 թվականի մայիսին մասնակցել է Բելգորոդի մարզի մարզպետի ընտրություններին, 17 % ձայների քանակով զբաղեցնելով երրորդ տեղը։ Առաջին հորիզոնականը զիջեց գործող մարզպետ Եվգենի Սավչենկոյին, երկրորդ տեղը՝ Միխայիլ Բեսխմելնիցինին[36]։
- 2000 թվականի հունվարին ընտրվեց Պետդումայի (երրորդ համագումար) նախագահի տեղակալ, այդ պատճառով հրաժարվեց ՌԼԴԿ-ն ղեկավարելու պաշտոնից։ Կուսակցության ղեկավար դարձավ նրա տղան Իգոր Լեբեդևը։
- 2000 թվականի մարտի 26-ին նախագահական ընտրությունների ժամանակ Ժիրինովսկու օգտին քվեարկեց մոտ երկու միլիոն մարդ։
- 2004 թվականի նախագահական ընտրությունների Ժիրինովսկին չմասնակցեց, այլ կուսակցությունից առաջադրեց իր նախկին թիկնապահին՝ Օլեգ Մալիշկինին, ով զբաղեցրեց նախավերջին տեղը։
- 2004 թվականին նշեց Ալմաթից Մոսկվա տեղափոխվելու քառասունամյակը։
- 2008 թվականին առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
- 2011 թվականին Ժիրինովսկու որդին՝ Իգոր Լեբեդևը ընտրվեց Պետդումայի նախագահի տեղակալ, այդ պատճառով հրաժարվեց ՌԼԴԿ-ն ղեկավարելու պաշտոնից։ Ժիրինովսկին կրկին դարձավ կուսակցության ղեկավար։
- 2011 թվականի դեկտեմբեր 28-ին հայտ ներկայացրեց մասնակցելու 2012 թվականին կայանալիք Ռուսաստանի դաշնության նախագահական ընտրություններին[37], որի կարգախոսներից է. «Ժիրինովսկի. կամ ավելի վատ կլինի» կամ «Ժիրինովսկի. Եվ ավելի լավ կլինի »[38]։
- 2012 թվականի հուլիս 11-ից Ռուսաստանի դաշնության պետական խորհրդի անդամ է։ Համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի 2012 թվականի հուլիսի 11-ի № 946 հրամանագրի «Ռուսաստանի Դաշնության Պետական խորհրդի հարցերը»՝ Պետդումայի ղեկավարները Պետական խորհրդի անդամներ են[39]։
Մասնակցությունը նախագահական ընտրություններում
խմբագրելՏարի | Սուբյեկտ | Ձայներ | % | Տեղը | Առաջ են անցել Ժիրինովսկուց | Զիջել են Ժիրինովսկուն |
---|---|---|---|---|---|---|
1991 | ՌՍՖՍՀ | 6 211007 | 7,81 | 3/6 | Բորիս Ելցին, Նիկոլայ Ռիժկով | Աման Տուլեև, Ալբերտ Մակաշով, Վադիմ Բակատին |
1996 | ՌԴ | 4 311479 | 5,70 | 5/10 | Բորիս Ելցին, Գենադի Զյուգանով, Ալեքսանդր Լեբեդ, Գրիգորի Յավլինսկի | Սվյատոսլավ Ֆյոդորով, Միխայիլ Գորբաչով, Մարտին Շախկում, Յուրի Վլասով, Վլադիմիր Բռինցալով |
2000 | ՌԴ | 2 026509 | 2,70 | 5/11 | Վլադիմիր Պուտին, Գենադի Զյուգանով, Գրիգորի Յավլինսկի, Աման Տուլեև | Կոնստանտին Տիտով, Էլլա Պամֆիլովա, Ստանիսլավ Գովորուխին, Յուրի Սկուրատով, Ալեքսեյ Պոդբերյոզկին, Ումար Ջամբրաիլով |
2008 | ՌԴ | 6 988510 | 9,35 | 3/4 | Դմիտրի Մեդվեդև, Գենադի Զյուգանով | Անդրեյ Բոգդանով |
2012 | ՌԴ | 4 458103 | 6,22 | 4/5 | Վլադիմիր Պուտին, Գենադի Զյուգանով, Միխայիլ Պրոխորով | Սերգեյ Միրոնով |
Ըստ Լևադա կենտրոնի հարցումների 2012 թվականին կայացած նախագահական ընտրություններին ընտրողների 7 % պատրաստ էր իր ձայնը տալ Ժիրինովսկուն, այսինքն երկրորդը Վլադիմիր Պուտինից հետո (36 %)։ Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը ցույց է տալիս ընտրողների 9% աջակցությունը, այսինքն երրորդ տեղը Վլադիմիր Պուտինից (42 %) և Զյուգանովից հետո (11 %)։
Հայացքներ
խմբագրելԺիրինովսկին բազմիցս խոսել է անսովոր օրենքների կամ առկա օրենքների հիմնարար փոփոխության անհրաժեշտության մասին, հաճախ օգտագործելով պոպուլիզմի[40] տեխնիկան։
- Արտասահմանյան երկրների ֆինանսավորման ամբողջական դադարեցումը (այդ թվում նաև Հարավային Օսիայի), իսկ միջոցները ներդնել ռուսական տնտեսությունում։
- Մորատորիումի վերափոխումը մահապատժի։ Այն հարցին, թե հնարավոր սխալմուքնի պատճառով անմեղ մարդկանց դատապարտման Ժիրինովսկին պատասխանել է, որ այդ ժամանակ պետք է դատավորին նույնպես մահապատժի ենթարկել, այդ ժամանակ սխալ դատավճիռները կբացառվեն։
- Քրեապես դատապարտել այն քաղաքական գործիչներին ովքեր չեն կատարել իրենց նախընտրական խոստումները։
- Տարածքների միավորումը 7-12 մարզերի մեջ, չտարանջատել պետությունը հիմնվելով ազգային պատկանելության վրա։ Հետագայում այս գաղափարը որոշ չափով մարմնավորվեց Ռուսաստանի դաշնային շրջանների ձևով։
- Ժիրինովսկին հանդես է գալիս Ուկրաինայի և Բելառուսի միացմանը Ռուսաստանի Դաշնությանը՝ նոր դաշնային շրջանների իրավունքներով[41]։
- 2006 թվականին Ժիրինովսկին աջակցում ԵԽԽՎ ընդունած բանաձևին, որը դատապարտում էր «տոտալիտար կոմունիստական ռեժիմների հանցագործությունները»։ Նա միակն էր Ռուսաստանի պատվիրակության մեջ ով կողմ էր բանաձևին, մնացածը դեմ էին քվեարկել։ Ժիրինովսկին կոչ էր անում ԵԽԽՎ-ին ձերբակալել Գենադի Զյուգանովին, ով մասնակցում էր նիստին[42][43]
- Միգրանտ աշխատողներին ներգրավելու գաղափարի հակառակորդններից էր։ 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ նախագահ դառնալու դեպքում երկրից վտարել բոլոր ներգաղթյալներին և աշխատանք տալ Ռուսաստանի քաղաքացիներին»[44]։
- ՎԿ սոցիալական կայքի իր էջում նշել է, որ հարում է Լիբերալ քաղաքական հայացքների[45]։
- Նա կարծում է, որ Ռուսաստանում պետք է ստեղծել ընտրովի միապետություն և արգելել բոլոր քաղաքական կուսակցությունները[46][47]։
Մեղադրանքներ քսենոֆոբիայի մեջ
խմբագրելԺիրինովսկին մեկ անգամ չէ, որ մեղադրվել է հակասեմականության մեջ (իր հերթին, նա ասել է, որ հրեաները իրենք են հաճախ մեղավոր հակասեմիտականության մեջ)։ Մեղադրել է հրեաներին Ռուսաստանի փլուզման մեջ, ռուս կանանց տեղափոխելուն օտար երկրներ, որպես մարմնավաճառներ աշխատելու համար, երեխաների և նրանց օրգանների վաճառքի մեջ, ինչպես նաև Հոլոքոստին դրդելու համար։ Մի քանի անգամ հանդիպել է Էդվին Նոյվիրտի հետ՝ ավստրիացի արդյունաբերող և Ваффен-СС-ի նախկին «հպարտ» պաշտոնավոր, ով ժխտում էր հոլոքոստը, այս ամենի արդյունքում որոշ գերմանական ԶԼՄ-ներ Ժիրինովսկուն անվանեցին «Ռուսական Հիտլեր»[48][49]։ 2010 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում Ժիրինովսկին հրաժարվել է նախկինում արված իր հակասեմական հայտարարություններից, մեկնաբանելով, որ կամ իրեն սխալ են հասկացել, կամ սխալ մեկնաբանել կամ իր ելույթը մոնտաժել են։
Իր թշնամական վերաբերմունքն է արտահայտել թուրքերի և հարավկովկասցիների[50] հանդեպ, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում[51][52][53][54][55] բնակվող գրեթե բոլոր բնիկների նկատմամբ։ Ժիրինովսկին նաև կոչ է արել չինացիներին դուրս հանել ռուսական Հեռավոր Արևելքից։ Ղազախ ժողովրդի հանդեպ վիրավորական ելույթից հետո Ղազախստանի դատախազությունը Ժիրինովկսուն համարել է Անցանկալի անձ իրենց երկրում։
2013 թվականի հոկտեմբերի 24-ին Ռոսիա 1 ալիքով, «Մենամարտ» հեռուստահաղորդման ժամանակ Ժիրինովսկին հայտարարեց, որ Կովկասի բնակչության աճը պետք է վերահսկվի՝ սահմանելով տուգանք երկու երեխայից ավել ունենալու դեպքում, իսկ եթե տարածաշրջանի ժողովուրդը կհրաժարվի, ապա Կովկասը պետք է փշալարերով շրջապատել[56]։ Նույն ելույթի ժամանակ հայտարարեց, որ վաղ է վերադարձել Ղազախստանից, քանի որ չի կարողացել ապրել Կենտրոնական Ասիայի բնակիչների հետ մեկտեղ։ Մեկ օր անց չեչենական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դադարեցրեց իր գործունեությունը պատճառաբանելով, որ Ժիրինովսկին ֆաշիստական գաղափարախոսության[57][58] կրողն է։ «Յաբլոկո» կուսակցության նախագահ Միտրոխինը դիմել է Ռուսական քննչական ծառայություններին Ժիրինովսկու հանդեպ ատելություն և թշնամանք սերմանելու մեղադրանքով գործ հարուցելու համար[59]։ Նոյեմբերի 6-ին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Ժիրինովսկուն կոչ արեց զսպվածություն դրսևորել հրապարակային հայտարարություններում[60]։ Նոյեմբերի 12-ին Պետդումայում Ժիրինովսկին հայտարարեց, որ ափսոսում է իր խոսքերի համար, նաև նշեց, որ իրեն միշտ սխալ են հասկանում։
Հայտնի գերմանացի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը Ժիրինովսկու գաղափարները նկարագրում է իր «Վերջին նետումը հարավ» գրքում (1993), որպես ֆաշիստական[61]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1997 — Корабль двойников — капитан Жаров
- 2000 — 33 квадратных метра — камео
- 2004 — Парижская любовь Кости Гуманкова
- 2007 — Репортёры — гость 2
- 2008 — Фитиль — чиновник Семён Николаевич Минфин (К вам пришли, № 186)
Սկավառակագրություն
խմբագրել- 1999 — Настоящий человек
- 2003 — Поёт Владимир Жириновский
- 2004 — С Новым годом! (альбом)
- 2011 — Для тех, кто в пробках
Ժիրինովսկու երգերը և երգեր գրված նրա մասին
խմբագրել- Поздравительная — Անդրեյ Մակարևիչի կատարմամբ
- Виктор Гевиксман (СД) — Слава Лдпр,Слава ВВЖ! 2011 թվականի երգ, որը կոչ էր անում քվեարկել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին։
- Эх, Владимир Вольфович — «Попугай» խմբի կատարմամբ, ձայնագրվել է 1991 թվականին։
- «ex-Сектор газа» — «Հիմն Ժիրինովսկուն»։
- Александр Харчиков — «Жирик»
- Mr. Daduda — «Баба с возу — кобыле легче»
- «Кумир», 1993
- Paddy Goes To Holyhead — Shirinovski — խիստ քննադատություն, մեղադրանքներ նացիզմի և հակասեմիտիզմի և սեփական հորը դավաճանության մեջ։
- Manic Street Preachers — Archives of pain (1994) — հիշատակվում են Վլադիմիր Ժիրինովսկին, Ելցինը, Միլոշևիչը և այլ հայտնի շատ քաղաքական գործիչների։
- Тот самый Коля — Վլադիմիր Վոլֆովիչ - 2011 թվականի երգ, որը նախորդի նման մեղադրում էր Ժիրինովսկուն ստախոսության, հակասեմիտականության և այլնում։
- Воровайки — Նամակ Ժիրինովսկուն — 2006 թվականի երգ, թողարկվել է խմբի 7-րդ ալբոմում։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 20-ամյակի կապակցությամբ թողարկվել է սկավառակ Ժիրինովսկու կատարմամբ և նրա մասին։ Վլադիմիր Վոլֆովիչը կատարում էր ինչպես հայտնի, այնպես էլ հեղինակային երգեր։
2003 թվականին երգիչ Օսկարի հետ միասին նա ձայնագրեց «Пойдём гулять» երգը։
2003 թվականին Իրաքից Ժիրինովսկու կոչը ԱՄՆ-ի 43-նախագահ Ջորջ Ու. Բուշին (Ժիրինովսկու պնդմամբ)[62], դարձավ երաժշտական նմանակումների առիթ։ Այնտեղ միախառնված էին ելույթից ամենանշանակալի արտահայտությունները, ու ստացվում է, որ երգը հենց ինքը Ժիրինովսկին է կատարում[63].։
Մասնակցությունը տեսահոլովակների
խմբագրելՏարի | Հոլովակ | Կատարող | Ռեժիսոր |
---|---|---|---|
1994 | «Лимбо» | Վալերի Մելաձե | Ալեքսանդր Ֆայֆան |
2006 | «Оля и СПИД» | Սեևյոգա և Վլադիմիր Ժիրինովսկի |
Հրապարակումներ և հեղինակային ստեղծագործություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Жириновский В. В. Последний бросок на Юг. — М., 1993
- Жириновский В. В. Нам нужны губернии одного Российского государства. — М., 1995
- Жириновский В. В. Последний удар по России. — М., 1995
- Жириновский В. В. ЛДПР։ идеология и политика. — М., 1995
- Жириновский В. В., Вишняков В. Г. Наша цель — единое Российское государство". — М., 1995.
- Жириновский В. В. Плевок на Запад. — М., 1995
- Жириновский В. В. Последний вагон на Север. — М., 1995
- Жириновский В. В. Каким быть государству Российскому. — М., 1995
- Жириновский В. В. С танками и пушками или без танков и пушек. — М., 1995
- Жириновский В. В. Идеологические основы Либерально-демократической партии России, 1995
- Жириновский В. В. ЛДПР и военная политика России. — М., 1995
- Жириновский В. В. ЛДПР и национальная экономика России, 1995
- Жириновский В. В. Политический ландшафт России. — М., 1995
- Жириновский В. В., Лисичкин В. А. Возрождение русского либерализма. — М., 1995
- Жириновский В. В. Экономические мысли политика. — М., 1995
- Жириновский В. В. Отомстим за Россию. — М., 1996
- Жириновский В. В. Политическая классика. Собрание сочинений в 10 т. — М., 1996—1997.
- Жириновский В. В. Русский вопрос։ пути решения. — М., 1997
- Жириновский В. В. Идеология для России. — М., 1997
- Жириновский В. В. Доктрина национальной безопасности Российской Федерации։ Основные принципы и механизм реализации. — М., 1997.
- Жириновский В. В. Социальный кризис в России։ основные проблемы, их причины и последствия. — М., 1997
- Жириновский В. В. Очерки по геополитике. — М., 1997
- Жириновский В. В. Псевдохристианские религиозные организации России. — М., 1997
- Жириновский В. В. Огненный бог кришнаитов" — М.։ Издание Либерально-демократической партии России. — М., 1997
- Жириновский В. В. Прошлое, настоящее и будущее русской нации։ Русский вопрос։ социально-философский анализ։ диссертация в виде научного доклада на соискание ученой степени доктора философских наук։ 22.00.01 / МГУ им. М. В. Ломоносова. — Москва, 1998. — 72 с.
- Жириновский В. В., Юровский В. Азбука секса. - М., 1998, ISBN 5-89756-013-7
- Жириновский В. В. Иван, запахни душу!. — М., 2001
- Жириновский В. В. ЛДПР։ 20 лет борьбы. — М., 2009
- Жириновский В. В. Мысли и афоризмы!. — М., 2010
- Жириновский В. В. Главный враг России — чиновник. — М., 2010
- Жириновский В. В. Уроды. — М. 2010
- Жириновский В. В. Россия — и для русских тоже. — М., 2011
- Жириновский В. В., Васецкий Н. А. Социология мировой политики։ Учебное пособие для вузов, 2012. ISBN 978-5-8291-1367-4, ISBN 978-5-904993-24-5
- Жириновский В. В. Этногеополитика։ Учебное пособие / Под ред. Н. А. Васецкого. — М.։ ЛДПР, 2012. ISBN 978-5-4272-0001-1
- Жириновский В. В. Этногеополитика։ Учебное пособие для студ. вузов. — 2-е изд. — М.։ ЛДПР, 2013. — 464 с. — 3000 экз. —ISBN 978-5-4272-0005-9
- Жириновский В. В. Альманах ЛДПР։ История в датах и лицах. — М.։ Либерально-демократическая партия России, 2013 ISBN 978-5-4272-0004-2
- Жириновский В. В., Васецкий Н. А. Социология мировой политики։ Учеб. пособие для студ. вузов. — М.։ ЛДПР, 2013—432 с. — 3000 экз., ISBN 978-5-4272-0003-5
- Добреньков В. И., Жириновский В. В., Васецкий Н. А. Социология мировых цивилизаций։ Учебное пособие для студентов вузов. — М.։ Академический проект, 2014. — 608 с. — (Gaudeamus) ISBN 978-5-8291-1539-5
Հոդվածներ
խմբագրել- Жириновский В. В. Русский вопрос։ внутриполитические аспекты // Вестник МГУ. Серия 18. Социология и политология. — 1998. — № 1.
- Жириновский В. В. Русский вопрос։ внешнеполитические аспекты // Вестник МГУ. Серия 18. Социология и политология. — 1998. — № 2.
Պարգևներ և կոչումներ
խմբագրելՌուսաստանի մրցանակներ։
- III աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (8 մայիսի 2011 թվական)- օրենսդրական գործունեությունում մատուցած ծառայությունների և ռուսական պառլամենտարիզմի զարգացման համար
- IV աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»(20 ապրիլի 2006 թվական) - օրենսդրական գործունեությունում ակտիվ մասնակցության և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար[64]
- «Ալեքսանդր Նևսկու» շքանշան (20 հունվարի 2015 թվական) - օրենսդրական գործունեությունում ակտիվ մասնակցության և երկարամյա ջանասիրաբար աշխատանքի համար[64]
- Պատվո շքանշան (21 մայիսի 2008 թվական) - օրենսդրական գործունեությունում ակտիվ մասնակցության, Ռուսաստանի պետականության ամրապնդման և զարգացման համար[65]
- Ժուկովի անվան շքանշան[66]
- Շքանշան «Ի հիշատակի Մոսկվայի 850-ամյակի»[66]
- Շքանշան «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի»[66]
- Շքանշան «Համառուսական մարդահամարի անցկացման համար»[66]
- Ստոլիպինի անվան շքանշան ( Ռուսաստանի Դաշնության կառավարություն, 4 մայիսի 2012 թվական) - օրենսդրական գործունեության համար, որը ուղղված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ռազմավարական խնդիրների լուծմանը[67]։
Այլ երկրների պարգևներ։
- II աստիճանի «Փառքի և պատվո» շքանշան (Աբխազիա, 29 սեպտեմբեր 2005 թվական) - Ռուսաստանի և Աբխազիայի միջև բարեկամության ամրապնդման համար[68]
- «Սամարայի խաչ» (2013 թվական)[69]
Կոչումներ։
- Փիլիսոփայական գիտությունների դոկտոր
- «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում (29 դեկտեմբերի 2000 թվական) - Ռուսաստանի պետականության ամրապնդման և ակտիվ օրենսդրական գործունեության համար[70]
- Համաձայն Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի 1995 թվականի մարտի 27 № 107 հրամանի Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է փոխգնդապետի կոչում։ Ներկա պահին պաշտոնաթող գնդապետ։ Ժիրինովսկու խոսքերով ինքն հանդիսանում է թոշակի անցած գեներալ-մայոր, կոչումը նրան շնորհվել է ՌԴ նախագահի հրամանագրով, սակայն հրամանագիրը չի կատարվել պաշտոնյաների կողմից[71]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ВЛАДИМИР ЖИРИНОВСКИЙ: Я - ЕДИНСТВЕННЫЙ ПРАВОСЛАВНЫЙ
- ↑ 2,0 2,1 2,2 Ушел из жизни Владимир Вольфович Жириновский (ռուս.) — 2022.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.themoscowtimes.com/2022/04/06/vladimir-zhirinovsky-far-right-court-jester-of-russian-politics-dies-at-75-a77240
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Collins C. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ «На вопрос о национальности родителей Жириновский ответил однажды фразой, которая стала почти поговоркой: „Мама — русская, а папа — юрист“. Журналист „Associated Press“ отыскал в Алма-Ате документы, подтверждающие, что до 10 июня 1964 Жириновский носил фамилию Эйдельштейн, данную по отцу Вольфу Исаковичу» — Выборы президента 2000
- ↑ Susan Glasser Russian Revises His Heritage // The Washington Post, 18.07.2001 (перевод ИноСМИ.ру)
- ↑ Zhirinovsky admits Jewish roots // BBC News, 19.07.2001
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Жириновский нашёл могилу отца // Взгляд.ру, 26.06.2006
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Жириновский Владимир Вольфович // Вести.ру
- ↑ 14,0 14,1 Дайджест: Продавец мифов. Жириновский
- ↑ Земляк Жириновского написал книгу об его украинских корнях. Житель Костополя нашёл неизвестные факты о родне Лидера ЛДПР // Сегодня
- ↑ 16,0 16,1 Расследование Жириновского: почему в Израиле умер ликудник Эдельштейн // IzRus — новости русского Израиля
- ↑ 17,0 17,1 ««Бульвар Гордона»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Эрик Аубакиров (№ 196 (17068) от 22.10.2010). «В нашем доме появился замечательный юрист» (ռուսերեն). «Экспресс К» — ежедневная общественно-политическая республиканская газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Владимир Жириновский: я — не «сын юриста». Рассказ об отце // Newsru.co.il, 25 июня 2006
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ Персоналии: Владимир Жириновский Արխիվացված 2019-03-11 Wayback Machine // ХайВей
- ↑ 22,0 22,1 Бандиты напали на дом племянника Жириновского
- ↑ Ограблен племянник Жириновского
- ↑ http://www.whoiswho.ru/old_site/russian/Curnom/42007/deti.htm
- ↑ Племянника Жириновского выдвинули на пост мэра Петрозаводска (Республика Карелия). // ИА REGNUM
- ↑ «Салiдарнасць» Украинское «наследство» Жириновского
- ↑ Ток-шоу «Наедине со всеми» на «Первом канале» с Владимиром Жириновским, 22 декабря 2014 года, официальный сайт «Первого канала»,
- ↑ Ток-шоу «Наедине со всеми» на «Первом канале» с Владимиром Жириновским, 22 декабря 2014 года, YouTube,
- ↑ «Жириновский». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Курянин учится с внуками Жириновского». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ * Жириновский В. В. Прошлое, настоящее и будущее русской нации : Русский вопрос: социально-философский анализ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine : диссертация в виде научного доклада на соискание ученой степени доктора философских наук : 22.00.01 / МГУ им. М. В. Ломоносова. — Москва, 1998. — 72 с.
- ↑ Биография Արխիվացված 2014-12-13 Wayback Machine на портале Юридическая Россия
- ↑ Радиостанция «Эхо Москвы» / Гости / Жириновский Владимир
- ↑ Жириновский Владимир Вольфович («Претенденты-2008»)
- ↑ 4 октября Четырнадцатый день противостояния. Расстрел Дома Советов
- ↑ Жириновский проиграл сам. А кандидата-коммуниста «утопил» Макашов
- ↑ 28 декабря — вручение В. В. Жириновскому удостоверения кандидата //Официальный сайт ЛДПР
- ↑ Жириновский участвует в выборах с лозунгом «Жириновский, или будет хуже!» dzd.ee, 16 января 2012
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11 июля 2012 года № 946 «Вопросы Государственного совета Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Политический словарь». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Жириновский предложил Украине и Беларуси войти в состав России
- ↑ ПАСЕ осудила коммунизм
- ↑ ПАСЕ осудила преступления коммунизма
- ↑ Жириновский пообещал выгнать из России всех мигрантов(չաշխատող հղում)
- ↑ Страница в Вконтакте
- ↑ Вести. Ru: Жириновский хочет запретить все партии и перейти к монархии
- ↑ Жириновский призвал запретить все партии и ввести монархию — Политика, Россия — МК
- ↑ Nuclear Threats and Busty Ladies in the Race for Second-Place in Russia, Der Spiegel, February 28, 2008
- ↑ Hello, I Must Be Going Արխիվացված 2010-01-08 Wayback Machine, Time, Jan. 10, 1994
- ↑ Zhirinovsky is Russia’s big bad wolf — success of Vladimir Wolfovich Zhirinovsky in recent Russian elections — Column
- ↑ Парламент Северной Осетии просит пресечь попытки Жириновского по «стравливанию народов» — REGNUM
- ↑ Кавказ требует лишить Владимира Жириновского поста вице-спикера — Коммерсантъ
- ↑ Северный Кавказ требует мандат Владимира Жириновского — Коммерсантъ
- ↑ ««Поединок» c Владимиром Соловьёвым». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Владимир Жириновский и Леонид Гозман». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Жириновского обвиняют в нацизме». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Lenta.ru: Россия: Политика: Чеченское отделение ЛДПР самораспустилось из-за «фашистской идеологии» Жириновского
- ↑ Заявление Чеченского регионального отделения ЛДПР | Грозный Информ
- ↑ «Чеченское отделение ЛДПР прекратило работу. — Новости дня — PосБизнесКонсалтинг». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «В. Путин призвал В. Жириновского к сдержанности в заявлениях :: Политика :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Andreas Umland. Zhirinovskii as a Fascist: Palingenetic Ultra-Nationalism and the Emergence of the Liberal-Democratic Party of Russia in 1992-93 // Forum für osteuropäische Ideen- und Zeitgeschichte. — Volume 14. — Issue 2. — PP. 189—216.
- ↑ Обращение Жириновского к Бушу на YouTube
- ↑ Рэп от Жириновского на YouTube
- ↑ 64,0 64,1 «Указ Президента Российской Федерации от 20 апреля 2006 г. № 383». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 21 мая 2008 г. № 822
- ↑ 66,0 66,1 66,2 66,3 Биография на сайте ЛДПР
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 4 мая 2012 года № 703-р «О награждении медалью Столыпина П. А. II степени Жириновского В. В.»(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента Абхазии № 205 от 29.09.2005». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Владимир Жириновский награждён «Самарским крестом»
- ↑ «Указ Президента России от 29 декабря 2000 г. № 2106». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Программа «Выборы-2012» на ТВ-канале «Россия-1», эфир от 01 марта 2012 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ժիրինովսկի» հոդվածին։ |