ՄՍԿ-64
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄՍԿ-64 (Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ), մակրոսեյսմիկ ինտենսիվության սանդղակ, օգտագործվում է երկրաշարժերի ուժգնության չափման համար՝ ըստ տեսանելի հետևանքների և ավերածությունների։
Սանդղակը 1964 թ. առաջարկել են Սերգեյ Մեդվեդևը (ԽՍՀՄ), Վիլհելմ Սպոնհոյերը (ԳԴՀ) և Վիտ Կարնիկը (Չեխոսլովակիա)։ «ՄՍԿ» հապավումը կազմված է այս երեք գիտնականների անունների սկզբնատառերից։
1970-ական և 1980-ական թվականներին որոշ չնչին փոփոխությունների է ենթարկվել։ Լայն տարածում է գտել Եվրոպայում և ԽՍՀՄ-ում։ 1990-ականների սկզբներին Եվրոպական սեյսմոլոգիական հանձնաժողովը օգտագործելով ՄՍԿ սանդղակի շատ սկզբունքներ՝ ստեղծել է Եվրոպական մակրոսեյսմիկ սանդղակը, որն այժմ փաստացիորեն երկրաշարժերի չափման ստանդարտ չափորոշիչ է եվրոպական երկրներում։ ՄՍԿ սանդղակը այժմ դեռ օգտագործվում է ԱՊՀ երկրներում, Հնդկաստանում և Իսրայելում։
I. Ոչ զգալի | Ցնցումը զգալի չէ, գրանցվում է միայն սեյսմոգրաֆի կողմից։ Չունի տեսանելի հետևանքներ։ |
---|---|
II. Հազիվ զգալի | Ցնցումը զգում են միայն քիչ մարդիկ։ Փոփոխություններ կամ վնասներ չկան։ |
III. Թույլ | Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները թեթև շարժվում են։ Շինությունները չեն վնասվում։ |
IV. Բավական զգալի | Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները ճոճվում են։ Շինությունները չեն վնասվում։ |
V. Ուժեղ | Ներսում գտնվող մարդկանցից շատերը և դրսում գտնվողներից ոմանք զգում են ցնցումը։ Աննշան վնասվածքներ խարխուլ շինությունների վրա։ |
VI. Փոքր ավերածություններ | Ներսում գտնվող մարդկանց մեծ մասը, և դրսում գտնվողներից շատերը զգում են ցնցումը։ Տեսանելի վնասվածք շենքերի պատերին։ |
VII. Ավերածություններ | Որոշ մարդիկ կորցնում են հավասարակշռությունը։ Դարակների վրա դրված առարկաները ցած են թափվում։ Հին շինությունները զգալիորեն վնասվում են։ |
VIII. Մեծ ավերածություններ | Մարդկանց համար դժվար է ոտքի վրա կանգնած մնալ, անգամ դրսում։ Կահույքը կարող է շուռ գալ։ Հին շինությունները կարող են մասամբ ավերվել կամ զգալիորեն վնասվել։ |
IX. Կործանարար | Ընդհանուր խուճապ։ Մարդիկ կարող են գետնին ընկնել։ Ամուր շինությունները զգալի վնասվում են։ |
X. Արտասովոր կործանարար | Քարե շինություններն ավերվում են։ Երկրի մակերևույթին ճեղքվածքներ են հայտնվում։ |
XI. Աղետալի | Շինությունների մեծ մասը ավերվում են։ Ցունամիներ։ Երկրի մակերևույթի ձևափոխումներ։ |
XII. Լիակատար կործանում | Բոլոր տեսակի կառույցներն ամբողջովին ավերվում են։ Փոխվում է երկրի մակերևույթը, գետերի հունը։ Ցունամիներ։ |