Վալենտին Ռասպուտին
Վալենտին Ռասպուտին (ռուս.՝ Валентин Григорьевич Распутин, մարտի 15, 1937[1][2][3][…], Ատալանկա, Ուստ-Ուդինսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2015[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, արձակագիր, այսպես կոչված՝ գյուղական արձակի ներկայացուցիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական կրկնակի մրցանակակիր, (1977, 1987), Ռուսաստանի Դաշնության մրցանակակիր (2012)[5], Ռուսաստանի կառավարության մրցանակակիր (2010)։ 1967 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Վալենտին Ռասպուտին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Ատալանկա, Ուստ-Ուդինսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 14, 2015[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Լեզու | ռուսերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Իրկուտսկի պետական համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1966—2015 |
Ժանրեր | Village Prose?, վեպ, պատմվածք և էսսե |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) |
Valentin Rasputin Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վալենտին Ռասպուտինը ծնվել է 1937 թվականի մարտի 15-ին Արևելյան Սիբիր երկրամասի (այժմ Իրկուտսկի շրջան) Ուստ Ուդա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մանկությունը անցել է գյուղում, որը հետագայում Բրատսկի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ ջրամբարի տակ անցավ։ Ռասպուտինը, ավարտելով տեղի տարրական դպրոցը, ուսումը շարունակելու նպատակով ստիպված էր 50 կմ հեռու գտնվող բնակավայր տեղափոխվել։ Այս շրջանի մասին է նրա հայտնի «Ֆրանսերենի դասերը» պատմվածքը»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Իրկուտսկի պետական համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակից էր։ 1961 թվականին նրա «Մոռացա հարցնել Լյոշկային» հոդվածը տպագրվում է «Անգարա» ալմանախում։
1979 թվականին դառնում է է «Սիբիրի գրական հուշարձաններ» գրքաշարի, իսկ 1980-ական թվականներին՝ «Ռոման» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ Ապրել և աշխատել է Իրկուտսկում և Մոսկվայում։
2006 թվականի հուլիսի 9-ին ավիավթարից Իրկուտսկի օդանավակայանում զոհվել է Ռասպուտինի դուստրը՝ 35-ամյա երգեհոնահար Մարիա Ռասպուտինան[6][7]։ 2012 թվականին 72 տարեկանում մահացել է գրողի կինը։[8]։
2015 թվականի մարտի 12-ին Վալենտին Ռասպուտինը ընկել է կոմայի մեջ և հոսպիտալացվել[9][10]։ Մարտի 14-ին, ուշքի չգալով, իր 78-ամյակից մեկ օր առաջ գրողը մահացել է[11][12][13]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օրը, նշում են ողջ երկրով (ռուս.)
- ↑ Артем Костин (10 июля 2006)։ «Писатель Валентин Распутин плакал в аэропорту…»։ Известия։ Վերցված է 2015 թ․ մարտի 14
- ↑ Елена Яковлева Маруся родилась как утешение. В семье Распутиных дежурят друзья // Российская газета. (ռուս.)
- ↑ «Умерла жена писателя Валентина Распутина»։ Комсомольская правда։ 4 мая 2012։ Վերցված է 2015 թ․ մարտի 14 (ռուս.)
- ↑ Писатель Валентин Распутин попал в больницу и находится в коме. (ռուս.)
- ↑ Писатель Валентин Распутин госпитализирован в Москве и находится в коме. (ռուս.)
- ↑ «Умер писатель Валентин Распутин»։ lenta.ru։ 01:12, 15 марта 2015։ Վերցված է 2015 թ․ մարտի 14
- ↑ Скончался писатель Валентин Распутин
- ↑ Скончался «патриарх» советской «деревенской прозы» Валентин Распутин — РИА-Новости