Ժասմենի դիմաքանդակ, քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած դիմաքանդակը։ Պատկերում է ՀԽՍՀ և ԱԽՍՀ ժողովրդական դերասանուհի Ժասմենին[1][2]։

Ժասմենի դիմաքանդակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1958
բարձրություն45 սանտիմետր
լայնություն34 սանտիմետր
խորություն42 սանտիմետր
ժանրդիմաքանդակ
նյութմարմար
գտնվելու վայրՀայաստան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նկարագրություն խմբագրել

Արա Սարգսյանը ստեղծել է մի շարք հայտնի գործիչների քանդակներ, որոնց թվում են Ժասմենի,Դավիթ Մալյանի, Ավետ Ավետիսյանի դիմաքանդակները։ Աշխատանքներից յուրաքանչյուրն ունի տարբեր խառնվածք, տարբեր կառուցվածք, ստեղծված է տարբեր ձևերով, և դիտողի համար դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Ժասմենի դիմաքանդակն ունի մեկ տարբերակիչ առանձնահատկություն․ այն դիտելով կարելի է կռահել, որ պատկերվածը դերասանուհի է[3]։

Սովորաբար արվեստը չի կոնկրետացվում այն աստիճանի, որ դիմաքանդակում ակնհայտ երևա պատկերված անձի մասնագիտությունը։ Եվ որպես կանոն՝ կոնկրետությունը սահմանվում է մասնագիտական պարագաների և որոշ մանրուքների կիրառմամբ, այլ ոչ թե դեմքի օգնությամբ։ Ժասմենի դիմաքանդակում այդ մանրուքները բացակայում են, սակայն քանդակագործը կոնկրետությունը հասցրել է այն աստիճանի, որ եթե անգամ դիտողին Ժասմեն անունը ոչինչ չասի, միևնույն է, նա կկռահի, որ պատկերվածը դերասանուհի է։ Թեև այդպիսի կոնկրետությունը որոշ չափով կարող է աղքատացնել ներկայացվող կերպարը, սակայն դա հնարավորություն է տալիս այն ճիշտ ըմբռնել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջ 103.
  2. Սարգսյան Աննա, Հակոբյան Ալբերտ (2017). Բոսֆորի ափից մինչև անմահություն. Երևան: ՎարդՀրատ. էջ 27.
  3. «Actress Jasmen». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.