Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Ղուկաս Մադոյանը ծնվել է 1906 թվականին Կարսի մարզի Քերս գյուղում: 1920-1925 թվականներին զորակոչվել է ԶՈւ։ 1930-1933 թվականներին եղել է Հայկական Լեռնահրաձգային գնդի հրաձգային վաշտի հրամանատար։ Նորից զորակոչվել է 1940 թվականին։ 1924 թվականին ավարտել է դիվիզիոնային հետևակային դպրոց, 1940 թվականին՝ «Վիստրել» դասընթացը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից։ 1942 թվականի նոյեմբերի 19-ից եղել է 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար։ 1943 թվականի հունվարից մասնակցել է Կոտելնիկովո, Սոմսկ, Զերնոգրադ, Բատայսկ քաղաքների ազատագրմանը։ 1943 թվականի փետրվարի 8-ի գիշերը Մադոյանի հրաձգային գումարտակը գրավել է Դոնի Ռոստով կայարանի մասը կազմող երկաթուղային հանգույցը, իսկ առավոտյան գլխավորել է հրաձգային բրիգադի ընտրյալ ջոկատ, որի հետ 1943 թվականի փետրվարի 8-14-ին պաշտպանել է Դոնի Ռոստովի կայարանը։ Հերոսական պաշտպանության 6 օրվա ընթացքում Մադոյանի ջոկատը ետ է մղել հակառակորդի 43 հակագրոհ, բայց պահել է կայարանը մինչև համալրման գալը, ոչնչացրել է 300 զինվոր, 35 ավտոմեքենա, 10 մոտոցիկլ, տանկ, 3 կրակակետ։ Մարտական առաջադրանքի օրինակելի կատարման, Դոնի Ռոստովի պաշտպանական մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ հրաձգային գումարտակի (159-րդ առանձին Հրաձգային բրիգադ, 28-րդ Բանակ, Հարավային ռազմաճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Ղ. Կ. Մադոյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943 թվականի մարտի 31-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 11415) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 731, ԽՄՀ գրքույկ № 872, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 1343, Շքանշանային գրքույկ № 220632)։ 1944 թվականի հոկտեմբերի 10-ին Դեմբիցայի (Լեհաստան) ազատագրման մարտերում ծանր վիրավորվել է։ 1944 թվին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Առողջության պատճառով զորացրվել է 1944 թվականին։ Փոխգնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, N 01679, 17.05.44)։ 1945-1946 թվականներին Երևանի քաղխորհրդի բաժնի պետ, 1946 թվականին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1946-1948 թվականներին սովորել է կուսակցական դպրոցում, 1948-1952 թվականներին եղել է ՀԽՍՀ սոցապահովության փոխնախարար, 1952-1961 թվականներին՝ նախարար, 1961-1975 թվականներին ՀԽՍՀ նախարարների խորհրդում խորհրդական։ Մահացել է 1975 թվականի հունիսի 11-ին[1][2]։

ՊարգևներԽմբագրել

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (Հր. 38-րդ Բանակ, № 109, 30.11.44, № 41918)
  • «Պատվո նշան» շքանշան (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 28.10.67, № 528773)
  • «Մարտական վաստակի համար» մեդալ (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.45)
  • «Արիության համար» մեդալ
  • Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի (1968 թվականից, նույն թվականին քաղաքի Սլեսարնայա փողոցն անվանակոչվել է նրա անունով[3])

ԳրականությունԽմբագրել

  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005.
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - 863 с. - 100 000 экз. - ISBN 5-203-00536-2.
  • Книга о героях. Ереван, 1985.
  • Պարսամյան Վ. Ա., Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյան, Երևան, 1944:

ԾանոթագրություններԽմբագրել