Սամվել Մելիքսեթյան

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Գրիգորի Մելիքսեթյան (դեկտեմբերի 15, 1907(1907-12-15)[1], Գերխանա, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 31, 1992(1992-01-31), Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային անասնաբույժ, զինվորական ծառայության գնդապետ (1954 թվականից՝ պաշտոնաթող)։ Անասնաբուժական գիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1964)։

Սամվել Մելիքսեթյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1907(1907-12-15)[1]
Գերխանա, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 31, 1992(1992-01-31) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույժ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր[1] (1962)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

1933 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1933-1954 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1964 թվականից Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։

Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության կենդանիների վիրաբուժական տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման խնդիրներին։ 1935-1940 թվականներին պրոֆեսոր Ա․ Վելլերի հետ (Լենինգրադ) մշակել է վիրահատմամբ ձիերի աղիքային քարերի հեռացման նոր մեթոդ, ստեղծել խոշոր եղջերավոր կենդանիների նախաստամոքսների վնասվածքների կանխարգելման և բուժման սարքերի համալիր (տես Մագնիսային զոնդ և օղակԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 3 շքանշաններով։

  • Անասնաբույժի ուղեցույց (Վիրաբուժություն), Երևան, 1968։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Մելիքսեթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 393