Ասքանազ Կարապետյան
Ասքանազ Գևորգի Կարպետյան (դեկտեմբերի 20, 1899, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, գեներալ-մայոր (2.11.1944), Սովետական Միության հերոս (1.11.1943), ԽՄԿԿ անդամ (1920)։
Ասքանազ Կարապետյան | |
---|---|
դեկտեմբերի 20, 1899 - նոյեմբերի 1, 1978 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | Q48942207?, 315th Rifle Division? և 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1919 թվականից զորակոչվել է դաշնակցական բանակ, ծառայել Սարիղամիշում, որտեղ կապվել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության հետ։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո մեկնել է Ադրբեջան։
1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանի բռնազավթմանը և երկրում խորհրդային ռեժիմի հաստատմանը, իսկ 1921 թվականին՝ քաղաքացիական կռիվներին։ 1923-1927 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմահետևակային դպրոցում։
1937 թվականից եղել է գնդի հրամանատար։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը։ Կարապետյանի գունդը մարտնչել է Ստալինգրադյան ռազմաճակատում (1942- 1943 թվականներ)։
ԳրականությունԽմբագրել
- Ղարիբյան Ց. Լ., Մելիտոպոլի հերոսը, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 306)։ |