Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակ

Արա Սարգսյանի ստեղծած դիմաքանդակը

Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակ (Երաժշտագետ Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին[1]), խորհրդահայ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած փայտաքանդակը[2]։ Հեղինակն այն ստեղծել է 1940 թվականին Երևան քաղաքում[1]։ Քանդակն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Քանդակի մեջ հեղինակը պատկերել է կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ Նիկողայոս Տիգրանյանին։

Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1940
բարձրություն58 սանտիմետր
լայնություն38 սանտիմետր
խորություն31 սանտիմետր
ժանրդիմաքանդակ
նյութփայտ
գտնվելու վայրՀայաստան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ

Պատմություն և նկարագրում

խմբագրել

Քանդակագործն աշխատանքն ավարտել է 1934 թվականին և 1940֊1941 թվականներին այն տեղափոխել փայտի վրա։ Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակն ավելի հանգիստ ու խաղաղ ստեղծագործություն է, քան Մելիք֊Փաշայանի դիմաքանդակը[4]։ Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակի մեջ նկատելի է նրա ծերունական դեմքը։

Հայ արվեստաբան Վահան Հարությունյանը «Արա Սարգսյան» մենագրության մեջ նշում է՝ «Տիգրանյանի անշարժ դեմքի վրա միակ շարժուն մասը ծնոտն է, ծերունական դողդոջուն ծնոտը, որ իրենն է ու կարծես իրենը չէ, և հենց այդ ծնոտն է երգողը։

Տիգրանյանի խոր ընկած աչքերում, լայն ու կնճռոտ ճակատին և ընդhանրապես նրա ողջ կերպարի մեջ քանդակագործը գտել է ու վեր հանել ստեղծագործողին` նրա hասակի և վիճակի բոլոր առանձնահատկություններով»[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Սարգսյան Արա Միհրանի | Երաժշտագետ Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  2. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017, էջ 5֊6։
  3. «Nikoghayos Tigranyan». Արա Սարգսյան & Hakob Kojoyan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  4. 4,0 4,1 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 64։

Արտաքին հղումներ

խմբագրել