Հասմիկ (դերասանուհի)

հայ դերասանուհի
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ (այլ կիրառումներ)

Հասմիկ (Թագուհի Ստեփանոսի Հակոբյան, մարտի 21, 1879(1879-03-21), Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 23, 1947(1947-08-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1936)[2][3]։

Picto infobox masks.png
Հասմիկ
Հասմիկ (դերասանուհի).jpg
Ծնվել էմարտի 21, 1879(1879-03-21)
ԾննդավայրՆախիջևան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 23, 1947(1947-08-23)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Հասմիկը ծնվել է Հին Նախիջևանում, մանր առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի երկդասյա ծխական դպրոցում։ Կավաշեն այդ գյուղաքաղաքում ոչինչ չկար, որ աղջկան մղեր դեպի արվեստը, թատրոն, սակայն այնպես է պատահում, որ Սաֆրազյան ամուսինները ժամանում են Նախիջևան, և Հասմիկը բեմ է ելնում նրանց հետ փոքրիկ տղայի մի աննշան դերով։

Ամուսնությունից հետո Հասմիկը տեղափոխվում է Թիֆլիս։ Ավանդապահ ամուսինը դեմ էր կնոջ բեմ ելնելուն, բայց ոչ թատրոն հաճախելուն։ Ամուսինները լինում էին թատրոնում, և դա բորբոքում էր թատրոնի սերը։ Առաջին ներկայացումը և առաջին տպավորությունը թատրոնից եղել են «Ասլան Բալասի»ն («Վերք Հայաստանի» վեպի բեմականացումը), Աղասու դերում՝ Հովհաննես Աբելյանը, այնուհետև «Անտառը», Հ. Աբելյանի, Ի. Ալիխանյանի, Զաբելի մասնակցությամբ։ 1904 թվականից ստանում է տարեց կանանց դերերը խաղալու թույլտվություն («Քանդած օջախում»՝ Քալի)։ Քիչ անց՝ ստանձնում է ջահել աղջկա դեր («Պեպոյի» Կեկելը) հակառակ ամուսնու դրած պայմանի։ Երիտասարդ դերասանուհու հետ պարապում է հենց ինքը՝ Գաբրիել Սունդուկյանը։

Ստեղծագործական կյանքըԽմբագրել

Դերասանուհին դերասանական աշխարհում շփվում է Գ. Սունդուկյանի, Հ. Աբելյանի, Գ. Տեր-Դավթյանի, Վարդուհու հետ։

Սունդուկյանի թատրոնից նա անցնում է Շիրվանզադեի թատրոնը (10 դեր խաղացել է առաջինում, 16-ը՝ երկրորդում)։ Առաջին ակներև հաջողություններն էին՝ Շպանիկ («Նամուս») և Զառնիշան («Չար ոգի»)։ Հաջողությունն ավելի մեծ է լինում, քան կարելի էր սպասել նման դերերի կատարումից։

Հասմիկը դառնում է հայկական բեմի ավանդական ռեալիստական խաղաոճի ժառանգորդը։ 1910 թթ. նա հայ թատրոնի պատմության մեջ կանգնած է Վարդուհու, Գեդեոն Միրաղյանի, Զաբելի, Օվի Սևումյանի, Օլգա Գուլազյանի և ուրիշների կողքին, որոնց համար ժողովրդական լայն խավերին ծառայելը հարազատ գործ էր։ Չնչին վարձատրությամբ կամ անվարձ՝ նյութապես բնավ չապահովված դերասանուհին այդ գործն անում էր ի սրտե։

1920 թ. Հասմիկը կապեր է հաստատում հեղկոմի հետ և ներկայացումներ կազմակերպում Դիլիջանում և գյուղերում հողի մշակների ու զորամասերի համար։ Նոր կարգեր հաստատվելուց հետո դերասանուհին ոգեշնչվում է երկրում պետական թատրոն ստեղծելու որոշմամբ և նրա հիմնադիրներից մեկն է լինում։

1920 թթ. Հասմիկը հանդես է գալիս Խամփերու «Խաթաբալա» և Շուշանի «Պեպո» դերերում։ 1927 թ. խաղում է Լյուբով Յարովայայի դերը Կ. Տրենյովի համանուն պիեսում, 1937 թ. Վասսայի դերը Մ. Գորկու «Վասսա Ժելեզնովա» դրամայում, 1933 թ. Մելանիա՝ Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1935 թ. Կաբանիխա՝ Ա. Օստրովսկու «Ամպրոպ», Վիտտիխեն՝ Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», Ուստիան՝ «Քաջ Նազար», 1937 թ. Աննա Ա. Գուլակյանի «Արշալույսին», Կնիրտյե՝ Հերման Հեյերմանսի «Հույսի» կործանումը»։

Հայկական առաջին ժապավենից՝ 1925 թ. «Նամուսից» սկսած, Հասմիկը մինչև կյանքի վերջը խաղացել է կինոյում, և մեծ մասամբ՝ մայրական դերեր։ Էկրանը ավելի ակներև է դարձնում դերասանի արվեստի հատկությունները և էկրանի վրա Հասմիկը երևում է իբրև բնական խաղի մեծ վարպետ[4]։ 1947 թվականին լույս տեսավ Հասմիկի «Թատերական հուշեր» գիրքը։

Հասմիկը մահացավ 1947 թվականին Երևանում, 68 տարեկան հասակում։

Խաղացած դերերը կինոյումԽմբագրել

 
Հասմիկի հուշատախտակը Երևանի Տպագրիչների փողոցում

Գրականություն Հասմիկի մասինԽմբագրել

  • Բաղդասարյան Ն. Հասմիկ, Երևան, 1972.

ՄամուլԽմբագրել

  • Սերոբ Սարգսյան, Ժողովրդական դերասանուհի Հասմիկի «Հուշերը»։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ֆիլմեր Հասմիկի մասինԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Асмик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Энциклопедический словарь кино։ Москва: Советская энциклопедия։ 1986։ էջ 31 
  3. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 274-275:
  4. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.