Մանկական այգի (Երևան)

Երևանի զբոսայգի

Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի), գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև[2]։

Մանկական այգի
Տեսակայգի և քաղաքային զբոսայգի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել էմարտ 1933[1]
Մանկական այգի (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Մանկական այգի (Երևան)
Մանկական այգի (Երևան)ը գտնվում է Երևանում
Մանկական այգի (Երևան)

Հիմնվել է 1933 թվականի մարտին, հին շուկայի՝ Ղանթարի տեղում։ 1934 թվականին խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի մահից հետո վերանվանվել է նրա անունով։ Այսօր զբողայգին փոքրիկ երևանցիների սիրելի վայրն է, որտեղ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։

Այգու տարածքում են գտնվում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, Լիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին, խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի գերեզմանը և կիսանդրին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել