Բացել գլխավոր ցանկը

Ամո Խարազյան

հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խարազյան (այլ կիրառումներ)

Ամո Խարազյան (Համազասպ Խարազյան) (1880, ապրիլի 8 (20) -1957, օգոստոսի 6, Երևան), հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933

Picto infobox cinema.png
Ամո Խարազյան
Ամո Խարազյան.jpg
Ամո Խարազյանի դիմանկարը,
հեղինակ Մարտիրոս Սարյան
Ծնվել էապրիլի 8, 1880(1880-04-08)
Մահացել էօգոստոսի 6, 1957(1957-08-06) (77 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր, դրամատուրգ և դերասան
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Ամո Խարազյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ 1896 թվականին մեկնում է Մոսկվա, որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է 2 տարի (1896-1898 թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գևորգ Բուրջալովի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։

1899 թվականին վերադառնում է Թիֆլիս և սկսում է ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական աուդիտորիայում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում Հավլաբարի լսարանում՝ քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։

Գնալով Բաքու՝ Խարազյանը, Ստեփան Շահումյանի խորհրդով, ներկայացումներ է բեմադրում նավթարդյունաբերության բանվորների համար։

1906 թվականին մեկնել է Փարիզ, հետևել Ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անտուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին։

 
Ամո Խարազյանի հուշատախտակը Երևանում

Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և 1909 թվականին հիմնադրում է «Նոր դրամա» թատրոնը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատևում է 6 տարի և 1914 թվականին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ 1915-1918 թվականներին ղեկավարել է «Աշակերտա-ուսանողական դրամատիկ ընկերության» թատերախումբը, 1918 թվականին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական-գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը։

Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է հեղափոխական թատրոնի ղեկավարը, 1921 թվականի փետրվարին կազմակերպում է Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925 թվականին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը Ղարաքիլիսայում (Վանաձոր) և շրջագայում Հայաստանի ամբողջ տարածքով: Վերջինս 1926 թվականից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928 թվականին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից Խարազյանի անվան, տե՛ս Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն): 1949 թվականից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952 թվականին)[1][2][3]:

1955 թվականի դեկտեմբերի 26-ից Խարազյանի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը։ Խարազյանն իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր։ Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով[4]:

ԲեմադրություններԽմբագրել

  • «Փոստակայանի վերակացուն»
  • «Ցասում»
  • «Հացի խնդիր»
  • «Թշնամիներ»
  • «Գայլեր և ոչխարներ»
  • «Վաշխառու»
  • «Ավազակներ»
  • «Զոհի փոխարեն զոհ»
  • «Խաթաբալա»՝ 1902թ
  • «Էսթեր, դուստր Իսրայելի»՝ 1902թ
  • «Եղբայր և քույր»՝ 1902թ
  • «Ուրիել Ակոստա»՝ 1902թ
  • «Երվանդ Բ»՝1902թ
  • «Կյանքի խնջույքում»՝ 1903թ
  • «Սամել»՝ 1903թ.
  • «Օսկան Պետրովիչն էն կինքումը»՝ 1903թ.
  • «Ոճրագործի ընտանիքը»՝ 1903թ.
  • «Մարի-Ժան կամ Մայրական սեր»՝ 1903թ.
  • «Բարեգործության դիմակի տակ»՝ 1903թ.
  • «Խանում»՝ 1903թ.
  • «Դոն Գրիգորիո»՝ 1903թ.
  • «Էս էլ մի մոցիքլութին»՝ 1903թ.
  • «Արշակ երկրորդ»՝ 1903թ.

ԴերերԽմբագրել

  • «էլիզբարով»
  • «Ուրիել Ակոստա»
  • «Ցագոր»
  • Կարլ Մոոր՝ «Ավազակներ»
  • Սեմյոն Բոչարով՝ «Զոհի փոխարեն զոհ»
  • Դագոբեր՝ «Էսթեր, դուստր Իսրայելի»
  • Գայող Փաղավա՝ «Եղբայր և քույր»
  • Սանտո՝ «Կրեմոնի վնագործը»
  • Լաերտ՝ «Համլետ»
  • Վիտալի՝ «Երկրորդ երիտասարդություն»
  • Բեգլար՝ «Ղարաբաղի աստղագետը»
  • Վլադիմիր Խոտնև՝ «Կյանքի խնջույքում»
  • Սամել՝ «Սամել»
  • Զամբախով՝ «Օսկան Պետրովիչն էն կինքումը»
  • Կորրադո՝ «Ոճրագործի ընտանիքը»
  • Բերտրան՝ «Մարի-Ժան կամ Մայրական սեր»
  • Վանո Փանդիև՝ «Խանում»
  • Պեռնիե՝ «Փարիզի աղքատները»
  • Ալբերտ Մորիել՝ «Կույր»
  • Արշակ՝ «Արշակ երկրորդ»
  • Բանաստեղծ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Յազոն՝ «Մեդեա»՝ 1903թ.

Տես նաևԽմբագրել

Գրականություն Ամո Խարազյանի մասինԽմբագրել

  • Ս. Սարգսյան, Ամո Խարազյան, Երևան, 1959 թ.
  • Խորհրդային Հայաստան, 1921 թ., N201
  • Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.։ Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
  • Օ. Գուլազյան, Հուշեր, Երևան, 1957 թ.

ԾանոթագրություններԽմբագրել