Սթիվեն Բոլդուին
Սթիվեն Բոլդուին (անգլ.՝ Stephen Baldwin, մայիսի 12, 1966[2], Massapequa, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Չորս դերասան եղբայրներից կրտսերն է (եղբայրներն են՝ Ալեք, Ուիլյամ, Դենիել)։
![]() անգլ.՝ Stephen Baldwin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Էմիդվիլ, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Berner High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն[1] |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | The Flintstones in Viva Rock Vegas? |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Բոլդուին, մայր՝ Քերոլ Բոլդուին |
Ամուսին(ներ) | Kennya Deodato? |
Երեխա(ներ) | Հեյլի Բիբեր |
stephenbaldwin.com | |
Կենսագրություն
խմբագրելՍթիվեն Բոլդուինը ծնվել է 1966 թվականի մայիսի 12-ին, Էմիդվիլում, Նյու Յորքում։ Սովորել է դրամատիկական արվեստների Ամերիկական ակադեմիայում, խաղացել է թատրոնում և հեռուստատեսությունում։ Ֆիլմերից բացի Սթիվեն Բոլդուինը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, գրում է բանաստեղծություններ։ Նա երաժշտության մեծ երկրպագու է, հետաքրքրվում է մեքենաներով և ավտոմրցույթներով (Բոլդուինը «Սուզուկի» խմբի պաշտոնական անդամ է), պարաշյուտային սպորտով և բիլիարդով։ Սթիվեն Բոլդուինը ամուսնացած է Քենյա Բոլդուինի (անգլ.՝ Kennya Baldwin) հետ, մեծացնում է երկու դստեր։
1995 թվականին արժանացել է քննադատների Ազգային խորհրդի (անգլ.՝ National Board of Review, USA) մրցանակին «լավագույն դեր» անվանակարգում «Կասկածելի դեմքեր» ֆիլմում իր կատարած դերի համար։ 2001 թվականին «Ֆլինթսթոունները Վիվա Ռոք-Վեգասում» մուլտֆիլմում իր աշխատանքի համար նոմինացվել է Ոսկե Ազնվամորի անվանակարգում։
2001 թվականին վերանայել է իր կյանքը և դարձել է քրիստոնյա։
2006 թվականի սեպտեմբերին Բոլդուինը հրապարակել է «Անսովոր կասկածյալ» («Unusual suspect») անունով գիրք, որում մանրամասնորեն պարզաբանվում է իր անձնական կյանքը, կարիերան, թմրանյութերի շահագործման տարիները, և վերջում այն, թե ինչպես է դարձել վերածնված քրիստոնյա։ Կազմակերպել է մի քանի քրիստոնեական առաքելություններ, վարում է ակտիվ ավետարանական աշխատանք՝ ուղղված անվտանգության ուժերի, զինվորների և կանանց օգտին ամբողջ աշխարհի զինված պայքարներում։
2008 թվականին միացել է պահպանողական ավետարանական քրիստոնեական ռադիո թոք շոուի «Էքտրեմալ ռադիո» անվանմամբ։ 2009 թվականի ապրիլի 18-ի դրությամբ այդ ռադիոհաղորդումը լսում են 195 ռադիոկայաններում և ավելի քան 370 քաղաքներում ամբողջ աշխարհում։
2009 թվականին ճանաչել է իրեն սնանկ[3]։
Դուստրը՝ Հեյլի Բոլդուինը, երիտասարդ մոդել և պարուհի է ԱՄՆ-ում, ով նաև փայլել է Brandy Melville բրենդային խանութի համացանցային էջում։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1988 թ. - Կենդանի / «Beast of War»
- 1988 թ. - Պարզամիտ / «Homeboy»
- 1989 թ. - Վերջին ելքը Բրուքլինում / «Last Exit to Brooklyn»
- 1989 թ. - «The Great American Sex Scandal/Jury Duty: The Comedy»
- 1989 թ. - Ծնված հուլիսի չորսին / «Born on the Fourth of July»
- 1992 թ. - Անցնելով կամուրջը / «Crossing the Bridge»
- 1993 թ. - Զինված ջոկատ / «Posse»
- 1993 թ. - Դառը բերք / «Bitter Harvest»
- 1994 թ. - Ութ վայրկյան / «8 Seconds»
- 1994 թ. - Երեքը / «Threesome»
- 1994 թ. - Պարզապես ճակատագրի շրջադարձ / «A Simple Twist of Fate»
- 1994 թ. - Տիկին Պարկերը և արատավոր շրջանակը / «Mrs. Parker and the Vicious Circle»
- 1994 թ. - Նոր Եդեմ / «New Eden»
- 1995 թ. - Կասկածելի դեմքեր / «The Usual Suspects»
- 1995 թ. - Ընկնելու ժամանակ / «Fall Time»
- 1995 թ. - Հուլայի լուսնի տակ / «Under the Hula Moon»
- 1996 թ. - Բիո Դոմ / «Bio-Dome»
- 1996 թ. - Սպանությունների ժամ / «Crimetime»
- 1997 թ. - Վթար / «Sub Down»
- 1998 թ. - Կիսաեփ / «Half Baked»
- 1998 թ. - Ահաբեկչության քաղաք / «Scar City»
- 1998 թ. - Կատարյալ մարդասպան / «Mr.Murder»
- 1998 թ. - Մի համառ ոստիկան / «One Tough Cop»
- 1999 թ. - Ընկերներ և սիրեկաններ / «Friends & Lovers»
- 1999 թ. - Ինչպես կնոջը դարձնել հրեշ
- 1999 թ. - Բարու բացակայությունը / «Absence of the Good»
- 2000 թ. - Գթասրտություն / «Mercy»
- 2000 թ. - Ֆլինթստոնները Վիվա Ռոփ Վեգասում / «The Flintstones in Viva Rock Vegas»
- 2000 թ. - «Cutaway»
- 2000 թ. - Ֆեյսկոնտրոլ / «Table One»
- 2000 թ. - Փոխանակում մարմիններով / «Xchange»
- 2001 թ. - «Zebra Lounge»
- 2001 թ. - Պաշտպանություն / «Protection»
- 2001 թ. - Մահվան արթնացումը / «Dead Awake»
- 2001 թ. - «Keeping It Real: The Adventures of Greg Walloch»
- 2002 թ. - Սարդոստայն / «Spider’s Web»
- 2002 թ. - Հարված դարպասին 2.Կոտրելով սառույցը / «Slap Shot 2: Breaking the Ice»
- 2002 թ. - Ամեն գնով / «Greenmail»
- 2002 թ. - Մահացած ռոք աստղ / «Deadrockstar»
- 2003 թ. - Աղետաբեր նախազգուշացում / «Silent Warnings»
- 2003 թ. - Կորած գանձ / «Lost Treasure»
- 2003 թ. - Կրակե պայքար / «Firefight»
- 2003 թ. - Կղզի-ապաստարան / «Shelter Island»
- 2004 թ. - Թիրախ / «Target»
- 2004 թ. - Սխալ / «Fallacy»
- 2004 թ. - Վեցը / «Six: The Mark Unleashed»
- 2005 թ. - Մարդ-օձ / «Snake King, The»
- 2005 թ. - Պարզ կեսգիշեր / «Midnight Clear»
- 2006 թ. - Ջեսի Սթոն. Երեկոյան անցում / «Jesse Stone: Night Passage»
- 2006 թ. - Մութ փոթորիկ / «Dark Storm»
- 2006 թ. - Օդաչուները / «The Flyboys»
- 2007 թ. - Հարփիները / «Harpies»
- 2007 թ. - Ֆրեդ Կլաուս, Սանտայի եղբարը / «Fred Claus»
- 2008 թ. - Պայքար երկնքում
- 2013 թ. - Ես սիրահարված եմ միանձնուհու / «I'm in Love with a Church Girl»
- 2013 - 2047 թթ. - Մահվան սպառնալիք / «2047 - Sights of Death»
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-05-30 Wayback Machine
- Սթիվեն Բոլդուին (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Բոլդուին» հոդվածին։ |