Կիմ Չժի Ուն (կորեերեն՝ 김지운, ծնվ. 1964 թվականի մայիսի 27), հարավկորեական կինոռեժիսոր և սցենարիստ։ Կորեայի ժամանակակից առաջատար ռեժիսորներից մեկը[3]։

Կիմ Չժի Ուն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1964(1964-07-06) (59 տարեկան) կամ մայիսի 27, 1964(1964-05-27)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա[2]
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Kim Jee-woon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կիմ Չժի Ունը ծնվել է 1964 թվականի մայիսի 27-ին, Սեուլում[4]։ Նախքան իր առաջին ֆիլմը` «Հանգիստ ընտանիքը» (1998 թվական) նկարահանելը, Կիմը երկար ժամանակ դերասան և ռեժիսոր է աշխատել թատրոնում։ Սցենարը հենց ինքն է գրել (ինչպես և հաջորդ աշխտանքներում), ինչից հետո «Հանգիստ ընտանիքը» Պորտուգալիյի Fantasporto փառատոնում ստացել է լավագույն ֆիլմի մրցանակ։ Ռեժիսորի կարիերայում հաջորդ կարևոր աշխատանքն է դարձել «Երկու քույրերի պատմությունը» (2003 թվական) թրիլլերը, որը բազմաթիվ մրցանակներ է հավաքել Կորեայում և կինոփառատոններում[5]։ Հետո հաջորդեցին նեո նուար ժանրի «Դառնություն և քաղցրություն» (2005 թվական) ֆիլմը և վեսթերն կատակերգություն «Լավ, վատ, հիմար» (2008 թվական) ֆիլմը, որն աշխարհում հավաքել է ավելի քան 40 միլիոն դոլար[6]։

2010 թվականին թողարկվեց «Ես տեսել եմ սատանային» ֆիլմը, գլխավոր դերերում` Լի Բյոն Հոնը և Չոի Մին Սիկը[7]։

2013 թվականին թողարկվեց «Հերոսի վերադարձը» մարտաֆիլմը` Կիմ Չժի Ունի ռեժիսորական դեբյուտը Հոլիվուդում, գլխավոր դերում` Առնոլդ Շվարցենեգերը[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Հանգիստ ընտանիքը Choyonghan kajok ռեժիսոր, սցենարիստ
2000 Կեղտոտ թագավոր Banchikwang ռեժիսոր, սցենարիստ
2001 Coming Out Coming Out ռեժիսոր, սցենարիստ
2002 Երեք Saam gaang ռեժիսոր, սցենարիստ (դրվագ` «Հիշողություն»)
2003 Երկու քույրերի պատմություն Janghwa, Hongryeon ռեժիսոր, սցենարիստ
2005 Դառնություն և քաղցրություն Dalkomhan insaeng ռեժիսոր, սցենարիստ
2008 Լավ, վատ, հիմար Joheunnom nabbeunnom isanghannom ռեժիսոր, սցենարիստ
2010 Ես տեսել եմ սատանային Akmareul boatda ռեժիսոր
2011 60 Seconds of Solitude in Year Zero 60 Seconds of Solitude in Year Zero ռեժիսոր
2012 Դատաստանի օրվա գիքը Doomsday Book ռեժիսոր (դրվագ` «Երկնային արարածներ»)
2013 Հերոսի վերադարձը The Last Stand ռեժիսոր
2013 Սեր քար-թուղթ-մկրատից One Perfect Day ռեժիսոր, սցենարիստ
2013 The X The X ռեժիսոր, սցենարիստ
2016 Գաղտնի գործակալ The Age of Shadows ռեժիսոր, սցենարիստ
2018 Ինրան։ Գայլերի բրիգադ Illang: The Wolf Brigade ռեժիսոր, սցենարիստ

Մրցանակներ խմբագրել

  • 1998` «Լավագույն ֆիլմ» (Հանգիստ ընտանիքը) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
  • 2000` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» (Հանգիստ ընտանիքը) մրցանակ Málaga International Week of Fantastic Cinema-ում
  • 2001` «Լավագույն ռեժիսոր» (Կեղտոտ թագավոր) մրցանակ Միլանի միջազգային կինոփառատոնում
  • 2003` «Լավագույն ֆիլմ» (Երկու քույրերի պատմություն) մրցանակ Screamfest Horror Film Festival-ում
  • 2004` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ» (Երկու քույրերի պատմություն) մրցանակներ «Ֆանտաշպորտու» կինոփառատոնում
  • 2005` «Լավագույն ֆիլմ» (Դառնություն և քաղցրություն) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
  • 2008` «Լավագույն ռեժիսոր» (Լավ, վատ, հիմար) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
  • 2011` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» (Ես տեսել եմ սատանային) մրցանակներ «Ֆանտաշպորտու» կինոփառատոնում
  • Մրցանակների և առաջադրումների ցանկ`IMDB կայքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. «KIM Jee-woon's Biography at KOFIC».
  4. «Biography for Jee-woon Kim».
  5. «Awards for Janghwa, Hongryeon».
  6. «Total Lifetime Grosses at Box Office Mojo».
  7. «'Oldboy' Star in Hunt of Psychopath in 'Saw a Devil'».
  8. «"Eating sushi with a little less wasabi": Interview with Kim Jee-woon». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին.
  9. «Awards for Jee-woon Kim».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Չժի Ուն» հոդվածին։