«Ճշմարտանման սուտ» (անգլ.՝ True Lies, ԱՄՆ, 1994), Ջեյմս Քեմերոնի 6-րդ ֆիլմը։ Արժանացել է Ոսկե Գլոբուս, Օսկար և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակներին։

Picto infobox cinema.png
Ճշմարտանման սուտ
անգլ.՝ True Lies
Ճշմարտանման սուտ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, լրտեսական ֆիլմ, թրիլեր, ռոմանտիկ կատակերգություն և կինոկատակերգություն
Թեմաահաբեկչություն
ՀիմքLa Totale!?
Թվականհուլիսի 15, 1994[1], սեպտեմբերի 23, 1994[2], օգոստոսի 18, 1994[3] և հոկտեմբերի 12, 1994
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորՋեյմս Քեմերոն
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն և Stephanie Austin?
Սցենարի հեղինակՋեյմս Քեմերոն, Didier Kaminka?, Կլոդ Զիդի և Simon Michaël?
ԴերակատարներԱռնոլդ Շվարցենեգեր, Չառլթոն Հեսթոն, Ջեյմի Լի, Բիլլ Փեքսթոն, Էլիզա Դուշկու, Թիա Կարրերե, Tom Arnold?, Արթ Մալիկ, Գրանտ Հեսլով, Մարշալ Մանեշ, Bobby Shriver?, Կլիֆ Կուրտիս, John Bruno?[5] և James Allen?
ՕպերատորՌասսել Կարպենտեր[6]
ԵրաժշտությունԲրեդ Ֆիդել
ՄոնտաժՔոնրադ Բաֆֆ IV, Ջեյմս Քեմերոն, Ռիչարդ Ա. Հարիս և Մարկ Գոլդբլաթ
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Մայամի և Մերիլենդ
Նկարահանման վայրՏորոնտո, Ֆլորիդա, Շվեյցարիա և Սան Դիեգո
ԿինոընկերությունLightstorm Entertainment, Universal Studios և 20th Century Studios
Տևողություն141 րոպե
Բյուջե115 000 000 $
Շահույթ378 882 411 $[1]
True Lies Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Հարրի Տասկերը (Առնոլդ Շվարցնեգեր), ինչպես հարիր է գաղտնի գործակալին, ապրում է երկու կյանքով։ Տանը նա լուռ և օրինավոր ընտանիքի հայր է և համակարգչային ընկերության աշխատակից, որը հաճախ մեկնում է գործուղման։ Նրա կինը՝ Հելեն Տասկերը (Ջեյմի լի Կերտիս), անգամ չի էլ կասկածում, որ ամուսինը հատուկ գործակալ է, որն այդ պահին հետապնդվում է «Crimson Jihad» ահաբեկչական խմբի կողմից։

Իրադարձությունների ընթացքում Հարրին սկսում է կասկածել, որ կնոջ կյանքում կա ուրիշ տղամարդ։ Իր գաղտնի ծառայության միջոցով պարզում է, որ կնոջ երկրպագուն Սայմոն (Բիլլ Պեկստոն) անունով մեկն է։ Պարզվում է, որ երկրպագուն խաբեբա է, որն ասում է կանանց իբրև «Ջեյմս Բոնդն» է։ Վերջիվերջո Հելենը պահպանում է ամուսնական հավատարմությունը։ Բայց Հարրին իր ձայնը փոխելով հարցաքննություն է անցկացնում կիսաթափանցիկ ապակու դիմաց, և հասկանում է, որ հենց ինքն է մեղավոր նրանում, որ կինը գայթակղվել է։ Նրան ձանձրացրել էին ամուսնու հաճախակի բացակայությունը տանից և միօրինակ կյանքը։ Հարրին ներքաշում է կնոջը լրտեսական խաղերի մեջ։ Հարրին հանձնարարում է նրան աշխատել ԱՄՆ-ի կառավարությունում, փոխել լրտեսների դեմ մեղադրանքը և կապեր հաստատել միջազգային ահաբեկիչ Կառլս «Շնագայլի» հետ (իրական դեմք, որի համար Հարրին օգտվելով կնոջ անտեղյակությունից հանձնում է Սայմոնին)։ Հելենը բնականաբար համաձայնվում է։ Առաջին հանձնարարությամբ նա պետք է խաղա անբարոյականի (Միշել անվամբ) դեր հյուրանոցում, իբրև կասկածյալի զինված հանցակից, դեր, որը կատարում է հենց Հարրին։

Մինչդեռ Հարրին վաղուց գտել էր «Crimson Jihad» խմբի անդամներին։ Ահաբեկիչները առևանգում են Հարրիին և իր կնոջը հյուրանոցից և տանում են Ֆլորիդա-Քիս կղզու կայաններից մեկի ուղղությամբ։ Ահաբեկիչների հավաքատեղիում խմբի առաջնորդ Սալիմ Աբու Ազիզը (Արտ Մալիկ) օգտագործում է Հարրիին, որ տեղեկացնի Ամերիկայի բնակչությանը, որ պատրաստվում է պայթեցնել Ղազախստանում գտնվող չորս միջուկային մարտագլխիկներից մեկը, որպեսզի ցուցադրի դիտավորության լրջությունը պատերազմը Պարսից ծոցում շարունակելու դեպքում։ Ահաբեկիչներին կանգնեցնելու և Հելենի հետ փախչելու փորձի ժամանակ Հարրին վայր է ընկնում Ազիզի կրակոցից։ Կարծելով, թե Հարրին մահացել է, Ազիզը Հելենին պատանդ է վերցնում և գնում կղզուց։ Հարրին դուրս գալով ջրավազանից, որտեղ ընկել էր կրակոցից, հանդիպում է գաղտնի գործակալության գործընկերներին և փրկում է մահի մազից կախված Հելենին։ Դրանից հետո Հարրին պարզում է, որ Ազիզը փախցրել է իրենց երեխային՝ Դանային (Էլիզա Դուշկա)։ Հարրին նստում է ահաբեկչական գործողության կործանիչ Harrier AV-8 և թռչում է աղջկան ազատելու ահաբեկիչների ձեռքից։

Օպերացիան ավարտվում է հաջողությամբ, և առաջնորդը մահանում է։ Մեկ տարի հետո Հարրին և Հելենը արդեն միասին աշխատում են կառավարությունում։

ԴերերումԽմբագրել

  • Առնոլդ Շվարցենեգեր - Հարրի Տասկեր
  • Ջեյմի Լի Կերտիս- Հելեն Տասկեր
  • Թոմ Առնոլդ- Ալբերտ Գիբսոն
  • Բիլլ Պեկստոն-Սայմոն
  • Թիա Կարրերե-Ջունո Սկիններ
  • Արտ Մալիկ-Սալիմ Աբու Ազիզ
  • Էլիզա Դուշկու-Դանա Տասկեր
  • Հրանտ Հեսլով-Ֆազիլ
  • Չարլտոն Հեստոն-Սպենսեր Տրիբլի

ԾանոթագրություններԽմբագրել